Օրվա լրահոսը
Ըստ Fitch Ratings-ի ՌԴ դեմ պատժամիջոցներն են նպաստել Հայաստանի տնտեսական աշխուժացմանը. JAMnews
JAMnews. Fitch Ratings հեղինակավոր վարկանիշային ընկերությունը բարելավել է Հայաստանի վարկանիշը՝ այն B+-ից դարձնելով BB-՝ «կայուն հեռանկարով»։ Սա 2020 թվականից ի վեր առաջին դրական տեղաշարժն է այս վարկանիշով։ Միևնույն ժամանակ վարկանիշային ընկերությունը երկրի տնտեսական աշխուժացումը կապել է Ուկրաինայում ընթացող պատերազմի և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետ՝ կանխատեսելով, որ տարեցտարի աճի տեմպերը կնվազեն։ Տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ
Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնության տրամադրման հասանելիությունը:
«Մեր ձայնը դարձնենք Արցախի ձայնը». մանիֆեստ հանուն Արցախի
Մենք՝ երաժիշտներս, որ մեր կյանքը նվիրել ենք ամենաբարձր ու գեղեցիկ արվեստին, այսօր ցանկանում ենք Արցախի մեր հանդիսատեսի հետ կիսել մեր լավագույն զգացմունքները և կարևորագույն մտքերը: Մենք ուզում ենք նվագել ու երգել արցախցիների համար, որպեսզի նրանց վերադարձնենք ՀՈՒՅՍԸ։
Խնդիրը միջնորդական հակամարտութեամբ կամ տարածաշրջանում գործընթացներուն ղեկը պահպանելու կամ խլելու շարժառիթներով կը յատկանշուի. «Ազդակ»
Աշխարհաքաղաքական երեք տարբեր կեդրոններէ Արցախի պաշարումը վերացնելու ուղղութեամբ տարբեր մօտեցումներ կը դրսեւորուին
«Չփախնել, կկրակեն»․ Սիսիանի ոստիկանները բռնություն են գործադրե՞լ քաղաքացուն ձերբակալելու ժամանակ
Ինքը գոռգոռացել եւ պահանջել է, որ թողնեն իրեն, սակայն անձինք, որոնք ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներ էին՝ իրեն գետնին գցած հայհոյել են, ոտքերով կանգնել են գլխին, մեջքին, ձեռքերին, ոտքերով հարվածել են ոտքերին։
Իմ պաշտպանյալը նույնիսկ չի հարցաքննվել, ինչպես կարող էր «Պատրոն Դավիթն» ազդել նրա վրա. «Հրապարակ»
«Իրեն ասել եմ, որ մեղադրյալներից որևէ մեկի հետ կապի մեջ չլինի, իհարկե մեղադրյալներից բոլորն անազատության մեջ են, բացի մեկից»։
Շրջափակված Արցախում բակային ճամբար է ընթանում
-Անգամ առանց լույսի ու թերսնուցման պայմաններում մենք չենք կորցնում մեր ազգային դիմագիծը, չենք նահանջում, աշխատում ենք գործադրելով բոլոր հնարավոր ջանքերը,-ասաց Իրա Թամրազյանը։
Հուլիսին ԱԺ-ն գրեթե 4 մլն դրամի, ապրիլին՝ ավելի քան 10 մլն դրամի կոնյակ է գնել. «Ժողովուրդ»
Գնումը կատարված է «Վինո Վինո» ՍՊԸ-ից, որի սեփականատեր Տիգրան Համասյանը Պեռնո Ռիկարի հետ կապ ունի
Ցուցարարները կրկին փակել են Կարմիր խաչի գրասենյակի մուտքը
Պահանջը նույնն է՝ հասցեական դիրքորոշում հայտնել Վագիֆ Խաչատրյանի առեւանգման մասին
Պարանոյան՝ որպես քաղաքականություն
ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցության՝ Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղի անդամ Արենի Մարկոսյանի (լուսանկարում) մուտքը Հայաստան փաստացի արգելվել է: Հայաստանի իշխանությունների (եթե իրենց բառապաշարն օգտագործենք) «դուխը չի հերիքում» ուղիղ տեքստով ասելու, որ պատճառն այն է, որ այդ աղջիկը մասնակցել է «հակափաշինյանական» ցույցերի կամ անդամակցում է մի կառույցի, որը նման ցույցեր է կազմակերպել: Բայց, քանի որ սփյուռքահայերին հայրենիք չթողնելու
Հակոբ Ավագյան․ «Վերջին 2-3 տարում ՓՄՁ-ների առումով ավելի շատ վատթարացնող նորմեր են ընդունվում, քան հակառակը»․ «Փաստ»
