Օրվա լրահոսը

Առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում։ Մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։ Արտակարգ պատահարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ ՀՀ-ում տնտեսական աճը կկազմի 4.4 %

Հրապարակվել է ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (Հունիս, 2023): Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ 2023-ին  Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1,4%։ Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 %, 2024-ին՝ 4.8%, իսկ 2025-ին՝ 5.0%։ Մամուլի հաղորդագրություն

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Սոչիում վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Իլեվն գրին». երբ ճաշակ են թելադրում երիտասարդները

«Եթե չնվագեմ, պարզապես գոյություն չեմ ունենա»,- ասում է կիթառահար եւ երաժշտական պրոդյուսեր Խորեն Միքայելյանը։ Երիտասարդ երաժիշտն ունի առանձնացող երաժշտական ճաշակ ու հեղինակային երաժշտության անհատական սկզբունքներ։ 2013-ին «Многоликая Гитара» միջազգային մրցույթի «Ռոք կիթառ» անվանակարգում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Խորենը ճանաչվել է «Yamaha E-Band Competition 2018»-ի լավագույն կիթառահար։ 2019 թվականին «Rock Aid Armenia»-ի 30-ամյակի գալա համերգի ժամանակ

Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակով

2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գործող վարկերի քանակով Յունիբանկը շուկայի առաջատարն է: Սպառողական և բիզնես վարկավորումը միշտ եղել են Յունիբանկի առաջնահերթ ուղղություններից: Բանկային ֆինանսավորման հասանելիությունը կարևոր դեր ունի տնտեսության զարգացման տեմպերը պահելու, սպառման դինամիկայի և ՀՆԱ-ի աճի համար: Լայնամասշտաբ վարկավորումը մեծացնում է ապրանքների նկատմամբ պահանջարկը՝  խթանելով դրանց արտադրություն ու վաճառքները և դրանով իսկ նպաստելով երկրի

«Մեթամֆետամին»-ով կազմով գրքեր՝ առաքանիում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Առաքանու զննման արդյունքում, ի թիվս այլ ապրանքների, հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով

Ընկերությունները կկարողանան իրենց շահույթը եռամսյակային կտրվածքով բաշխել սեփականատերերի մեջ․ կառավարության նախագիծը

«Մեր կարծիքով՝ նման օրենսդրական արգելքն անտեղի էր եւ փոփոխությամբ առաջարկում ենք ոչ ավելի, քան եռամսյակը մեկ թույլ տանք շահույթը բաշխել»։

Թալեաթի մասին գրքում քննադատել է հայերին: Ահա այս մարդու հետ նկարվել է ՀՀ վարչապետը. Մհեր Աբրահամյան

ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի դասախոս, թուրքագետ Մհեր Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Այս անձնավորությունը Մուրադ Բարդաքչըն է: Թուրք հրապարակախոս, պատմաբան, լրագրող: Հանդիսանում է երիտթուրքական ժամանակաշրջանի գովերգող, անձամբ հարցազրույց է վերցրել Թալեաթի կնոջից և գիրք գրել, որտեղ քննադատել և դատապարտել է հայերին (այդ գրքին գրախոսություն եմ գրել)` ներկայացնելով Թալեաթին մի բարի անձնավորություն: Նա աշխատում է Haber Türk լրատվականում որպես

Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպքի վայրում կատարել ուսումնասիրություններ. Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները հանդիպել են Կամո Ցուցուլյանին. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին։ Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Արսեն

Միջանցք, երկաթուղի, ճանապարհներ. Անորոշությունը պահպանվում է

Մոսկվայի հովանու ներքո ձեռքբերված պայմանավորվածությունները քայլ առ քայլ իրագործվում են Բանակցությունները շատ ինտենսիվ են գնում, եւ եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր, Հանրայինի եթերում օրերս հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Մեր տրամադրվածությունն է՝ գտնենք լուծումներ, այդ լուծումների շրջանակում առաջ տանենք խաղաղության օրակարգն ու ունենանք խաղաղության համաձայնագիր», հավելել է

