Օրվա լրահոսը

Իրավունքները զիջելը չի կարող լուծում լինել. Սուրեն Սահակյան

Ասում էին, թե մենք ենք մեղավոր, պետք է բարիշենք էդ մարդկանց հետ․ ստիպված ենք։ Մեր ամեն նահանջին Ալիևը էլ ավելի պահանջներ ներկայացրեց։

«Ես էլ եմ ծխող, չեմ հիշում, որ ես դժգոհ մնամ, որ այդ օրը քիչ ծխեցի․ մեր նպատակը տուգանելը չէ, այլ, որ մարդիկ չծխեն»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում դժգոհեց, որ իրենց կայացրած որոշումները լավ չեն վերահսկվում

Վարչապետի որոշմամբ՝ նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ

Վարչապետի որոշմամբ՝ նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 799 – Ա ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Սարգսյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Oգոստոսի 3-ին, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին, 5-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Oգոստոսի 3-ի ցերեկը, 5-6-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-6-ին առանձին վայրերում հնարավոր է նաև

«Նիկոլ Փաշինյանին ուղղված մեր նամակը թարգմանված, դրված էր ռուս չինովնիկի սեղանին, ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ է կատարվում»․ արցախցիները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Լեւոն Հայրյանը փոխանցեց, որ մեր նամակը, որն ուղղել ենք Հայաստանի վարչապետին, թարգմանված դրված էր ռուս չինովնիկի սեղանին։ Եվ ինքն այնտեղից դրվագներ էր կարդում, որտեղ մենք մեղադրանք են ներկայացրել, որ ռուսական զորքերը չեն կատարում իրենց պարտականությունները։

Պետրոս Շիրինօղլուն անդրադարձել է «Աթաթուրք» սերիալի հեռարձակումը չեղարկելու որոշմանը

Ermenihaber. Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն գրավոր հայտարարությամբ անդրադարձել է թվային հարթակում Թուրքիայի հարյուրամյակին նվիրված «Աթաթուրք» սերիալի  հեռարձակման չեղարկման որոշմանը: Նա ԱՄՆ-ում գտնվող հայկական  հաստատություններին և կազմակերպություններին կոչ է արել պատասխանատվությամբ մոտենալ և աջակցել Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին: Շիրինօղլուն նշել է, որ ուշադիր հետևում են (նկատի է առնվել Թուրքիայի հայ համայնքը) ամերիկյան

«Ռազմարդյունաբերության զարգացումը դարձնել պետական քաղաքականություն, ո՛չ խրախճանքին՝ ժանտախտի պահին»․ բողոքի ցույց կառավարության շենքի մոտ

Այսօր, երբ Արցախը շրջափակման մեջ է, եւ առջեւում մեզ սպասվում է մի նոր պատերազմ՝ ցեղասպանական ելքով, մեզ մոտ չկա գալիք պատերազմի զգացում։ Ավելին, կազմակերպվում են տարատեսակ ուտեստների, խմիչքների եւ երգի փառատոններ, որոնք նպատակ են հետապնդում շեղել ժողովրդի ուշադրությունը եւ նրան պահել թմբիրի մեջ։ Այդ փառատոնները բյուջեի աննպատակ մսխում են։ Հորդորում ենք եւ պահանջում աննպատակ չմսխել բյուջեի փողերը, բյուջեի հաշվին դրսից չհրավիրել տարատեսակ երգիչների, համաշխարհային աստղերի, հիմա մեզ այլ բան է հարկավոր։

«Սարսափելի է, որ Ադրբեջանը խստացնում է Լաչինի միջանցքի յոթամսյա շրջափակումը». կոնգրեսական Էշուն ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Խստորեն դատապարտում եմ Արցախում մարդածին հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված Ադրբեջանի ջանքերը ու ևս մեկ անգամ ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ եմ անում օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու իրենց դաժան գործողությունների համար: Այս մասին X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն: «Սարսափելի է, որ Ադրբեջանը

Հակոբ Սիմիդյան․ «Նախագիծ ունենք, որով արգելվելու է պոլիէթիլենային տոպրակների որեւէ տեսակի եւ մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքը»

Փաշինյանը կառավարության նիստում դժգոհեց, որ սուպերմարկետում իր գնած ապրանքը տվել են նույն տոպրակով, ինչը հինգ տարի առաջ էին տրամադրում

Բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությունը կանցկացվի Երևանում

