Օրվա լրահոսը
Քննարկվել են երկկողմ համագործակցության տարբեր մեխանիզմներ. Ռուստամ Բադասյանն ընդունել է դեսպան Յուն Ֆանին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև ձևավորված արդյունավետ աշխատանքային հարաբերությունների անհրաժեշտությունը և համագործակցության խթանման հեռանկարները։ ՊԵԿ նախագահը կարևորել է կողմերի միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ընդգծելով հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ
Բարձր եմ գնահատում ձևավորված համագործակցությունը. ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Անդրեա Վիկտորինին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին: «Մեծարգո տիկին Վիկտորին, բարձր եմ գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեր հաստատությունների միջև ձևավորված ամուր համագործակցությունը: Իրականացված աշխատանքներում չափազանց մեծ է Ձեր անձնական ներդրումն ու նվիրվածությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հաստատության զարգացմանն
«Ռազմավարական նշանակություն ունեցող հայկական այս տարածքում Ռոբերտ Ղուկասյանի հետ մտքեր ենք փոխանակել նաև Ֆրանսիայի հետ համագործակցության մասին». դեսպան Դըկոտինյի
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։ «Ռոբերտ Ղուկասյանի հետ ռազմավարական նշանակություն ունեցող հայկական այս տարածքում մտքեր ենք փոխանակել նաև Ֆրանսիայի հետ տնտեսական, մշակութային, առողջապահական ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին»,– «X»-ի (նախկինում՝ Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է դեսպանը:
1991թ. մարտական գործողությունների միջոցով պարզապես վերացվել են Պատարայի ու հարակից գյուղերի բնակչության գլխին կախված ադրբեջանական գոյաբանական վտանգները. Բեգլարյան
Պատարայի բնակիչները պատմում են Լեսնոյի (Մեշալիի) մասին, թե ինչպես էին 1960-ականներից այնտեղ բնակեցված ադրբեջանցիները առևանգում, սպանում ու կրակի վրա այրում Պատարայի բնակիչներին:
«Կոռնիձորում բեռնատարների սառնարաններն աշխատում են, որ դեղորայքը, կաթի փոշին չփչանա»
Արդեն սննդամթերքի և դեղորայքի փչանալու ռիսկ կա՝ վարորդներն օրվա ընթացքում գործի են գցում շարժիչները, որպեսզի անհրաժեշտ ջերմաստիճան ապահովեն սառնարաններում:
«Եթե 1993 թ.-ին կարողացել ենք հառնել, հիմա էլ պետք է ջանք գործադրենք, հավաքենք մեզ և գնանք առաջ»
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված միջոցառում՝ ԳԱԱ-ում
Հայաստանի տարածքում գտնված ամենահին ոսկուց՝ մանկական ծամկալից մինչև եզակի կավանոթների պատկերներ՝ «Հանրապետության հրապարակ» կայարանում
Հայաստանի տարածքում գտնված ամենահին ոսկուց՝ մանկական ծամկալից մինչև մ.թ.ա. XIII-XII դդ. թվագրվող ասպազենի հարդարանքներ, եզակի կավանոթների պատկերներ Հանրապետության հրապարակ կայարանում են: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գործակցությամբ օգոստոսի 2-ին մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում բացվել է «Մեծամորի գաղտնիքը» խորագրով ցուցադրություն: Մետրոպոլիտենի կայարանից օգտվող քաղաքացիները QR կոդի միջոցով կարող են մուտք գործել «Պահպանության
Վթարային ջրանջատում Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր վարչական շրջաններում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարվել է «Արզնի 1» ջրատարը, որով պայմանավորված ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 13:00-ից մինչև օգոստոսի 3-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի` Չարենցի փողոցի և նրբանցքների, Ալ.Մանուկյան, Ե.Քոչարի, Քաջազնունու, Ռոստոմի, Տոլստոյի, Արհեստավորների, Կորի, Ս.Վրացյան, Զավարյան, Ֆիզկուլտուրնիկների, Գրողների, Աղյուսագործների, Շարա Տալյան, Այգեստան, Հր.Շահինյան,
«Արցախցիները չեն փորձում մատաղ անել Հայաստանը, շրջափակման առաջին օրը հայտարարել են, որ եթե Հայաստանի ինքնիշխանության պահպանման գինը սա է, պատրաստ են այդ զրկանքները կրել»․ Ժիրայր Ազիզյան
Եվ ես՝ որպես արցախցի, նաեւ շատ գիտակից արցախցիներ, միանշանակ կարող են պնդել, որ եթե մենք ունենայինք այն վստահությունը, որ Արցախի հանձնմամբ փրկվում է Հայոց պետականությունը, ապա այս առումով գուցեեւ կարելի էր մտածել։ Բայց մենք նույնիսկ մեկ տոկոս կասկած չունենք, որ այդ զիջման հետեւանքով լինելու են նոր պահանջներ։ Այսօր էլ կան այդ պահանջները, եւ Ադրբեջանը փորձելու է հասնել այդ պահանջների կատարմանը։
