Օրվա լրահոսը
«Ունենք դատարկվող գյուղեր, եւ դեպի այդ դատարկվող գյուղերը կառուցում ենք ճանապարհներ»․ Նիկոլ Փաշինյան
Եղել է գյուղ, որ երկու միլիոն դոլարով ճանապարհ ենք կառուցել, եւ այդ գյուղի ողջ անշարժ գույքը միասին այդքան չարժի
Դպրոցականների հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
2023 թվականին 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադայի եզրափակիչ փուլում 68 մասնակից արժանացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, իսկ 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023 թվականին
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է իրականացվում կազմակերպված խմբի կողմից. Թաթուլ Պետրոսյան
Ըստ Միքայել Համբարձումյանի էլ, զինվորական միջավայրից փաստացի մեկուսացնում են բոլոր այն գեներալներին, որոնք ունակ են բեկում մտցնել ստեղծված իրավիճակում։
«Հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը»․ Փաշինյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին
Թուրքիան Մարգարայի կամուրջը մեր բեռների համար չէր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը
Հայաստան ենք ճանաչում 29.800 քառակուսի կմ տարածքը, այլ երկրից այլ պահանջ երբեք չենք ունենալու․ Նիկոլ Փաշինյան
Հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը իրոք կբացվի եւ հիմք կստեղծվի հարեւանային բնականոն հարաբերությունների զարգացման համար:
«Ես չեմ լսել, որ որեւէ մեկը սեր արտահայտի Արագած սարի հանդեպ։ Եվ դա ինձ համար խնդիր է»․ Նիկոլ Փաշինյան
Ձեր արձագանքից ես որոշեցի, որ տանն ու աշխատասենյակում անպայման պետք է ունենամ Արագած սարի նկարը․․․
Տիգրան Արզաքանցյանի հայտարարությունը՝ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
Վերջին օրերին վերսկսվել է իմ անձի հետ կապված ստահոդ տեղեկությունների տարածումը, որի նպատակն է վարկաբեկել իմ և իմ ընտանիքի բարի համբավը: Տեղեկացնում եմ, որ, այո, ես դիմում եմ ներկայացրել պատկան մարմիներին, որ օրենքով պատժվեն բոլոր այն մարդիկ որոնք փորձում են վարկաբեկել ինձ: Օրենքի առաջ բոլորը հավասար են և պետք է բոլորը պատժվեն իրենց կատարած արարքների
Քաղաքը չի կարող կաղ կամ մի ոտանի կառավարում ունենալ. Իզաբելա Աբգարյան
Մեր նախորդ նիստից հետո տեղի ունեցավ քաղաքապետի հրաժարական և մենք այսօր դե ֆակտո և դե յուրե ունենք մի իրավիճակ, երբ Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է, այն իրականացնում է ժամանակավոր պաշտոնակատարը, որն էլ քաղաքապետի առաջին տեղակալն էր: Այսպիսով` մենք չունենք քաղաքապետի առաջին տեղակալ և քաղաքապետ:
Ստեփանակերտի բնակչուհին տնային պայմաններում պաղպաղակի արտադրություն է սկսել
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շ. Եգանյանը պատմել է, որ սկզբնական շրջանի դժվարությունները հաղթահարելով, կարողացել է նույնիսկ արտադրանքի ծավալը մեծացնել: «Պաղպաղակի՝ համացանցից գտած բաղադրատոմսն ինձ ուղարկել էր ընկերուհիս: Առաջին անգամ պատրաստեցի ընտանիքի անդամների համար: Հետո, երբ հյուրասիրեցի բարեկամներիս, ընկերներիս, նրանք ինձ խորհուրդ տվեցին վաճառքի հանել։ Անհրաժեշտ պարագաները գնեցի ու սկսեցի գործը: Արտադրանքի իրացման համար սոցիալական հարթակներում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին և 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում,
Արտակ Գալստյանը կկալանավորվի
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: ԲԴԽ
«Եթե ինքնորոշման իրավունքը նշանակում է, որ այս պահին ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է, հետո է ինքնորոշվելու, ապա ինչո՞ւ Իլհամին դա չէիք ասում»․ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին
Առանց երկիմաստությունների եւ որոգայթների՝ ներկայացրեք, թե ԼՂ-ի ապագա կարգավիճակը որտեղ է գտնվում,-հարցրեց պատգամավորը վարչապետին
Ի՞նչ կասեր ընդդիմադիր Փաշինյանը վարչապետ Փաշինյանին, որը գերտերություն Արցախը հանձնում է Ադրբեջանին. Էդուարդ Շարմազանով
Ճանաչե՞լ է Ադրբեջանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ Արցախը հանձնում ես Ալիեւին
Ֆրունզե Դովլաթյանի, Պարիս Հերունու, Սուրեն Սաֆարյանի, Արա Հարությունյանի անուններով Երևանում փողոցներ անվանակոչվեցին
Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգում ընդգրկված 24 հարցից 9-ը չզեկուցվեց:
Սասուն Խաչատրյանի՝ շուկայականից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու մասին հրապարակմանը դատախազությունն ընթացք չի տվել
«Ազատություն». Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից շուկայականից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակումը, սակայն դրան ընթացք չի տվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում է գերատեսչությունը։ «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հրապարակմամբ մատնանշված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ
«Քաղաքացու վրա թքող, տարբեր մարմնամասերը կտրելու կոչեր արածները ավելի շատ են պարգեւավճար ստանում եւ ծրարով փողերը այդ ամիս բարձրացնում են». Աննա Մկրտչյան
«Հայտարարում են, որ թուրքի եւ ադրբեջանցու հետ միայն բարեկամություն, ոչինչ, որ 4 օրվա մեջ 4 հայի կյանք են խլում, անհասկանալի պայմաններում շարունակում են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները: ՀՀ քաղաքացիների 98%-ը պնդում է, որ Ադրբեջանը մեր թշնամին է ու Արցախը Ադրբեջանի կազմում չեն թողնում ու դա ուղղակի հակասություն է նրա, թե ով է այսօր այստեղ կանգնած եւ ինչ են իր մասին մտածում ՀՀ քաղաքացիները»:
Կարո Փայլանը պատմել է Թուրքիայի մեջլիսում իրեն լինչի դատաստանի ենթարկելու փորձերի մասին
Ermenihaber. Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «Artı gerçek» ընդդիմադիր լրատվակայքին տված հարցազրույցում ամփոփել է 8 տարվա պատգամավորական գործունեությունը: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Փայլանը անդրադարձել է նաև քաղաքական գործունեությամբ պայմանավորված իր նկատմամբ իրականացված թիրախավորման արշավներին ու լինչի դատաստան տեսնելու փորձերին: Փայլանի խոսքով՝ նա հատկապես ազդվել է մեջլիսում 2016-ին ծագած վեճից, երբ իշխող
Հայերը ադրբեջանցիներին տեղեկացրել են Խոջալուի վրա հարձակման մասին. Քերոլայն Քոքս
News. Հայերն ադրբեջանցիներին ծանուցել են Խոջալուի վրա հարձակման մասին և խնդրել են տարհանել բնակչությանը։ Այս մասին հայտարարել է բարոնուհի Քերոլայն Քոքսը`բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում Լորդ Ֆլայթի բանավոր խնդրանքով` Խոջալուի դեպքերի կապակցությամբ կառավարությանն ուղղված բանավեճերի ժամանակ։ «Ես բազմիցս եղել եմ Լեռնային Ղարաբաղում 1990-ականների պատերազմի ժամանակ և կարող եմ վկայել Խոջալուի դեպքերի իրականության մասին, մի քաղաք, որն
Ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման խնդիրը կկարգավորվի փուլային տարբերակով
Հայաստանի կաթնամթերք արտադրող ու արտահանող կազմակերպություններին, որոնք աշխատում են միայն տեղական և ՌԴ-ում թույլատրված հումքով, առաջարկում ենք դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ իրենց ընկերություններում ուսումնասիրություններ և վերահսկողություն իրականացնելու համար: Այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն սահմանված պահանջները, կներկայացվեն Ռոսսելխոզնադզորի դիտարկմանը:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ընդդիմադիրներին, որ դահլիճում են եւ մասնակցում են քննարկմանը
Նրանց մասնակցությունն ինձ ավելի մեծ հնարավորություն տվեց կենտրոնանալ ձեռքբերումների եւ կարեւոր հաջողությունների վրա
Ամուսինները թմրամիջոց են իրացրել և ստացված 53,5մլն դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ փողերի լվացում իրականացրել
Բացահայտվել է երևանաբնակ ամուսինների կողմից կատարված թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման դեպք։ Նախաքննությունն ավարտվել է: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված
Էրիկա Օլսոն. ԱՄՆ-ն շարունակելու է համագործակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության հետևողական զարգացումը և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շարունակական առաջմղումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ վարչակազմի օժանադակությունը՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում և հավելել, որ այդ օրակարգի իրացումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է ու առաջնահերթություն: Միաժամանակ,
Հայկական PopUp School ստարտափը կմրցի 1 միլիոն դոլար մրցանակի համար