Հուլիսից նույն գերփոքրերի համար ՀԴՄ կտրոններում քառանիշ կոդի պարտադիր տպման համակարգ պետք է լինի։ Մեր հաշվարկներով, բակային խանութներին նման համակարգ ներդնելու համար 600-700 հազար դրամ գումար է պետք։ Պատկերավոր ասած՝ եթե մինչ այս կտրոնում գրում էին խմելու ջուր ու գինը՝ ենթադրենք 1000 դրամ, հիմա պետք է գրեն՝ խմելու ջուր, 1000 դրամ, 0,5 լիտր, այլ նկարագրություն։ Ի դեպ, նշվածը չանելու համար այնպիսի տուգանք է նախատեսված, որը հավասարազոր է կտրոն չտրամադրելու տուգանքին։
Միրզոյան-Բորել հեռախոսազրույցի ժամանակ ԱԳ նախարարը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը
Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը: Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը` համաձայն
Սլավիկ Սարգսյանը՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի խորհրդի ղեկավարի թեկնածու
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ կայացել է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի խորհրդի արտահերթ նիստը: Օրակարգի գլխավոր հարցը տեսչական մարմնի խորհրդի ղեկավարի թեկնածության առաջադրումն էր: Խորհուրդը ներկայացրել է Սլավիկ Սարգսյանի թեկնածությունը, ով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն էր և 2022 թվականի նոյեմբերից` ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը: 6 ամսվա աշխատանքների մասին Սլավիկ Սարգսյանի ամփոփ հաշվետվությունը լսելուց հետո, նրա
Ֆրենք Փալոն. «Ալիեւը կիրառում է ճնշման մարտավարություն՝ հույս ունենալով սովամահ անել մարդկանց իրենց պատմական հայրենիքում»
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հրապարակավ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ «Հուլիսի 29-ին ադրբեջանական զինուժը ձերբակալել է արցախցի մի քաղաքացու, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվում էր Հայաստան` բուժման նպատակով։ Նրանք` [ադրբեջանական կողմը] անհիմն պնդում են, թե նա պատերազմական հանցագործ է եղել 1991-ի Լեռնային Ղարաբաղի
«Ոչ մի հայորդի, ով իր կյանքը զոհաբերել է հանուն Արցախի ազատագրման և Հայոց պետականության ամրապնդման, իզուր չի զոհվել»
Որդիների Կանչ ՀԿ-ն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի Եվրոնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, որ «դժվար է զոհված զինծառայողների ծնողներին բացատրել , որ ձեր որդին կամ դուստրը զոհվել են հանուն ապագա խաղաղության», նշելով, որ դրա կարիքը չէր լինի, եթե չարհամարվեին մինչեւ ՔՊ-ի իշխանության հայտնվելը ողջ բանակցային գործընթացում ձեռք բերված արդյունքները, և փոխարենը չազդարարվեր իրենց զրոյական
Արցախի Հանրապետության դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ Ռաշիդ Բեգլարյանի առեւանգման կապակցությամբ
2023 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 17-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ- անձնագրային կետը շրջանցելով, ՀՀ գնալու
«Ճիշտ կողմնորոշված երիտասարդությունը կարող է սարեր շուռ տալ, անել ավելին, քան իրենից սպասում են»
Բոլոր ժամանակներում ու հասարակություններում երիտասարդությունը շարժիչ ուժ է, դե՛, իսկ Արցախի պես ճգնաժամային իրավիճակում ապրող երիտասարդությունն ավելի պիտի նախաձեռնող լինի, առանձնանա ընդգծված դիրքորոշմամբ ու վճռական կամքով։ Այն մարտահրավերները, որոնք այսօր ընտրության առաջ են կանգնեցրել ժողովրդին, անշուշտ հաղթահարվելու են նաև երիտասարդության խիզախմամբ։ Արցախում ապրող երիտասարդների դերակատարության և ընդհանրապես, ապագային ուղղված հայացքների ու անելիքների մասին օրերս Ռուբեն
