Օրվա լրահոսը
Սգո երթ և հարգանքի տուրք են մատուցել` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի
Այսօր Սպիտակ համայնքում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, ուժային կառույցների ներկայացուցիչների, համայնքապետարանի և ենթակա ՀՈԱԿ-ների աշխատակազմերի, ավագանու անդամների, դպրոցականների, բազմաթիվ քաղաքացիների մասնակցությամբ սգո երթ էր կազմակերպվել Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու բակից դեպի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիր: Նրանք նախ ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին,
Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից ՀՀ սահմանը հատել է 53629 բռնի տեղահանված անձ
Ըստ կառավարության հումանիտար կենտրոնի՝ ԼՂ-ից ՀՀ սահմանը հատած բռնի տեղահանված 35491 անձի տվյալ է հաշվառվել
Սա հանցավոր արարք է, որը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ. Արման Թաթոյան
Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական. մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է: Սա հանցավոր արարք է, որը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ: Այս որոշումը բացառապես պայմանավորված է ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության, վրեժի շարժառիթներով: Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է ամեն
Ադրբեջանցիների կողմից Վիտալի Բալասանյանի ձերբակալման լուրը Արցախից չեն հաստատում
Այսօր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ձերբակալվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Այդ տեղեկությունը նաեւ հայտնում են ադրբեջանական որոշ կայքեր: Հիշեցնենք, որ մինչ այդ ադրբեջանցիները Լաչինի միջանցքից առեւանգել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Արման Թաթոյանը գրել է․ «Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ: ՀՀ ԱԳՆ
ԵՊՀ-ն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների կողքին է
Երևանի պետական համալսարանը իր ներուժն ու ռեսուրսները տարբեր եղանակներով պատրաստ է ծառայեցնել՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին։ Տեղեկացնում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան հոկտեմբերի 2-ից Արցախից բռնի տեղահանված և իրավական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին մատուցելու է իրավաբանական անվճար ծառայություններ (բանավոր խորհրդատվություններ, անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում)։ Դիմելու համար անհրաժեշտ է
Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի կալանավորումը տագնապալի նշան է համարում
Ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի կալանավորումը տագնապալի նշան է համարում և կոչ է անում պաշտպանել Արցախի նախկին պետնախարարին։ «Երես մի թեքեք այս` դեռևս ծավալվող ճգնաժամից։ Ցեղասպանության կանխարգելումը գլոբալ պատասխանատվություն է»,– ընդգծել է նա։
«Անհապաղ ազատել Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական գերությունից»
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը խոր մտահոգությամբ ահազանգում է, որ Հակարիի կամրջի ապօրինի անցակետում Իլհամ Ալիևի ցեղասպան վարչախումբը, ի խախտումն բռնազավթված Արցախից Հայաստան հումանիտար միջանցքի ապահովման իրենց հայտարարությունների, առևանգել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին, որն անմիջապես ձերբակալվել և տեղափոխվել է Բաքու։ Արցախի վերջնական հայաթափման, էթնիկ զտումների դեռևս անպատիժ ադրբեջանական քաղաքականության հետևանքով
Վիվա-ՄՏՍ․ Հատուկ սակագնային պլան ներառված ծառայություններից 6 ամիս օգտվելու հնարավորությամբ՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար
Արցախից տեղահանված մեր հայրենակիցները՝ մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կարող են բաժանորդագրվել նրանց համար նախատեսված Վիվա-ՄՏՍ-ի հատուկ սակագնային պլանին 6 ամսով և յուրաքանչյուր ամիս ստանալ 10 ԳԲ ինտերնետ, 300 SMS ուղարկելու հնարավորություն և 800 րոպե խոսելաժամանակ (ցանցի ներսում, դեպի ՀՀ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստանի ցանցեր զանգահարելու համար): Ի դեպ, այս սակագնային պլանով TikTok, Instagram, Facebook,
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցելու է Եվրոպական խորհրդարանական գագաթնաժողովին
