Օրվա լրահոսը

«Մենք մնում ենք «Գոյ» կենտրոն, իսկ իրենց ֆանտազիաները թող իրագործեն իրենց ընտանիքներում». Արթուր Սահակյան

Մենք պնդել ենք, որ էդպիսի բան չի կարող լինել, որ մենք գնանք, անունը մնա, չգիտեմ ինչ…Ոչ մի դեպքում՝ թատրոնը կա, թատրոնը մնում է…

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել հանրային ծառայության մի շարք տեսակների համար սահմանված՝ արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելքը

Պաշտպանի դիմումի հիման վրա սույն թվականի ապրիլի 11-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված՝ արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելքը։ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2023 թվականի նոյեմբերի 11-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին

Սպիտակում հիմնվել է բնական բուսական յուղերի արտադրություն

«Սպիտակ մանուշակ» փոքրիկ սոցիալական ձեռնարկատիրությունը Սպիտակ քաղաքում ստեղծում է բնական բուսական յուղեր: Արտադրությունում ստացել են 12 բույսերի էքստրակցիաներ՝ եղինջ, երիցուկ, վարդ, ռեհան, անգամ յասաման ու խատուտիկ, բայց որոշել են որպես հիմնական արտադրանք ունենալ լորենու, չիչխանի և մասուրի կորիզայուղերը: «Սպիտակ մանուշակը» ստեղծվել է Սպիտակում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից, որը զբաղվում է կանանց և երեխաների իրավունքների

Սերգեյ Սմբատյանը վարպետության դաս է անցկացրել «Չայկովսկի» կամերային նվագախմբի երաժիշտների համար  

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վարպետության դաս է անցկացրել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի «Չայկովսկի» կամերային նվագախմբի երաժիշտների համար։ Նվագախումբը կազմավորվել է 2019 թվականի սկզբին։ Ինչպես նշում է նվագախմբի դիրիժոր Դավիթ Մարուխյանը, այս ընթացքում ելույթներ են ունեցել Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Կամերային նվագախմբի ստեղծման գաղափարը հենց դպրոցի աշակերտներինն

«Պատերազմի ժամանակ սենյակիցս վռնդեցի ազգականիս, որի խոսքով՝ այդ սպան ասել է՝ Նիկոլը հողերը տվել է, անիմաստ եք կռվում»․ Փաշինյան

Եկել ՀՀ բանակի սպայի մասին ինձ բան ես ասո՞ւմ,-ասել է նա բարեկամին ու դուրս արել աշխատասենյակից

Ուսման վարձավճար՝ եկամտային հարկի վերադարձի փոխհատուցմամբ․ ընդլայնվել է մասնագիտությունների ցանկը

Կառավարության որոշմամբ լրամշակվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով ՀՀ հավատարմագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը վերադարձվում է: Կարգավորման նպատակն է խթանել սովորողների ուսուցումը՝ հաշվի առնելով աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, պետության

«5 տարում «Մատենան» պետք է դառնա լավագույն բիզնես դպրոցը տարածաշրջանում». Ռուբեն Հայրապետյան

Հարվարդի համալսարանի՝ Հայաստանում լինելն ինքնին բացառիկ երևույթ է, և մենք շատ ուրախ ենք, որ մեր հզոր գործընկերը վստահել է «Մատենային», որովհետև դա նաև մեզ համար կարևոր ու պատասխանատու գործընկերություն է: Հարվարդի համալսարանի Դեյվիսի կենտրոնի «Negotiation Task Force»-ի հետ միասին՝ «Մատենան» իրականացնում է ղեկավարների մասնագիտական զարգացման երկամսյա ծրագիր, որն ուղղված է բանակցություններ վարելու և գործարքներ կնքելու հմտությունների զարգացմանը:

Մհեր Գրիգորյանը և դեսպան Չեպլակն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ գործընկերության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հանձնառության և ջանքերի համար։ Մհեր Գրիգորյանը մաղթել է Պավել Չեպլակին նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում

Ռուսաստանի ԿԲ նախագահը՝ Թուրքիայի հետ ակտիվ աշխատանքներ տանելու մասին

Ermenihaber. Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինան հայտնել է, որ մի շարք երկրների հետ, այդ թվում նաև Թուրքիաի, աշխատում են այլընտրանքային վճարային «МИР» քարտի վրա։ Նշելով, որ ՌԴ Կենտրոնական բանկն ակտիվորեն աշխատում է արտերկրյա զբոսաշրջային կենտրոններում «МИР» վճարային քարտը կիրառելի դարձնելու համար, Նաբիուլլինան հավելել է, որ պատժամիջոցներով պայմանավորված որոշ երկրներ դուրս են մնացել շուկայից։ Այդ

Երևանում 473 վերելակները փոխելու համար հատկացվեց 4,7 մլրդ. դրամ

Երևանի ավագանին այսօրվա նիստում 4,7 մլրդ դրամ հատկացրեց Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շահագործման ոչ պիտանի վերելակները թվով 473 նոր վերելակներով փոխելու համար:

Նշանակումներ դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի ապրիլի 4-ի և 17-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սամվել Հակոբյանը նշանակվել է նույն վարչության պետ: Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Լուիզա Մանուկյանը նշանակվել է նույն վարչության պետ: Գլխավոր դատախազության պետական

«94թ․-ին պատերազմում հաղթեցինք, բա ինչի՞ չպարտադրեցինք խաղաղություն»․ Նիկոլ Փաշինյան

Իմ կարծիքով՝ խաղաղությունը ստեղծում են, կառուցում,-ասում է նա

Հովսեփ Խուրշուդյանն ընդգծեց Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացում Հայաստանի համար ԱլԳ-ի կարեւորությունը՝ որպես ինտեգրման հիմնական հարթակներից եւ միջոցներից մեկը

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի «Արեւելյան գործընկերության նշանակությունը եւ նպատակը մարտահրավերների իրավիճակում. Հայաստանի հեռանկարը»  ԱՇԽԱՏԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  Ապրիլի 15-ին Երեւանում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) եւ շվեդական “ForumCiv” քաղհասարակության պլատֆորմի համատեղ կազմակերպած «Արեւելյան գործընկերության նշանակությունը եւ նպատակը մարտահրավերների իրավիճակում. Հայաստանի հեռանկարը» խորագրով աշխատարանը։ Աշխատարանը տեղի ունեցավ

Մինչև տարեվերջ պատրաստ կլինի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ամբողջական նախագիծը. Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը որպես հաջորդ նպատակ անվանեց մետրոյի «Նազարբեկյան» կայարանի կառուցումը` վստահեցնելով, որ սա նախընտրական խոստում չէ, այլ մետրոյի զարգացման հայեցակարգ, որը ՀՀ կառավարության և քաղաքային իշխանությունների զարգացման ռազմավարության մեջ է։

Փաշինյանի ելույթն առանձնապես չի զիջում Ալիևի ելույթներից մեկին, երբ ասում էր. «Եթե Հայաստանը ցանկանում է հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, ապա Երևանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանը…». Տաթևիկ Հայրապետյան

Կրկին փորձում է մեզ համոզել, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով մենք կապրենք խաղաղ: Իհարկե, չենք ապրի, շատ խելք պետք չի դա հասկանալու համար

«Ունենք դատարկվող գյուղեր, եւ դեպի այդ դատարկվող գյուղերը կառուցում ենք ճանապարհներ»․ Նիկոլ Փաշինյան

Եղել է գյուղ, որ երկու միլիոն դոլարով ճանապարհ ենք կառուցել, եւ այդ գյուղի ողջ անշարժ գույքը միասին այդքան չարժի

Դպրոցականների հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2023 թվականին 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադայի եզրափակիչ փուլում 68 մասնակից արժանացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, իսկ 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023 թվականին

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է իրականացվում կազմակերպված խմբի կողմից. Թաթուլ Պետրոսյան

Ըստ Միքայել Համբարձումյանի էլ, զինվորական միջավայրից փաստացի մեկուսացնում են բոլոր այն գեներալներին, որոնք ունակ են բեկում մտցնել ստեղծված իրավիճակում։

«Հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը»․ Փաշինյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին

Թուրքիան Մարգարայի կամուրջը մեր բեռների համար չէր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը

Հայաստան ենք ճանաչում 29.800 քառակուսի կմ տարածքը, այլ երկրից այլ պահանջ երբեք չենք ունենալու․ Նիկոլ Փաշինյան

Հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը իրոք կբացվի եւ հիմք կստեղծվի հարեւանային բնականոն հարաբերությունների զարգացման համար:

«Ես չեմ լսել, որ որեւէ մեկը սեր արտահայտի Արագած սարի հանդեպ։ Եվ դա ինձ համար խնդիր է»․ Նիկոլ Փաշինյան

Ձեր արձագանքից ես որոշեցի, որ տանն ու աշխատասենյակում անպայման պետք է ունենամ Արագած սարի նկարը․․․

Տիգրան Արզաքանցյանի հայտարարությունը՝ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Վերջին օրերին վերսկսվել է իմ անձի հետ կապված ստահոդ տեղեկությունների տարածումը, որի նպատակն է վարկաբեկել իմ և իմ ընտանիքի բարի համբավը: Տեղեկացնում եմ, որ, այո, ես դիմում եմ ներկայացրել պատկան մարմիներին, որ օրենքով պատժվեն բոլոր այն մարդիկ որոնք փորձում են վարկաբեկել ինձ: Օրենքի առաջ բոլորը հավասար են և պետք է բոլորը պատժվեն իրենց կատարած արարքների

Քաղաքը չի կարող կաղ կամ մի ոտանի կառավարում ունենալ. Իզաբելա Աբգարյան

Մեր նախորդ նիստից հետո տեղի ունեցավ քաղաքապետի հրաժարական և մենք այսօր դե ֆակտո և դե յուրե ունենք մի իրավիճակ, երբ Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է, այն իրականացնում է ժամանակավոր պաշտոնակատարը, որն էլ քաղաքապետի առաջին տեղակալն էր: Այսպիսով` մենք չունենք քաղաքապետի առաջին տեղակալ և քաղաքապետ:

Ստեփանակերտի բնակչուհին տնային պայմաններում պաղպաղակի արտադրություն է սկսել

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շ. Եգանյանը պատմել է, որ սկզբնական շրջանի դժվարությունները հաղթահարելով, կարողացել է նույնիսկ արտադրանքի ծավալը մեծացնել: «Պաղպաղակի՝ համացանցից գտած բաղադրատոմսն ինձ ուղարկել էր ընկերուհիս: Առաջին անգամ պատրաստեցի ընտանիքի անդամների համար: Հետո, երբ հյուրասիրեցի բարեկամներիս, ընկերներիս, նրանք ինձ խորհուրդ տվեցին վաճառքի հանել։ Անհրաժեշտ պարագաները գնեցի ու սկսեցի գործը: Արտադրանքի իրացման համար սոցիալական հարթակներում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին և 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում,

Արտակ Գալստյանը կկալանավորվի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: ԲԴԽ

«Եթե ինքնորոշման իրավունքը նշանակում է, որ այս պահին ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է, հետո է ինքնորոշվելու, ապա ինչո՞ւ Իլհամին դա չէիք ասում»․ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին

Առանց երկիմաստությունների եւ որոգայթների՝ ներկայացրեք, թե ԼՂ-ի ապագա կարգավիճակը որտեղ է գտնվում,-հարցրեց պատգամավորը վարչապետին

Ի՞նչ կասեր ընդդիմադիր Փաշինյանը վարչապետ Փաշինյանին, որը գերտերություն Արցախը հանձնում է Ադրբեջանին. Էդուարդ Շարմազանով

Ճանաչե՞լ է Ադրբեջանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ Արցախը հանձնում ես Ալիեւին

Ֆրունզե Դովլաթյանի, Պարիս Հերունու, Սուրեն Սաֆարյանի, Արա Հարությունյանի անուններով Երևանում փողոցներ անվանակոչվեցին

Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգում ընդգրկված 24 հարցից 9-ը չզեկուցվեց:

Սասուն Խաչատրյանի՝ շուկայականից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու մասին հրապարակմանը դատախազությունն ընթացք չի տվել

«Ազատություն». Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից շուկայականից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակումը, սակայն դրան ընթացք չի տվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում է գերատեսչությունը։ «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հրապարակմամբ մատնանշված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031