Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է Ալիեւի հետ օպերատիվ կապից մի հատ բարակ մալուխ գնում է նաեւ Սամվել Բաբայանի հեռախոսին». Արթուր Խաչատրյան

Ադրբեջանը հայտարարում է՝ որեւէ ինքնավարություն չի լինելու, Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավոր չի լինելու, լինելու է Ղարաբաղի տնտեսական գոտի, որտեղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը նախկին ավելի փոքր տարածք էր կազմելու, քան թե այդ շրջակա տարածքները: Դա Ադրբեջանի հայտարարություններն են: Եթե Ալիեւը Սամվել Բաբայանին առանձին զանգել, ինչ-որ բան է առաջարկել ու ինքը այդքան մտերիմ հարաբերություններ ունի՝ ինքը, Նիկոլ Փաշինյանը, Ալիեւը, թող դա հրապարակի: Թող գան ցուցմունք տան:

Իրականացվում է ԼՂ խնամքի հաստատություններում բնակվող երեխաների և տարեցների՝ ՀՀ-ում տեղավորման գործընթացը

Տեղեկացնում ենք, որ կազմակերպվում է «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» երեխաների և «Ստեփանակերտի տուն-ինտերնատի» տարեցների՝ ՀՀ խնամքի հաստատություններում տեղավորման գործընթացը։ Այն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԼՂ գործընկերների համագործակցությամբ։ Այլ մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

«Սամվել Բաբայանն իր հայտարարությամբ վտանգել է Արցախում գտնվող շատ մարդկանց, որոնց Ադրբեջանն իր թշնամին է համարում». Տիգրան Աբրահամյան

Սամվել Բաբայանի հայտարարությունները առաջին հերթին ոչ թե ուղղված էին Հայաստանի հատուկ ծառայություններին, դա ավելի մեծ ազդակ էր Ադրբեջանի հատուկ ծառայություններին: Եթե այս իրավիճակում ինքը կարողացել է անցնել, ես չեմ ցանկանում, որ որեւէ մեկին բռնեն, անկախ այն բանից, թե ինչ վերաբերմունք ունեմ, բայց եթե այդ աստիճանի մարդ է անցնում՝ գեներալական պագոններով ու հայտարարում է, ահազանգ է հնչեցնում ադրբեջանական կողմին, որ ուշադիր լինեն անցակետերում, սա շատ վատ է:

Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել ՀՀ, չվառել բնակարանները, խանութները. Արցախի ԱԻ ՊԾ

Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։ Կարևոր է` Այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները։ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Արմեն Աշոտյանի գործը ուղարկվել է դատարան. Տիգրան Աթանեսյան

«Տեղի ունեցավ մի բան, որը որ ֆորմալ առումով գրեթե բացառում է, որ Արմենին ազատ արձակեն: Այս ընթացքում դատախազն ասել է՝ գործը հանձնել դատարան: Եթե գործը հանձնեն դատարան, ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպի, դատարանն էլ իրավունք չունի որոշում կայացնելու՝ թողնել, թե ոչ, հարցը թողելով առաջին ատյանին: Այսինքն, այնքան ձգվեց քննությունը, որ դատախազը հասցրեց գործը հասցնել դատարան: Ճիշտ

Համատարած ձախողված ծրագրեր. Թադևոս Ավետիսյան

Համատարած ձախողված են պաշտպանության և անվտանգության, առողջապահական և կրթական ենթակառուցվածքների, ճանապարհաշինության և կապիտալ մյուս ծրագրերը ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն 2023 թվականի առաջին ութ ամիսներին ՀՀ պետական բյուջեի կապիտալ ծախսերի ընդհանուր կատարողականը կազմել է 47 տոկոս։ Հաշվետու ժամանակահատվածի ճշտված պլանով նախատեսված է 411 միլիարդ դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է ընդամենը 194 միլիարդ

ԻՔՄ-ն ամփոփել է ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ նիստում ելույթների կարևոր ու հիմնական ուղերձները

ԱԽ նիստի մասնակիցների մեծամասնությունը հասցեական կերպով դատապարտել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների իրականացումը,

«2018-ին երբ «տրոյական ձին» մտցվեց Հայաստան, ինքն այդ «տրոյական ձիու» մեջ էր». Մարգարիտ Եսայանը՝ Սամվել Բաբայանի մասին