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) պաշտոնապես հաստատել է՝ պատանիների 2023 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում՝ նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանը պատանեկան ԱԱ-ն անցկացնելու հայտ է ներկայացրել՝ հաշվի առնելով, որ այդ տարիքային խմբում արդեն իսկ լավ ձևավորված հավաքական ունենք: «Մեր պատանի բռնցքամարտիկները սկսել են լուրջ արդյունքներ ցույց տալ:

«Բանակից վերադարձավ անվնաս, բայց սպանվեց օրեր անց. ի՞նչ էր տեղի ունեցել Բյուրեղավանում»

Երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ սպանություն և 3 դրվագ միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար։

Փաշինյանը՝ ձկնաբուծարանների մասին․ «Փակվելու են, թող փակվեն, ոչ մեկն իրենց իրավունք չի տվել պետական ռեսուրսն օգտագործել ու կասկածելի որակի արտադրանք շուկա նետել»

Կառավարության նիստում վարչապետը հայտարարեց՝ ՀՀ-ում ջրային կորստի ահռելի խնդիր կա․ ձկնաբուծարանների՝ փակ շրջանառու համակարգին անցնելու մասին կառավարության որոշումը չի փոփոխվելու, չի հետաձգվելու՝ նույնիսկ եթե ընկերությունների սնանկանալու վտանգ լինի

Մեկ-մեկ առանց հացի եմ տուն գնում․ Ստեփանակերտի հացթուխը. «Ամերիկայի ձայն»

Շրջափակման հետևանքով օր-օրի ավելի վատթարացող իրականության մեջ Նարինեն և իր գործընկերները փորձում են անել հնարավոր ամեն բան, որ հաց ապահովեն բնակիչներին։

Քաղաքային իշխանության անգրագետ, անպատասխանատու և փնթի կառավարման հետևանքով երևանցին ամեն օր նոր խնդրի է բախվում. Մանե Թանդիլյան

Անհայտ անձինք, փաստորեն, կարող են անարգել մոտենալ Երևանի մի զգալի հատվածին սնուցող ջրագծին և վնասել այն։

«Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինի, պետք է պատրաստվել պատերազմի, այլընտրանքը ցեղասպանությունն է՝ սկզբում Արցախում, հետո Հայաստանում»

«Առավոտի» զրուցակիցն է Կովկասի Ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ – Պարոն Միքայելյան, օգոստոսի 1-ին Բրատիսլավայում ԱՄՆ-ի միջնորդությամբ պետք է կայանար Ստեփանակերտի եւ Բաքվի հանդիպումը, սակայն Ադրբեջանը հրաժարվել է այս հանդիպումից։ Արցախի նախագահին առընթեր Հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ Բաքուն ու Մոսկվան առաջարկում են հանդիպումն անցկացնել Եվլախում։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։ – Եթե

Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է առևանգված Վագիֆ Խաչատրյանին

Օմբուդսմենի գրասենյակից հայտնել են, որ «այցը տեղի է ունեցել բժշկի և հոգեբանի ներկայությամբ»:

Աղավնաձոր գյուղում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Օգոստոսի 3-ին Աղավնաձոր գյուղում «Ուլգյուր» կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում կան ծխացող օջախներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից: Հիշեցնենք, որ oգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում

Ucom-ը դադարեցնում է կնիք դնելու գործընթացը

«ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությունը դադարեցնում է կնիք դնելու գործընթացը Ընկերության և իր կոնտրագենտների միջև կնքվող պայմանագրերի և դրանց մասը կազմող արձանագրությունների և այլ փաստաթղթերի վրա։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում դեռևս 2012 թվականին կատարված փոփոխությունները և «Յուքոմ» ՓԲԸ գործադիր մարմնի որոշումը։ Նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած

Ստեղծագործական կենտրոնի աշխատակիցների գործը թե քաղաքացիական, թե քրեական դատարաններում ավարտված չէ

Երեւանի դատարանն անդրադարձավ հայցվորներից Վահրամ Կաթրջանին: Վերջինս 2006թ. սեպտեմբերի 1-ից աշխատանքի է անցել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ում՝ որպես նկարչության խմբակի խմբավար։ Նրա եւ կենտրոնի միջեւ նույն օրը կնքվել է աշխատանքային պայմանագիր: Նույն գործով հայցվորներ Հասմիկ Խաչատրյանը, որպես տիկնիկային խմբակի խմբավար եւ Սոֆյա Հանյանը, որպես գոբելենի եւ մաքրամեի խմբակի խմբավար, 2009թ. սեպտեմբերի

