Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանը ԱՄՆ-ում քննարկումներ է ունեցել Հայ դատի հանձնախմբի գործունեության հիմնական ուղղությունների շուրջ

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այցելել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակ և աշխատանքային քննարկումներ ունեցել Ամերիկայում հայկական շահերի պաշտպանության, Հայ դատի հանձնախմբի գործունեության հիմնական ուղղությունների շուրջ՝ մասնավորապես «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջների կատարման, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցման, պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի

Ե՞րբ է թուրքը հայի բարեկամը եղել, որ հիմա լինի. «Հայացք Երևանից»

Թոթովենցի «Բաքու» վեպը կարդալուց հետո սկսեցի տարբերակել թուրքի երկու տեսակ` իրենց ապրելու տեղանքի տարբերությամբ, մնացած ամեն ինչում նրանց ձեռագիրը նույնն է։ Թուրքիայում ապրողներն օսմանյան թուրքեր են, Ադրկովկասում ապրողները՝ «ադրբեջանցիներ» անվան տակ «ծպտված» կովկասյան թուրքեր։ Նույն թշնամին է, որոնց հանդեպ մեր ներսի թրքամետները առանձնակի վերաբերմունք ունեն։ Օսմանյան թուրքերի հանդեպ հարգանք, հպարտություն, որ իբր բարեկամական նոր հարաբերություններ

Գերմանական նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօր դուրս է եկել ուղեգիծ

Երևանի ձեռք բերած 12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօր դուրս եկավ ուղեգիծ: Համար 1 ավտոբուսային նոր երթուղին կաշխատի 14 շարժակազմով: Այն Աջափնյակը կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին: Ավտոբուսների հավաքակայան է այցելել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, զրուցել վարորդների հետ և ընդգծել՝ նոր ավտոբուսներով քաղաքացիներին պետք է մատուցվի նոր որակի ծառայություն: «Այսօրվանից փուլ առ փուլ

Գլխավոր դատախազն ակնհայտ անգործություն է դրսեւորում եւ ընտրովի արդարադատություն իրականացնում․ «Առերեսում»

Հարգելի գլխավոր դատախազ, եթե հանցավորության դեմ եք պայքարում, ատելության խոսքի դեմ եք պայքարում, բռնության դեմ եք պայքարում, ապա պետք է հավասար մոտեցման պայմաններում պայքարել։ Ինչի՞ այդ անձանց նկատմամբ էլ միջնորդագրով չմտաք Ազգային ժողով, չփորձեցիք զրկել անձեռնմխելիությունից։

Կարեն Գիլոյան․ Հավաքականի վերադարձի մասին որոշումը կայացվել է Ադրբեջանում․ սա պարզապես պատրվակ էր․ «Արմենպրես»

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Հավաքականի վերադարձի մասին որոշումը կայացվել է Ադրբեջանում: Անձամբ զրուցել եմ պատվիրակության ներկայացուցիչների հետ, նրանք ինչ-որ բանից դժգոհ չէին: Պատվիրակության ղեկավարը, մարզիչները միաբերան ասում էին, որ շոյված են, լավ են զգում,

Ներքին Հանդ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները կատարում են կենդանիների գողություններ, գրեթե ամեն օր կրակում են տների հարևանությամբ. Արման Թաթոյան

Իրավունքի և արդարադատության կենտրոնի «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Կապանի Ներքին Հանդ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները կատարում են կենդանիների գողություններ, գրեթե ամեն օր կրակում են տների հարևանությամբ, ապօրինաբար տեղադրում են ականներ, կտրել են աղբյուրից խմելու ջուրը, անօրինական ներկա են գերեզմանոցի ու եկեղեցու տարածքում: Մասնավորապես, այսօրվա փաստահավաք աշխատանքներով արձանագրել ենք, որ 2022 թվականի սեպտեմբերին

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան դատապարել է ադրբեջանական դրոշի այրումը Երևանում

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան խստորեն դատապարտում է 2023թ. ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ այրել են Ադրբեջանի դրոշը։ Այս մասին ասվում է Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։ «Ֆեդերացիան այս չափազանց լուրջ և ցավալի ժեստը համարում է հարձակում սպորտի արժեքների ամբողջականության և Ֆեյր փլեյի համընդհանուր սկզբունքների վրա»,- ասվում է հայտարարության տեքստում: Նշվում

«Իսկ ինչո՞ւ պետք է տուժողներն էմոցիոնալ չարձագանքեն, երբ նման ձեւով բռնության են ենթարկվել»․ «Առերեսում»

Եվ ամբողջովին համերաշխ եմ այդ ծնողների հետ, որոնք իրենց զավակներին են կորցրել պետության համար, հիմա էլ արդար քննություն են ուզում եւ էլի չեն ստանում։ Սա ուղղակի անընդունելի մոտեցում է նման մարդկանց նկատմամբ։ Եվ արդեն իսկ այստեղ ՄԻՊ–ի զգացումն իրավապաշտպանության նկատմամբ կարելի է չափել