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում է` մասնակցելու Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին: Գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաեւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ: Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա կլինի շուրջ 400 պատվիրակ: Եվրոպական համաժողովը տեղի է ունենում երկու տարին մեկ` Ստրասբուրգում տեղակայված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի
Ռուբեն Վարդանյանի առերևույթ հարուցվող մեղադրանքի ապացուցման դեպքում Ադրբեջանն իրավական հարթակում վերջնականապես լեգալացնելու է իր գործառույթները ռազմական, քաղաքական հարթակներում. փաստաբան
Վերջինիս հարազատների կամ այլ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա պատրաստ եմ իմ փաստաբանական թիմով ստանձնել Ռ.Վարդանյանի շահերի պաշտպանությունը և գնալ Բաքու։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: ՀՀ կառավարություն
Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն՝ կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանումում․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կամ անփութություն դրսևորելու փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կադաստրի աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Իշխան Վանոյանը՝ նրանց կասկածելով օրենքները չիմանալու կամ պաշտոնեական կեղծիք կամ անփութություն դրսևորելու մեջ։ Ըստ փաստաբանի
Սա ասում եմ բոլոր նրանց համար, ովքեր ապշահար են, թե որտեղից այսքան հայրենասեր մարդու նկատմամբ այսքան հակաքարոզ. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մեղավորը Սամվել Բաբայանը չէ, իր նման անհայրենիքներ կան ու լինելու են։ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար։ Իսկ Սամվել Բաբայանին ու մնացած շատերին միավորում է մի պարզ բան՝ գրեթե բոլորը տարբեր ժամանակներում Ռուբեն Վարդանյանից
«Ավելի հիմար հայտարարություն ես չեմ լսել». Տիգրան Աբրահամյանը՝ Սամվել Բաբայանի մասին
Ոչ միայն Սերժ Սարգսյանը, նաեւ շատ մարդիկ շնորհավորել են եւ սատարման խոսք ասել: Բա այդ իրավիճակում ի՞նչ պետք է անեինք, պետք է սատարեինք, չէ՞, ի տարբերություն մարդկանց, որ երբ ժամանակը գալիս է, տեղում պիտի լինեին, փախնում են, բայց երբ գալիս է պաշտոն քաշքշելու ժամանակը՝ իրենց մորթում են:
«Ձեր հիշատակն անմահ է»
Սեպտեմբերի 27-ին` 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ուժային կառույցների ղեկավարները, զինվորականներ այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հուշակոթողին ու շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել
«Պատահական չէ, որ Սամվել Բաբայանի հայտարարությունից հետո՝ այսօր արդեն բազմաթիվ տեղեկություններ կան, որ տարբեր մարդկանց մեքենաները ավելի խիստ եւ մի քանի անգամ ստուգվում են»
Տիգրան Աբրահամյանը «խայտառակության վերջին աստիճան» է գնահատում Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերից «դեմքի ժպիտով՝ նիկոլփաշինյանական թեզերի սպասարկումը» այն օրերին, երբ Արցախում ողբերգություն է:
Հայ և իտալացի խորհրդարանականները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը
Իտալացի խորհրդարանականները հայ գործընկերներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել եւ խոստացել անել հնարավոր ամեն ինչ` Իտալիայի կառավարության ուշադրության առանցքում պահելու առկա ծանր իրավիճակը եւ մեծացնելու Ադրբեջանի նկատմամբ ճնշումը:
«Սամվել Բաբայանին լավ էլ ճանաչել են ու բաց են թողել, որ գա Հ1-ով նոր թշնամանքի ալիք բաց թողի, իսկ Ռուբենին թույլ չեն տվել գա, որ չպատմի, ճշմարտությունը». Արտակ Զաքարյան
Սամվել Բաբայանի հայտարարություններին Արտակ Զաքարյանն արձագանքեց. «Իրենք բոլորը պատասխան են տալու, Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանի հավելվածի տեսքով: Սամվել Բաբայանին բաց են թողել, կամ ինքը կարողացել է անցնի, ենթադրում եմ, որ գա Հ1: Արցախի այս վիճակում չեն գալիս էդպես Հ1-ում լայն ժպիտով թույն ու թարախի, թշնամանքի նոր ալիք ստեղծում ու հորդորում ձերբակալել: Ադրբեջանին հորդորել է ձերբակալել»:
«Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստ է կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել ԼՂ-ից տեղահանված 300 ընտանիքի
Նախատեսվում է նաև հնարավորինս կարճ ժամկետներում կազմակերպել Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» պանսիոնատի շահագործումն ու ենթակառուցվածքների վերականգնումը՝ տեղահանված ընտանիքներին լրացուցիչ կացարաններով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:
«Ասացին՝ մեր տղաները հանուն ոչնչի զոհվեցին, իրոք այդպես էլ եղավ, իրենք դա գիտեին»
«Իշխանություններն իրենց դավաճանությամբ զրոյացրեցին մեր տղաների պայքարը, մենք անտուն, անհայրենիք մարդ ենք»
Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի աճը. Ալբարես
Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության մատակարարումը պետք է երաշխավորվեն:
«Կարո՞ղ է Ալիեւի հետ օպերատիվ կապից մի հատ բարակ մալուխ գնում է նաեւ Սամվել Բաբայանի հեռախոսին». Արթուր Խաչատրյան
Ադրբեջանը հայտարարում է՝ որեւէ ինքնավարություն չի լինելու, Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավոր չի լինելու, լինելու է Ղարաբաղի տնտեսական գոտի, որտեղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը նախկին ավելի փոքր տարածք էր կազմելու, քան թե այդ շրջակա տարածքները: Դա Ադրբեջանի հայտարարություններն են: Եթե Ալիեւը Սամվել Բաբայանին առանձին զանգել, ինչ-որ բան է առաջարկել ու ինքը այդքան մտերիմ հարաբերություններ ունի՝ ինքը, Նիկոլ Փաշինյանը, Ալիեւը, թող դա հրապարակի: Թող գան ցուցմունք տան:
Իրականացվում է ԼՂ խնամքի հաստատություններում բնակվող երեխաների և տարեցների՝ ՀՀ-ում տեղավորման գործընթացը
Տեղեկացնում ենք, որ կազմակերպվում է «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» երեխաների և «Ստեփանակերտի տուն-ինտերնատի» տարեցների՝ ՀՀ խնամքի հաստատություններում տեղավորման գործընթացը։ Այն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԼՂ գործընկերների համագործակցությամբ։ Այլ մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
«Սամվել Բաբայանն իր հայտարարությամբ վտանգել է Արցախում գտնվող շատ մարդկանց, որոնց Ադրբեջանն իր թշնամին է համարում». Տիգրան Աբրահամյան
Սամվել Բաբայանի հայտարարությունները առաջին հերթին ոչ թե ուղղված էին Հայաստանի հատուկ ծառայություններին, դա ավելի մեծ ազդակ էր Ադրբեջանի հատուկ ծառայություններին: Եթե այս իրավիճակում ինքը կարողացել է անցնել, ես չեմ ցանկանում, որ որեւէ մեկին բռնեն, անկախ այն բանից, թե ինչ վերաբերմունք ունեմ, բայց եթե այդ աստիճանի մարդ է անցնում՝ գեներալական պագոններով ու հայտարարում է, ահազանգ է հնչեցնում ադրբեջանական կողմին, որ ուշադիր լինեն անցակետերում, սա շատ վատ է:
Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել ՀՀ, չվառել բնակարանները, խանութները. Արցախի ԱԻ ՊԾ
Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։ Կարևոր է` Այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները։ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Արմեն Աշոտյանի գործը ուղարկվել է դատարան. Տիգրան Աթանեսյան
«Տեղի ունեցավ մի բան, որը որ ֆորմալ առումով գրեթե բացառում է, որ Արմենին ազատ արձակեն: Այս ընթացքում դատախազն ասել է՝ գործը հանձնել դատարան: Եթե գործը հանձնեն դատարան, ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպի, դատարանն էլ իրավունք չունի որոշում կայացնելու՝ թողնել, թե ոչ, հարցը թողելով առաջին ատյանին: Այսինքն, այնքան ձգվեց քննությունը, որ դատախազը հասցրեց գործը հասցնել դատարան: Ճիշտ
Համատարած ձախողված ծրագրեր. Թադևոս Ավետիսյան
Համատարած ձախողված են պաշտպանության և անվտանգության, առողջապահական և կրթական ենթակառուցվածքների, ճանապարհաշինության և կապիտալ մյուս ծրագրերը ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն 2023 թվականի առաջին ութ ամիսներին ՀՀ պետական բյուջեի կապիտալ ծախսերի ընդհանուր կատարողականը կազմել է 47 տոկոս։ Հաշվետու ժամանակահատվածի ճշտված պլանով նախատեսված է 411 միլիարդ դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է ընդամենը 194 միլիարդ
ԻՔՄ-ն ամփոփել է ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ նիստում ելույթների կարևոր ու հիմնական ուղերձները
ԱԽ նիստի մասնակիցների մեծամասնությունը հասցեական կերպով դատապարտել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների իրականացումը,
«2018-ին երբ «տրոյական ձին» մտցվեց Հայաստան, ինքն այդ «տրոյական ձիու» մեջ էր». Մարգարիտ Եսայանը՝ Սամվել Բաբայանի մասին
Ռուբեն Վարդանյանի գերեվարման, միաժամանակ Սամվել Բաբայանի՝ անարգել անցակետը հատելու մասին էլ ասաց, որ հետագայում կպարզվի, թե ո՞վ ո՞ւմ հետ եւ ի՞նչ «քիրվայության մեջ է», բայց Ռուբեն Վարդանյանի գերեվարումը նշանակում է, որ ադրբեջանական կողմը ունի հստակ ցուցակներ եւ դա նրանց տրամադրել է ՀՀ իշխանությունը:


















































