Օրվա լրահոսը
«Անի Սամսոնյան, ես հիմա քեզ սահմանից եմ գրում. իմ թշնամու դրոշը ի՞նչ գործ ունի Երևանում». քննարկումներ՝ Ադրբեջանի դրոշը վառելու առիթով
«Անի Սամսոնյան, ես հիմա քեզ սահմանից եմ գրում. իմ թշնամու դրոշը ի՞նչ գործ ունի Երևանում»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսպես է արձագանքել քաղաքացիներից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի՝ Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը վառելու առիթով քննադատական գրառմանը: Անի Սամսոնյանն իր գրառմամբ խորհուրդ է տվել Երեւանում ադրբեջանական դրոշը այրող խիզախները նույն
Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ։ «Ցավով տեղեկացա անվանի գիտնական, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանի մահվան մասին: Տաղանդավոր մաթեմատիկոսն ու հմուտ մանկավարժը երկար տարիներ դասավանդել է Երևանի բուհերում, կրթել մասնագետների, գիտնականների ու ճարտարագետների սերունդներ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի երկարամյա նախագահ, իսկ հետագայում՝ պատվավոր նախագահ,
«Վստահության սոսկալի ճգնաժամ է»
«Ո՞վ է պատասխանատու Արցախից հետո ՀՀ ինքնիշխան տարածքների 2020թ. նոյեմբերի 9-ից սկսյալ հետեւողական հանձնման համար։ Հաստատապես դա երեկ աշխատանքից հեռացված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը չէ, նա ընդամենը կատարել է վարչապետի սեւեռուն գաղափարը՝ փորձել է ադրբեջանի հետ համակեցության բանաձեւ գտնել»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀԴԿ փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: – Նախօրեին խորհրդարանում վարչապետի հերթական սկանդալային բացահայտումը լսեցինք.
Պատրաստ ենք քննարկել` Առողջության համապարփակ ապահովագրության լավ մոդել ունենալու համար․ Լենա Նանուշյան
«Պատրաստ ենք բոլոր դիտարկումներն ու առաջարկները մանրամասն քննարկել` արդյունքում ունենալու Առողջության համապարփակ ապահովագրության լավ մոդել»,- շուրջ երկու տասնյակի հասնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Քննարկմանը ԱՆ խորհրդական, փորձագետ Սամվել Խարազյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացրել «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որից հետո կետ առ կետ քննարկվել
Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ փաստորեն առկա է հակադիր բովանդակությամբ երկու որոշում
«Առավոտը» տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը 2023 թ. հունվարի 3-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ 1998թ. հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում եւ Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով: Այս տարվա հունվարի 10-ի ՍԴ որոշմամբ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝
Ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են
Ադրբեջանի ծանրորդները լքում են Եվրոպայի առաջնությունը
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ երեկ տեղի ունեցած միջադեպի առիթով, Azerisport-ի փոխանցմամբ, Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարությունն ու Oլիմպիական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ այդ երկրի մարզիկների հետ վերադառնալու որոշում են կայացրել՝ նշելով, որ այնպիսի պայմաններում, երբ Հայաստանում տիրում է «ատելության, մթնոլորտ, անվտանգությունը չի ապահովվում, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին հնարավոր չէ՝ հոգեբանական
Հարցազրույց հայկական ծագումով դիրիժոր Վալենտին Ուրյուպինի եւ ֆրանսիացի դաշնակահար Լյուկա Դեբարգի հետ
