Օրվա լրահոսը

Երևանի ավտոբուսներում մետաղադրամներ ընդունող և մանրադրամ վերադարձնող սարքեր են տեղադրվել

Մինչ միասնական տոմսային համակարգի ներդրումը, Երևանի ավտոբուսային երկու երթուղիներում մետաղադրամներ ընդունող նոր սարք է տեղադրվել: Նախկին 100 դրամանոցներ ընդունողի փոխարեն նոր սարքավորումն ընդունում է 50, 100, 200 ու 500 դրամանոցներ և վերադարձնում մանրադրամը: «35 և 74 համարի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներում նորամուծություն արեցինք. փորձնական տեղադրել են մանրադրամը վերադարձնող սարքավորում, որպեսզի ուղևորները վարորդին գումար չտան: Սա ժամանակավոր

ԵԽԽՎ նախագահը կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել Ադրբեջան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի շարունակվող վատթարացումը՝ ես հիշեցնում եմ հունիսի 20-ի Վեհաժողովի խնդրանքը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ հնարավորինս շուտ փաստահավաք առաքելություն կազմակերպել Ադրբեջան` նպատակ ունենալով գնահատել  այն իրավիճակը, որում հայերն ապրում են և որից տուժել են

«Ծայրահեղ անհրաժեշտ ենք համարում բացել Լաչինի միջանցքը, որպեսզի մարդասիրական օգնության բեռով ավտոշարասյունը հասնի Լեռնային Ղարաբաղ». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի միջանցքի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակ է ուղարկել միջազգային գործընկերներին

«Սա Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտն է՝ քանդված, ավերված, վերածված արոտավայրի…». Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայե՛ք ու հիշե՛ք այս նկարները։ Սա Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտն է՝ քանդված, ավերված, վերածված արոտավայրի։ Ժամանակին այն եղել է ալավերդցիների ամենասիրված, ամենամարդաշատ վայրերից մեկը։ Տարիներով այստեղ չի եղել ոչ մի ներդրում, ոչ մի խնամք։ Ալավերդու ավագանու ընտրություններում մեր նախընտրական խոստումներից մեկն է եղել վերանորոգել, վերակահավորել

Փաստաբան Անդրանիկ Մանուկյանը դատարանին առաջարկեց խնայել ժամանակը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը, որի ընթացքում ըստ ապացույցների հետազոտման նախապես որոշված կարգի շարունակվեց  հետազոտվել մեղադրանքի կողմի ներկայացրած գրավոր ապացույցները: Դրանք ամենայն մանրամասնությամբ ներկայացնում էր մեղադրող կողմի ներկայացուցիչ Արմեն Գեւորգյանը: Քանի որ այս տեմպերի  շարունակվելու դեպքում

Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև մարտական դիրքի ավագին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում` գետնատնակի հարակից տարածքում, հրազենային վիրավորումից նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքին առնչվող մի շարք այլ կարևոր

Քոքոբելյանի հոր առեւանգման գործը քննող դատավորը մեղադրյալներից մեկի հոր մտերիմն է

Դատավորը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց. դատավարական բոլոր կողմերը համաձայնություն տվեցին այդ միջնորդությանը

Արմեն Գրիգորյանը և Անդրեա Վիկտորինը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ

Հանդիպմանը զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ:

Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են խուճապ տարածել ԱՀ քաղաքացիների մեջ

Մեկ այլ հրապարակումով ադրբեջանական օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած՝ Արցախի բնակիչների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով:

Վերջին շրջանում իմ շուրջ արված հայտարարությունները զուրկ են որևէ հիմքից և ունեն պառակտիչ նպատակներ. Վիտալի Բալասանյան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական ոլորտը ունի համապատասխան գերատեսչություն, որը զբաղվում է անվտանգային-ռազմավարական հարցերի համակարգմամբ՝ ի պաշտոնե չունեի համապատասխան որոշումներ կայացնելու լիազորություններ, իսկ ունենալու դեպքում՝ չէի իրականացնի Արցախի Հանրապետության կենսական շահերը խաթարող որևէ գործունեություն:

Նպատակն էր ծանոթացնել բատիկային և ապակենկարչությանը. Գետահովիտում իրականացվել է «Հայ կերպարվեստը մանուկների և պատանիների աչքերով» մշակութային ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում անցկացվել է «Հայ կերպարվեստը պատանիների աչքերով» կրթամշակութային ծրագիրը: Այն իրականացրել է «Մունետիկ» Հ/Կ-ն՝ Իջևանի քաղաքապետարանի համագործակցությամբ: Ծրագրի նպատակն էր երեխաներին ծանոթացնել կերպարվեստի երկու ուղղություններին՝ բատիկային և ապակենկարչությանը, սովորեցնել դրանց ստեղծման նորարարական տեխնիկաներն ու առանձնահատկությունները։ Բատիկայի և ապակենկարչության վարպետաց դաս-հանդիպում են անցկացրել արվեստագետներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները:

Թաթոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ

Օրերս հանդիպել եմ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Քննարկել ենք նրա մանդատի, ցեղասպանությունների կանխարգելման հարցում ՄԱԿ-ի դերի և համագործակցության հարցեր։ «Թաթոյան» հիմնադրամ

Հնդկական մամուլը՝ Դելիի կողմից Հայաստանին սպառազինության մատակարարումների մասին

Ռազմական մի շարք պարբերականներ պնդում են՝ Pinaka համակարգերը մարտական պատրաստության են բերվում 3 րոպեում, իսկ առաջադրանքը կատարելուց հետո այն տեղակայման վայրը կարող է լքել երկու րոպեում։

