Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 28-30-ն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ, 29-ին՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի

«Նա իր օրինակով ցույց տվեց, որ վարչապետ լինելը պատասխանատվություն է, ոչ թե մեղքն ուրիշների վրա գցել»

Պետականամետ մարդը համերաշխություն է քարոզում, այլապես հասարակությունը սեւի-սպիտակի կբաժանվի

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմն իր հաղթարշավն է գրանցում միջազգային կինոփառատոններում

«Արշալույսի լուսաբացը» պատմական անիմացիոն վավերագրական ֆիլմը՝ հիմնված Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) իրական պատմության վրա, ճանաչման եւ մեծարանքի է արժանանում, ստանում բազմաթիվ մրցանակներ ամենատարբեր միջազգային կինոփառատոններում եւ մրցանակաբաշխություններում ամբողջ աշխարհում: Զորյան ինստիտուտի՝ Ավրորա Մարդիգանյանի հետ իրականացրած բնօրինակ հարցազրույցի վրա հիմնված այս ֆիլմը պատմում է երիտասարդ հայ աղջնակի ողջ մնալու խիզախ պատմությունը, ով աշխարհին

«Արցախի շրջափակումը Կոստանդնուպոլսի շրջափակման եւ անկման նույն էֆեկտը պետք է ունենա Եվրոպայի համար»

Սառը ցնցուղ եւ առերեսում. ի՞նչ է տեղի ունեցել ԵԺԿ քաղաքական վեհաժողովի նիստում. «Առավոտի» զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: – Վերջերս, Հելսինկիում տեղի ունեցավ ԵԺԿ քաղաքական վեհաժողովի նիստը: Աշխատանքների առաջին օրը, նիստի բաց հատվածում, Դուք եւս ելույթ ունեցաք ու բարձրացրեցիք Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Լսարանը բավական ջերմ արձագանքեց Ձեր

«Ամեն ինչ էլ կար։ Օգտվեցին ու եկան»․ Սերժ Սարգսյան

2018-ին չկայի՞ն այնպիսի խնդիրներ, որոնցից օգտվեցին եւ եկան իշխանության

Ադրբեջանը ստում է, երբ ժխտում է, որ իրենց դեսպանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարի միջև շփում չի եղել

Բաքուն հերքում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) հայկական մամուլում տարածված այն լուրը, ըստ որի Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշումը չկատարելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳ նախարարություն: Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն Հայկական մամուլի տարածած այս լուրը «հայկական կողմի հերթական սուտն ու շահարկումն է» համարել, որն, իր խոսքով, իրականությանը չի համապատասխանում: «Նիդերլանդների Թագավորությունում Ադրբեջանի

Օրենքում փոփոխությունները կարող են ամայացնել նաեւ փաստաբանի գործունեությունը

«Ահարոնյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Միքայել Ահարոնյանը մտահոգիչ ու խնդրահարույց է համարում «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում ամրագրված սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների վերաբերյալ օրենսդիր մարմնի սահմանափակումները։ – Պարոն Ահարոնյան, բոլորովին վերջերս՝ մարտի մեկին ԱԺ-ն ընդունեց «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, ի՞նչ հիմնական գաղափարներ են փոխվել։ – 1996-ից գործում էր «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը

«Այստեղ կլինի ակադեմիական քաղաքը՝ տրամվայով, համալսարաններով ու ֆուտբոլի ազգային մարզադաշտով»․ Փաշինյան

Նախագիծը սկսվելու է «Հայֆիլմի» տարածքից, որտեղ տեղակայվելու է արվեստների կլաստերը

Տարօրինակ մաթեմատիկա՝ նշելու երկրորդ տարեդարձը ՀՀ-ԵՄ համաձայնագրի, որը ստորագրվել է 2017-ի նոյեմբերին․ Արմեն Աշոտյանի պատասխանը Տոյվո Կլաարին

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերում գրել է․  Շնորհակալություն ԵՄ-ում դեսպան Աննա Աղաջանյանին CEPA -ի (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր՝ խմբ․) ծննդյան երկրորդ տարեդարձի տոնակատարությունը հյուրընկալելու համար: Եվրոպական Միությունը հանձնառու է Հայաստանի հետ գործընկերությանը և խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը։ Մենք սատարում ենք Հայաստանին։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը թվիթերում Տոյվո Կլաարին պատասխանել

Դատախազության մասին ՀՀ օրենքում փոփոխության վերաբերյալ առաջարկության շուրջ քննարկումները շարունակվում են

«ՀՀ դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը, հրապարակում է հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների

Հայաստանը ռազմական սադրանքի նախապատրաստվելուց առաջ դիտավորյալ սրում է իրավիճակը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն հայկական կողմին մեղադրել է «սադրանքի նախապատրաստելուց առաջ» թշնամական հռետորաբանությունն ուժեղացնելու մեջ: Նման կերպ նա պատասխանել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի հասցեին հնչեցրած քննադատություններին: «Նման հայտարարությունները, որոնք արհամարհում են միջագային ավելացող ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ տանելու ուղղությամբ, ծառայում են

