Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի ղեկավարը Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալու Եվրախորհրդարանի լիագումար նիստում

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալու Եվրախորհրդարանի լիագումար նիստում, այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոկում. «Հայաստանը մեր աջակցության և օգնության կարիքն ունի, որպեսզի հաղթահարի ներկայիս հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղից հազարավոր մարդկանց տեղահանման հետևանքով»:    

Հոկտեմբերի 6-10-ը գիշերային ժամերին կդադարեցվի Պուշկինի թունելով երթևեկությունը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00 (միայն գիշերային ժամերին) դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ  

Գրանադայում կարճ զրույց են ունեցել Փաշինյանը և Զելենսկին

«Նիկոլ Փաշինյանի հետ մեր առաջին հանդիպմանը քննարկել ենք Հվ. Կովկասում անվտանգության իրավիճակը։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և երկրների հետ բարեկամական հարաբերություններով։Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,– գրել է Վլադիմիր Զելենսկին։

«Հինգ տարի է՝ իշխանություն եք, բայց ասում եք՝ չէ, սա էր, նա էր մեղավոր, մինչդեռ դուք հազարապատիկ դավաճան եք». Խաչիկ Մանուկյան

Այսօր այդ ամենը փաստերով ենք տեսնում: Ձեզ հաջողվեց տեղահանել Արցախի մեր հայությանը, հայտարարել, որ «փրկել» եք, հիմա էլ ուզում են «փրկել» այս երեք միլիոնին

Հայ լրագրողները երկրորդ անգամ հաղթել են Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում

Հայկական թիմի պաշտպան Նարեկ Հարությունյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացողներից մեկը։

«Ես չէի ասի, որ որեւէ քաղաքական ենթատեքստ կա, այլ մեքենաներն անցնում են, ես չէի ուռճացնի խնդիրը»․ Քերոբյանը Լարսում ծագած խնդիրների մասին

Նախարարը վստահեցրեց, որ նախորդ օրը մի քանի տասնյակ մեքենա` ալկոհոլային խմիչքներով բեռնված, արդեն անցել է Լարսի անցակետը

ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներին «The Livingston Group»-ի տրամադրած նամակը

Ուրախ ենք ձեզ ներկայացնելու ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներին The Livingston Group (TLG) կողմից տրամադրված նամակը, որը նրանց կոչ է անում ապահովել Ազգային-ժողովրդավարական բևեռի կողմից աջակցվող H. R. 5683 «Օժանդակություն հայերին ընդդեմ ադրբեջանական 2023թ․ ագրեսիայի» օրինագծի ընդունումը: Livingston Group-ը (TLG) ներկայացնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռը՝ Հայաստանի ամենամեծ արևմտամետ քաղաքական ուժը: Մեր գործընկերոջ անունից հորդորում ենք Կոնգրեսի

«ՀՀ-ում ԵՄ դիտորդները պարբերաբար զրուցում են տեղի բնակչության հետ, որ տեղեկացնեն ԵՄ-ին, թե ինչպես է հակամարտությունն ազդում մարդկանց կյանքի վրա»

Մարդկանց անվտանգության պարեկության շրջանակում Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության դիտորդները պարբերաբար զրուցում են տեղի բնակչության հետ, ինչպիսին է Նավուր գյուղի հովիվը, որ տեղեկացնեն ԵՄ-ին, թե ինչպես է հակամարտությունն ազդում մարդկանց առօրյա կյանքի վրա: «Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը նպաստում է Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում տեղի բնակչության անվտանգության ապահովմանը», – նշված է առաքելության «X»-ի միկրոբլոգում:

Լեռնային Ղարաբաղ․ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել և վերանայել հարաբերությունները Բաքվի հետ

Եվրախորհրդարանականները նաև ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված ներկայիս իրավիճակը հավասարազոր է էթնիկ զտումների և խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զորքերի կողմից իրականացված սպառնալիքներն ու բռնությունը:

Հունվարից սեպտեմբեր պետական բյուջե է վերականգնվել 22 մլրդ դրամ. գլխավոր դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է պետությանը պատճառված վնասի ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Վարչության դատախազների հսկողությամբ քննվող ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 22 մլրդ 791 մլն 203 հազար 116 դրամ, այդ թվում՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 10 մլրդ 494

ՄԻԵԴ-ը հօգուտ ՀՀ-ի մեկ վճիռ և երեք որոշում է հրապարակել, նաև Ղազարյանը և Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի գործով կայացրել է խախտում արձանագրող վճիռ

