Օրվա լրահոսը

Համահայկական 8-րդ խաղերը կանցկացվեն Team Telecom Armenia-ի հովանավորությամբ

2 օգոստոսի, 2023, Երևան․ Աշխարհի 179 քաղաքի ավելի քան 7000 հայ մարզիկ օգոստոսի 5-ից 19-ը կպայքարի լավագույնի կոչման համար. Team Telecom Armenia-ի աջակցությամբ Հայաստանում կանցկացվեն Համահայկական ամառային 8-րդ խաղերը։ Խաղերի օրակարգում ընդգրկված է 19 մարզաձև։ Մրցաշարերը անց են կացվելու Երևանում, Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Team Telecom Armenia-ն միացել է 8-րդ խաղերին

Ինչու է կրկին կալանավորվել Դավիթ Գալստյանը

Ի  պատասխան բազմաթիվ հարցադրումների՝ «Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ նախորդ ամիս առաջին ատյանի դատարանի կողմից գրավի դիմաց ազատ արձակված գործարար, զենքերի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից կրկին կալանավորվել է, քանի որ մեղադրանքի կողմը դատարանին ներկայացրել է նոր փաստեր առ այն, որ ամբաստանյալը հայտնվելով ազատության մեջ փորձել է խոչընդոտել գործի քննությանը՝

«Փաշինյանը հայտարարում է, որ փախստականների հարցով պետական քաղաքականություն չունի, սա ի՞նչ մեսիջ էր Իլհամին, որ 120 հազարի՞ն էլ կարող ես դարձնել փախստական»․ Մարիամ Ավագյան

Մեզ հետ նույնիսկ դեսպանը չհանդիպեց, դեսպանի գլխավոր խորհրդականն էր։ Նա սկզբում փորձ արեց ամբողջ մեղքը դնել հայկական իշխանությունների վրա։ Մենք հայտարարեցինք, որ հայկական իշխանությունները պատերազմից հետո գտնվում են մեծ ճնշման տակ, եւ ենթադրում ենք, որ ճնշողը հենց Ռուսաստանն է։ Եվ ի հեճուկս հայկական շահերի՝ մեր իշխանությունները հաճախ կատարում են Ռուսաստանի պահանջները։

Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակի» առաջին կարգի ահազանգը՝  Փաշինյանի ասուլիսից հետո լրագրողների դեմ ոտնձգությունների մասին

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակը» միացել է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ), ինչպես նաև միության գործընկերներ՝ Բրյուսելում գործող լրագրողական երկու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների` «International Federation of Journalists»-ի և «European Federation of Journalists»-ի (IFJ, EFJ) հայտարարություններին, որոնք դատապարտել էին ՀՀ իշխանությունների, կառավարության աջակիցների կողմից Երևանում հուլիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո սոցիալական ցանցերում և որոշ

Բառերի աճպարարությունը լավ բանի չի հանգեցնի. Զախարովան արձագանքել է խաղաղապահների հեռանալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

Զախարովան նաև նշել է, որ Հայաստանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական ճանաչելուց հետո կրկնակի անտեղի են Մոսկվայի հասցեին մեղադրանքները, թե բավարար ջանքեր չեն գործադրվում: Ավելին, Զախարովան հարցրել է. գուցե խաղաղապահների հեռանալու վերաբերյալ դատողությունները Հայաստանի վարչապետի՞ ցանկությունն են:

«Ֆեյսբուք մեսենջեր»-ի օգտատերերը տարօրինակ հաղորդագրություն են տեսնում, բայց մի շտապեք անհանգստանալ. Արթուր Պապյան

Եթե ձեզ հարկավոր է իրապես անվտանգ մեսենջեր՝ օգտագործեք Signal, Wire, Wikr և նմանատիպ բազմաթիվ անվտանգ մեսինջերներից մեկը։

ՀՌՀ-ն խոստացավ արագ պատասխանել «Երկիր մեդիային» եւ «Ֆասթ մեդիային»

Տիգրան Հակոբյանը խոստացավ, որ գնահատականը կլինի առավելագույնս ազնիվ, անաչառ:

Ադրբեջանը պետք է թույլ տա մարդասիրական ռեսուրսների փոխանցում Լաչինի միջանցքով, իսկ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանին և Արցախին. Ադամ Շիֆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը «X»-ի (նախկինում՝ Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է. Ադրբեջանի ագրեսիան սարսափելի է և անողոք: Արցախի ժողովրդին մարդասիրական օգնությունը սադրանք չէ, դա անհրաժեշտություն է։ Ադրբեջանը պետք է թույլ տա մարդասիրական ռեսուրսների փոխանցում Լաչինի միջանցքով, իսկ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանին և Արցախին:

Ալիևի բոլոր գործողություններն Արցախը հայաթափելու, այլ ոչ թե ինտեգրելու տրամաբանությամբ են. Կարեն Վրթանեսյան

Այս օրերի կուտն էլ «ինտեգրացիան» է. ստեղծում են պատրանք, թե, իբր, եթե արցախցիք հնազանդվեն ու չդիմադրեն, ապա կկարողանան հանգիստ շարունակել իրենց կյանքն Ալիևի սուլթանատում։

Ռուսաստանի ակտիվությունը չի նվազել. Զախարովան պատասխանել է Փաշինյանին

Տրամաբանությունը լավ հասկանալի չէ. տպավորություն է ստեղծվում, որ մինչև 2022թ. այդ ուղղությամբ ամեն ինչ Հայաստանի ղեկավարության տեսանկյունից հարթ ու անբասիր է եղել»,- ասել է Զախարովան:

«Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո էլ ավելի ենք մտահոգված». ԱՀ նախագահն ընդունել է իրավիճակով մտահոգ մայրերին

Օգոստոսի մեկին` երեկոյան, արցախցի մի խումբ մտահոգված մայրեր հավաքվել են Վերածննդի հրապարակում` բարձրաձայնելու Արցախի տևական շրջափակման հետևանքով մայրերի` փոքրիկների խնամքի հետ կապված խնդիրների մասին և ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ` նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով մայրերի հորդորին, դահլիճում տեղերի սահմանափակ լինելու պատճառով առանձին խմբերով ընդունել է նրանց, պատասխանել բարձրացված հարցերին։ «Մենք նշել ենք, որ

«Ինչպես իրենց ձեռքից ապօրինի առեւանգել են Վագիֆ Խաչատրյանին, նույն ձեւ թող հետամուտ լինեն նրա ազատության համար». Ցուցարարները՝ «Կարմիր խաչին»

Ադրբեջանական կողմը պարզ ցույց է տալիս, որ ինքը չի ուզում խոսել, ուզում է քայլեր ձեռնարկել եւ հայկական կողմը դրա հետ հաշտվի, ոչինչ չանի:

Կապան-Տանձավեր ճանապարհին բեռնատարի մազութով ցիստեռնը կողաշրջվել է. տուժածներ չկան

Բեռնատարի ցիստեռնը հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է. ժամը 08:10-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

«Բերձորի միջանցքի արագ ապաշրջափակում եւ հայկական Արցախի ճանաչում»․ արցախցիները ՌԴ դեսպանատանը պահանջներ ներկայացրեցին

44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ցույց արեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Արցախցիների ներկայացուցիչներին ընդունեցին դեսպանատանը։ Հանդիպումից հետո «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողներին ասաց, որ իրենց ընդունել է դեսպանի գլխավոր խորհրդականը։ «Մեր կողմից ամեն ինչ բացեիբաց ասվեց։ Ասացինք, որ Ռուսաստան այսօր մեր հանդեպ բարիդրացիական քաղաքականություն չի վարում, Լաչինի միջանցքում իր պարտականությունները չի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Oգոստոսի 2-ի ցերեկը, 3-ին, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին, 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-7-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Oգոստոսի 2-ի ցերեկը, 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-5-ին առանձին վայրերում հնարավոր է նաև

«Կարմիր խաչը» պետք է գնա միջազգային կառույցների դռները թակի, ստիպի, համոզի, որ տեռորիստներին ամենալուրջ ձեւերով պատժեն». Ցույց՝ ԿԽՄԿ-ի մոտ