Ռուբեն Վարդանյանի գերեվարման, միաժամանակ Սամվել Բաբայանի՝ անարգել անցակետը հատելու մասին էլ ասաց, որ հետագայում կպարզվի, թե ո՞վ ո՞ւմ հետ եւ ի՞նչ «քիրվայության մեջ է», բայց Ռուբեն Վարդանյանի գերեվարումը նշանակում է, որ ադրբեջանական կողմը ունի հստակ ցուցակներ եւ դա նրանց տրամադրել է ՀՀ իշխանությունը:

Գառնիկ Դանիելյան. «Ռուբեն Վարդանյանին Հակարիի կամրջի վրա ձերբակալելը այս իշխանության հետ համատեղ գործողությունների մի մասն է»

Արցախը հայաթափվում է: Արդեն 48 հազար մարդ հատել է Արցախի սահմանը: Մարդիկ թողել են իրենց տուն-տեղը եւ ընդամենը հագի շորերով տեղափոխվել Հայաստան: Հիմա հայրենասեր մարդիկ այնտեղ են ձերբակալվում ադրբեջանցիների կողմից, իսկ վաղը Հայաստանում նույնպես տեղի են ունենալու ձերբակալություններ»,-ասաց բանախոսը

«Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, դրանից միայն պետք է սարսափել»․ Ալիսա Գեւորգյան

«Ասում էին՝ զենք չունեին մեր տղաները, որ կռվեին, բայց երեք տարի է՝ այդ զենքը տալիս են թուրքին, եւ թուրքը դեռ տանում է, չի ավարտվել»,- նշեց Ալիսա Գեւորգյանը։

Հարգանքի տուրք՝ պատերազմի զոհերի հիշատակին

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հարգանքի տուրք է մատուցել 2020թ. 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներն այցելել են Արտաշատի քաղաքային պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու 2020թ. 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հայրերը հոգեհանգստի կարգ են կատարել անմահացած հերոսների համար:

Բայց, Ֆինլանդիան «գնաց», «մնաց» Թաթարստանը. մեր հասարակական-քաղաքական կյանքի գերխնդիրը միշտ էլ եղել է «կոմպրոմատի», ոչ թե փաստարկի վրա հիմնված քարոզչությունը. Հակոբ Բադալյան

Բայց, եթե չփոխվեն նաեւ հանրային ընկալումները, որոնք հասցվել են հիվանդագին աստիճանի, մոլուցքի, մենք քայքայվելու ենք խրախճանքի ուղեկցությամբ: Խրախճանք, որի օրվա հերոսները կլինեն փոփոխական, իսկ զոհը անփոփոխ՝ Հայաստանը:

Արցախից բռնի տեղահանման հետևանքով հաշմանդամություն ունեցող քաղաքացիները կրկնակի բարդությունների են բախվում. փորձագետ

Մեր մշտադիտարկումները մի քանի մտահոգիչ խնդիրներ են ցույց տալիս, կապված մասնավորապես տեղահանման հետ, ինչի հետևանքով Արցախում գտնվող հաշմանդամություն ունեցող մարդիկ կրկնակի դժվարությունների են բախվում : Մենք տեղեկություններ ունենք, որ այն տարածքները, որ սեպտեմբերի 19-ից անցան Ադրբեջանի վերահսկողության տակ , այնտեղ մնացել են հաշմանդամություն ունեցող ու տարեց մարդիկ , ովքեր անօգնական վիճակում են:

«Զանգել ասել են՝ Սյամոն մեզնից է, թողեք, ինքը հայերի պետականությունը կործանողների շարքից է». Աննա Մկրտչյանը՝ Ռուբեն Վարդանյանի առեւանգման եւ Սամվել Բաբայանի անարգել Հայաստան հասնելու մասին

Աննա Մկրտչյանը խոստացավ, որ Հայաստան պետության եւ իրավական համակարգի վերականգնումից հետո Սամվել Բաբայանը կանցնի իրավական քննություն

«Որեւէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի». ԿԳՄՍ նախարարը՝ Արցախից Հայաստանի դպրոցներ տեղափոխված երեխաների մասին

Բռնի տեղահանված մարդկանցից Հայաստան մուտք գործող ամեն երրորդը երեխա է

«Անհավատալի է, զայրացնող». «Ավրորայի» առաջին մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինան անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինան X-ի իր էջում անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը. «Անհավատալի է, զայրացնող և սրտակեղեք: Կարեկցող ու անշահախնդիր մարդ Ռուբեն Վարդանյանը մինչև վերջ արցախցիների կողքին էր։ Այն, ինչ տեղի է ունեցել այսօր, անհասկանալի է։ Իմ աղոթքները Ռուբենի և նրա ընտանիքի հետ են»։    

