Օրվա լրահոսը

Այդ բոլորը բաւարար չէի՞ն հասկնալու՝ թէ ո՛վ էր հինգերորդ շարասիւնին հրամանատարը. «Հայրենիք»

Միթէ այդ հրահանգը հինգերորդ շարասիւնէ՞ն տրուած էր, ներառեալ պաշտպանութեան նախարարութեան ամենօրեայ «Յաղթելու ենք» ու նման ապատեղեկութիւնները։

Դպրոցը նվիրյալների տեղ է

Մանկավարժական բուհերը Խորհրդային Հայաստանում, ինչպես նաեւ՝ ԽՍՀՄ մնացած հանրապետություններում, սովորաբար երկրորդական դեր էին խաղում: Ենթադրենք, երիտասարդը չէր կարողանում ընդունվել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, եւ որպես պահեստային տարբերակ, ընդունվում էր Մանկավարժական ինստիտուտի նույն ֆակուլտետը: Դրանից ամենեւին չէր բխում, որ նա ցանկանում է դպրոցի ուսուցիչ դառնալ: Հակառակը՝ որպես կանոն, երիտասարդները խուսափում էին այդ ճանապարհով գնալ, որովհետեւ դա նրանց

Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և մարդու իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ

Աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում գտնվող Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի, ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատասխանատու Արամ Մուրադյանի հետ հանդիպել է Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամներ Մոնիկա Ֆեյնի և Խուան Մարտին Մուսակիոյի հետ: Հանդիպման ընթացքում արգենտինացի խորհրդարանականներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի

Սպառնու՞մ է արդյոք TikTok-ն ԱՄՆ-ի անվտանգությանը. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Տեսագրություններ փոխանցող TikTok հավելվածի ղեկավարը հինգշաբթի օրը պատասխանում էր ԱՄՆ-ի կոնգրեսականների խիստ հարցերին: Օրինակ հանրապետական ներկայացուցիչ Քեթի Ռոջերսը պնդում էր, որ «TikTok-ը հավաքում է նույնիսկ ամենաչսպասված տեղեկությունները` մարդկանց գտնվելու վայրից սկսած, մինչև նրանց կողմից մուտքագրված տվյալները: Նույնիսկ տվյալ մարդը, որը երբեք չի եղել TikTok-ում, նրա հետագծերն այնուամենայնիվ ներկառուցված են համացանցի կայքերում: «TikTok-ը հսկում

Շտեֆան Կունցը վաղվա խաղում պարտության սցենարն իր ուղեղով չի անցկացնում

ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպման նախախաղային ասուլիսում Թուրքիայի թիմի անդամ Չենգիզ Գունդերը ասաց, որ իրենց թիմը պատրաստ է վաղվա խաղին։ «Ուզում ենք երեք միավոր վաստակել վաղվա խաղից եւ պատրաստվել Խորվաթիայի հետ հանդիպմանը։ Հավաքականի ներսում ընկերական մթնոլորտ  է եւ բոլորն էլ լավ մարզավիճակում են»։ Ֆուտբոլիստը խոսեց նաեւ Հենրիխ Մխիթարյանի մասին։ «Մխիթարյանն իմ լավ ընկերն

Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով․ «Հետք»

Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու աշխատանքների» մեկնարկի մասին։ Աշխատանքները մեկնարկել են Կասկադից, և այնտեղ հաստաբուն ծառերի հատումը քաղաքացիների շրջանում բողոքի ալիք բարձրացրեց։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Կասկադում հատված ծառերի փոխարեն տնկելու է սակուրա տեսակի ծառեր։ «Հետքը» պարզել է,

«Թաթուլ Կրպեյանի դստեր աչքերին նայելով՝ ասացիք մի բան, որից առնվազն պետք է ամաչեիք»․ Գառնիկ Դանիելյանը՝ Մարիա Կարապետյանին

Եթե ուսումնասիրած լինեինք ՀՅԴ-ի նվիրյալների ճանապարհը, կհասկանայիք, որ ՀՅԴ-ն անցյալում եւ արցախյան պատերազմում զոհել է իր նվիրյալներին