Մենք միմյանցից առանձնացնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման աշխատանքը և հայկական սփյուռքի գործողությունները. Օմեր Չելիք

«Սփյուռքի լոբբին էլ այս դեպքերի ժամանակ անում է այս գործողություններն՝ ուղղված Թուրքիա-Հայաստան հարաբերություններում նոր ճգնաժամերի առաջացմանը»,- CNN Türk-ի ուղիղ եթերում ասել է Չելիքը:

Գործադիրը 613 մլն դրամի աջակցություն կտրամադրի Ռոստելեկոմին

Գումարն ուղղվելու է ենթակառուցվածքների, ենթակայանների կառուցմանը․Ռոստելոկոմը նախատեսում է Աբովյան քաղաքում կառուցել 218 սերվերային պահարանների ծավալով տվյալների մշակման կենտրոն

Ինչո՞ւ մենք ոչ մեկին պետք չենք. Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից

Այս հարցը, սակայն, միաժամանակ և՛ սխալ է, և՛ պատասխան ունի

Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում․ Նիկոլ Փաշինյան

Չնայած մյուս կողմից՝ Ադրբեջանի նախագահի Եվրոնյուզին տված հարցազրույցում արած հայտարարությունից հետո՝ թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պարզաբանումը՝ ինչո՞ւ նրանք չեն ապահովում Հայաստանի Հանրապետության կառավարության հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը:

Մեծ ու ցնցող պրեմիերա Երեւանի օպերային թատրոնում

Հեղինակավոր օպերային թատրոններում նույնիսկ՝ անկախ դրանց տասնամյակներ, հարյուրամյակներ ձգվող գործունեությունից, այնպես չէ, որ հնարավոր է անդրադառնալ համաշխարհային օպերային գրականության բոլոր ընտիր էջերին՝ պարզ պատճառով. այդ գանձարանը շատ հարուստ է։ Մեր օպերային թատրոնն էլ բացառություն չէ։ Վերջինիս գոյության 90-րդ տարում առաջին անգամ օրերս կայացավ մեծ պրեմիերա. ներկայացվեց Պուչինիի «Տուրանդոտը»։ Արքայադուստր Տուրանդոտի եւ Կալաֆի սիրո պատմությունը ներկայացնող

Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկում մանուկները նկարել են այն, ինչն ամենաշատն են կարոտել շրջափակման հետևանքով. Դավիթ Ղահրամանյան

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի կողմից շարունակական պաշարման արդյունքում Արցախի բոլոր խանութները դատարկ են։ Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկում մանուկները նկարել են այն, ինչն ամենաշատն են կարոտել շրջափակման հետևանքով։

Ադրբեջանում արգելափակել են «Ազատություն ռադիոյի» և ադրբեջանական ԶԼՄ-ների կայքերը՝ համարելով դրանց գործունեությունը երկրի անվտանգության սպառնալիք. Լաուրա Բաղդասարյան

Ալիեւը լրջորեն տրորել է Արեւմուտքի ոտքը։ Տեսնենք ինչ է սրան հետեւելու։ Միգուցե հիմա՞, սեփական շահերի ոտնահարման թնջուկում նաեւ հասկանան, թե ի՞նչ է իրականում նշանակում Ադրբեջանի քաղաքականությունը արցախցիների նկատմամբ։

Բայց քանի որ Հայաստանն Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, պարզ է դառնում, որ նույնիսկ միջնորդների ազդեցության լծակները սահմանափակ են. «Փաստ»

Եվ Ադրբեջանը հնարավորություն է ստանում առաջ տանել իր օրակարգը, բայց այստեղ մեկ այլ նրբություն ևս կա։ Եթե թեկուզ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանը համաձայնի հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ, ապա դրանով միջազգայնորեն լեգիտիմացվում է Արցախի՝ որպես բանակցությունների կողմ հանդես գալու հանգամանքը։

Մի ամբողջ մեծ թաղամաս հաց գնելու հնարավորություն արդեն չունի․ ինչ իրավիճակ է Արցախում․ «Ժողովուրդ»

Մենք անհասկանալի ձեւով դեռեւս գոյատեւում ենք: Կարծում եմ՝ սա նաեւ փոխօգնության գործոնի առկայությունն է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031