– Մաեստրո Վալենտին Ուրյուպին, մինչ դիրիժորական գործունեությանն անցնելը դուք արդեն ճանաչված երաժիշտ էիք՝ կլարնետահար, ավելին՝ հաղթող էիք ճանաչվել 20 միջազգային մրցույթում։ Եվ միայն 2017թ.՝ առաջին եւ միակ անգամը մասնակցելով Սըր Ջորջ Շոլտիի անվան դիրիժորների միջազգային մրցույթում, դարձյալ հաղթող ճանաչվեցիք։ Ի՞նչը ձեզ տարավ դեպի դիրիժորական վահանակ։ – Նախ կուզեմ բարձրաձայնել ճանաչված պրոֆեսորներիս անունները՝ Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանել
Մենք մնացել ենք մեր գոյաբանական խնդիրներով ու օդում կախված սպառնալիքներով․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախն արդեն 125 օր է` շրջափակման մեջ է: Թե ինչ է նշանակում շրջափակման պայմաններում այսքան երկար ապրելը` առաջին անհրաժեշտության ապրանքների, բենզինի, գազի, էլեկտրաէներգիայի դեֆիցիտի պայմաններում, միայն արցախցիները գիտեն: Թե ինչ երևացող, չերևացող խնդիրներ են առաջացել` հոգեբանականից մինչև օրվա հացի լուծում, իրենց մաշկի վրա
Երկրաշարժերը Դվինում
Դվինը Այրարատ նահանգի Ոստան գավառում էր, ըստ Մովսես Խորենացու՝ տեղանունը պարսկերեն ծագում ունի եւ նշանակում է բլուր: Այն հիմնադրել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը (330-338 թթ.): Նա Արաքս գետի հունի փոփոխության պատճառով մայրաքաղաքը Արտաշատից տեղափոխում է Դվին, հիմնում է նոր քաղաք, կառուցվում են արքունական ապարանքներ եւ գեղեցիկ շենքեր: 428 թ. Դվինը դառնում է Մարզպանական Հայաստանի
Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն ապացուցում է` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ մշտական պատվիրակության կազմում հանդիպել եմ Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին։ Խոսել եմ Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներից և կատարել հետևյալ շեշտադրումները․ 1.ԵԱՀԿ-ի և միջազգային մի շարք կառույցների կողմից վարվող կրկնակի ստանդարտների քաղաքականությունը վարկաբեկում է նրանց հեղինակությունը,
Առաջարկվող ծրագրային լուծումները հնարավորություն կտան բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը
Ապրիլի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատուկ շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ մշտապես ցուցաբերվող աջակցության համար, որը սկիզբ է առել դեռևս 1999 թ. հունիսի 10-ին Թբիլիսիում ստորագրված քառակողմ համաձայնագրի հիման վրա։ Ներքին
ՀԲՄ-ն հորդորում է զերծ մնալ բանկային համակարգի գործունեությունն անհիմն շահարկելուց և չհիմնավորված գնահատականներ տալուց
Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացել են տարաբնույթ սահմանափակումներ՝ թողնելով էական բացասական ազդեցություն ֆինանսական շուկաների վրա ամբողջ աշխարհում՝ հանգեցնելով արժույթների փոխանակման կուրսերի տատանումների, ֆինանսական միջոցների փոխանցումների հնարավորությունների սահմանափակման, կանխիկ և անկանխիկ միջոցների արժեքների էական շեղման, որոշ երկրներում ստվերային արտարժութային շուկաների առաջացման, գործող մի շարք ֆինանսական համակարգերի փոխակերպման և ֆինանսական գործառնությունների իրականացման հետ կապված ռիսկերի զգալի բարձրացման: Արտաքին
Դասական, տիտղոսային, ռեսուրսային, սպառված միավորներից լուծում չի լինելու. Վահե Հովհաննիսյան
Անի, Բանի և այլ վրացական տառեր Վրացական այբուբենի առաջին չորս տառերի անվանումները (մեր՝ Այբ, Բեն, Գիմ, Դա) հնչում են այսպես. Ան-Բան—Գան-Դոն կամ Անի-Բանի-Գան-Դոնի Եթե հավատանք հիպոթեզին, որ վրաց այբուբենը նույնպես Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել, ապա հավանորեն Ուսուցչապետը դարերի հեռվից կանխատեսել ու փորձել է նախազգուշացնել մեր այսօրվա վիճակի, մեր բարքերի, քծնելու, կոնֆորմիզմի հատկանիշների, ամենօրյա զոհերի ֆոնին
