Օրվա լրահոսը

Փաստաբան․ «Մի ժամանակ դատական ակտերը չկատարելը մոդայիկ էր դարձել եւ իշխանությունները դատական ակտ չկատարելու չելենջ էին սկսել»

ԵՊՀ նախկին խոսնակ, Oragir News կայքի գլխավոր խմբագիր Գեւորգ Էմին-Տերյանին առաջադրված մեղադրանքի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում, որը փաստաբան Վարազդատ Հարությունյանը քրեական գործի հետ կապված մի համեմատություն արեց․ «Գեւորգ Էմին-Տերյանը շատ պատկերավոր ներկայացրեց, թե ինչպես հնարավոր չի եղել պարզել, թե այդ ինչ անձանց խումբ է, որոնց սեռական, ռասայական, էթնիկ, քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված ինքը կոչ

«Ոմանք այստեղ սիրահարվել են, ոմանք՝ ամուսնացել, եղել են մարդիկ, որոնք այստեղ ապրել են, օրինակ, ես». «Կուկուռուզնիկը» կրկին միավորել է նախկին ու ներկա երիտասարդներին (Ֆոտոշարք)

Մանե Թանդիլյանն ասաց. «Երիտասարդության պալատը» սիրել են շատ շատերը, որոշները չեն սիրել, բայց որեւէ մեկի այս կառույցը անտարբեր չի թողել: Ես ցավում եմ, որ չսիրողներից որոշներն ունեցել են նաեւ իշխանություն եւ կայացրել են որոշումներ, որ չես կարող չափել, թե այդ ինչքան պիտի չսիրես երեւանցիներին ու Երեւանը, որպեսզի հայ մտքի, հայ ճարտարապետության այս փառահեղ կոթողը երեւանցիների աչքի առջեւ վերացնես, կոտրես ողնաշարը երեւանցիների: Բայց մենք կարող ենք ուղղել այդ սխալները»:

Ստեփանակերտի գրախանութներում ամենապահանջված գիրքն Աստվածաշունչն է. «Արցախպրես»

«Արցախպրես» լրատվական գործակալության «Արցախյան բեսթսելեր» նախագիծը ներկայացնում է ընթացիկ տարվա մայիս ամսում և հունիսի առաջին հնգօրյակում Ստեփանակերտում ամենավաճառված գրքերի հնգյակը: Առաջին հորիզոնականում Աստվածաշունչն է՝ Հին ու Նոր Կտակարանները: Երկրորդ տեղում Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» վեպն է: Հարրի Փոթերը շարքի 5-րդ վեպը ներառում է Հարրի Փոթերի պայքարը Հոգվարթսի դպրոցում սովորելու 5-րդ տարում: Վեպը

Արդյո՞ք հնարավոր է խաղաղություն Ալիևի ինքնազսպման բացակայության պայմաններում. Արա Այվազյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը հոդված է հրապարակել է EVN Report-ում, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև. 2020 թվականը շրջադարձային էր հայերի համար, քանի որ այն բաժանեց ժամանակի մեր ընկալումը երկու տարբեր իրողությունների, ինչպես 1915-ին՝ պատերազմից առաջ և հետո։ Պատերազմը և դրա հետևանքները ազդել են մեր կյանքի բոլոր ոլորտների վրա՝ խորացնելով մեր անապահովության զգացումը և մեզ

ՆԳՆ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակեն արդյունավետ գործընկերությունը՝ ընդլայնելով համագործակցության օրակարգը

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահե Ղազարյանը կարևորեց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում և անչափահասների հետ տարվող աշխատանքներում: Նախարարն անդրադարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՆԳՆ ոստիկանության ու փրկարար ծառայության կողմից կազմակերպված միջոցառումներին, կարևորեց և պատրաստակամություն հայտնեց

Ժամը 11:00-17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում  խախտել է հրադադարը

Հունիսի  6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում  խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն  

Բենիամին Մաթեւոսյան․ «Շատերն ասում են, թե Փաշինյանը բանակցում է Ադրբեջանի կազմում Արցախի ինչ-որ կարգավիճակի համար, բայց իրական բանակցություններն այն մասին են, թե Թուրքիային կից Հայաստանը ինչ կարգավիճակ է ունենալու»

Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը «Հայելի» ակումբում խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ժպիտով եւ բարձր տրամադրությամբ մասնակցելուց իր ստացած տպավորությունների մասին՝ ասաց․ «Եթե այս ամենը առանց էմոցիաների գնահատենք, ապա իրողությունները պետք է դիտարկենք իշխանությունը պահելու, իշխանությունը վերարտադրելու, դրանց հենասյուների տրամաբանության շրջանակներում։ Եվ պետք է առհասարակ հասկանանք, թե ինչ եւ ոնց է կատարվել, որ մենք հասանք