«Այս ընտրություններին ԿԸՀ էլեկտրոնային համակարգերն ավելի են հարստացել». ԿԸՀ-ն հյուրընկալել է 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 2-ին հյուրընկալել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունելով հյուրերին հիշեցրել է, որ օգոստոսի 3-ից սկսվում են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները։ ԿԸՀ նախագահը հայտնել է, որ այս ընտրություններին ԿԸՀ էլեկտրոնային համակարգերն ավելի են հարստացել, հնարավոր է և՛ ընտրական ցուցակները, և՛ գույքի ու
Չորս անձ օժանդակել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրենի կողմից վատնում կատարելուն. նրանց մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով 4 դրվագով վատնում կատարելուն օժանդակելու վերաբերյալ նախաքննությունը: Իրականացված քննությամբ պարզվել է, որ բժշկական կենտրոնի տնօրեն Ա.Մ.-ն 2014-2018 թվականների ընթացքում ընկերության տնօրենի տնտեսական հարցերով տեղակալ Ա.Ծ-ի, ինչպես նաև աշխատակից Հ.Հ.-ի և անհատ
Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ՄԻԵԴ դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Նա մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում:
Ադրբեջանը դիտավորությամբ հոգեկան տառապանքներ է պատճառել հայ զինծառայողների ընտանիքների անդամներին. «Թաթոյան» հիմնադրամի նոր զեկույցը
Ադրբեջանը դիտավորությամբ հոգեկան տառապանքներ է պատճառել հայ զինծառայողների մայրերին, քույրերին և նրանց ընտանիքների մյուս անդամներին: Այդ մասին մեր նոր զեկույցը` փաստերով: Շնորհակալություն զինծառայողների ընտանիքներին` աջակցության համար: Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020թ. 44-օրյա և 2022թ. սեպտեմբերի 13-14 պատերազմների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կատարել են բազմաթիվ պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումներ,
Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանն ապօրինի հարստացել և օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1 միլիարդ 433 միլիոն դրամի գույքը
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ա. Գ.-ի կողմից հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վերջինիս նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում է կայացվել 2023 թվականի հուլիսի 3-ին՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Ա. Գ.-ն խուսափել է քրեական վարույթին մասնակցելուց: Վարույթի
Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդը հուշագիր են ստորագրել
Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդն Ակբա Բիզնես ակումբի շրջանակում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդը կհամագործակցեն Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարելավման և զարգացման շուրջ։ Հուշագրի շրջանակում Ակբա Բիզնես ակումբի անդամների հետ կկազմակերպվեն Հայաստանի տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող օրենսդրական հարցերի
«Արցախցիներն այսօր գտնվում են այն ցեղասպան քաղաքականության էպիկենտրոնում, որն իրականացնում է Ալիեւի բռնապետական ռեժիմը ամբողջ հայ ժողովրդի դեմ»․ Նարեկ Այվազյան.
Հիմա աշխատում ենք «Տան պատմության» տեսանյութեր Նյու-Յորք ուղարկելու վրա: Արցախի մեր քաղաքացիներին խնդրել ենք, որ իրենց անուն ազգանունով բնակության վայրը նշելով տեսաձայնագրություններ պատրաստեն եւ մանրամասն ցույց տան իրենց ունեցած կամ չունեցած պաշարները, պատմեն, թե ինչի կարիք ունենք, առողջական ինչ խնդիրներ կան եւ ինչ են ակնկալում ՄԱԿ-ից:
Կալիումի ֆերոցիանիդ, ախտածին մանրէներ. հուլիսին ինչի՞ ներմուծումն է արգելվել ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում
Հիմալայան կերակրի աղ (Crystals)՝ 600 կգ, կալիումի ֆերոցիանիդ և յոդի զանգվածամաս ցուցանիշով ոչնչացվել է:
Խաղաղապահները ներգրավվել են հումանիտար շարասյունը ԼՂ հասցնելու շփումներում. Զախարովա
«Չնայած նրան, որ հումանիտար շարասյուն ուղարկելը համաձայնեցված չի եղել Ադրբեջանի իշխանությունների հետ, ռուս խաղաղապահ զորամիավորումն ակտիվորեն ներգրավվել է լուծումներ փնտրելու գործին և մշտական շփումներ է հաստատել երկու կողմերի հետ»,- ասել է Զախարովան:
Դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել. «Հետք»