Իշխանության ներկայացուցիչ հրավիրել ենք՝ չեն եկել, հետաքրքրություն չեն ցուցաբերել. «Հրապարակ»

Հունիսի 2-ին Մայր Աթոռում տեղի ունեցավ նորաստեղծ «Գավիթ» հարթակի առաջին քննարկումը, որին մասնակցել են Վեհափառ հայրապետը, Նաթան սրբազանը, Արշակ սրբազանը, եկեղեցու հոգեւոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը,

Չ­կայ ո­րե­ւէ հիմք, որ կրնայ դոյզն իսկ ար­դա­րաց­նել հայ­րե­նի ղե­կա­վա­րու­թեան յայ­տա­րա­րու­թիւն­նե­րը. «Ազատ օր»

Չ­կայ ո­րե­ւէ պատ­մա­կան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, ազ­գագ­րա­կան ու մշա­կու­թա­յին հիմք, որ կրնայ դոյզն իսկ ար­դա­րաց­նել հայ­րե­նի ղե­կա­վա­րու­թեան յայ­տա­րա­րու­թիւն­նե­րը, ու մա­նա­ւանդ՝ ա­նոնց շուրջ զար­գա­ցող մե­ծա­պե­տա­կան ո­րե­ւէ փո­փո­խու­թիւն, յա­նուն այն կեղծ «խա­ղա­ղու­թեան» պար­տադ­րան­քին, որ կը մի­տի խեղ­դել ար­ցա­խա­հա­յու­թեան ան­կաշ­կանդ ապ­րե­լու պայ­քա­րը։ Իսկ երբ ­Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թիւն­նե­րը ա­մէն կեր­պով եւ ա­մէն պա­հուն կը հո­լո­վեն «խա­ղա­ղու­թեան պայ­մա­նա­գիր»-ը շու­տա­փոյթ ստո­րագ­րե­լու նպա­տա­կը, ան­դին, մեր

ՊԵԿ քննչական վարչությունը տեղափոխվել է Քննչական կոմիտե․ նոր փոփոխություններ «Հարկային ծառայության մասին» օրենքում

ՊԵԿ քննչական վարչությունը 2023 հունվարի մեկից իր ամբողջ կազմով ու գործառույթներով տեղափոխվել է Քննչական կոմիտե։

«Արցախի ժողովուրդը պետք է հասկանա, որ պարզապես չի կարելի օգտվել այդ ճանապարհից: Միայն ասելով չէ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Հակոբ Հակոբյան. «Հրապարակ»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին որոշումը  դժգոհության ալիք է բարձրացրել Արցախի քաղաքական-հասարակական շրջանակներում։ Օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ Հայաստանից Արցախ եւ Արցախից Հայաստան մարդիկ են տեղափոխվում։ Դրանից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր տարածեցին, թե ինչպես են մեր հայրենակիցներն անցնում ադրբեջանական անցակետով՝ անձնագրային ստուգում անցնելով: Այսօր փաստացի ստացվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել,

Ջասթին Թրյուդո. Կանադահայ համայնքն ուժեղ է և կենսունակ. Վեհափառ Հայրապետ Արամ Ա-ի հետ խոսեցինք այդ մասին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի թվիթերյան գրառումը Կանադահայ համայնքն ուժեղ է և կենսունակ. Վեհափառ Հայրապետ Արամ Ա-ի հետ խոսեցինք այդ մասին: Խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների և ԼՂ-ում խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին։

«Կարելի է Երեւանն էլ շրջանցել՝ ի՞նչ է եղել։ Եթե վաղը Երեւանը տվեցին, կարող են Արարատից շրջանցել». Գագիկ Աղաջանյան. «Հրապարակ»

Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Ադրբեջանի 86.6 հազար կմ քառակուսին ներառում է նաեւ, այսպես կոչված, անկլավները՝ Տավուշի մարզում, եւ Արարատի մարզում՝ Տիգրանաշենը։ Եթե Փաշինյանը որոշի հանձնել նաեւ այդ տարածքները, ապա Հայաստանի համար, ի թիվս այլ խնդիրների, լոգիստիկ խնդիրներ եւս կառաջանան, սակայն Փաշինյանը սրան էլ է թեթեւ վերաբերվում՝ ասելով․ «Եթե ճանապարհը սենց չի կարող

