Օրվա լրահոսը
Գյումրու ամենահայտնի շենքերից մեկը գնել է սիրիահայ գործարար
Գյումրու «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում գտնվող «Բարի լույսի» շենքը, որը վթարային վիճակում է, գնել է սիրիահայ գործարար։ Նա պատրաստվում է պատմամշակութային կառույցը վերածել հյուրանոցառեստորանային համալիրի՝ իհարկե, պահպանելով շենքի ֆասադը։ Այս մասին տեղեկացանք Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից։ Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ գնորդի անուն-ազգանունը չի կարող հնչեցնել, բայց սիրիահայ գործարարը պատրաստվում է վերականգնել այն, նախագիծն արդեն պատվիրել
Արցախյան հարցի կարգավորման գործընթացում երկխոսությունն անհրաժեշտություն է. Ռուբեն Վարդանյան
«Ոչ մի ետ քայլ» արտահայտության՝ Ռուբեն Վարդանյանի ընկալումը
Ծիսական արարողությամբ «Կանաչ-կարմիր կիրակի»՝ Գյումրիում (Ֆոտոշարք)
Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում ծիսական արարողությունների պահպանմամբ՝ զատկական ավանդական երգերով, պարերով, գունեղ, ճոխ սեղանով նշվեց «Զատկական տոնից Կանաչ-կարմիր կիրակի» խորագրով հանդիսությունը։ Այն անցկացվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանի շրջանակներում։ Տոնակատարությունը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու բաժանմունքը, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը, Գյումրու
Գոռ Սահակյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (Ֆոտոշարք)
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ Գոռ Սահակյանը 67 կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Պոկում վարժությունում մեր մարզիկը նախ գլխավերեւում պահեց 140 կգ ծանրաձողը, ապա նաեւ՝ 145 կգ-ն, իսկ երրորդ մոտեցման ժամանակ պատվիրելով 147 կգ՝ ցանկացավ սահմանել երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի նոր ռեկորդ։ Սակայն այս
«Վազգեն Մանուկյանի ելույթներից հետո խմբեր, ջոկատներ կազմելու մասին ոստիկանությունում տեղեկություններ չեն ստացվել»
Ըստ պաշտպանների՝ մեղադրող կողմը բաց է թողել այն հանգամանքը, որ քննիչը դիմել է ոստիկանությանը եւ ստացել նման պատասխան
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «MAN» բեռնատարը և «Opel Zafira»-ն, որը կողաշրջվել է
ՃՏՊ Արենի-Չիվա ավտոճանապարհին
«Երեք զինծառայողները սպանվել են հանցավոր խմբի կողմից, թե հիմա ովքեր են, այդ ամբողջ շրջանակը պարզված չէ, ինչը նաև դժգոհության մեծ առիթ է տալիս»․ Հայարփի Սարգսյան
Սպանված զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը մտահոգված է՝ այս բարդ գործով դատական նիստերը շատ կարճ են տևում։
«Մեզ այսօր հենց Դեմիրճյանի նման մարդիկ են պակասում»
Այսօր ՀՀ Ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի 91-ամյակն է։ «Ապրելու երկիր» կուսակցության թիմը՝ հիմնադիրներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի գլխավորությամբ այցելել է Կոմիտասի անվան Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Կարեն Դեմիրճյանի հիշատակին։ Կարեն Դեմիրճյանը հիշվել և միշտ հիշվելու է որպես պետականամետ, բացառիկ գործիչ և հայրենասեր մարդ։ Նա, որպես պետության և ազգի առաջնորդ, իր օրինակով ցույց
Ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը
Ավստրիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Ապրիլի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը՝ ք. Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Հայաստանի և Ավստրիայի
Պաշտոնից հեռացել է Գյումրու քաղաքապետի օգնականը, որը նրա մոտ ընկերն է
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի օգնական Արման Շաբոյանը, որը նրա մոտ ընկերն է, պաշտոնից ազատման դիմում է գրել։ Նա ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՝ տեղեկացնելով․ «Հարգելի´գործընկերներ և Գյումրի համայնքի սիրելի´ քաղաքացիներ. մարտի 27-ին Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին եմ ներկայացրել համայնքապետի օգնականի պաշտոնից ազատման իմ դիմումը։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սամսոնյանին վստահության և համատեղ աշխատանքի հնարավորության
«Փաշինյանի համար Արցախը երբեք չի էլ եղել խնդիր, եւ ինձ թվում է՝ Հայաստանն էլ խնդիր չէ․ խնդիրն իշխանությունն է»․ Վազգեն Մանուկյան