«Մեր պահանջը չի փոխվել, նույնն է՝ Վագիֆ Խաչատրյանին պետք է վերադարձնեն հայրենիք ու արցախահայերին երաշխիքներ տան, որ վաղը էլի նույնը չի լինելու, Կարմիր խաչի հետ տեղափոխվելուց էլի ձերբակալեն, առեւանգեն ու տանեն»:

«24 ժամ օդանավակայանում պահելուց հետո հայտնել են, որ անցանկալի անձ է և ստիպել վերադառնալ Լիբանան». Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Արենի Մարկոսյանին 24 ժամ օդանավակայանում պահելուց, այնտեղ առանց իրերի գիշերել ստիպելուց հետո հայտնել են, որ նա անցանկալի անձ  է իր հայրենիքում և ստիպել հետ վերադառնալ Լիբանան, որտեղից ժամանել էր Հայաստան:      

ՀԱՊԿ-ը Երևանից պատասխանի է սպասում դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի շուրջ. Ռուսաստանի ԱԳՆ

Նախկինի պես ակնկալում ենք դրական արձագանք Երևանի կողմից և պատրաստ ենք վերսկսել առարկայական աշխատանքները Հայաստանի սահմանային շրջաններում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն տեղակայելու առաջարկի շուրջ, ինչպես նաև մեր դաշնակցին օգնության այլ համատեղ միջոցառումներով»,- ասել է նա:

Լճաշենում որդու կողմից 86-ամյա անկողնային հիվանդ մոր սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Այնուհետև ձեռքերով սեղմել էր վերջինիս պարանոցը, ինչի արդյունքում առաջացած մեխանիկական շնչահեղձության հետևանքով Կատյա Խաչատրյանը մահացել էր:

«Հայրենիքը մեզնից անջատելու բոլո՛ր փորձերը պետք է ձախողվեն. իշխանությունների հակադաշնակցական պայքարը շարունակում է թիրախավորել ՀՅԴ երիտասարդությանը»

Ամիսներ առաջ արգելվել է Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ ընկեր Մուրադ Փափազյանի, Հ.Յ.Դ. Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունէ Աբրահամյանի, Հ.Յ.Դ. Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ ընկեր Մասիս Աբրահամյանի, Հ.Յ.Դ. Ֆրանսիայի «Նոր Սերունդ» Երիտասարդական միության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի եւ Հ.Յ.Դ. Հոլանդիայի կառույցի անդամ ընկեր Ասլան Ասլանյանի մուտքը Հայաստան՝ կրկին առանց որեւէ բացատրության։

Իրանական կողմն անակնկալ է խոստանում «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնին

Օգոստոսի 10-ին Սիսիան համայնքում տեղի կունենա հայ-իրանական խոհանոցային փառատոնը․այս տարի փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ

Չվազել երեկվա հետեւից

Ազգային ինքնության մերժումը շուտով «թրենդային» չի լինի 1894 թվականին Ռայխսթագը նախագծած ճարտարապետ Պաուլ Վալոյի մոտ գաղափար էր առաջացել՝ շենքի վերնաճակատին փորագրել Dem deutschen Volke` «Գերմանացի ժողովրդին» մակագրությունը: Սակայն կայզեր Վիլհելմ Երկրորդին այդ գաղափարը դուր չեկավ: Տրամաբանությունը հետեւյալն էր՝ ի՞նչ ժողովուրդ, եթե ես եմ այստեղ թագավոր, եւ եթե ինչ-որ բան պետք է փորագրվի, ապա դա կայզերին

«Միգուցե հայրս կոմայի մեջ է կամ միգուցե այլեւս ֆիզիկապես մեզ հետ չէ».Վագիֆ Խաչատրյանի դուստրը պահանջում է տեսազանգ