Ի՞նչ գիտական վերլուծություն է կատարվել Երևանում ծառերի փոխարինման գործընթացը սկսելուց առաջ

Երևանի կենտրոնում մեկնարկել է «Կենսունակության ավարտին մոտ և կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման» գործընթացը, որը հասարակության մոտ, որը տեսնում է քաղաքի կենտրոնում զանգվածային ծառահատումը, մտահոգությունների և բուռն քննարկումների պատճառ է հանդիսացել։ Ըստ քաղաքապետարանի՝ կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերը փոխարինվելու են առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով։ Մի կողմ դնելով հարցի տեխնիկական կողմը՝ որ եղած

Բրյանցեվի անվան միջազգային փառատոնի հայ մասնակիցները Վանաձորից էին

Օրերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Բրյանցեվի անվան միջազգային փառատոնը, որին մասնակցում էին Ռուսաստանը, Աբխազիան, Բելառուսը եւ այլ երկրներ: Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի թատերական գործիչների միության 53-ամյա պատմություն ունեցող Վանաձորի թատերական ստուդիան, որի ղեկավարն է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դրամատուրգ, բ.գ.թ. Էլֆիք Զոհրաբյանը: Իր հարցազրույցում փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ

Կառուցելու ենք մեր երազանքի ակադեմիական քաղաքը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ ակադեմիական քաղաք կառուցելու նախաձեռնության մասին

Ես ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունն Անկարայի հետ. Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել իտալական «la Repubblica» պարբերականին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել իտալական «la Repubblica» պարբերականին: Հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում առկա հիմնախնդիրներին և ընդհանուր իրադրությանը: Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բովանդակության և ղարաբաղյան շարժման մեկնարկի վերաբերյալ: Իր խոսքում նախագահը նշել է. «Երեսուն տարի առաջ իրավիճակը նույնն էր, ինչ այսօր, վտանգված է հայության գոյատևումը։ Պատերազմ չէր

Սիրային օպերային արիաներ եւ ռոմանսներ՝ Լոնդոնի Թագավորական Քենսինգթոնի Սբ. Քաթբերթ եկեղեցում

Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը եւ մշակութային ասոցիացիան Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության եւ Սբ. Քաթբերթ եկեղեցու հետ համատեղ օրերս  ներկայացրեց «Love Opera Arias & Romances» համերգը: Միջոցառումը տեղի է ունեցել Լոնդոնի Թագավորական  Քենսինգթոնի Սբ. Քաթբերթ եկեղեցում: Հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների գլուխգործոցները կատարեցին միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ Շողիկ Թորոսյանը` լիբանանցի սոպրանո, ով հատուկ առաջին անգամ Լոնդոն էր եկել

«Աճն ավելի կայուն դարձնելու հանձնառության վկայությունն է». Համաշխարհային բանկի 100 միլիոն դոլարի վարկը կխթանի կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը ՀՀ-ում

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 24 մարտի, 2023 թ․– Համաշխարհային բանկի խորհուրդն այսօր հաստատեց նոր՝ 92.3 միլիոն եվրոյի (100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկ՝ Հայաստանի կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության գործառնության (ԶՔԳ) համար։ Գործառնությունն օժանդակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին և նպատակաուղղված է կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման խթանմանը՝ (i) բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը կարգավորող

Երբ հայտնել է, թե այլևս չի ցանկանում զբաղվել մարմնավաճառությամբ, ենթարկվել է ծեծի. թրաֆիկինգի համար մեղադրվող կինը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեում իրականացված քննությամբ պարզվել են  Երևան քաղաքի 24-ամյա բնակչուհուն խաբեությամբ, բռնություններով և դրանց սպառնալիքով սեռական շահագործման ենթարկելու դեպքի էական հանգամանքներ։ 2023թ․ հունվարի 19-ին ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Երևան քաղաքի

Հայ-հունական հարաբերություններն աչքի են ընկնում համերաշխությամբ. Փաշինյանը՝ Միցոտակիսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեզ և Հունաստանի եղբայրական ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով բարօրություն, առաջընթաց և խաղաղություն: Ամուր ավանդական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված հայ-հունական

Ադրբեջանը պետք է դադարեցնի իր իսկ դատապարտելի արարքների մեջ Հայաստանին մեղադրելու ապարդյուն փորձերը․ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին

Մարտի 24-ին, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը` ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին` զինված հակամարտությանը երեխաների ներգրավման առնչությամբ Հայաստանի հանդեպ մեղադրանքներ պարունակող, Ադրբեջանի կողմից շրջանառած զեկույցի առնչությամբ։ Նամակում հերքվում է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպում՝ «երկրաշարժային դիվանագիտության» պայմաններում

Ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի շուրջ կոալիցիան բաղկացած է ազգայնական ուժերից, այդ թվում՝ «Լավ կուսակցությունից», որոնք «ծագում են ծայրահեղ աջ ազգայնական «Գորշ գայլեր» կուսակցությունից և շատ դժկամությամբ հանդես կգան Ադրբեջանի կամքին հակառակ»:

Ավտոկայանատեղին ո՞ւմ է պետք. «Հրապարակ»

Մաշտոցի պողոտայի գետնանցումներից մեկը` «ձկան խանութի» հարեւանությամբ գտնվող, Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է դարձնել ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչը հարուցել է տարածքի բնակիչների զայրույթը, որոնք հույս ունեին, որ գետնանցումը կդառնա առեւտրի նոր կենտրոն՝ Արամ-Բուզանդ-Մաշտոց խաչմերուկում գտնվող «Տաշիրի» կառուցած անցումի նմանությամբ։ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Տարոն Գեւորգյանը հաստատեց մեր լուրը՝ նշելով․ «Այո, հիմա մշակում ենք նման

Հարց է առաջանում, թե Արցախը ի՞նչ զիջում պետք է անի, որ չի արել. «Հայաստանի Հանրապետություն»

Լաչինի միջանցքի փակման 100-րդ օրվա պայմաններում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնում է իր պետության մտահոգությունը, որ կողմերը փոխզիջման չեն գնում: Մարիա Զախարովան նաեւ մտահոգություն էր հայտնել, որ գնալով մեծանում է թշնամական հռետորաբանությունը, եւ Արցախում հրադադարի խախտման դեպքերը հաճախակի են դառնում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն առավել քան մտահոգիչ զուգահեռներ անցկացրեց՝ հայտարարելով, թե կողմերը չեն գնում փոխզիջման:

Րաֆֆի Ասլանյան. Այսօր ունենք ՀՀ պատմության ամենակախյալ դատական համակարգը. «Փաստ»

Հաշվի առնելով որոշ դատավորների նկատմամբ վարույթներ հարուցելու, նաև կալանավորելու, լիազորություններից զրկելու դեպքերին՝ Րաֆֆի Ասլանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ՀՀ գործող իշխանության համար անկախ, գրագետ դատավորը չարիք է, իսկ այդպիսի դատական համակարգ ստեղծելը հերթական սուտ խոստումն էր։ «Այդ մասին են վկայում նաև վերջին ժամանակաշրջանում արդարադատություն իրականացնողի բարոյակամային հատկանիշներին, ձեռնահասությանը ակնհայտորեն չհամապատասխանող բազմաթիվ նոր դատավորների նշանակումները։

Հայկական կողմն ինքը պետք է ստեղծի այդ հնարավորությունները՝ գործնական քայլերով. «Հայաստանի Հանրապետություն»

Ալիեւն ասում է՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու, Բլինքենն ասում է՝ լինելու է։ Չէ, Բլինքենի վստահությունից չենք ուզում, պատճառը «հասկանալ» չենք ուզում, որովհետեւ տեղյակ ենք գոնե առերեւույթ գլոբալ խաղերից ու դրանց Հայաստանին (ու Արցախին) զոհաբերելու կեղտոտ նպատակներից։ Մեր խնդիրն է մեր հանրության լայն զանգվածներին ցույց տալ մեզ պարտադրվող՝ թշնամու հետ, իբր, խաղաղության կեղծ թեզերի՝

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային

Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից. «Հրապարակ»

Շարունակվում է Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից։ Տեղեկացանք, որ ազատման դիմում է գրել նաեւ գնումների վարչության պետ Իսկուհի Օսիպյանը, ում քաղաքապետարանում ընդունում էին իբրեւ ոլորտի պրոֆեսիոնալ եւ նախկին քաղաքապետի հրաժարականից հետո բանակցում էին, որ չհեռանա նրա հետ, շարունակի աշխատանքը: Անգամ տեղեկություններ կային, որ Սարգսյանի հրաժարականի օրը գրել է դիմումը, սակայն չեն մակագրել

Այսպիսի հայտարարությունները չեն կարող լավ հետեւանք ունենալ. «Ժողովուրդ»

«Երբեք բանակցային գործընթացում եւ փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք, չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն։ Հասկանո՞ւմ եք։ Էստեղ էնքան նրբություններ կան։ Ասում են՝ окончательный статус Нагорного Карабаха (Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ)։ Բայց ի՞նչ է լինելու էդ կարգավիճակը, ո՞նց է որոշվելու։

Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 337 – Ա ԷԴԳԱՐ ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Էդգար Փարվանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան

Ինչո՞ւ պիտի նրանք ՀՀ իշխանություն ներկայացողներից ավելի շահագրգիռ լինեն Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանելու հարցում. «Փաստ»

Խոսում են մի բանից, ինչը անգամ թշնամին այդքան տարիների ընթացքում չի էլ հիշատակել՝ շատ լավ հասկանալով, որ հիշյալ վերապահումները խոսելու տեղ չեն թողնում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031