Օրվա լրահոսը
«Դրիֆթ» կատարած վարորդները հայտնաբերվել են. հանգամանքները պարզվում են
Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես են «ԲՄՎ»-ի և «Լեքսուս»-ի վարորդները բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթեևկության կանոնները՝ Վանաձորի Հայքի հրապարակում կատարում այսպես կոչված «դրիֆթ»։ Լոռու մարզի գումարտակի ծառայողները մեքենաները հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Մի վարորդ էլ «Լենդ-Ռովեր»-ով «դրիֆթ» էր անում մայրաքաղաքի
ՀՀ նախագահի աշխատակազմը նվերների փաթեթներ է պատրաստել Սյունիքի գյուղերի մի խումբ երեխաների համար
Նոր տարվա նախաշեմին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը նվերների փաթեթներ է պատրաստել Սյունիքի մարզի Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ծավ, Ներքին Հանդ և Նռնաձոր գյուղերի մի խումբ երեխաների համար։ Նվերների փաթեթները երեխաներին հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները՝ նրանց մաղթելով ուրախ տոնական օրեր և լավագույնը գալիք տարում։ ՀՀ նախագահի աշխատակազմ
Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը
Ողջունելով զորամասի անձնակազմին նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և օրինակելի ծառայության համար և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:
Քննարկվել են հետագա պլանները՝ գալիք տարվա ընթացքում անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների համակարգման վերաբերյալ. ԱԱԾ
Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա․ Սիմոնյանը բացման խոսքում վերահաստատել է, որ անհայտ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։
Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել. Ռուբեն Մելիքյան
Այս պահին ինձ մնում է միայն փաստել, որ եթերում «հետույք» բառն ասելու համար կալանավորված անձն Ամանորն անցկացնելու է կալանավայրում։
Հունվարի 1-ից Թուրքիայի հատուկ և ծառայողական անձնագիր կրող քաղաքացիների՝ Հայաստան այցելության մուտքի արտոնագրի տրամադրումն անվճար կդառնա
Նախագիծը գործադիրի գրավոր քվեարկության հարցերում է ընդգրկված։
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է կատարում Իշխան Սաղաթելյանին պատկանող գույքի առնչությամբ
Գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր:
«Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ վզկապն ամրացված է եղել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուի պարանոցին, սակայն տարածքում կենդանին չի հայտնաբերվել։
Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հարաբերությունները կարգավորում է հիմնվելով ազգային շահերի վրա, և Հայաստանի հետ հարաբերությունները բացառություն չեն. Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանը հարգում է այն, որ երկրները այլ կողմերի հետ հարաբերություններ ունենան, քանի դեռ դա չի վնասում Իրանի հետ հարաբերություններին: Այլ երկրների հետ մեր հարաբերությունները ձևավորվում են փոխադարձ շահերի և մտահոգությունների խորը ուսումնասիրության հիման վրա, և մեր հարաբերությունները Հայաստանի և այլ հարևան երկրների հետ կարգավորվում են այս հիմքով
Հունվար ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսում 2025թ.
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։
«Սոցհարցումների արդյունքները Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բան են գուժում». Արման Թաթոյան
Ինչո՞ւ է նա պարում ու թմբուկ նվագում». «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան:
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով
Անցյալ տարվա նույն օրվա մակարդակից և 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 17 սմ-ով։
Ադրբեջանում իրապես բացվել է «Իրեվանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոն» ու դա անժխտելի է. Գառնիկ Դավթյան
Ադրբեջանի Մշակույթի նախարար Ադիլ Քերիմլին իր ելույթի խոսքում նշել է. «Այս շենքը խորհրդանշական հասցե է՝ պահպանելով Արևմտյան Ադրբեջանի հիշողությունը և մեր մշակութային ժառանգությունը»։
Հայաստանցիներից լավագույնն էին Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը
Աշխարհի չեմպիոն դարձան նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան։
Նախագիծը պարունակում է կամայական, միջազգային առաջադեմ պրակտիկային չհամապատասխանող որոշումների կայացման ակնհայտ ռիսկեր. լրագրողական կազմակերպությունները՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների մասին
Օրինագիծը ո՛չ դրա գաղափարի ծագման և ո՛չ էլ բուն փաստաթղթի մշակման փուլերում պատշաճ քննարկում չի անցել մասնագիտացված հասարակական կազմակերպությունների հետ, մտահոգություն է առաջացնում։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության այդ գործելաոճն արդեն միտում է դառնում, երբ գերատեսչության կողմից ժամանակ առ ժամանակ վերափոխումներ են նախաձեռնվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։
Բայրամովը և Բոճորիշվիլին քննարկել են ադրբեջանական նավթամթերքի տարանցումը Վրաստանից Հայաստան
2025 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հեռախոսազրույց է կայացել, հայտնում է «ԱՊԱ»-ն: Նախարարները քննարկել են երկու երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերային հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Ընդգծվել է, որ բարձր մակարդակով առկա քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև իրականացված ինտենսիվ փոխայցելությունները նպաստել են