Հաշվեհարդար լինելու միջոցները

Այս իշխանությունները որպես պատժիչ գործիք հմտորեն կիրառում են երկու մեխանիզմ՝ կալանքը և ՀՀ-ից բացակայելու արգելքը /ՍԷԿՏ-ը փակելը/ ։ Ընդ-որում ոչ մի հիմնավորում, ոչ մի տրամաբանություն սրա համար պետք չէ. միայն ցանկություն և իջեցված հրահանգ։ Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, հաշվեհարդար լինելու միջոց, այլև՝ ինչպես Արմեն Գրիգորյանի դեպքում էր, սպանության մեքենա։ Այս

Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Lexus»-ը և երկու «Opel Zafira» ավտոմեքենաները

Հունիսի 6-ին, ժամը 13։22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Lexus»

Գեւորգ Էմին-Տերյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին․ «Գուցե Հայաստանում կա մարդկանց խումբ, որը համարում է, որ ինքն առաջացել է հրապարակի տոնածառից»

ԵՊՀ նախկին խոսնակ, Oragir News կայքի գլխավոր խմբագիր Գեւորգ Էմին-Տերյանը փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի եւ Վաչե Սիմոնյանի հետ միասին այսօր լրատվամիջոցներին ասուլիսի էր հրավիրել «Հենարան» մամուլի ակումբ: Թեման իր նկատմամբ քաղաքական հետապնդումներն էին եւ իրավական կամայականությունները: «Նախ, ուզում եմ ներողություն խնդրել, որ մեր երկրի համար այս ծանր եւ բախտորոշ օրերին, երբ մեծ խնդիրներ են ծառացած, ես

Ողբերգական դեպք Լոռիում. 10-ամյա աղջնակը հոսանքահարվել ու մահացել է

Aravot.am-ի տեղեկություններով այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Լոռու մարզի Դեբետ համայնքում 10-ամյա աղջիկ է հոսանքահարվել ու մահացել: Ահազանգը ստանալուն պես օպերատիվորեն կանչի վայրի է մեկնել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության խումբը: Միեւնույն ժամանակ ընտանիքի անդամներն են անձնական մեքենայով երեխային փորձել հասցնել  հիվանդանոց: Ճանապարհին հանդիպած շտապօգնության բժիշկները փորձել

Արմեն Սիմոնյանն ընտրվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն, իսկ Տաթև Դանիելյանը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի քարտուղար

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Մենք չենք ցանկանում, որ Արցախը դառնա Նախիջևան, նոր Մուշ, նոր Սասուն, Արարատ և հեռավոր մի իդեալ. Վրաստանի հայ համայնք

Վերջին շրջանում, Արցախն Ադրբեջանի մաս կազմելու վերաբերյալ հնչող հայտարարությունները դավաճանություն է, դա չի կարող լինել ընդունելի գիտակից հայի համար, որովհետև առանց Արցախ չի լինի նաև Հայաստան։ Մենք չենք ցանկանում, որ Արցախը դառնա Նախիջևան, նոր Մուշ, նոր Սասուն, Արարատ և հեռավոր մի իդեալ, մենք պետք է մեր ազգային շահերին առնչված խնդիրները դարձնենք մեր ամենօրյա պայքարի մի մաս և հասնենք մեր ազգային իդեալին։

Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու

Ակբա բանկը 2023 թվականի հունիսի 6-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 6-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխելու է 10.000.000 (տասը միլիոն) ԱՄՆ  դոլար և 10.000.000.000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան՝ համապատասխանաբար 5% և 11.50% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Շրջանառության ժամկետը 36 ամիս է։ ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100.000 (մեկ

Միավորե՞լ Վճռաբեկ դատարանը ՍԴ-ի հետ. Արմեն Մազմանյանը հորդորում է՝ «մոնստր դատարան» ունենալուց չվախենալ

Հարցը առաջարկվեց թողնել քննարկման մակարդակում, մի քանի պատճառով՝ նախ այժմ նման գլոբալ փոփոխությունների ռեսուրս չունենք, երկրորդ՝ առաջիկա մի քանի տարիներին Սահմանադրությունը դժվար թե փոխվի: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ մասնագիտական հանձնաժողովի համատեղ նիստում այսօր քննարկվեց Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միավորման հարցը՝ մեկ՝ Գերագույն դատարանի ինստիտուտում: Մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը հարցը ներկայացնելով նկատեց՝ հիմնական խնդիրն այն

Տիկին Գայանեն՝ հոգեհուզական վիճակով պայմանավորված, պետք է գտնվի հարազատների կողքին, ստանա աջակցություն և շրջապատված լինի հոգատարությամբ.

