Օրվա լրահոսը
Ադրբեջանցի ծանրորդներին դիմավորում են նույն կազմակերպությունից, որը «էկոակտիվիստներ» է ուղարկում Լաչինի միջանցք
Սա այն բազմաթիվ ադրբեջանական կազմակերպություններից մեկն է, որը «էկոակտիվիստներ» է մատակարարում Լաչինի միջանցքը փակելու համար՝ շրջափակման մեջ պահելով Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդու: Անշահախնդիր մարդիկ են»,- գրել է Սնելլը:
Ռազմիկ Ամյանն անդրադարձել է ԱՄՆ տեղափոխվելու վերաբերյալ լուրերին. «Հրապարակ»
Երգիչ Ռազմիկ Ամյանն անդրադարձել է ԱՄՆ տեղափոխվելու վերաբերյալ լուրերին։ Նա նշել է, որ դիմել է ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար. «Հիմա դիմել եմ, թղթերն ընթացքի մեջ են։ Ես չեմ դիմել նրա համար, որ այնտեղ ապրեմ, ինձ այստեղ հանգիստ է»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ադրբեջանցիների «վայրի եւ մարդակեր ցեղերին հատուկ դրսեւորումները»՝ հայ մարզիկների հանդեպ․ ժամանակագրություն
Հայերին ոչ մեկ անգամ «վանդալիզմի» մեջ մեղադրող մեր հարեւանների մասնակցությամբ մի քանի տասնյակ, եթե ոչ ավել ցայտուն դեպքեր կան՝ ինքնին փաստող, թե որքան խորն է հայատյացության ակունքն այդ երկրում ու հասարակությունում
Դրոշի այրումը որքան էլ ինտենսիվ է, սակայն համարվում է անհամաձայնության արտահայտման միջոց․ փաստաբանական գրասենյակի իրավական մեկնաբանությունը
Ջեյ Փի փաստաբանական գրասենյակը ներկայացրել է որեւէ երկրի դրոշ այրելու գործողության իրավական մեկնաբանությունը: 1970-80-ականներին ԱՄՆ-ում տեղի էին ունենում լայնամասշտաբ բողոքի ակցիաներ ընդդեմ պատերազմի, որոնց ընթացքում մարդիկ արտահայտում էին իրենց դժգոհությունը նաև դրոշ այրելով, այդ թվում նույնիսկ՝ ԱՄՆ-ի դրոշը։ Դրան հաջորդեցին բազմաթիվ նահանգներում դրոշի այրման վերաբերյալ խիստ օրենսդրական կարգավորումներ՝ ընդհուպ մինչև պատասխանատվություն սահմանող։ Թեքսաս նահանգում նման
Ստեղծվել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն
3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ օրվա իշխանությունների ձեռքի գործիք հանդիսացող իրավապահ համակարգի կողմից հարուցված շինծու քրեական գործով մարտի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի որոշմամբ Գրիգորի Խաչատուրովը կալանավորվեց: Գեներալի նկատմամբ հարուցված քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում։ Գրիգորի
Իզաբելլա Յայլյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար առաջին մեդալը նվաճեց։ Իզաբելլան երեք անգամ բարձրացավ պատվո պատվանդանի 3-րդ աստիճան․ առաջինը պոկում վարժությունում ցույց տված 87 կգ արդյունքի, երկրորդը՝ հրումի 109 կգի-ի եւ երրորդ անգամ՝ երկամարտի 196 կիլոգրամի համար։ Ընդ որում, Իզաբելլա Յայլյանի
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանում կալանավորված զինծառայողներին
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ ապրիլի 16-ին, այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին։ Պաշտպանը ծանոթացել է վերջիններիս պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։ Առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ
Հրդեհ Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկում
Ապրիլի 16-ին, ժամը 18։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցի 16/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ
Ծառատունկ Կապանում՝ ի հիշատակ հող հայրենիի համար նահատակվածների (ֆոտոշարք)
ՀԿ նախագահին աջակցել են դասընկերները
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել է փոքր բրոնզե մեդալներին: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով (80+99 կգ) երկամարտում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Յայլյանը
Ներկա պահին Հանրապետության Նախագահի ինստիտուտը ձևական է
Ինչ անել, որպեզի «պետության գլուխ» եզրույթը կյանքի կոչվի
Կատարվեց հոգեհանգստյան կարգ Տեղ գյուղի սահմանային հատվածում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար
Ապրիլի 16-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում՝ Սուրբ Պատարագի ավարտից հետո, կատարվեց հոգեհանգստյան կարգ Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, անդրադառնալով օրերս սահմանային
«Տխուր է Կապան մտնելիս օդանավակայանի մոտ տեսնել քեզ ոչնչացնելը նպատակ ազդարարած հրեշների ներկայությունը»․ Պարույր Հայրիկյան
Տխուր է, որ այս ամենը տեղի ունեցավ նաեւ մեր մեղավորության պատճառով
Մենք նպատակաուղղվելու ենք կայուն զարգացման նպատակներին ֆինանսական ներդրումների միջոցով. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Փոխակերպում դեպի կայունություն: Էներգիա և ֆինանսներ» խորագրով բարձր մակարդակի կոնֆերանսի բացմանը: Միջոցառումը ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի աջակցությամբ կազմակերպել է «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը: Կոնֆերանսին մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Կառավարության, Ազգային
Երեխաներն իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ. նրանց դուրս են բերել անվտանգ տարածք
Ապրիլի 16-ին, ժամը 14:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գտաշեն-Բյուրակն գյուղերի միջնամասում երեխաները իջել են ձորը և հետադարձ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Լ. Հ.-ին (21 տ.) և Ա. Թ.-ին
«Ներքին ու արտաքին թուրքերը զավթում են այն, ինչ հնարավոր է»․ հերոսների ծնողները Կապանում են
Մի շարք հասարակական-քաղաքական գործիչների հետ միասին նրանք հավաք են կազմակերպելու
Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է` ունենալ տնտեսություն, որն ի վիճակի կլինի գեներացնել անկախ, ինքնիշխան, մրցունակ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսներ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 16-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, շարունակվել և ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։ Նիստի երկրորդ օրը քննարկվել են տնտեսական ակտիվության և ներդրումային միջավայրի վրա փոխարժեքի տատանումների ազդեցությանը, արտահանման ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, աշխատուժի որակավորման բարձրացմանը և ընթացիկ տնտեսական միտումներին վերաբերող հարցեր: Օրակարգով նախատեսված հարցերի
9 անձ «Կարմիր խաչի» ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 12 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ ԱՀ
Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին լուրերը կեղծ են
Սիրելի քաղաքացիներ, Հայտնում ենք, որ շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են: Տվյալ ապրանքները փաթեթավորված են հերմետիկ փակ արկղերում, հակառակ պարագայում մեկ օրվա մեջ ամբողջ խմբաքանակը կարող է փչանալ: Յուրաքանչյուր ապրանք տեղում ստուգվում է և նոր թույլատրվում վաճառքի։ Ուստի կարող եք հանգիստ կերպով կատարել գնումներ կտրոններով։ Կեղծ լուրերի տարածման
Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Թուրքիայում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակչում աշխարհի գործող չեմպիոնը հավաքեց 15.033 միավոր և ոսկե մեդալ նվաճեց: Հիշեցնենք՝ Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երեկ ևս երկու մեդալ էին նվաճել: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն այսօր հանդես է եկել նժույգթափերի վարժության եզրափակչում և հավաքելով 14,266
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 16-ի և 19-ի ցերեկը, 17-18-ն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-4 մ/վ, 19-21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝
Մենք պատվով, կուռ վճռականությամբ և հետևողականությամբ անցնում ենք այս ճանապարհը. Վահե Ղազարյան
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, ՀՀ ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ: Ոստիկանությունը միշտ եղել և այսօր էլ հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Այսօր մեր քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը նաև և
