Օրվա լրահոսը
«Եվրախորհուրդը պետք է կոչ անի Ադրբեջանին վճռական միջոցներ ձեռնարկել».
«Եվրոպայի խորհուրդը պետք է կոչ անի Ադրբեջանին վճռական գործողություններ ձեռնարկել՝ դադարեցնելու պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկական և կրոնական անհանդուրժողականությունը հայերի նկատմամբ»։ Այս մասին Twitter-ում գրել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը՝ կիսվելով ամերիկյան առաջատար StopAntisemism կազմակերպության գրառմամբ։ «Եվրախորհուրդը պետք է կոչ անի Ադրբեջանին վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկական
«Հույս ունեմ, որ այն ամենը, ինչ դուք տեսաք այստեղ, կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ»․ Վահան Կոստանյանը՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին (ֆոտոշարք)
18 երկրի ներկայացուցիչ Կոռնիձորում էին
Միջազգային ահաբեկչության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ. Արցախի դատախազություն
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային բարդություններ հրահրելու, Արցախի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կնքված եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջները, ըստ որի՝ Ադրբեջանը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով: Այնուհետև, անտեսելով և չկատարելով ՄԱԿ-ի
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Արարատ Միրզոյանին
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և իր վստահությունն է հայտնել, որ դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ՝ դրանց ներկայիս առանձնաշնորհյալ բնույթին համապատասխան:
«Որևէ երկիր և միջազգային կազմակերպություն չի կարող անարձագանք թողնել այս ամենը՝ անգործությամբ նպաստելով հումանիտար ճգնաժամի բացասական հետևանքներին»
Կոռնիձորում ԱՍՀ նախարարի տեղակալը դիվանագետներին ներկայացրել է ԼՂ-ում խոցելի խմբերի համար մարդասիրական աջակցության հրատապությունը
«Ատելության բացահայտ խրախուսումը, ԼՂ շրջափակումը երկարատև ազդեցություն ունի տարածաշրջանում և դրանից դուրս». ԱԳՆ խոսնակ
«Ատելության բացահայտ խրախուսումը, Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը երկարատև ազդեցություն ունի տարածաշրջանում և դրանից դուրս», – «X»-ի (նախկինում՝ Թվիթեր) իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ կիսվելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հրապարակմամբ: «Եվս մեկ հրապարակում, որը տարածել է ադրբեջանական «մամուլը», որը պատկանում է ատելության խոսքի դասական սահմանմանը, որը նույնպես լի է հակահայկական քարոզչությամբ», – գրել
Արթուր Թովմասյանը Արայիկ Հարությունյանին է ներկայացրել ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները
Նախագահ Հարությունյանը Արթուր Թովմասյանին մաղթել է առողջության շուտափույթ վերականգնում
«Այս հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, որոնք անհամբեր սպասում են, որոնք սոված են»․ Ռոբերտ Ղուկասյան (ֆոտոշարք)
Այդ ինտեգրացիային արդյոք սովամահության հասցնելու ճանապարհո՞վ են ուզում հասնել: Դա անընդունելի է բոլորիս համար:
Տիգրան Առաքելյանը կալանավորվել է դատավորին արատավորող տեղեկությունների հրապարակմանն օժանդակելու, խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով
Առաքելյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի հետ, քրեական վարույթով մեղադրյալ, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի կողմից բավարարելուց հետո, կապված վերջինիս օրինական ծառայողական գործունեության հետ, նաև հետագայում Վարդան Ղուկասյանի համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակով, համացանցից 2023թ․ ապրիլին ներբեռնել է դատավորի լուսանկարը, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել այն, դրա վրա կատարել դատավորին վերաբերող անպարկեշտ արատավորող գրառումներ:
Ուշադրության կենտրոնում է զինված ուժերն իրենց գործին լիարժեք տիրապետող սպաներով համալրելու գործընթացը. Պապիկյան
Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ և օտարերկրյա բարձրագույն ռազմավարական և բարձրագույն ռազմակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 թթ. ուսումնական տարվա շրջանավարտների հետ։ Ողջունելով և շնորհավորելով սպաներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է զինված ուժերն իրենց գործին լիարժեք տիրապետող սպաներով համալրելու գործընթացը։ Շրջանավարտներին շնորհավորել
«Արցախին տրամադրվող գումարը միջպետական վարկ է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի խնայողություններից նվեր»․ Արթուր Խաչատրյան
«Երբ Արցախի ժողովուրդը եւ իշխանությունները մեղմ ձեւով իրենց անհամաձայնությունը հայտնեցին Փաշինյանի քաղաքականությանը՝ հայտարարելով, որ Հայաստանն իրավունք չունի ճանաչելու Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ, այս իշխանությունները որոշեցին ատամ ցուցադրել եւ սպառնալ, որ կզրկեն Արցախին այդ միջպետական վարկից»․ Արթուր Խաչատրյան
Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հրատապ կերպով հասցեագրվեն՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում. Արմեն Պապիկյանը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում
Շեշտել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի և նրա իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը
Դատարանը թույլատրեց մեղադրյալ դատավորի օգնականին բացակայել հանրապետությունից
ՀԿԴ-ում մեղադրանքի կողմի ներկայացրած գրավոր ապացույցների հետազոտումը կշարունակվի հուլիս 31-ին
Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. քրեական վարույթ է նախաձեռնվել
Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում գտնվող հողամասի կադաստրային գործը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2004 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ՝ Արշակունյաց 28/11 հասցեում գտնվող 192 քմ մակերեսով հողամասն ընդգրկված է եղել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում (օտարման ոչ