«Կանանց աջակցման կենտրոնի» հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ այսօր մի քանի լրատվամիջոցներ զանգահարեցին և հարցրեցին իմ կարծիքը՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման վերաբերյալ, ուստի դիրքորոշումս այստեղ ևս կկիսեմ։ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը իրավաչափ չէ։ Կալանավորումը խափանման միջոցներից ամենախիստն է

Որոտանի ուսուցիչները Ուրալով են գնում դպրոց․ մարզպետը վստահեցրեց, որ ճանապարհը շուտով կասֆալտապատվի

Որոտանի ուսուցիչները կյանքի գնով են կրթության գործընթացը կազմակերպում, դժվար ճանապարհներով Ուրալներով էին տեղափոխվում

Մեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

Ermenihaber. Թուրքական ԶԼՄ-ները մի քանի օր է գրում են Երևանի մետրոպոլիտենի՝ «Հանրապետության հրապարակ» կայարանում փակցված Մեծ Հայքի քարտեզի թարմացման և արդեն իսկ լեդ էկրանով ցուցադրման մասին։ Հրապարակումների հիմքում այդ մասին Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևի կատարած թվիթերյան  գրառումն է, որում նշվում է, թե քարտեզում իբրև արտահայտվում են «Հայաստանի բոլոր տարածքային պահանջներն` ուղղված իր հարևաններին»։ Թուրքական

Անֆիսա Չեխովան այցելել է Հայաստան, բացահայտել է մեր երկիրը առանձնահատուկ տուրերի միջոցով

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հրավերով ռուս հայտնի հաղորդավարուհի և բլոգեր Անֆիսա Չեխովան այցելել է Հայաստան, մասնակցել «Երևանի գինու օրեր» փառատոնին, բացահայտել է մեր երկիրը` մշակութային, արկածային և գաստրո առանձնահատուկ տուրերի միջոցով և կիսվել է տպավորություններով իր բլոգում: ՀՀ զբոսաշրջության կոմիտե

«176 հազար զբոսաշրջիկ մայիսին. լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ»

2023 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները: 📈176 հազար զբոսաշրջիկ 2023թ. մայիսին` լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2019թ.` 146 հազար, 2022թ.` 116 հազար զբոսաշրջիկ): ՀՀ զբոսաշրջության կոմիտե

Շրջափակման հետևանքով Արցախում 1390 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շրջափակման 177-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 70 տեղեկագրի՝ 06.06.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,390 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել

Ադրբեջանի նպատակը մեկն է՝ Արցախի Հանրապետության բնակչությանը հարկադրել լքել իր հայրենիքը. Վրաստանի հայ համայնք

Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ մեր վերջին հավաքը 2020թ. Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ թիֆլիսահայության հարյուրավոր ներկայացուցիչներ Արցախի կողքին էին՝ աջակցող տարբեր միջոցառումներ անցկացնելով: Մենք բոլորս մինչև վերջ հավատում էինք հաղթանակին, սակայն պարզվեց, մեզ հիմարացնում էին, ասելով, որ «հաղթելու ենք», և 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայության մեջքի հետևում ստորագրվեց խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիր, ըստ որի Արցախի

«Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ Հայաստանը շատ ավելի մեծ է, քան նրա աշխարհագրական սահմաններն են». Արա Խզմալյան

Հունիսի 6-ին լրանում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Մամուլի ասուլիսով այսօր ազդարարվել է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի մեկնարկը։ Այս տարի մրցույթն անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։ Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, Խաչատրյանի անվան

Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

Հունիսի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ մարտիրոս սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Պատրիարք Սրբազան Հայրը մասունքակիր Աջը փոխանցեց Իրաքի

«Ողջ տարվա ընթացքում հայ և օտարերկրյա հանդիսատեսին կներկայացնեն Խաչատրյանի ստեղծագործությունների գունապնակը»

Այսօր 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր, ուսուցիչ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակն է:  Երեկ, հունիսի 5-ին (2023), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) բացեց Արամ Խաչատրյան 120-ամյակի տարեկան հանդիսությունները։ Օրը սկսվեց Խաչատրյանի արձանի լվացման աշխատանքներով, երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահի հյուրերին ու անցորդներին սպասվում էր ֆլեշմոբ՝ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից Վասլի պարային կատարումը: Համերգասրահում

Առևտրային ծրագրի ներդրմամբ խուսափել են ավելի քան 501 մլն դրամի չափով հարկեր վճարելուց․ 5 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Ղ․-ն, 2021-2023 թվականների ընթացքում թվով 5 ՍՊ ընկերությունների և 1 անհատ ձեռնարկատիրոջ միջոցով Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում գործող

Շվեդիան աջակցում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշմանը. դեսպան Սվենսոնը՝ Վահագն Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեդիայի թագավորության Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել Շվեդիայի թագավորությանն ու ժողովրդին: Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Շնորհավորում եմ Ազգային տոնի կապակցությամբ և հղում եմ իմ լավագույն մաղթանքները Ձեզ, Ձեր երկրին, ժողովրդին, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն: Ցանկանում եմ

ԳԱԱ Արվեստի ինստիտուտը մեկնարկեց գիտական միջոցառումների շարք` նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին

Սույն թվականի հունիսի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Լեռնցի ժողովուրդների ավանդական գեղարվեստական մշակույթի պրոբլեմները: Պատմատիպաբանական կապերն ու զուգահեռները Եվրասիայի ժողովուրդների ավանդական և ակադեմիական արվեստում» եռօրյա միջազգային գիտագործնական ֆորումը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին։ Ֆորումը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) առաջին համատեղ գիտական միջոցառումն է։ Ֆորումի մասնակիցներին ողջունեց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031