«Քանդված պատը կառուցելու համար պետք էր ընդամենը մի քանի շաբաթ, բայց անցել է մեկ տարուց ավելի…»
«Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանն իր ՖԲ էջում գրում է. «Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ծիծեռնակաբերդի խճուղու մեկ երթևեկելի գիծը դարձել է պատմություն՝ Քանդված պատի պատմություն։ Քանդված պատը խորհրդանշում է իշխանության գործելաոճը՝ քանդել եղածը՝ չկառուցելով ոչինչ։ Մեկ տարուց ավելի է՝ մի քանի մետր ճանապարհ չեն կարողանում կառուցել, խոսում են մետրո կառուցելուց։ Քանդված պատը կառուցելու
Արցախի անշարժ գույքի շուկան 2023 թվականի առաջին կիսամյակում
Արցախի շրջափակումը իր բացասական հետևանքերն է թողել նաև հանրապետության անշարժ գույքի շուկայի վրա՝ արձանագրելով ընդհանուր գործարքների նվազում 53,7%-ով: ✅2023թ. առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 1572 գործարք, որոնցից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը 2022թ. II կիսամյակի համեմատ նվազել է 53.7 %-ով, իսկ 2022թ. I կիսամյակի համեմատ` 61.2%-ով: ✅Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների
«Սա կոչվում է ֆունկցիոնալ անգրագիտություն»․ Գոռ Կարապետյան
2020 թվականին հրապարակված մարդկային կապիտալի համաթվի համաձայն՝ տարրական դպրոցն ավարտած սովորողների շուրջ երեսուն տոկոսը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստերը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Targeting» և «Simple Business Academy» ընկերությունների համահիմնադիր տնօրեն Գոռ Կարապետյանը։ -Սա Հայաստանի մասին է, և կոչվում է ֆունկցիոնալ անգրագիտություն, որը Կասկադում, Հյուսիսային պողոտայում կամ Աբովյան
Ռուբեն Վարդանյանը՝ Ալիեւի հարցազրույցի մասին. «Ադրբեջանը պատերազմի միջոցով չի կարողացել հասնել կապիտուլյացիայի. արցախցիները ապրել են և շարունակելու են ապրել իրենց հողում»
Կապիտուլյացիայի է նման Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, բայց դա ոչ մի կապ չունի Արցախի հետ: Արցախը պայքարել է և շարունակում է պայքարել: Իսկ Հայաստանի հայերը պետք է հասկանան, որ Արցախը պայքարում է ոչ միայն իր, այլ նաև Հայաստանի պետականության համար:
Ոչ ֆորմալ կրթական հարթակը հնարավորություններ կբացի երիտասարդների համար
Օգոստոսի 12-ին Բյուրականի «Հանդart» այգում կկայանա մեկօրյա կրթական, մշակութային և ժամանցային «Jazz business» միջոցառումը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ բանախոսները մանրամասնեցին, որ սա լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ինքնազարգանալ, մոտիվացվել, ոչ ֆորմալ կրթական միջավայրում բացահայտել հետաքրքիրն ու օգտակարը։ «Գրքատուն» հրատարակչության և «Friend’s House» կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Նիազյանը, ներկայացնելով միջոցառման օրակարգը,
«7 տարի անց Աշոտս վերածնվեց»․Գյումրու ծննդատանը լույս աշխարհ է եկել նահատակված լեյտենանտի եղբորորդին
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված լեյտենանտ Աշոտ Շահբազյանի եղբայրը զավակ է ունեցել, որին կոչել են նրա անունով։ Փոքրիկը ծնվել է Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում՝ 3 կիլոգրամ 200 գրամ քաշով։ Աշոտ Շահբազյանի մայրը՝ Լիաննա Շահբազյանը, որը տատիկ է դարձել, արտասվում էր՝ թե՛ սփոփանք չունեցող վշտից և թե՛ ուրախությունից։ Որդու կորստի ցավի հետ չհամակերպվող մայրը,
Կայացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու անապահովության գնահատման ոլորտում ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները։ Նախարար Մկրտչյանն ընդգծել է սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումների անհրաժեշտությունը և նշել, որ այսօրինակ հանդիպումները կարող են կարևոր ներդրում ունենալ նախատեսվող բարեփոխումների գործընթացում։
Արսեն Զախարյանի տրանսֆերի հարցում Մոսկվայի «Դինամոյին» մինչեւ շաբաթվա վերջ ժամանակ է տրվել
Ֆրանսիայի «Ստրասբուրգը» Արսեն Զախարյանի տեղափոխման հարցում կողմնորոշվելու համար Մոսկվայի «Դինամոյին» մինչեւ շաբաթվա վերջ ժամանակ է տվել։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե մոսկովյան ակումբը մինչեւ այս շաբաթվա ավարտը պատասխան չտա, տրանսֆերը չի կայանա։ Արսեն Զախարյանը «Դինամոյի» ակադեմիայի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Դինամոյի» կազմում մասնակցել է 37 խաղի, խփել է
Դավիթ Յուրչենկոն Հայաստանի հավաքականին հրաժեշտ չի տվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որ ընտրանուն եւ իր նախկին ակումբին՝ «Փյունիկին», հրաժեշտ տալուց հետո պայմանագիր է ստորագրել Վրաստանի «Թելավի» ակումբի հետ, «Սպուտնիկ Արմենիայի» հետ հեռավար կապով հայտարարել է, որ ինքն իր մեջ Հայաստանի հավաքականին հրաժեշտ չի տվել, եւ մարզչական շտաբից հրավեր լինելու դեպքում պատրաստ է հավաքականի կազմում նախապատրաստվել ԵԱ ընտրական մրցաշարի
ԱԽ քարտուղարն ընդունել է Լուի Բոնոյին
Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին: Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տեղեծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ընդգծելով՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը: Կողմերը նաև
Գավառ համայնքի շուրջ 50 բնակիչներից ստացել է 3000-ից մինչև 400.000 ԱՄՆ դոլար և չի վերադարձրել. դպրոցի փոխտնօրենի կողմից խարդախություն կատարելու հաղորդումների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գավառի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրենի պաշտոնն զբաղեցնող անձի կողմից առերևույթ խարդախություններ կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի հուլիսի 26-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ, ըստ ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների, Գավառի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրեն Ն.Ա.-ն, օգտագործելով իր հեղինակությունը, վկայակոչել է իր եղբոր քաղաքական
Քննարկվել են երկկողմ համագործակցության տարբեր մեխանիզմներ. Ռուստամ Բադասյանն ընդունել է դեսպան Յուն Ֆանին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև ձևավորված արդյունավետ աշխատանքային հարաբերությունների անհրաժեշտությունը և համագործակցության խթանման հեռանկարները։ ՊԵԿ նախագահը կարևորել է կողմերի միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ընդգծելով հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ
Բարձր եմ գնահատում ձևավորված համագործակցությունը. ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Անդրեա Վիկտորինին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին: «Մեծարգո տիկին Վիկտորին, բարձր եմ գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեր հաստատությունների միջև ձևավորված ամուր համագործակցությունը: Իրականացված աշխատանքներում չափազանց մեծ է Ձեր անձնական ներդրումն ու նվիրվածությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հաստատության զարգացմանն


















