Տեղ գյուղ ադրբեջանական ներխուժման հետևանքով բնակիչը չի կարողանում տնօրինել օրինական փաստաթղթերով իրեն պատկանող հողատարածքը. Թաթոյան
Սա ընդամենը օրինակներից մեկն է, որ ապացուցում է, որ ադրբեջանական զինված ծառայողները խաթարում են մեր խաղաղ բնակիչների բնականոն կյանքը, անվտանգությունը:
Սերժ Սարգսյանն էր 2005թ․ հայտարարել, որ կրկնակի հանրաքվե նշանակելը ՀՀ կողմից զիջում է․ Արման Եղոյան. «Ա1+»
«Կոնկրետ օր և ժամ կար պայմանավորված, որ ռուսները դուրս են գալիս, երկու կողմերից հայերն ու ադրբեջանցիները գալիս և զբաղեցնում են իրենց դիրքերը»
Անհնար է գերագնահատել Վարդան Դևրիկյանի՝ մարդու և քաղաքացու կերպարը. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վարդան Դևրիկյանի մահվան կապակցությամբ. Խորը ցավով տեղեկացա գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, Վարդան Դևրիկյանի անժամանակ մահվան մասին: Անուրանալի է Վարդան Դևրիկյանի ավանդը հայ գրականագիտության, լրագրության զարգացման և ղարաբաղյան շարժման ու պատերազմի վավերագրության գործում: Նրա հարյուրավոր գիտական ու հրապարակախոսական հոդվածներն ու մենագրությունները յուրաքանչյուր բանասերի,
Հարեւան երկրում ոչինչ չի փոխվել՝ հայատյացությունը գերիշխում է պետական քաղաքականության հետեւանքով. «Հայաստանի Հանրապետություն»
Ադրբեջանի բանակի երկու զինծառայողներ, ենթադրաբար, խուսափել են ծառայությունից եւ գիտակցաբար հատել հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածը: Կարճ ժամանակ անց վերջիններս գիտակցել են իրենց դասալքության հետեւանքները, որից հետո արդեն աշխատել է «ադրբեջանական հերոսության» ստացած դաստիարակությունը: Նախնական տվյալներով՝ նրանցից մեկը որոշել է խաղաղ հայի սպանել, որպեսզի իրեն վախկոտ եւ բանակից փախչող չհամարեն, այլ նույնիսկ հակառակը՝ հերոսի կոչում տան:
«Իմ արարքը թասիբով հայի արարք է». Արամ Նիկոլյան
«Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը երբեւիցե չի հարում ինչ-որ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը, ունի իր տեսլականն այս ամեն ինչի վերաբերյալ»,-երեկ ոստիկանությունից դուրս գալուց հետո կարճ տեսանյութ է տարածել Արամ Նիկոլյանը՝ անդրադառնալով իր արարքին: Հիշեցնենք, երեկ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ նա Ադրբեջանի դրոշը վառել եւ դուրս էր
Վերջ կը տրուի՞ ապազգայնացման նահանջներուն. «Հայրենիք»
Ամէն բանի մասին կը խօսինք, բացի՝ պարտութենէ: Եթէ դեռ պարտութինը յաջողութիւն եւ յաղթանակ չհամարենք:
Կենտրոնի նախկին թաղապետ Գագիկ Գյանջումյանից բացատրություններ են պահանջել. «Հրապարակ»
Եթե ավագանին որոշել է այսինչ գործողությունը չանել, ի՞նչը պետք է հիմնավորես
Ստացվում է՝ ազատականացման պարագայում սակագների սահմանման չափանիշներն առաջին հերթին աշխատում են ի վնաս կարգապահ վարորդների. «Փաստ»
2023-ի ապրիլի 1-ից Հայաստանը անցում է կատարել ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին: Կար կարծիք, որ այս նոր համակարգը առավել ձեռնտու է լինելու կարգապահ վարորդներին, իրենց մեղքով վթար չունեցածներին: Արդյունքում վարորդների մեծ մասը, հատկապես մայրաքաղաքում, պարզել է, որ իր ապահովագրավճարը կտրուկ թանկացել է: Մեր ուսումնասիրությամբ պարզվեց նաև, որ տարբեր ապահովագրական ընկերությունների առաջարկները երբեմն իրարից տարբերվում են ընդհուպ
Ատրպէյճան յստակօրէն մշակած եւ գործադրութեան դրած է Արցախի ազատ շրջաններու հայաթափման իրենց ծրագիրը, որուն արմատները կ՛երկարին նախկին խորհրդային օրեր. «Հայրենիք»