Ես, տունը․․․ մեր տունը
Երջանկություն գտնող թռչուններ եմ ուզում տեսնել։ Երջանկության մոտ տանող թռչուններ եմ ուզում գտնել․․․ Ճանապարհներ շրջանցող ու տուն տանող թռչուններ․․․ Այսօր կրկին հեռախոսազանգ ստացա։ Պապան, մաման, հորքուրն էին։ Իրար կողքի նստած, հարցուփորձ էին անում՝ ո՞նց եմ, ի՞նչ եմ անում, ի՞նչ պիտի անեմ։ Ասացի՝ ամեն ինչ լավ է, գործեր, դաս, ամենօրյա։ Ժպտացինք՝ ես այստեղ, իրենք այնտեղ։ Պատուհանն
Վարդան Դևրիկյանի վերջին հրաժեշտը՝ ապրիլի 18-ին
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վարդան Դևրիկյանի ընտանիքի անդամներին, գործընկերներին, մտերիմներին: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: Հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 17-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ժամը 17:30-20:00: Վերջին հրաժեշտը՝ ապրիլի 18-ին՝ ժամը 11:30-13:00, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների
Հայաստանի ծանրորդներն այսօր մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունում Հայաստանի ծանրորդներից առաջինը պայքարը կսկսեն 55 կգ քաշայիններ Իզաբելլա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը։ Մեր երկու աղջիկներն էլ հանդես են գալիս ուժեղագույնների «A» խմբում, որտեղ ընդգրկված են ինը մարզուհիներ։ Առաջնության պաշտոնական կայքէջի հրապարակման համաձայն Իզաբելլան երկամարտի համար պատվիրել է նախնական 205 կգ, նույնքան, որքան ռումինուհի Անդրեա
Էլեկտրագնացքը բախվել է բեռնատարին
Ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW մակնիշի բեռնատարին: Բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի ուղևորը: Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը
Աննախադեպության մոլուցքը հերթական անգամ կեղծում է մեր նորագույն պատմությունը. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը իշխանությունների կողմից ներկայացվեց որպես հերթական աննախադեպ ձեռքբերում, իբր թե Մարզահամերգային համալիրի կառուցումից ի վեր, 40 տարի նման մակարդակի սպորտային միջոցառում չի անցկացվել Երևանում։ Աննախադեպության մոլուցքը հերթական անգամ կեղծում է մեր նորագույն պատմությունը. 1996թ. Երևանում՝ ՄՀՀ-ում անցկացվել է Շախմատի համաշխարհային օլիմպիադան՝ 112 պետությունների մասնակցությամբ։
Վանիկ Զաքարյանն առաջին հերթին վառ անհատականություն էր և այդպես էլ ընկալվում էր բոլորի կողմից. Վազգեն Մանուկյան
Վանիկ Զաքարյանն անվանի գիտնական էր, մաթեմատիկոս, տաղանդավոր շախմատիստ և մանկավարժ, որը մեծ ավանդ ունի ոչ միայն Հայաստանում շախմատի զարգացման գործում, այլև գիտամանկավարժական, հասարակական ոլորտներում։ Բայց ինձ համար նա առաջին հերթին վառ անհատականություն էր և այդպես էլ ընկալվում էր բոլորի կողմից։ Պետության, ժողովրդի կյանքում նման արժեքավոր մարդկանց կորուստն անփոխարինելի է, հատկապես մեր օրերում, երբ անհատականությունը հազվադեպ
Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված հանրապետական գիտաժողովը՝ նոր հայացքների և ուսումնասիրության նոր շերտերի բացահայտման առիթ
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ասաց՝ գիտաժողովի ամփոփիչ օրը Թումանյանի թանգարանում նաև կազմակերպվել է ավանդույթ դարձած արարողակարգ՝ Հովհաննես Թումանյանի ոգեկոչման արարողություն և հոգեհանգստյան կարգի մատուցում։
Իշխանությունները հասկանում են, որ ձախողել են ամեն ինչ. «Հայացք Երևանից»
Ի՞նչ գործընթացներ են ծավալվում իշխանական բուրգի վերնահարկերում եւ նրա շուրջ, ինչո՞վ բացատրել ակնհայտ ջղաձգությունները, վախերը, տագնապը: Ինչո՞ւ անհանգիստ է նաեւ հանրային միջավայրում, որտեղ տիրապետող է իշխանության հանդեպ ատելությունը: Փողոցում ԱԺ նախագահի հետեւից «դավաճան» են կանչում, վարչապետի վրա հովանոց են նետում, առաջին տիկին կոչեցյալին սոցցանցերում նշավակում են՝ վերջինիս ափեղ-ցփեղ գրառումների տակ եւ դրանց պատճառով: Ոչինչ չի


















