✅Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ Հայաստանի Հանրապետության: Միաժամանակ, ՄԻԵԴ-ը Ղազարյանը և Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի գործով կայացրել է խախտում արձանագրող վճիռ: ✅Մասնավորապես, Գուրբանովն ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր դիմումատուի որդու (Ադրբեջանական զինված ուժերի հատուկ ստորաբաժանման զինծառայող) դիակը ՀՀ կողմից Ադրբեջանին վերադարձնելու ենթադրյալ ձգձգումներին

Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցնելու նոր նախաձեռնությամբ հանդես կգա

Ermenihaber. Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության համաձայն՝ Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու համար նոր նախաձեռնությամբ է հանդես գալու: Մասնավորապես նշվում է, որ Անկարան այդ նպատակով հոկտեմբերի վերջին ծրագրում է միջազգային մեծ գագաթնաժողով հրավիրել՝ «խաղաղության բանաձևը» քննարկելու համար: Գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է նաև, որ ժողովը կազմակերպվելու է տարբեր երկրների ղեկավարների ազգային անվտանգության խորհրդականների՝ այդ

«Ինչո՞ւ եք ասում Նիկոլ Փաշինյանն է․․․ Արցախի ղեկավարությունն ուներ այլ անուն, երբ ստորագրվեց ԼՂ պետական մարմինների լուծարվելու մասին հրամանագիրը»․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է՝ բռնի տեղահանվածներին տրամադրվող պետական աջակցությունը կբավարարի տուն վարձակալելուն

«Իսրայելի դերակատարությունն Ադրբեջանի հաղթանակի գործում վճռորոշ էր. «Մոսադ»-ի և «Աման»-ի մասնագետները հարձակումից օրեր առաջ եղել են այդ երկրում». ֆրանսիական ամսագիր

Իսրայելի դերակատարությունն Ադրբեջանի հաղթանակի գործում վճռորոշ էր: Այս եզրակացությանն է եկել ֆրանսիական «Intelligence Online» էլեկտրոնային ամսագիրը, որն իր փակ հոդվածում գրել է, որ «Մոսադի» և «Աման» ռազմական հետախուզության ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ զբաղվող «8200 ստորաբաժանման» մասնագետներն Ադրբեջանի հարձակումից օրեր առաջ եղել են այդ երկրում։ Բացի այդ՝ գործողությունից առաջ կտրուկ մեծացել էր Իսրայելից Ադրբեջան զենքի, զինտեխնիկայի, այդ թվում՝

Դիրքը չի ունեցել նշանաբառ. արդյունքում՝ 19-ամյա զինծառայողը դիրքի ավագին թշնամու հետ է շփոթել ու սպանել

Նշանաբառի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել է դեպքից հետո. փաստաբան

ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության վիճակը՝ առանձին դեպքերով ներկայացնելով միջազգային իրավունքի խախտումները

📢 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ ✅ Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պաշտպանն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգամի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի ժամանակավոր

Եվրամիությունը վճռականորեն աջակցում է Հայաստանին և կկրկնապատկի հումանիտար աջակցության չափը

Այսօր կքննարկենք՝  ուրիշ ինչ կարող ենք անել Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ հիշեցնելով, որ Հայաստանին  տրամադրվում է նաև ավելի քան 15 միլիոն եվրո՝ որպես բյուջետային ուղիղ աջակցություն։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն կուղարկի ՀՀ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կրթական աջակցություն ցույց տալու

«Ա1+». Հայաստանի խնդրանքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջիկա օրերին շտապ առաքելություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կրթական աջակցություն ցույց տալու նպատակով: Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանն ու տեղահանված ուսանողներին հոգեսոցիալական օգնության տրամադրմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն: Տեքստում ասվում է, որ վերջին օրերին ավելի քան 100 հազար մարդ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել՝ գալով Հայաստան։

ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 100 000 դրամ միանվագ աջակցություն

Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն անցել՝ մենք բազմիցս հորդորել ենք, հիմա էլ հորդորում ենք, որպեսզի հաշվառվեն Հայաստանի Հանրապետության 60-ից ավելի համայնքներում տեղակայված տարածքային հումանիտար կենտրոններում:

«Մենք ցանկացած բանի, որի անունը միջանցք է՝ դեմ ենք, ու որը չի լինի ՀՀ ինքնիշխանության ներքո»․ Հայաստանում՝ Իրանի նորանշանակ դեսպան

Իսկ եթե խոսքը վերաբերում է հաղորդակցությանը, ապա ներկա պահին էլ կա։ Թուրքիայի եւ Ադրբեջանի բեռնատարները գալիս-գնում են։

Ամոթ է, որ Ադրբեջանը այստեղ չէ․ Բորելը մեկնաբանել է Գրանադա չմեկնելու Ալիևի որոշումը