Ուրախ ենք տեղեկացնել, որ կրթության ոլորտում 14 տարվա փորձառություն ունեցող, Dasaran կրթական հարթակը ստեղծած թիմի նոր ստարտափը՝ PopUp School կրթական հարթակը ճանաչվել է լավագույններից մեկը աշխարհահռչակ «The GSV Elite 200» 2023 համաժողովի շրջանակներում՝ ընտրվելով 69 տարբեր երկրներ ներկայացնող 900-ից ավելի ստարտափներից։ ԱՄՆ կրթական շուկայի համար ստեղծված PopUp School հարթակի համահիմնադիր Սուրեն Ալոյանը այժմ գտնվում է
Արցախը կհոսանքազրկվի՝ «Սարսանգ-Ստեփանակերտ» ՕԳ-ում քամու հետևանքով առաջացած վթարները վերացնելու աշխատանքներով պայմանավորված
«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 110 կՎ «Սարսանգ – Ստեփանակերտ» ՕԳ-ում ուժեղ քամու հետևանքով առաջացած վթարները վերացնելու հետևանքով, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 10.00 – 17.00 հոսանքազրկվելու է Արցախի Հանրապետությունը լրիվությամբ:
Հալեպում խորհրդաժողովին քննարկվեցին Միջին Արեւելքի Հայ դատի հանձնախմբերի գործունեության հիմնական ուղղությունները
Ապրիլի 16-17-ը Հալեպում գումարվեց ՀՅԴ Հայ դատի Միջին Արեւելքի հանձնախմբերի խորհրդաժողով, ներկայացվեցին շրջանների աշխատանքների վերաբերյալ զեկույցներ, Միջին Արեւելքում Հայ Դատի հետապնդման ուղղությամբ մարտահրավերները եւ առաջարկվեցին լուծումներ՝ դիմագրավելու մատնանշված խնդիրները։ Խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Դատի Միջին Արեւելքի գրասենյակի (Բեյրութ) տնօրեն Վերա Յաղուբյանը, Իրանի (երկու շրջաններից), Լիբանանի, Սիրիայի եւ արաբական մի շարք երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբերի
Սերգեյ Ղազարյանը և բարերար Աննա Աստվածատուրյան-Թերքոթը քննարկել են շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ, «Սեր Արցախ» բարեգործական նախագծի հեղինակ, Վեսթբրուքի (ԱՄՆ) քաղաքային խորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին: Զրուցակիցները քննարկել են շրջափակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները։ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ արցախյան հիմնախնդրի մասին տեղեկացվածության բարձրացմանն ուղղված
ՀՀ նախկին վարչապետը մեղադրվում է առանձնապես փողերի լվացման, պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ
Հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ 2023 թվականի ապրիլի 17-ին որոշում է կայացրել Հ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Ասել, որ ՀՀ բյուջեն լցրել են վերաարտահանումները կամ Արեւմուտք եւ Ռուսաստան կապող օղակի բիզնեսներն են լցրել, այդպես չէ, բայց, դա, իհարկե, տնտեսությանը մեծ խթան էր. Նաիրի Սարգսյան. «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցն է Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։ – Բազմաթիվ գործարարներ նշում են, որ հենց ավտոմեքենաների, առանձին մասերի ու պարագաների վաճառքը, որ պատժամիջոցների հետեւանքով արեւմտյան երկրները դադարել էին մատակարարել Ռուսաստան, դա է անցած տարի լցրել ՀՀ բյուջեն։ – Չենք կարող այդպես ձեւակերպել, որովհետեւ Հայաստանի բյուջեն լցնողը շարունակում են մնալ հազար խոշոր հարկատուները, իսկ հազար
Շուրջ 13 միլիոն դրամի տուգանք կաթնամթերք արտադրող որոշ ընկերությունների նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել կաթնամթերք արտադրող «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի, «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ: Վարույթների քննության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրվել և իրացվել է բուսական յուղի առկայությամբ պանիր, իսկ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր
«Դեմոկրատական այլընտրանք»-ը պաշտպանում է՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնությունը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Երեկ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն հրաժարվել է վարույթ նախաձեռնել՝ ապրիլի 3-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քաղաքացու դեմքին թքելու միջադեպի հետ կապված: Այսպիսով՝ անցած 15 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն քաղաքական գնահատական չտվեց իր բարձրաստիճան պաշտոնյայի զազրելի արարքին ու չնախաձեռնեց նրա պաշտոնանկությունը, այլ իր լռությամբ ու անուղղակի


















