Պարտությունը կլինի ժամանակավոր, եթե մենք վերաիմաստավորենք մեր սխալները․ «Ապրելու Արցախ» հիմնադրամն ամփոփեց ստեղծագործական մրցույթի արդյունքները

Արցախի մասին, Արցախի հետ և Արցախը՝ մտքում ու սրտում։ «Արցախ 35. Պայքարը շարունակվում է» ստեղծագործությունների մրցույթի բոլոր աշխատանքների գաղափարը մեկն էր՝ Արցախի համար պայքար չի ավարտվել և չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեր հաղթանակներն ու պարտությունները չենք վերածել հզոր ու զարգացած հայրենիքի և պետականության։ Ապրիլի 14-ին տեղի ունեցավ «Ապրելու Արցախ» հիմնադրամի և Արցախի

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։ Նիստի բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ընթացքում քննարկվել է եկամտային հայտարարագրման համակարգի ներդրման ու զարգացման, ՀՀ հարկային համակարգի եկամտային ներուժի իրացման հնարավորությունների և առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

Կորեայի օր Հայաստանում

2023 թվականի ապրիլի 10-ին առաջին անգամ Հայաստանում մի խումբ կորեացի կամավորների կողմից կազմակերպվել է «Կորեայի օր» մշակույթային միջոցառումը, որը տեղի է ունեցել Ավ․ Իսահակյանի անվան գրադարանում։ Հանդիպումը իրականացվել է “AMEI” ( Armenian Mind Education Institute – Հայաստանում մտքի կրթության ինստիտուտ) կազմակերպության կողմից։ Հատուկ այդ միջոցառման համար Հարավային Կորեայից հրավիրվել է IMEI-ի ( International Mind Education

Գոնե մի քիչ զուսպ եղեք, գոնե մի պահ հիշեք, թե այդ դրոշի ներքո հայերի դեմ ինչպիսի վայրագություններ և ցեղասպանություն է տեղի ունենում․ Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը Պրկված նյարդերով և ամոթի մեծ զգացումով հետևելով թշնամական և ցեղասպան երկրի դրոշի անխոնջ ու «լայնախոհ» պաշտպաններին՝ ցանկանում եմ ուղղակի արձանագրել. Նախկինում Հայաստանում թշնամական պետությունների դրոշների մի քանի բացահայտ պաշտպան կար, հիմա էս ինչքան են բազմացել։ Ձեր մտահոգ և կեղծ քաղաքագիտական «վերլուծությունները» անելիս՝ գոնե մի քիչ զուսպ

Քաղաքապետարանը շրջանցել է հարցը, թե որքան արժե Երևանի կանաչապատումը․ Sputnik Արմենիա

ArmeniaSputnik-ը հարցում էր ուղարկել քաղաքապետարան` պարզելու, թե որ կառույցներն են գնահատական տվել հատված ծառերին, որ ընկերություններից են ձեռք բերվել տնկիներն ու ծառերը, որքան է այդ ամենը արժեցել, և արդյոք միջոցները բյուջեից են հատկացվել։ Քաղաքապետարանից մեզ պատասխանել են, որ ծառերի վիճակի գնահատումը ընդհանուր ծառերի մասով իրականացրել է գիտաժողովը, յուրաքանչյուր ծառատեսակի համար առանձին՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի

Ամենակարևորը սեփական Խոսքի նկատմամբ հարգանքին վերադառնալն է. Ռուբեն Վարդանյանը՝ Կամո Սաֆարյանի և Ամարասում երդում տված տղաների մասին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Անցած շաբաթ մենք նշում էինք մեր ժողովրդի ամենալուսավոր ու ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Հարության տոնը: Մեզ համար այն ապագայի հանդեպ հույսի ու հավատի, ու նաև մեր ավանդույթներն ու արժեքները սերունդներին փոխանցելու, մեր հազարամյակների ժառանգությունը պահպանելու խորհուրդ ունի։ Տոնի նախօրեին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանեսի և մեր թիմի հետ,

Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ է բացել, ինչի արդյունքում հանքավայրի աշխատանքները դադարեցվել են․ «Փաստինֆո»

Երեկ երեկոյան՝ ժամը 19-20-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ է բացել, ինչի արդյունքում հանքավայրի աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել են։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին հայտնեց «GeoProMining»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Վերջինս հավելեց՝ թեև գիշերը համեմատաբար հանգիստ է անցել, սակայն կրակրոցներ են հնչել նաև այսօր՝ վաղ առավոտյան։ Զոհեր, վիրավորներ կամ տեխնիկայի վնասում Սոթքի