«Հետք». Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին չորս ընկերությունում մասնակից է դարձել: Ընկերություններն Արմավիրի մարզում ավազի արդյունահանմամբ և վաճառքով են զբաղվում: Դրանցից մեկը՝ «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ն, մոտ 2 ամիս առաջ է ավազի արդյունահանման թույլտվություն ստացել, սակայն հունվար ամսից ժամանակ առ ժամանակ իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում: Այդ մասին են վկայում Մեծամորի համայնքապետի հարուցած վարչական
«Դեռ անելիք կա». 24 ձերբակալված, 7 կալանավորված, հայտնաբերված թմրամիջոցներ ու զինամթերք
Միաժամանակյա 94 խուզարկություն
«Նիկոլ Փաշինյանը, խախտելով Սահմանադրությունը եւ գնալով ազգային դավաճանության, հրաժարվում է իր ազգի մի մասից»․ Մարգարիտա Քարամյան
Ադրբեջանը հայտարարել է, որ հատել են իր պետական սահմանը։ Հիմա եթե ինքը համարում է, որ Լաչինի շրջանը, ամբողջ Արցախը Ադրբեջանի տարածքն է, ո՞նց է այդ մարդը հատել սահմանը։ Այսինքն՝ Ադրբեջանը ճանաչում է, որ կա Արցախի եւ Ադրբեջանի սահման։ Հիմա մենք եկել ենք ՌԴ դեսպանատուն՝ հասկանալու, այս երկիրը, որն ստանձնել է արցախահայության անվտանգության ապահովումը, ինքն ուզո՞ւմ է կատարել իր պարտավորությունները, թե» եկել է, որ էլի մեզ հանձնի Ադրբեջանին։
Հայկական լոբբիի շնորհիվ «Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվի Disney Plus-ի հարթակներում. Թուրքիայում թեժ քննարկումներ են
Սերիալը, որի վրա ծախսվել է 8 միլիոն դոլար, որպես ֆիլմ հոկտեմբերին ցուցադրվելու է միայն Թուրքիայի կինոթատրոններում։
«Տարիքը խոչընդոտ չէ». մեծահասակների մշակութային կրթությանն ուղղված ծրագիրն ամփոփվել է ցուցահանդեսով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Տարիքը խոչընդոտ չէ» ծրագիրն ամփոփվել է մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսով: Ծրագիրը տարեցների շարունակական կրթության մշակութային նորարարական առաջարկ է, որն ուղղված է թոշակառու մեծահասակների հմտությունների և կարողությունների զարգացմանը, ֆիզիկական և մտավոր առողջության խթանմանը՝ մշակութային ժառանգության պահպանության միջոցով։
Մոսկվան շարունակում է ընդգծել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը. Զախարովա
Նրա խոսքով՝ այդ հարցում շատ բան կախված է քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի գնալու պատրաստակամությունից: Ըստ Զախարովայի՝ այդ դեպքում լարվածությունը կարող է թուլանալ, իսկ դրա համար Մոսկվան աշխատում է կողմերի հետ:
Լիլիթ Պողոսյան. «Արցախում սով է, բայց արցախաբնակ մեր հայրենակիցները չեն տրտնջում անգամ դանակը ոսկորին հասած վիճակում, ինչպիսին հիմա է»
Հայաստանում սրճարաններում նստած տղամարդիկ պատկերացնո՞ւմ են արցախցի տղամարդու ապրումները, որ ուժը տեղն է, բայց աշխատանք այլեւս չունի, որ հղի կնոջ համար անհրաժեշտ սնունդ ու պարագաներ ապահովել ի վիճակի չէ, որ երեկոյան տուն է գնում ձեռնունայն ու ամաչում է նայել ծնողների, զավակների, ընտանիքի անդամների աչքերին: Հաստատ չեն պատկերացնում: Որ չեն պատկերացնում նաեւ, որ այսպես շարունակվելու դեպքում նույնը լինելու է իրենց, իրենց ծնողների, կնոջ ու երեխաների հետ»,-ասաց հացադուլի մասնակիցը:
Եվրոպական Խորհրդարանի արդարացի դիրքորոշումն ի վերջո պետք է տարածվի նաև ԵՄ գործադիր իշխանության վրա․ Գասպար Կարապետյան
Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն օգոստոսի 1-ին հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Հայտարարության հեղինակները պատշաճ և քաղաքական հստակ գնահատականներով ներկայացրել են ադրբեջանական շրջափակման արդյունքում Արցախում սրընթաց վատթարացող հումանիտար իրավիճակը՝ նկատելով, որ Ադրբեջանն
Այն, ինչ որպես վարկ Հայաստանը տարիներով տվել է Արցախին` եղել և մնում անկախ Հայաստանի ամենաարդարացված ծախսերից մեկը. Արտակ Զաքարյան
«Սա նշանակում է, որ փողը ծախսվել է՝ արդյունքը չկա: Սա պետական միջոցները մսխելու պարզ խոստովանություն է»
Ռուսաստանը սատարում է Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսությունը. Զախարովա
Նրա խոսքով՝ Ռուսաստանը որևէ նախապայման առաջ չի քաշում, քրտնաջան աշխատում է կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ, որոնք այս պահին լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության սրացման ֆոնին:
Սիրանուշ Սահակյան․ «Վագիֆ Խաչատրյանի առեւանգումը հնազանդության կոչ էր Արցախի իշխանություններին»
Իրավապաշտպանի կարծիքով՝ Ադրբեջանը տակտիկական նկատառումներով անընդհատ ռիսկեր է ստեղծում, սպառնում է, որ առհասարակ անհնարին դարձնի Կարմիր խաչի գործունեությունը Ադրբեջանում


















