Փարաքարի գյուղապետի մասնակցությամբ միջադեպի վրա փորձում են աչք փակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Փարաքարի գյուղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործի վրա փորձում են աչք փակել ու կարճել այն: Քաղաքական իշխանությունները իրավապահներին հասկացրել են, որ համայնքի ղեկավարն իրենց «սրտի պաշտոնյան» է, ու պետք է թեման փակել։ «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ ընթացք ստացավ համայնքի ղեկավարի մասնակցությամբ գրանցված

Շիրակի մարզում քաղաքացուն առևանգել էին, շան բնի մեջ պահել, մեղավորը չի կալանավորվել, իսկ ահա Գայանեին, որն ուղղակի առաջարկել է Եռաբլուր գնալ, կալանավորել են. «Հրապարակ»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ կրկին կալանավորեց Գայանե Հակոբյանին՝ 1 ամիս 15 օր ժամկետով: Զրուցել ենք փաստաբան Հովսեփ Սարգսյանի հետ: – Նմանատիպ գործերում առհասարակ ընդունվա՞ծ է կալանքը որպես խափանման միջոց ընտրել: – Ցանկացած գործի շրջանակներում խափանման միջոց ընտրելը հայեցողական է, վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում, սակայն առեւանգման գործերում, որպես կանոն, կալանքը որպես խափանման միջոց

Ինչ խնդիրների են բախվում Հայաստան ու Վրաստան ներգաղթած ռուսները. հետազոտություն

«Ամերիկայի ձայն». Ուկրաինա՝ ռուսական զինուժի լայնածավալ ներխուժումից հետո, Վրաստանն ու Հայաստանը ռուս ներգաղթյալների նախընտրած ուղղություններից են, որոնք տեղափոխվում են հարավկովկասյան երկրներ մշտական կամ ժամանակավոր բնակության համար՝ նշված է Արևելաեվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի՝ «Ռուսները՝ Հարավային Կովկասում» զեկույցում։ Զեկույցի հիմքում Հայաստանում ու Վրաստանում ռուս ներգաղթյալների շրջանում անցկացված հարցումներն են: «Վրաստանը ցամաքային սահման ունի Ռուսաստանի հետ, իսկ

Եթե նպատակն իսկապես բարեփոխումներն են…

Նույն 2018 թվականի ամռանը, վարչապետի կոչով, դատական համակարգի վրա աննախադեպ հարձակում էր տեղի ունեցել: Բայց նպատակն այն չէր, որ դատավորներն աշխատեն օրենքի շրջանակներում, այլ այն, որ նրանք կատարեն գործադիր իշխանության քաղաքական հրահանգները: Հինգ տարում իշխանությունն այդ նպատակը հիմնականում իրագործել է՝ այժմ «նոր Հայաստանի» դատական համակարգի խորհրդանիշն է Մնացական Մարտիրոսյանը:

Կոնտակտային ոսպնյակներ․ ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել դրանք

Կոնտակտային ոսպնյակները բավականին հեշտացնում են կյանքը, սակայն դրանց անվտանգ օգտագործումը որոշակի ջանքեր է պահանջում, և դրանք ժամանակին ու պատշաճ չմաքրելը, ոսպնյակներով լողավազան մտնելը կամ դրանցով քնելը կարող է տհաճ խնդիրներ առաջացնել։ Կոնտակտային ոսպնյակներ կրելիս խնդիրներ նկատելուն պես դիմեք ակնաբույժին, քանի որ որքան վաղ դիմեք, այնքան ավելի հեշտ կլինի ավելի լուրջ հետևանքներից խուսափելը։ Ախտանշաններ, որոնք ուշադրություն

Սպանություն՝ Երևանում. սպանվածը քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 6-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության  Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ջեյմս Բրայսի փողոց տանող հատվածում՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ, տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին

Խորհուրդ Ալիևին. շարունակի՛ր վարկաբեկել Ադրբեջանի հեղինակությունը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Չնայած որ Ադրբեջանը թուրքական և իսրայելական զենքի ու վարձու իսլամիստական ահաբեկիչների օգնությամբ հաղթեց 2020 թվականի Արցախյան պատերազմում, նախագահ Ալիևը կործանում է իր երկրի միջազգային հեղինակությունը։ Պատերազմի ժամանակ և դրանից հետո իր բարբարոսական գործողություններով Ալիևը ոտնահարեց Ադրբեջանի շահերը։ Արդյունքում, նա ինքն իրեն դարձրեց ատելի ու մերժված անձ և  ծիծաղի առարկա ամբողջ աշխարհում։ Մինչ

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը Երևանում է

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին

Թափառող շների ահագնացող վտանգն Իջևանում

Տավուշի մարզի Իջևան քաղաքում օրեցօր մեծանում է թափառող շների խնդիրը: Վերջին ամիսներին արձանագրվել են շների հարձակման բազմաթիվ դեպքեր ոչ միայն մեծահասակաների նկատմամբ, այլև մանկահասակ երեխաների: Անգամ քաղաքի կենտրոնական փողոցներում շները շրջում են ոհմակով, հաճախակի հայտնվելով նաև դպրոցների և մանկապարտեզների շրջակայքում: Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես են պատրաստվում պայքարել թափառող շների դեմ: «Իհարկե

Արարատ Միրզոյանն ու Դերեք Հոգանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Օրեր անց Վաշինգտոնում նախատեսվող քննարկումներին ընդառաջ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի

«Մենք գնում ենք հաղթելու եւ այդքանով վստահ ենք, որ պայքարը բավականին թեժ է լինելու». Մեսրոպ Առաքելյան

Անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ Մեսրոպ Առաքելյանը հույս հայտնեց, որ 2021-ի նման չի լինի, երբ հասարակությունը ստիպված էր երկու բեւեռներից ընտրել մեկին, ինչ է թե մյուսը չընտրվի. «Հույս ունենք, որ այս ընտրություններին ընտրապայքարը կգնա դրականին ուղղված, որպեսզի հասարակությունն ընտրի հանուն Երեւանի եւ ոչ թե հանուն նրա, որ ուժերից ինչ-որ մեկը չլինի»:

Ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝

Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Ժամը 21:50-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Պոբեդան» անակնկալի է բերել գյումրեցի ուղևորներին․ ի՞նչ է կատարվում Գյումրու օդանավակայանում

Aravot.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ Մոսկվա մեկնող գյումրեցի ուղևորներից այն մասին, որ «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր անակնկալի է բերել իրենց՝ մեծ կուտակումներ առաջացնելով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում։   Բանն այն է, որ «Պոբեդա» ավիաընկերության օդանավն այսօր Գյումրիում վայրէջք կատարելու փոխարեն ժամը 16․40 րոպեին վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Գյումրեցի ուղևորներին էլ, որոնք պիտի այդ նույն օդանավով

«Ամուսնական մատանիս հանեցի, որ գրպանս դնեմ, գլորվելով գնաց, կինս նեղացավ». «Կուկուռուզնիկում» ամուսնացածները պատմում են իրենց հիշողությունները (Ֆոտոշարք)

Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Որեւէ մեկը չի կարող անտարբեր լինել «Կուկուռուզնիկի» նկատմամբ: Պատրաստ ենք առաջարկների, քննադատությունների, մտքերի, սա լինելու է բոլորինը, հետեւաբար բոլորի առաջարկությունները, միտքը մշակելու, զետեղելու ժամանակ ենք տվել: Պետք է լսենք մարդկանց, որովհետեւ այն պատկանելու է բոլորին: Այլեւս թույլ չենք տալու, որ անտարբեր ու անհաղորդ հայացքի ներքո, ինչպես տեղի ունեցավ նախկինում, «Երիտասարդության պալատը» հին ճակատագիրն ունենա»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031