Օրվա լրահոսը

Վարորդներին հորդորում ենք հրապարակային երաշխիքներ ստանալ ՀՀ կառավարությունից, որ բեռները շարժվելու են բացառապես Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով․ հայտարարություն

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը, հիմք ընդունելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ․ փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ին վերահաստատված իրավապարտադիր որոշումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2022թ․ դեկտեմբերի 21-ի որոշումը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 2023թ․ հունիսի 22-ի բանաձեւը, կոչ է անում՝ Կոռնիձորի ճանապարհով հումանիտար բեռների մատակարարման փորձ իրականացնող դերակատարներին՝ ՀՀ կառավարությանը, Արցախի կառավարությանը, ՀՀ ոստիկանությանը, ՍԴԾ-ին, Spayka ընկերությանը, զերծ

«Փորձ է կատարվում ընտանիքի անդամների միջոցով աղտոտել ընտրությունների բարեհաջող ընթացքը, որը մենք ակնկալում ենք»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ  մամուլի հրապարակումներին, որ իր որդիները ոչ թե Հայաստանում, այլ Ավստրալիայում են բնակվում և ուսում ստանում։ «Դրանք շահարկումներ են, որովհետեւ նախընտրական պայքար է։ Եվ ես ցավում եմ, որ փորձ է կատարվում ընտանիքի անդամների միջոցով աղտոտել ընտրությունների բարեհաջող ընթացքը, որը մենք ակնկալում ենք։ Այո, ճիշտ եք ասում,

Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Կոռնիձորում են (ֆոտոշարք)

Այսօր՝ հուլիսի 28-ին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի 19 ներկայացուցիչներ այցելեցին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ արդեն երեք օր է կանգնած են դեպի Արցախ հումանիտար օգնություն տանող բեռնատարները։ Գորիսում դիվանագետներին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին դիմավորեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Հակարիի կամրջից քիչ վերեւ, որտեղ կայանված են բեռնատարները, մարզպետը հյուրերին ներկայացրեց ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ նա նշեց, որ

Երեք անձ ձերբակալվել է՝ օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու վարույթի շրջանակներում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երեք անձ ձերբակալվել է՝ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի ավագ օպերլիազորի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, նրա նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, բռնություն գործադրելու, ինչպես նաև՝ խուլիգանություն կատարելու վարույթի շրջանակներում: 2023 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՔՀԲ ավագ օպերլիազորները, ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների հետ, օրենքով իրենց

Մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ բարձրացնի այդ հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. լորդ Դեյվիդ Ալթոն

Բրիտանացի քաղաքական գործիչ, Լորդերի պալատի անդամ լորդ Դեյվիդ Ալթոնը կիսել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մտահոգությունները Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ։ 🔺«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգություն է հայտնում, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ բարձրացնի այդ հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,- «X»-ի (նախկինում՝ Թվիթեր) իր էջում գրել է Ալթոնը:  

«Ես գիտեմ, թե Արցախին հատկացվող գումարներից ինչքանն է վերադարձվում Հայաստան, թող այդ մասին էլ բարձրաձայնեն իշխանությունները»․ Մանե Թանդիլյան

«Վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանը գումար է տալիս Արցախին, տպավորություն է ստեղծում, թե իրենց գրպանից են դա տալիս։ Արձանագրում ենք, որ դա հայ ժողովրդի վճարած հարկերից գումարներն են, որոնք հատկացվել են միշտ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պոպոյանի

Պետք է մտածողության փոփոխություն բոլոր ոլորտներում, պետք է կենտրոնանանք զարգացման ծրագրերի վրա. Փաշինյան

Վարչապետին են ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

«Նիկոլ Փաշինյանը հանգեցրեց նրան, որ Արցախի ինքնորոշման իրավունքի համար հետեւողականություն  դրսեւորող աշխարհն այսօր ընդամենը զբաղված է Արցախի բնակչության սովամահ լինել-չլինելու հարցով»