Շարունակում ենք գտնվել երկնիշ տնտեսական աճի ցուցանիշի մեջ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր Դիլիջանում մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են ապրիլի 15-16-ը՝ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Նիստին մասնակցում են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, վերոնշյալ խորհրդի փոխնախագահ, «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն այսօր երկու մեդալ են նվաճել: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն այսօր հանդես է եկել նժույգթափերի վարժության եզրափակչում և հավաքելով 14,266 միավոր՝ բրոնզե մեդալ է նվաճել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել օղակների վարժությունում: Եզրափակչում նա հավաքել է 14,733 միավոր և դարձել արծաթե

Հայ խորհրդարանականները կոչ են անում գործընկերներին` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը

Ազգային ժողովի նախագահությունը, բարեկամական խմբերի ղեկավարները, հանձնաժողովների նախագահները բազմաթիվ նամակներ են ուղարկում օտարերկրյա խորհրդարաններին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ տեղեկացնելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացված հերթական սադրանքի վերաբերյալ: Հայ խորհրդարանականները կոչ են անում գործընկերներին` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները եւ կանխելու

Միջադեպը թույլ չտվեց լիարժեք վայելել Հայաստանը նորովի ներկայացնելու մեր ջանքը․ Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Մեկ տարի շարունակ մեծ մի թիմ աշխատեց, որպեսզի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լիներ լավագույնը: Ամեն դետալ քննարկվել է ժամերով ու օրերով, հաշվի են առնվել քաղաքական, մարզական, բարոյահոգեբանական բոլոր նրբությունները: Արդյունքում ստացանք մի միջոցառում, որի համար մեր հայրենակիցները կարող են միայն հպարտություն ապրել: Իհարկե, միջադեպը թույլ չտվեց լիարժեք

Առաքելությունն ավելի շատ ԵՄ-ն տարածաշրջանում ամրացնելու գործիք է, քան ՀՀ անվտանգությունը երաշխավորող մեխանիզմ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Օրերս եվրոպական blankspot.se լրատվականում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում տիրող իրավիճակին, որտեղ մի շարք դիտարժան տեղեկատվություններ կան: Այդ հոդվածում մեջբերված են թե՛ եվրոպական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերի, թե՛ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մեկնաբանությունները ԵՄ առաքելության գործունեության հետ կապված: Եթե ամփոփենք, ապա. 1. Առաքելության ղեկավարը հայտնել

Հրաչյա Հակոբյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպած միջոցառմանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ապրիլի 5-ին Աթենքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության կազմակերպած՝ «Միգրացիայի մարտահրավերները եւ հնարավորությունները. ՄՄԿ եւ Ուղղափառ գործընկերները» թեմայով միջոցառմանը: Մանրամասները՝ տեսանյութում: ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Քանի դեռ հաշտ եք քաղաքացու ձեռքերը բռնել տվող և դեմքին թքող ԱԺ նախագահի հետ, պետության հեղինակությունից մի՛ խոսեք․ Արսեն Ջուլֆալակյան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը Քանի դեռ հաշտ եք քաղաքացու ձեռքերը բռնել տվող և դեմքին թքող ԱԺ նախագահ, համաշխարհային ճանաչում ունեցող ստախոս, կիսագրագետ, կապիտուլյանտ վարչապետ ունենալու հետ, պետության հեղինակությունից մի՛ խոսացեք: Վաղուց այդ հեղինակությունից բան չի մնացել: Հ.գ. իշխող խմբակի կողմից Հայաստանի հեղինակազրկման մի ամբողջ գիրք կարելի է գրել…

Հավերժության որդին. Վարդան Գրեգորյան

Ապրիլի 15-ը «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի հիշատակի օրն է

Կիսակառույց շենքի վերելակի հորանում դի է հայտնաբերվել

Ապրիլի 15-ին, ժամը 13։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող կիսակառույց շենքի վերելակի հորանում դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Վ․ Ս․-ի (ծնված 1968 թ․)

Նոր Հաճնի պոլիկլինիկայի բակում ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվել․ Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի պոլիկլինիկայի բակում ծառից կախված տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները պոլիկլինիկայի բակում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Վահագն Ս.-ի դին:Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ծառից կախվելու միջոցով

«Լավ կլինի, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը խոսի իր երկրում տեղի ունեցող խոշտանգումների մասին»․ «Առերեսում»

Իրականում բռնությունը միշտ դատապարտելի է, բայց մենք առաջին հերթին պետք է դիտարկենք, թե ում կողմից է կատարվում եւ ինչ հանգամանքներում։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-19-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան` 3-5 մ/վ, 14-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի

ՀՀ ԿԳՄՍ-ն մարզական էթիկայի տեսանկյունից մտահոգիչ է համարում Ադրբեջանի իր գործընկերների եւ ՕԿ-ի՝ այդ երկրի ծանրորդների մասնակցությունը ԵԱ-ին դադարեցնելու համատեղ որոշումը

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանում ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից։ Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031