Զախարովան սադրանք է որակել Մակրոնի հայտարարությունները

Նա հիշեցրել է Փարիզի քաղաքականությունն աֆրիկյան մայրցամաքում, որտեղ նրանք «հայտարարում են իրենց ծրագրերի մասին, խոստումներ տալիս», իսկ հետ ամենակարևոր պահին լքում երկրները՝ միայնակ թողնելով իրենց գործընկերներին:

Սամվել Բաբայանը նոյեմբերի 9-ի նախօրեին էլի ապահով եկել էր Հայաստան ու հրաժարական տվել. «Ադրբեջանը ձերբակալում է հենց Փաշինյանին քննադատողներին»

«Ուզում է ասի՝ Հայաստան գան՝ Հայաստանը կձերբակալի, Արցախում մնան՝ ադրբեջանցիները կձերբակալեն: Այս նիկոլական իշխանությունը, ՔՊ-ականներն ու առընթեր իշխանիկները՝ տարբեր կալիբրի, միգուցե լավ պատրաստություն են անցել՝ նաեւ գեբելսյան ոճի պրոպագանդայի առումով, բայց իրենց էությամբ Լավրենտի Բերիայից ոչնչով չեն տարբերվում: Բերիան էլ ում չէր սիրում՝ արտասահմանյան ինչ-որ երկրի գործակալ էր կոչում: Սրանք իրենց էությամբ Բերիա են»:

Միջազգային հանրությունը պարտավոր է Վարդանյանին ազատ արձակելու պահանջ ներկայացնել Ադրբեջանին. Մանե Թանդիլյան

Այլապես սա կնշանակի, որ հայրենիք սիրելը պատժելի արարք է հայերի համար, և միջազգային հանրությունն էլ առարկություն չունի։

Կոչ ենք անում Ադրբեջանին միջազգային հասանելիություն ապահովել Լեռնային Ղարաբաղ. Պետեր Ստանո

Նրա խոսքով՝ այժմ ԵՄ-ը նույնպես հանդես է Լեռնային Ղարաբաղի ուժերի համընդհանուր համաներման օգտին:

Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է դիմել

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնել է ԶԼՄ–ներին․ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ: Հայկական կողմը պահանջել է տեղեկություններ տրամադրել նրա կարգավիճակի, պահման պայմանների և նրա առողջական վիճակի մասին։      

Հակարիի կամուրջը հատել է 50243 անձ, 114 թեժ գծին ստացվել է 6900 զանգ. Նազելի Բաղդասարյան

Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված բուժառուների թիվը 311 է

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է

Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մոսկվան ակնկալում է, որ Երևանում ականջալուր կլինեն փոխադարձ հարաբերությունների վերաբերյալ իրենց ազդակներին. Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունն ականջալուր կլինի փոխադարձ հարաբերությունների վերաբերյալ իրենց ազդակներին, և Մոսկվայի ու Երևանի միջև երկկողմ բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Ինչ վերաբերում է շփումներին (Հայաստանի և Ռուսաստանի միջև- խմբ.), դրանք տարբեր մակարդակներում շարունակվում են: Եվ մենք ակնկալում ենք, որ մեր ազդակները պատշաճ կերպով կլսվեն

Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին

Հենց այս պահին «Յուքոմ» ընկերությունն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Իսկ վաղվանից՝ սեպտեմբերի 28-ից ՀՀ ժամանող արցախահայերը կկարողանան 6 ամիս անվճար օգտվել նաև Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից։ Մասնավորապես միանալով Level Up

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան 2000 աշխատակիցները զբաղված են տեղեկատվական դաշտի «մշակմամբ». Զախարովա

Նրա խոսքով՝ այդ գործունեությունը տեսնում են թե՛ Ռուսաստանում, թե՛ աշխարհում:

«Նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրով Արցախի անվտանգության երաշխավորի դերը մեր սիրելի Պուտինն է ստանձնել»․ Գագիկ Մելքոնյան

«Երեք նախագահները հրապարակավ չեն ասել, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, որովհետեւ այդ դուխը չեն ունեցել, ժողովրդից վախեցել են»,- ասաց Մելքոնյանը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031