«Առավոտի» զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ – Պարոն Հայրիկյան, խոսելով Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինքնորոշումը միշտ էլ նկատի է առնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Արդյոք դա այդպե՞ս է։ – Ամեն քաղաքական գործիչ կարող է իրեն թույլ տալ ինքնորոշումը յուրովի մեկնաբանել, բայց ինքնորոշումը շատ հստակ հասկացություն է։ Եվ շնորհիվ ինքնորոշման իրավունքի է,

Քրիստինե Ալեքսանյանը՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրու թյան կատարելագործման և վերլուծությունների վարչության պետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 789 – Ա ՔՐԻՍՏԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N

Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները երբեք չեն կարող ավելի բարձր լինել, քան ադրբեջանցիներինը. Ադրբեջանի ԱԳՆ 

Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին մեղադրել է բանակցային գործընթացի և ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտման մեջ:  «Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 27-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ առաջ քաշելուց բացի հանդես է եկել չհիմնավորված շահարկումներով, որոնք կոպտորեն աղավաղում են բանակցային գործընթացը և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև պատմական փաստերը»,- ասվում է Ադրբեջանի

«Ես հույս չունեմ, որ Ադրբեջանը գալու է կառուցողական դաշտ եւ կուզենամ, որ որեւէ մեկն այդ բեռները Արցախ հասցնի համաչափ գործողությունների միջոցով»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Հայաստանից Արցախ ուղարկվող հումանիտար բեռը մնացել է ճանապարհին, Ադրբեջանը թույլ չի տալիս, որ բեռները մտնեն Արցախ։ «Ես պարտավոր եմ նախ իմ գոհունակությունը հայտնել Հայաստանում հավատարմագրված միջազգային կառույցներին եւ դեսպաններին, ովքեր իրենց աջակցությունն ու մասնակցությունն են ցուցաբերում այս գործընթացին։ Սակայն, ցավոք սրտի, արդյունք

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին, 31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 28-ի ցերեկը, 30-31-ին և օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 29-ին սպասվում

Մեր զարթոնքի տեսլականը

Մեր զարթոնքի տեսլականը Նոր աշխարհակարգի ձեւավորման այս փուլում Հայաստանը Հարավային Կովկասում հայտնվել է մեծ տերությունների շահերի ու բախումների թեժ կիզակետում, ուր հնարավոր ռազմա-քաղաքական ընդհարումների հետեւանքով պետք է անպայման ունենա անվտանգային ու գոյաբանական իր տեսլականը: Այս հարցում Սփյուռքի դերը հայ ժողովրդի կյանքում դառնում է առաջնային, քանի որ Հայաստանը համայն հայության հայրենիքն է: Իմ զրուցակիցն է ԱՄՆ-ում

Շվեյցարական հեռուստածրագրին տված հարցազրույցում խոսել եմ Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման հետևանքով առաջացած խնդիրների մասին. Ռուբեն Վարդանյան 

Ններկայացրել օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամի հնարավոր բոլոր աղետալի հետևանքները, եթե չձեռնարկվեն գործուն միջոցներ։

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում

Բայրամովն ասել է, թե «Ադրբեջանի դեմ արվող պնդումները՝ կապված Լաչինի ճանապարհի և հումանիտար իրավիճակի հետ, քաղաքական շահարկումներ» են։

«Արցախի հարցի լուծման կարեւորագույն գործոնն այսօրվա իշխանություններին իշխանությունից զրկելն է»․ «Ապրելու երկիր»-ը միացավ «Հայաքվե»-ին

«Մենք հավատում ենք, որ մեր ժողովուրդը պատրաստ է եւ ընտրությունների միջոցով կարող է կատարել իշխանափոխություն։ Որպես քաղաքական ուժ՝ մենք այդտեղ ու այդպես ենք տեսնում մեր գործառույթը, որովհետեւ շատ կարեւոր ենք համարում, որ ժողովրդի քվեով նաեւ անհամաձայնություն տրվի այսօրվա իշխանություններին»․ Մանե Թանդիլյան

Գևորգ Հայրապետյանն ազատվել է արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 788 – Ա ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ՝ Գևորգ Հայրապետյանին 2023 թվականի օգոստոսի 2-ից ազատել արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից։

Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը

Հայկական կողմում կորուստներ չկան։

«Տունն ամբողջ օրը ցնցվում է, երեխաներին հանել ենք տներից»

Կենտրոն համայնքի Բրյուսովի փողոցում արտակարգ վիճակը շարունակվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանով «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» շինարարական նորմերը» հաստատված հավելվածի 11 կետի համաձայն, «Համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերում հեռանկարային զարգացման տարածքներն ընտրելիս պետք է հաշվի առնել գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք հողերի պահպանման անհրաժեշտությունը, բնապահպանական սահմանափակումները,

Հուլիսի 1-ից միկրոբիզնեսի հարկման շեմը փոփոխվում է

Օրենսդրական փոփոխությունը նախատեսում է, որ հաստատուն 5 հազար դրամ հարկի փոխարեն վճարելու են 20% հարկ

Իշխանությունները պարտավոր են անհապաղ բացահայտել վարչապետի ասուլիսից հետո լրագրողների նկատմամբ ատելության խոսքի հեղինակներին և քրեական գործ հարուցել. Դոյդոյան

Իրավական կարգավորումները միայն իշխանության ներկայացուցիչներին պաշտպանելու համար չեն, այլ նախևառաջ՝ լրագրողներին։

Թուրք լրագրող Ուզայ Բուլութը հանդես է եկել ի պաշտպանություն արցախահայության

Արցախահայությունը հաղթահարել է պատմական բոլոր դժվարությունները. հուսով եմ, որ նրանք սա նույնպես կհաղթահարեն

«Նացիստական» «Կարմինա Բուրանայի» մասին հետաքրքիր փաստերից մինչեւ մեզանում վերացած «արվեստի սոցիոլոգիա»

Օրերս Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ կատարվեց 20-րդ դարի պարադոքսալ դասական ստեղծագործություններից մեկը՝ Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանա» սիմֆոնիկ կանտատը, մասնակցությամբ օպերային թատրոնի նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար՝ Հովհաննես Չեքիջյան), Ձայնի պահպանման երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան)

«Միշտ հիշենք՝ Արցախը Հայաստանի դարպասն է»

Ասում է երգիչ Տիգրան Հայորդին – Տիգրան, զրույցը սկսենք ձեր արմատների մասին խոսելով։ Արմատների ուժն ինչքանո՞վ է կարեւոր մասնագիտական եւ հատկապես որպես մարդ կայացման գործում։ – Մարդ-արվեստագետի կայացման հարցում ամենակարեւորը հենց իր արմատներն են, թե որտեղի՞ց է նա գալիս։ Արմատներս Արեւմտյան Հայաստանից են։ Մորս պապը բնիկ Կարսից էր։ Եղեռնի հետեւանքով նա լքեց իր ծննդավայրը եւ

Արցախցիների արժանապատվությունը կենցաղային հոգսերով կոտրելու մարտավարությունը դատապարտված է ձախողման․ Ռուբեն Վարդանյան

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը շրջափակման առաջին իսկ օրերից աջակցության ձեռք էր մեկնել Արցախի կառավարությանը՝ համալրելու պարենային պահուստը: Սակայն 225 տոննա բեռ դեռ մնում է Գորիսում տեղակայված պահեստներում։

Նիդեռլանդները ևս միանում է Ժոզեպ Բորելի` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված հայտարարությանը

Նիդեռլանդների ԱԳՆ թվիթերյան գրառումը Նիդեռլանդները լուրջ մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակին և լիովին սատարում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությանը։

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում. Արթուր Թովմասյան

Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

Դավիթ Տոնոյանը նման համաձայնություն չի տվել, ուստի պատգամավորի կողմից ներկայացված տեղեկությունը ակնհայտ կեղծիք է. հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու պայմանը եղել է՝ բաց և հրապարակային եղանակով բացատրություններ տալու հնարավորություն ունենալը: Չնայած Քննիչ հանձնաժողովի նախագահի կողմից վերոնշյալ պայմանի շուրջ արտահայտած հստակ և հրապարակային համաձայնությանը, հուլիսի 27-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031