35 տարի անց «Ձյունե թագուհին» վերադարձավ. օպերային թատրոնի խաղացանկը հարստացավ մանուկների և պատանիների համար նախատեսված ևս մեկ հրաշալի բեմադրությամբ
Իմիջիայլոց, երբ Եվգենի Կովտունը 2021թ. Երևանում բեմադրում էր Չայկովսկու «Щелкунчик»-ը, նրան կեսկատակ-կեսլուրջ տեղեկացրինք, թե մենք էլ ունենք մեր «Щелкунчик»-ը, նկատի ունենալով Մանսուրյանի «Ձյունե թագուհին», որը 1990-ականների սկզբներին բեմադրել է անվանի խորեոգրաֆ Վիլեն Գալստյանը: Սակայն մասնագետների որակմամբ այդ հիանալի բեմադրությունը խաղացանկից դուրս է մնացել, քանի որ 1990-ականները մեղմ ասած անմշակույթ ժամանակահատված էր հայերիս համար: Այդ հանդիպմանը Կովտունը մեզ ասաց, թե ինքը ընդամենը լսել է տաղանդավոր հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտության մասին և կցանկանար, եթե, իհարկե, լինի հրավեր, մեծ սիրով բեմական մարմնավորում կտար «Ձյունե թագուհուն»:
«Հայ եպիսկոպոսները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով». հայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում. Ռոբերտ Ամստերդամ
Երբ բրիտանական քաղաքական վերնախավը բարձրաձայնում է Սամվել Կարապետյանի անօրինական կալանքի և Եկեղեցու դեմ հալածանքների մասին, Փաշինյանի վարչակազմի բռնաճնշումներն այլևս հնարավոր չի լինում թաքցնել աշխարհից։
Ավարտվել է 2021 թ. ընտրություններից առաջ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Հ.Պ.-ն օգտագործելով իր ծառայողական լիազորություններից բխող ազդեցությունը՝ 2021 թվականի ընթացքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններից առաջ, Արագածոտնի
Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրը՝ նրա շիրիմին տեղի է ունեցել երդման արարողություն
Դեկտեմբերի 28-ին, ականավոր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրը՝ նրա շիրիմին տեղի է ունեցել երդման արարողություն։ Երդում են տվել և ՀՅԴ շարքերին են միացել մեկ տասնյակ երիտասարդ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններից։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համար. Լիա Սարգսյան
Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Նավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համար: «Իշխանության» տեղեկություններով՝ Անուշ Վարդանյանը հանդիսանում էր Արարատյան հայրապետական թեմի ծրագրերի համակարգողը և «Արարատ» միության ատենապետը։ Նա Կճոյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մատուցված պատարագից հետո, երբ մի խումբ երիտասարդների
Հայաստան-Իրան՝ դեպի ռազմավարական գործընկերություն. դեսպանությունն ամփոփել է տարին
2025 թվականը լի էր բովանդակային աշխատանքով, նոր նախաձեռնություններով և գործընկերային կապերի խորացմամբ։ ✅ Տարին նշանավորվեց բարձրաստիճան մի շարք փոխայցերով, շուրջ երկու տասնյակ ստորագրված փաստաթղթերով և բազմաբնույթ միջոցառումներով։ 📌 Հայաստան–Իրան․ դեպի ռազմավարական գործընկերություն: Իրանում ՀՀ դեսպանություն
Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզում, Սարավան-«Ջանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկի
Բաքվում ներկայացրել են «Արևմտյան Ադրբեջանի» հանրագիտարանը
«Ազատություն». Այսօր Բաքվում կայացել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» առցանց հանրագիտարանի շնորհանդեսը։ «Հատուկ կայք է ստեղծվել, որի ութ բաժինները տեղեկատվություն են ներառում «Արևմտյան Ադրբեջանի» աշխարհագրական պայմանների, պատմական աշխարհագրության, հնագիտության, ազգագրության վերաբերյալ։ Անդրադարձ կա քաղաքական, սոցիալ-տնտեսական, ռազմական և մշակութային պատմությանը», – տեղեկացնում է АPA գործակալությունը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Գիշերը և առավոտյան ժամերին ՀՀ ճանապարհներին սպասվում է մերկասառույց
‼️ՆԱԽԱԶԳՈւՇԱՑՈւՄ‼️ Դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
29-ը դեկտեմբերի, 2025թ., Երևան․ Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին փուլի տեղաբաշխման հաջող և վաղաժամկետ ավարտի մասին։ Տեղաբաշխումը նախատեսված էր մինչև 2026թ․ մարտի 3-ը, սակայն ավարտվել է 2025թ․ դեկտեմբերի 29-ին՝ ներդրողների բարձր հետաքրքրության արդյունքում։ Տեղաբաշխումն իրականացվել է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային չափանիշներին համապատասխան իրականացումը։
«Երկու ամսում՝ հազարավոր մանկական ժպիտներ ամբողջ Հայաստանից». Տաթևիկ Կարապետյանը պատմել է Tashir Arena-ի սոցիալական առաքելության մասին
Տարվա արդյունքները․ Տաթևիկ Կարապետյանը պատմել է Tashir Arena-ի սոցիալական առաքելության մասին Նոր տարվա նախաշեմին Տաթևիկ Կարապետյանը ներկայացրել է Tashir Arena-ի գործունեության առաջին երկու ամիսների արդյունքները՝ մի տարածք, որը հենց առաջին օրերից դարձավ ոչ միայն ժամանակակից բազմաֆունկցիոնալ հարթակ, այլև վայր, որտեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական պատասխանատվությանը և երեխաներին աջակցությանը։ «Երկու ամսում՝ հազարավոր մանկական ժպիտներ ամբողջ
Միքայել սրբազանին 10 առավելագույնից տվել են 7,2 միավոր, Փաշինյանին՝ 4,7. GALLUP International Association-ի հարցումը
Վեհափառին հարցման մասնակիցները տվել են 5,7 միավոր, Բագրատ սրբազանին՝ 4,5
Վեհափառ Հայրապետն այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միքայել սրբազանին
Վեհափառ Հայրապետն այսօր այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին «Իզմիրլյան» ԲԿ-ից։ Միքայել Սրբազանի վիճակը բավարար է գնահատվում, նա շարունակում է հետվիրահատական բուժումը։


















