Ինքը մեր ժողովրդին հիմարի տեղ է դրել։ Մտածում է՝ մի մասը կխաբվի իր ասածների վրա։
Էրիկա Օլսոն. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ
Վահագն Խաչատուրյանն ու Բարսեղ Թումանյանը քննարկել են օպերային երգարվեստում առկա հիմնախնդիրները
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է մեծանուն երգիչ և մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին։ Հանրապետության նախագահը նշել է, որ լինելով աշխարհահռչակ երգչի վաղեմի երկրպագուն, մշտապես բարձր է գնահատել նրա բացառիկ կարիերան միջազգային ամենահեղինակավոր բեմերում, համագործակցությունն արվեստի համաշխարհային մեծությունների հետ, տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունն ու կապերը։ «Այսօր, երբ մենք խոսում ենք Հայաստանի
«Ի սկզբանե հայտնի էր, որ 50-100 հազար մարդ էլ հավաքվի՝ Փաշինյանը հրաժարական չի տալու»․ Վազգեն Մանուկյան
Այն ժամանակ պետք է կարողանայինք փոխել իշխանությունը, եւ չէր լինի այդ խեղկատակությունը՝ գնալ ընտրությունների, լեգիտիմացնել այս իշխանություններին։
Արցախի ՔԿ վարույթ է ընդունվել ադրբեջանական դիրքերից Թաղավարդի բնակիչների ուղղությամբ կրակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 26-ին՝ ժամը 11:05-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի երկու բնակիչների ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից վերջիններիս ուղղությամբ կրակոցներ
Աշոտ Հակոբյանն ընտրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի որոշմամբ Աշոտ Ռոբերտի Հակոբյանն ընտրվել է Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն։ Աշոտ Հակոբյանը ծնվել է 1964 թ. հունիսի 29-ին: Ավարտել է Մոսկվայի Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի արդյունաբերության պետական ինստիտուտի գազանավթատարերի, գազապահեստարանների և նավթապահեստարանների նախագծման և շահագործման բաժինը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: Աշխատանքային գործունեություն 1986–1991 «Սոյուզգազպրոյեկտ» միութենական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի
Հայաստանը կարող է հավակնել կազմակերպելու ավելի մեծ մրցաշարեր, այդ թվում՝ աշխարհի առաջնությունը. հայտարարություն
Անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի եղել: Միջադեպը, որն արարողության ժամանակ անմիջապես հարթվել է և որևէ կերպ չի խոչընդոտել բնական ընթացքին, չի արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից:
«Քո արվեստը դպրոցում» ծրագրին մասնակցելով՝ ձեռք եք բերում ոչ միայն գիտելիք, այլև արժեքային դաստիարակություն. Ժաննա Անդրեասյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 17-ից մեկնարկում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագրի նոր փուլը: Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է մասնակից աշակերտներին՝ կարևորելով ծրագրի իրականացումը. «Այս ծրագրի շնորհիվ դուք հնարավորություն ունեք ծանոթանալու արվեստի բոլոր
ՀԱԿ․ Իրավունք ունենք ՔՊ կուսակցությունը այսուհետեւ կոչելու ԹՔՊ, այսինքն՝ Թքողների Քաղաքացիական Պայմանագիր կուսակցություն
Ընտրությունն իրենցն է։ Եթե համակերպվում են այդ դերին, թող շարունակեն վայելել թքողների «պատիվը»։
Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային roadpolice.am հարթակում կատարվել է համալրում
Տեղեկացնում ենք, որ արդիականացման նպատակով Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում roadpolice.am կատարվել է համալրում։ Մասնավորապես, փոփոխության արդյունքում տրանսպորտային միջոցին շահագործող կցելու նոր գործիքակազմ է ստեղծվել այն իրավաբանական անձանց համար, որոնք ունեն նոր նմուշի նույնականացման քարտ (ID card՝ առանց չիպի) և ակտիվացրել են բջջային նույնականացման քարտ (mobile ID)։ Իրավաբանական անձը բջջային նույնականացման քարտը (mobile ID) ստանալուց և
Էդգար Ղազարյան․ «Տիկինը ՔՊ-ի կողմից առաջադրվել եւ ՔՊ-ի կողմից ընտրվել է, որպեսզի Հայաստանում պաշտպանի ադրբեջանցի մարդասպան-դիվերսանտի՞ շահերը»
Ու Սյունիք այցելած ՄԻՊ-ը իր առջեւ խնդիր է դնում ոչ թե գնալ Արցախ, որտեղ Հայաստանի անձնագրով 120 հազար քաղաքացի գերության մեջ է, նրանց երեխաները մանկական սնունդ չունեն, այլ գնացել է ադրբեջանցի մարդասպանի սննդի, հիգիենայի պարագաների հարցերն ուսումնասիրելու: Նրա հետ նաեւ բժիշկ է եղել, որն ուսումնասիրել է ադրբեջանցու բժշկական փաստաթղթերը, որ իմանա նրա առողջական վիճակը նորմա՞լ է, թե չէ:
Շորթման դեպքերով՝ «Հանրային ձայն»-ի համանախագահների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, երկու անձ ձերբակալվել է
ՔԿ-ում քննության առարկա են հիշյալ անձանց առնչությամբ, ընդհանուր 46 դրվագ, հանցագործությունների դեպքեր
Եղիազար Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը: Հաշվի առնելով, որ 2023 թվականի ապրիլի 11-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Գլխավոր դատախազության Միջազգային–իրավական համագործակցության
Դեսպան Կոպիրկինը և Վահագն Հովակիմյանը քննարկել են ՀՀ և ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովների համագործակցության հարցեր
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանատան ավագ խորհրդական Դմիտրրի Կազմինը ապրիլի 17-ին հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Սա դեսպանի առաջին այցն էր ԿԸՀ նոր կազմի ձևավորումից հետո։ Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, ապա հյուրերը քննարկել են Հայաստանի ու Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև հետագա համագործակցության
Ավազի լվացման կետերում կասեցվել է ապօրինի ջրառը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել Արմավիրի մարզի Արաքս համայնքում գործող «Լիլի-Արման» և «Հասինէդ» ՍՊԸ-ներին պատկանող ավազի լվացման կետերում ու արձանագրել խախտումներ։ «Լիլի-Արման» ՍՊԸ-ն ջրառ է կատարել տարածքում առկա գործող ապօրինի ստորերկրյա խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ «Հասինէդ» ՍՊԸ-ն ևս չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն շահագործել է ապօրինի ստորերկրյա խորքային 1
Թուրք քաղաքագետ. Թուրքիայում հայն ընդունվում է որպես թշնամի, դա են ցույց տալիս գրեթե բոլոր հետազոտությունները. Ermenihaber
Ermenihaber. Թուրքիայի խնդիրները տարածաշրջանի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Լիբիան, Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, այնքան խճճված են, որ հնարավոր չէ լիարժեք կարգավորում ապահովել այժմ։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրք քաղաքագետ, լրագրող, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի խնդիրներ է փորձում լուծել Անկարան՝ ժամանակավորապես «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանն անցնելով և կարգավորման
Կիրակոս քահանա Աղոսյանը կարգալույծ է հռչակվել
Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կիրակոս քահանա Աղոսյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի միջնորդությունը և Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Կիրակոս քահանայի կանոնազանց ընթացքի վերաբերյալ։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Աղոսյան
Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալը կարևորել են հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդումը, նաև տարածաշրջանում խաղաղության ապահովման համատեքստում
Ապրիլի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան՝ փաստելով վերջին շրջանում առավել ակտիվացած փոխայցերը: Քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և մի շարք ոլորտներում համագործակցության հնարավոր հեռանկարները: Կողմերը կարևորվել են հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը, նաև տարածաշրջանում
«Այն, ինչ մնացել է հայ տղամարդկանցից, ընդամենը պոպուլիստական ճառ ասողներ են». հերոսի մայր
Ուզում էի խնդրել Երեւանում դրոշ վառած տղային, որ փորձի այրել Կապանի օդանավակայանի մոտ ծփացող ադրբեջանական դրոշը
ԵԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ
ԵԱ. Վազգեն Թևանյանը 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից: Հիշեցնենք՝ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այսօր՝ ապրիլի 17-ին, մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: (57 կգ) Մանվել Խնձրցյանը մեկնարկում 5:8 հաշվով պարտվեց բուլղարացի Վանգելովին: (97 կգ) Սերգեյ Սարգսյանը 0:8 հաշվով պարտվեց գերմանացի Թիեյլեին: Վազգեն Թևանյանը (65 կգ) մեկնարկեց


















