«Հուսով եմ, որ Բրյուսելում հնարավոր կլինի հանդիպումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչն անհրաժեշտ է, որպեսզի հակամարտությունը չընդլայնվի։ Բացի այդ,  անհրաժեշտ է հասնել քաղաքական կայունացման Հայաստանում»,- ասել է Բորելը։

Ադրբեջանի հայատյաց քաղաքականության արդյունքում 120,000 բնակիչ հումանիտար աղետի մեջ է. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) ներկայացուցիչներին և Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի անդամ Ջոն Ինարիտու Գարտիզային: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական իշխանության ցեղասպան քաղաքականության, արցախահայերի ներկա իրավիճակի հետ կապված հարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների արդյունքները և ընդգծել տասնյակ հազար խաղաղ բնակիչներ բռնի տեղահանումն իրենց տներից, բնակավայրերից տեղի է ունեցել շուրջ 9 ամիս

Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց՝ ԼՂ վերադառնալու իրավունքի երաշխիքը. Human Rights Watch

Հարցվածների մեծ մասն ասել է, որ կմտածի վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ հավաքելու իրենց ունեցվածքը՝ եթե կարողանան դա անել միջազգային պաշտպանության ներքո

Ինչպես ոչխար պահելը «տնտեսական թռիչքի» ակնկալիք էր, էդպես էլ էդ ստատուտը՝ «քաղաքական թռիչքի» ակնկալիք. Անուշ Սեդրակյան

Ես մտածում եմ, անգլուխ հավը գլուխը կտրվելուց հետո որոշ ժամանակ վազում է բակով անկապ աջուձախ։ Այ, մեր երկիրը դեռ վազում է էդպես`աջից ստատուտ է ընդունում, ձախից քաղաքապետի մանդատ է «քերում»։

ՄՊՀ-ն ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում գնային տատանումները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումները։ Նշենք, որ բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող բենզինի գների փոփոխություններով, արտարժույթի տատանումներով, ինչպես նաև տեղափոխման ծախսերով և այլն։ Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2023 թվականի հունվարին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի ներմուծման միջին

Hub Artsakh և staff.am. միասնական աշխատանքային հարթակ և թեժ գիծ՝ ի աջակցություն մեր հայրենակիցների

Հոկտեմբերի 4-ին «Հաբ Արցախ» շահույթ չհետապնդող կազմակերպության գործադիր տնօրեն Շուշան Քէշիշեանը և staff.am կարիերայի հարթակի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը կնքեցին համագործակցության հուշագիր, որը միտված է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանք գտնելու հարցում։ Հուշագրի առարկան կողմերի համագործակցությունն է, համաձայն որի staff.am-ն անվճար հիմունքներով տրամադրել է միասնական աշխատանքային հարթակ www.staff.am/artsakh/ հասցեով, որտեղ ՀՀ գործատուները հրապարակում են

Իշխանությունը զավթելու փորձի գործով ներգրավված մի անձի Բազեյանը հեռացրել էր օգոստոսին իր կազմակերպությունից

Ցուցմունք տված անձը պատմում է՝ լսել է, որ պարոն Բազեյանը կապ ունի. փաստաբան

Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար տնտեսական գործունեության իրականացնելու հնարավորություններ ստեղծելու աշխատանքները

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հոկտեմբերի 4-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարներ և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի անդամները։ 🔹Նիստի բացմանը Ռաֆայել Գևորգյանը ենթախորհրդի անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տնտեսական գործունեության իրականացման հնարավորությունների ստեղծմանն ուղղված Էկոնոմիկայի

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նորիկ Էհտիբարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Սպիտակ): Մասնավորապես՝ – սննդի կառույցի սարքավորումներն ու գործիքները չեն գտնվում նորոգ վիճակում, ենթարկված չեն պատշաճ մաքրման և ախտահանման, –  սննդի

Նորմալ է, երբ քաղաքական թիմը աշխատում է և ընտրությունների ժամանակ այն ներկայացվում է որպես թիմի աշխատանք. Գալջյան

Գալջյանը պնդեց, որ իրենց քաղաքական թիմն այս ընտրություններում ամենաշատ ձայներն է հավաքել: Նա կարծում է, որ իրենց իշխանության օրոք անընդհատ ազատ, արդար ընտրություններ են տեղի ունենում ու չի հասկանում, թե ինչումն է իրենց քաղաքական ուժի մեղքը, որ քաղաքացիներն աննախադեպ պասիվություն ցուցաբերեցին Երևանի ավագանու ընտրություններում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031