Հետմահու պարգևատրվել է Երասխում հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով մարտի 22-ին Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում զոհված Արշակ Սերյոժայի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի

«Երևանը պատմական քաղաք է». թուրք ֆոտոթղթակիցը Հայաստանում է

Թուրքական սպորտային թերթերից մեկի՝ «Fanatik»-ի ֆոտոթղթակից Սերքան Հաջըօղլուն օրերս եկել է Երևան, շրջել քաղաքում, եղել Հանրապետական մարզադաշտում և փոխանցել իր տպավորությունները։ «Երևանն իր փողոցներով, հրապարակներով, արձաններով, եկեղեցիներով պատմական քաղաք է։ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1 միլիոնից ավելի մարդ է ապրում։ Քաղաքն այդքան էլ շատ աշխույժ չէ։ Անկեղծ ասած, որևէ բան չտեսա այն

«Ամբարտավանության նոր շեմ սահմանեցին»․ Աղաջանյանը՝ ընդդիմադիր պատգամավորների մասին

Անգամ նախարարին ի պաշտոնե կամ ազգանունով դիմել չեն բարեհաճում

Տորոնտոյի համալսարանի մամուլը թողարկում է «Ցեղասպանության դարեր»-ի նոր հրատարակություն

Վաշինգտոն – Հայկական ազգային ինստիտուտը (ANI) հայտարարեց Տորոնտոյի համալսարանի մամուլի կողմից Ցեղասպանության դարեր. կարևորագույն պատմվածքներ և ականատեսների պատմություններ գրքի նոր հրատարակության թողարկման մասին: Մեծապես թարմացված հրատարակությունը, որը տպագրվում էր վերջին 30 տարիների ընթացքում, եղել է ցեղասպանության և մարդու իրավունքների թեմայով համալսարանների առաջատար դասագրքերից։ Նոր հինգերորդ հրատարակությունը, որը վերահսկվում էր Ֆայեթվիլ քաղաքի Արկանզասի համալսարանի կրթության պատվավոր

Արդարադատության միջազգային դատարան են ներկայացվել համակարգված ապացույցներ հայատյաց ինստիտուցիոնալ քաղաքականության մասին. Եղիշե Կիրակոսյան

ՀՀ-ն պատերազմից անմիջապես հետո բավականին ակտիվ կերպով գործի է դրել միջազգային իրավական տարբեր կառուցակարգեր ու մեխանիզմներ, որոնք որոշակի էական աջակցություն են բերում ընդհանուր դիվանագիտական ջանքերին: Այս մասին ասել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 24-ի արտահերթ նիստում: Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ Եվրոպական դատարանում

«Մենք Լաչինի միջանցքի ռեժիմը վերաբանակցել չենք պատրաստվում»․ ԱԳ նախարար

Միջանցքի հինգ կմ տարածքը գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո

Անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու նպատակով ՀՀ-ն օգտագործել է դիվանագիտական զինանոցում առկա ամբողջ գործիքակազմը. Միրզոյան

ՀՀ կառավարության ծրագրի 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի զեկույցը ՀՀ ԱԺ-ում   Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույց: «Բարև ձեզ, հարգելի խորհրդարանականներ, Ձեզ եմ ներկայացնում 2022թ. տարեկան

«Ալիևը հոխորտում է, որովհետև ՀՀ իշխանությունը պարտավորություններ է ստանձնում նրա նկատմամբ ու չի կատարում»․ Արթուր Համբարձումյան

Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հոխորտանքին, թե «որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ․ տարածքում՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղն Ադրբեջանի մաս», կարծիք հայտնեց, որ նման հայտարարության պատճառը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թշնամի պետության ղեկավարության առջև պարտավորություններ ստանձնելն ու չկատարելն է։ «2022