«Հայրս հենց հանդիսացավ այն ապացույցը, որ ամեն պահի, եթե կարողանան ձեռները հասցնել յուրաքանչյուր արցախահայի կամ առհասարակ հայի՝ անպայման վնաս են հասցնելու: Նրանց հետ ապրել ուղղակի անհնար է: Երեկ էլ մարդ են առեւանգել, յուրաքանչյուր օր է այդպես լինելու: Այսօր Արցախում մեր հարազատները հացի խնդիր ունեն, եւ սա միայն նրանց խնդիրը չէ: Մենք պետք է այդ հարցը շուտափույթ լուծենք, թե չէ այլեւս, որպես ազգ, չենք կարող գոյատեւել»:

Նրա մուտքը ՀՀ արգելված է, և անձնագիրը վերցրել են հետադարձ տոմսը ձևակերպելու համար․ ՄԻՊ–ը՝ Արենի Մարկոսյանի հետ կատարվածի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին օգոստոսի 1-ին  քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ Զվարթնոց  օդանավակայանում առգրավել են իր անձնագիրը։  ՄԻՊ աշխատակազմից կապ են հաստատել պետական իրավասու մարմնի գործընկերների հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Փոխանցված տեղեկատվությունը ներկայացվել է քաղաքացուն։ Պաշտպանի աշխատակազմից քաղաքացուն խնդրել են նաև հնարավոր խնդիրների դեպքում կրկին զանգահարել թեժ գծին, սակայն հետադարձ

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները բուժքրոջ մոտից բջջային հեռախոսներ են առգրավել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 1-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Կ. Ա.-ին հիմնարկի բնակելի գոտուց հրավիրել են խուզարկությունների սենյակ զննություն իրականացնելու նպատակով: Նախ՝ Կ. Ա.-ին առաջարկվել է ինքնակամ հանձնել իր մոտ առկա 2 բջջային հեռախոսները, որոնք, ըստ ստացված

«Մարտունի» ԲԿ-ի բժիշկը վրաերթի է ենթարկել 73-ամյա տղամարդու, որը տեղում մահացել է. Shamshyan.com

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն

Թալանը եւ հայրենիքը

Մինչեւ 44-օրյա պատերազմը երբեք մտքովս չէր անցնի իրար հետ կապել թալան եւ հայրենիք երեւույթները, սակայն այդ պատերազմը եւ դրանից հետո մեր օրերն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտորեն հաստատեցին ոչ միայն այդ, այլ նաեւ բազմապիսի այլ կապեր, որոնք նախկինում անակնկալի կբերեին ցանկացած նորմալ մտածող հայի: Ավելին, ես հասկացա, որ թալանը դավաճանության ընդլայնված տեսակն է, որը

Դավիթ Տոնոյանն ամենից առաջ դեմ դուրս եկավ իշխանության կողմից շահագործվող թեզին, թե մեր բանակը վատն էր. Մհեր Հակոբյան

Հայտարարվեց նաև, որ Ֆրանսիան ռազմական օգնություն չի առաջարկել, ՀԱԿՊ անդամ լինելը չի խանգարել Հայաստանի Հանրապետությանը Արևմուտքից զենքեր գնել, իսկ Թուրքիան էլ իր ուղիղ ֆիզիկական մասնակցությունն է ունեցել պատերազմին: Ակնարկներ արվեցին, որ լուրջ բաներ կան ասելու, կապված Շուշիի անկման, նոյեմբերի 9-ի հայտարարությունների և այլ դրվագների հետ:

Առողջապահական նպատակներով քաղաքացիներին էլեկտրամոբիլով տեղափոխելու՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի նախաձեռնությանը միանալու պատրաստակամությունն է հայտնել ևս մեկ քաղաքացի

Միասնությամբ, միայն ձեռք ձեռքի տալով կարող ենք մեղմել ու մեր պայքարի ոգին դրսևորել ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարելու համար։ Ուրախ ենք հայտնելու, որ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման առողջապահական նպատակներով քաղաքացիներին էլեկտրամոբիլով անվճար տեղափոխման ծրագիրը արձագանք է ստացել և նախաձեռնությանը միանալուն իրենց պատրաստակամությունն է հայտնել երկրորդ քաղաքացին։ Շարժումն իր շնորհակալությունն է հայտնում ծրագրին աջակցողներին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031