Պաքուի իշխանութիւնները անընդհատ կը սպառնան արցախահայութեան գոյութեան եւ կը ջանան ստեղծել Արցախ մը՝ առանց արցախահայութեան։ Երբ Մարտ 1-ի հանդիպման ատրպէյճանցի պատգամաւորը նոյնիսկ նկատի չառաւ ու չլսեց Արցախի ապահովութեան խորհուրդի քարտուղարին առաջարկները եւ ներկայացուցած կէտերը, ինչ կը վերաբերի կենսական պէտքերու հայթայթման եւ Լաչինի միջանցքին վերաբացման, ոչ մէկ յոյս գոյութիւն ունի, թէ Ատրպէյճանի իշխանութիւնները պիտի ընդունին Արցախի
Մեզ նախ եւ առաջ այլ սահմանազատում է պետք՝ խղճի ու խեղճության. «Հայաստանի Հանրապետություն»
Չենք տա այն միամիտ հարցը, թե, ինչու է ԱՄՆ-ն օգնում Ադրբեջանին, եթե վերջինս անընդհատ հարձակվում է Հայաստանի վրա
«Ի՞նչ գնալ` ապրել ենք ու ապրելու ենք մեր գյուղում». «Հրապարակ»
Երբեմն ապշում ես, թե այսքան զրկանքներ կրող, բազում վտանգներ իրենց մաշկի վրա զգացող, սահմանի գլխին ապրող մարդիկ ինչքան պինդ ու հաստատակամ են։ Ինչքան վստահ են ու անսասան։ Ահա․ սիսիանցիներից մեկն ասում է՝ ինչի՞ պետք է թուրքից վախենամ, չեմ վախենում՝ ինչ լինելու է, թող լինի։ Մյուսն ուղղակի ծիծաղում է լրագրողի հարցի վրա՝ չէ, ի՞նչ գնալ, ո՞ւր
Կառավարությունը հերթական կասկածելի նախագիծն է հաստատել. «Ժողովուրդ»
Առաջնահերթությունների վերանայմամբ պայմանավորված է նման որոշում կայացվել:
Վերջին 4 տարում խորհրդարանի յուրաքանչյուր որոշում այս կամ այն կերպ վատացրել է հեռարձակողների ֆինանսական դրությունը: Մենք չէ, այլ Տիգրան Հակոբյանն է ասում․ «Փաստ»
Ի վերջո, այդ արգելքի ընդունման նպատակը ո՞րն էր. հեռարձակողներին ու ընդհանրապես ԶԼՄ-ներին ֆինանսապես խեղճացնե՞լը, թե՞ մոլեխաղերի դեմ պայքարը:
Ադրբեջանական եւ մեր քարոզչության տարբերությունը
Երբ հեռախոսով Google եմ բացում, ինձ առաջարկվող հրապարակումների մեջ հաճախ են հանդիպում ռուսաստանյան քարոզչական նյութեր, որոնք թիրախավորում են այդ երկրի կողմից սանձազերծված պատերազմը մերժող արվեստագետներին՝ Մակարեւիչին, Գրեբենշչիկովին, Պուգաչովային: Վերջինիս վերաբերյալ նույնիսկ ինչ-որ «հասարակական կազմակերպություն» դիմել է ՌԴ դատախազություն՝ խնդրելով պարզել, թե որտեղից նրան այդքան փող՝ հավանաբար Արեւմուտքից է ստանում: Մասնավոր անձի, արտիստի վերաբերյալ նման հարցադրումն
Վաշինգտոնն անհանգստացած է Հայաստանում ադրբեջանցի զինվորականի նկատմամբ բռնության տեսանյութով
«Ամերիկայի ձայն». Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը թվիթերյան գրառման միջոցով անհանգստություն է հայտնել Հայաստանում ադրբեջանցի զինվորականի նկատմամբ բռնության տեսանյութի կապակցությամբ: Գրառման մեջ նշված է. «ԱՄՆ-ին անհանգստացրել է տեսանյութը, որտեղ պատկերված է Հայաստանում ադրբեջանցի զինվորի նկատմամբ բռնությունը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին լուծել բոլոր առկա խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով»,- գրել է Բաքվում ԱՄՆ դեսպանությունը: ԵԱՀԿ Ժողովրդավարական
Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանը ազատ արձակվեց
Դիզայներ Արամ Նիկոլյանն ազատ արձակվեց։ Ոստիկանական բաժանմունքի դիմաց՝ Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանին դիմավորեցին ծափահարություններով ։ Արամ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Ըստ նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի նախնական տեղեկությունների՝ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ նա Ադրբեջանի դրոշը վառել եւ դուրս էր հանել դահլիճից։ Կարեն


















