Ալեքսանդր Պետրակովի պատասխանը թուրք լրագրողի հարցին․ «Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները հայ են»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Եվրո 2024-ի որակավորման փուլի Թուրքիայի հետ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում ասաց, որ մրցաշարը նոր է սկսվում։ «Գոնե այս պահին բոլորի հնարավորությունները հավասար են։ Խաղացողների վիճակը նորմալ է։ Սկզբում ֆուտբոլիստները ժամանեցին տարբեր վիճակներում։ Մենք նրանց բերեցինք միեւնույն վիճակի, իսկ վաղը նրանց տեսքը կերեւա խաղի ժամանակ։ Երիտասարդ նոր տղաներ

«Ադրբեջանում այս պահին պահվում են 33 հայ ռազմագերիներ»․ ԱԳ նախարար

Հայկական կողմն ունի տեղեկություն եւ փաստեր, որ այլ անձինք եւս ինչ-որ պահին ողջ են եղել

Սերժ Սարգսյան․ «Ֆուտբոլային մեր դիվանագիտության ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց դիվանագիտության ընթացքում թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում»

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցում էր Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ այն համեմատելով իր նախագահության եւ ներկա իշխանության դիվանագիտական աշխատանքների հետ։ «Մեր ժամանակ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած էդ դիվանագիտության ընթացքում, ցավոք

«Քեզանից լավ «наводка» տվող չկա»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին

Երեւի նույն մանր շուստրիությամբ եք բանակցում, որ այսօր այստեղ ենք

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 24֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Թուրքիայի հետ սահմանն էլի է բացվել՝ մի պաշտոնյայի համար»․ Արարատ Միրզոյան

Մեծահոգաբար թույլ են տվել, որ նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչն իր տեխնիկան սահմանով անցկացնի

Վարազդատ Հարոյան․ «Թուրքիայի թիմին ուսումնասիրել ենք, գիտենք թույլ եւ ուժեղ կողմերը եւ փորձենք փակել ուժեղ կողմերը եւ օգտագործել թույլ կողմերը» (Ֆոտոշարք)

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա մեկնարկային հանդիպումից առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի եւ հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Հարցերը սկզբում ուղղվեցին Վարազդատ Հարոյանին, որպեսզի նա չուշանա նախախաղային մարզումից։ Ֆուտբոլիստը հայտարարեց, որ ինքը հոգեբանական առումով որեւէ խնդիր չունի,

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դի

Մարտի 24-ին, ժամը 18:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արշալույս գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին:   ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն

«Ես ԱԳ նախարարի պաշտոնը չեմ օկուպացնում»․ վեճ՝ Ասպրամ Կրպեյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ

Տիկին պատգամավոր, ձեր մոտ ընկալման խնդիր կա «օկուպացիա» տերմինի

Այս ամենի պատասխանատուն նաև պետական լիազոր մարմիններն են, այդ թվում նաև՝ իրավապահ

Քաղաքի կանաչապատումը լուրջ գիտություն է։ Երևանի փողոցի հսկա թեղիները կտրելով, տեղը դեկորատիվ թզուկ ծառեր տնկելով՝ քաղաքային իշխանություններն ունեն պարտավորություն ունենալու փորձագիտական եզրակացություն, որ փոշոտ Երևանում վերացնելով, իրավամբ, փոշեկուլ թեղիները, այդ թզուկ ծառերը ևս օժտված են նույն արժանիքներով և արդարացված է փողոցի ծառերը փոխարինել այգիների համար նախատեսված ծառերով։ Հաջորդ շաբաթ պաշտոնական հարցում կարվի քաղաքային իշխանությանը։ Ցանկանում

Սերժ Սարգսյան․ «Այո, 2018-2020 թվականներին ավելի շատ գումար է հատկացվել պաշտպանությանը, բայց արդյոք այդ գումարները նպատակային են օգտագործվել, թե՞ մսխվել են»

ՀՀ երրորդ նախագահը թվարկում է, թե իր կառավարման տարիներին ինչպիսի սպառազինություն է ՀՀ-ն ձեռք բերել, իսկ ներկա իշխանությանն էլ հակադարձում է՝ երեք ինքնաթիռ են ձեռք բերել, որոնք ոչ մի օգուտ չեն տվել

Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպել է  արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը:  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031