32-ամյա կնոջ խարդախություններից 21 անձ է տուժել․ նախաքննությունն ավարտվել է

Բացահայտվել են Աբովյան քաղաքի 32-ամյա բնակչուհու կողմից իրականացված սխեմատիկ բնույթ ունեցող խարդախության և փաստաթղթային կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքեր, որոնց արդյունքում տուժել է 21 քաղաքացի: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված բազմածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 32-ամյա կինը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակչի միջոցով կապ է

«Եթե մեկ անգամ հումանիտար բեռով մեքենան, որի վրա գրված է՝ ՄԱԿ, Լաչինի միջանցքով մտնի Արցախ, դա կդառնա նախադեպ, միջանցքը կգործարկվի»․ «Բացում» նախաձեռնության անդամ

«Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ասում են, որ իրենց նպատակն է ստիպել, ճնշում գործադրել, որպեսզի միջազգային մեխանիզմներն աշխատեն

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի. Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews-ին

Կրկին արձանագրել է՝ միջազգային բարձրագույն դատական ատյանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները Ադրբեջանի կողմից մինչ օրս չեն կատարվել։

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ

Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։ Մեկ ժամից ավելի տեւած զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, քաղաքական հարցերի

«Արցախի բնակչության ինտեգրացիան լինելու է ադրբեջանական բանտերի միջոցով, Ադրբեջանն այս օրինակով դա ցույց է տալիս»․ Լեւոն Հայրյան

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետից Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առեւանգման դեպքին։ «Մի՞թե Ալիեւը մի քանի ամիս առաջ չէր ասել, որ Արցախի բոլոր բնակիչներին դա է սպասվում։ Եվ երբ մեր որոշ ղեկավարներ, ռուսները, թուրքերը ասում են՝ ինտեգրացիա, ես ձեզ ասեմ, որ ինտեգրացիան դա

Վարդավառը՝ Օձունում

«Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ին Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում՝ Օձունի վանական համալիրի տարածքում, հանդիսավորությամբ անցկացվեց «Վարդավառ» միջոցառումը, որը կազմակերպվել էր Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր։

Վարձատրության դիմաց թմրամիջոցներ են տեղադրել Վանաձորի տարբեր հատվածներում․ վարույթներն ուղարկվել են դատարան

 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական երկու վարույթների շրջանակներում իրականացված քննչական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, իրացման նպատակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Մասնավորապես, քրեական վարույթներից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը, «Տելեգրամ» սոցիալական ցանցի համապատասխան ալիքի էջում ծանոթանալով

Դադարեք խոսել և սին խոստումներ տալ: Գործնական քայլերով զսպեք տեռորիստին. Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

Թե՞ դուք համակերպվել եք այն մտքի հետ, որ 120000 մարդ կարող է մատնվել ցեղասպանության իր էթնիկ պատկանելության պատճառով:

«Մենք հույս ունենք, որ իրավիճակի վրա կարող են ազդել ավելի ազդեցիկ կառույցները, ինչպիսին օրինակ ՄԱԿ-ն է»․ Նարեկ Այվազյան

«Մենք կանգնած ենք Արցախի կողքին, Ազատության հրապարակի հավաքներն այսօրվանից տեղափոխվում են ՄԱԿ գրասենյակի դիմաց։
Այստեղ հումանիտար բեռ ենք հավաքել, որը փոխանցելու ենք ՄԱԿ-ին, որպեսզի նրանք էլ Բերձորով փոխանցեն Արցախի մեր հայրենակիցներին»,-ասաց Նարեկ Այվազյանը։

Էդվարդ Կարապետյանը՝ ՔԿ Երևանի քննչական վարչության պետի տեղակալ

 Արդարադատության առաջին դասի խորհրդական Էդվարդ Մերուժանի Կարապետյանի կենսագրությունը Ծնվել է 1985 թվականին հուլիսի 25-ին, Սպիտակի շրջանում: 2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:  Աշխատանքային գործունեություն 2007-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ 2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական

Երևանյան մանկապարտեզներում համայնքը դիտարկում է ներդնել երկարօրյա ծառայություն՝ վճարովի հիմունքներով

Ստորգետնյա ավտոտնակներ՝ վերգետնյա խաղահրապարակներով. փորձնական ծրագիրը կմեկնարկի Արաբկիրից

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով

🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 24-30-ը.(2023թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը հուլիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.49մ (30.07.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21սմ-ով։ ☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 24-30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է

Ադրբեջանն ազատ է Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունել ցանկացած որոշում. Ֆիդան

Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքով կա հնարավորություն անցում ապահովել բժշկական նպատակներով:

«Հայաստան» խմբակցությունը կոչ է անում ԿԽՄԿ-ին՝ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Վագիֆ Խաչատրյանի վերադարձն իր ընտանիք

«Հայաստան» խմբակցությունը նաև հորդորում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին բազմապատկել իր ջանքերը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումը և տարածաշրջանում մարդասիրական իրավունքի ոտնահարման դեպքերը։

«Չգիտենք էլ, թե ինչ վիճակում է, ո՞ղջ է հայրիկս, սիրտը դիմացե՞լ է,»․ առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը լուր չունի հորից

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ այսօր Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը կոչով դիմեց, եւ խնդրեց հորը վերադարձնել, ասաց՝ հայրը Սամվել Բաբայանի վարորդը չի եղել, Ադրբեջանի իրավապահները կեղծ մեղադրանք են առաջադրել, հայրը երբեք սպանության գործողությունների չի մասնակցել

Բաքուն «հրաժարվել է Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ վաղը հանդիպել Բրատիսլավայում»

Նրա խոսքով՝ Մոսկվան փորձում է նմանօրինակ հանդիպում կազմակերպել Ադրբեջանում՝ Եվլախում կամ Բաքվում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031