ՄԻՊ-ն ուսումնասիրություններ է իրականացրել ԲԴԽ նիստին լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ
Ներկայացվել են առաջարկություններ
«Հանդիպում եղել է, բայց նման որոշում չի կայացվել». Արզաքանցյանը հերքում է Լիլի Մորտոյին
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունից Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկ եմ ստացել․ Լիլի Մորտո
Վերահաստատում ենք Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին Սյունիքում էր
Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության. Թաթոյանը՝ որպես գլխավոր զեկուցող Բարսելոնայում մասնակցել է ցեղասպանագետների միջազգային միության կոնֆերանսին
Առանց դրա հնարավոր չէ կանխել նրանց հանցավոր արարքները և դրանց հիմքում ընկած թշնամանքի քաղաքականությունը:
Մահացել է վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ևս մեկ երիտասարդ
Հուլիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶել», «Մերսեդես», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղևոր 21-ամյա Մասիս Ժուռոյանը մահացել էր տեղում, իսկ 17 անձ տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էին նաև 43-ամյա Սարգիս Լևոնյանը և 25-ամյա Շանթ Ժուռոյանը: Հուլիսի 27-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացել է
Հայաստանի 18 առևտրային բանկերից 17-ը շարունակում է առաջընթաց գրանցել առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում
Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀՀ առևտրային բանկերի տեղակայվածության կիսամյակային նկարագրողական վերլուծություն
«Վստահ եմ` Համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը կդառնա իրական տոն բոլորի համար»
Օգոստոսի 5-ին Գյումրիում կայանալիք Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության կազմակերպչական աշխատանքների քննարկման նպատակով Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։ Կարևորելով Համահայկական խաղերի նշանակությունն ու բացման արարողությունն առանց թերացումների անցկացումը` մարզպետը նշել է․ «Մեզ համար մեծ
Ըստ թուրքական մեդիայի՝ Disney-ը չեղարկել է Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
Սփյուռքահայերը ֆիլմի ցուցադրությունն արգելելու հիմնավոր պատճառ են համարում այն, որ Աթաթուրքը ռազմական հանցագործ է
Տեղացիների պնդմամբ՝ կամուրջը վնասվել է մեքենայի հարվածից
Վնասվել է Օշականի կամրջի ձախակողմյան պատի մոտ 3 մետր հատվածը: Տեղացիների պնդմամբ` կամուրջը վնասվել է մեքենայի հարվածից: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում պատմամշակութային հուշարձանի շուտափույթ վերականգնման ուղղությամբ: Օշականի հնգաթռիչք կամուրջը 1706 թ. կառուցել է Նահապետ Եդեսացի կաթողիկոսը սրբատաշ կարմիր տուֆից: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ
Խանութից ոսկյա զարդեր գողացած 37-ամյա կինը ձերբակալվել է
Հուլիսի 27-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի, ՔՈԳՎ և Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևանի բնակիչ մի կին Չարենցավան քաղաքի Թումանյան փողոցի խանութ-սրահից ոսկյա զարդեր է գողացել: Խանութի տիրոջից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ հուլիսի 25-ին անծանոթ մի կին, օգտվելով իր անուշադրությունից, գաղտնի հափշտակել է ոսկյա վզնոց, ոսկյա
Սա ևս մի փոքր օրինակ է՝ ցույց տալու, որ ի պատասխան Փաշինյանի զիջումների՝ Ադրբեջանը բնավ չի պատրաստվում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել Լաչինի միջանցքից ու վերնագրել՝ «դրվագներ Հայաստան-Ադրբեջան պայմանական սահմանից»: Սա ևս մի փոքր օրինակ է ցույց տալու, որ ի պատասխան Փաշինյանի զիջումների՝ Ադրբեջանը բնավ չի պատրաստվում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ ինչպես Փաշինյանն է սիրում կրկնել՝ 29.800 քառակուսի
4 օրվա ընթացքում կատարվել է 1963 թռիչք. Թուրքիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները
Տարածքի զառիթափ ռելիեֆը դժվարացնում է ցամաքով տարվող աշխատանքները
«Եթե Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում, ամենաշատը մեկ շաբաթ անց հայկական Արցախ չի լինի»․ «Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլը շարունակվում է
ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ «Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլին այսօր միացել է արցախցի, մասնագիտությամբ մանկավարժ Մարինա Ազարյանը։ Նա նշեց, որ կոչ է անում միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ին, որ աջակցեն Բերձորի միջանցքի բացմանը։ «Արցախցիները երբեք չեն ասի՝ ես սոված եմ, հպարտությունը թույլ չի տալիս, բայց ես գիտեմ, որ սոված են, ընտանիքիս անդամները Արցախում են»,- «Առավոտի» հետ
Այդ ինչպե՞ս է ձեռնտու F-16-եր վաճառել Թուրքիային, որը ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում. Մենենդես
Ըստ պաշտոնական Վաշինգտոնի՝ F-16-երի արդիականացումն ու արդիականացված նոր խմբաքանակի վաճառքը Թուրքիային համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին։
Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրեց Ռուզաննա Խաչատրյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 28-ի արտահերթ նիստում նախապատվության քվեակարգով Ռուզաննա Հրանտի Խաչատրյանին ընտրեց թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում։ Նախագիծը ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Թափուր տեղի համար դիմել էր երկու թեկնածու, նրանք բավարարել են ԸԸՀ անդամի համար Ընտրական օրենսգրքով առաջ քաշվող նախապայմաններին։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հավելեց, որ երկու թեկնածուն էլ հրավիրվել
Արցախի օդային տարածքում քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը չեն ճնշվել. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը, ըստ երևույթին, նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից


















































