Օրվա լրահոսը

Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են. Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ: Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ արդեն երկու ամսից ավելի Ադրբեջանի կողմից շարունակվում է Արցախի շրջափակումը՝ ծանր հետևանքներ ունենալով թե՛ տնտեսության, թե՛ հասարակական կյանքի բոլոր մյուս ոլորտների համար: «Չնայած մարտահրավերները խորքային են՝ հասարակությունն արժանապատվորեն է արձագանքում

Արտառոց դեպք. Ո՞վ է Խ.Աբովյանի անվան դպրոցի 6-րդ դասարանցիներին պարբերաբար ահաբեկող  «Սիգմա Ադմինը»

«Սիգմա Ադմին» անվանումով անձը՝ հայտնվելով  դասարանի «Վայբեր» հավելվածի խմբում, սպառնալիքներ  հնչեցնելու եղանակով փորձել է շորթում իրականացնել

Մեր խորհրդարանների միջեւ վերջին տասը տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվել. Ալեն Սիմոնյանը` դեսպան Պիրունչիկին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-չեխական գործակցությունն ավելի կընդլայնվի եւ կխորանա: Հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների խորհրդարանականների գործակցությունը միջազգային հարթակներում: «Հայաստանի եւ Չեխիայի խորհրդարանների միջեւ վերջին տասը տարիներին

Հալեպի բոլոր շրջաններում որոնողա-փրկարարական աշխատանքներն ավարտվել են

Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա-փրկարարական աշխատանքներն ավարտվել են, տեղեկանում ենք Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջից:  

Արցախը Հայաստանի Հանրապետության զրահաբաճկոնն է. Ցողիկ Աշիկյան

Հայ Դատի առաջին քայլն այսօր Արցախն է, Արցախի անկախությունը, Արցախի ժողովրդի անվտանգությունը. ՀՅԴ երիտասարդներն ամփոփում են երիտասարդական համագումարը

Աշտարակի ԲԿ տեղափոխված 10 քաղաքացիները, այդ թվում՝ 4 երեխա, դուրս են գրվել

Նախնական ախտորոշմամբ` շմոլ գազի թունավորմամբ կիրակի ուշ երեկոյան Աշտարակի բժշկական կենտրոն տեղափոխված 10-ը տուժած քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնություն ու դուրս գրվել: Նրանցից 4-ը երեխաներ են: ՀՀ առողջապահության նախարարություն

Ի՞նչ գիտի միջին վիճակագրական ամերիկացին Արցախի շրջափակման մասին

Դալլասի հայազգի քաղաքագետ Մայքլ Նիկոլսի համոզմամբ՝ Սփյուռքն իր ներուժն ամբողջությամբ չի կիրառում

Իրանը հայ զբոսաշրջիկների համար կարող է դառնել հիմնական ուղղություններից մեկը. Սուրեն Պարսյան

Իրանական կողմի հրավերով մեկշաբաթյա այցով Թեհրանում էի։ Սա իմ երկրորդ ճանապարհորդությունն էր Մերձավոր Արևելքի ամենախոշոր երկրներից մեկը, որի հետ Հայաստանն ունի հազարամյակների պատմություն և ցամաքային կապ։ Թեհրանում հնարավորություն ունեցա մոտիկից ծանոթանալու Իրանի պատմությանը, մշակույթին, տուրիզմին և տնտեսության այլ ճյուղերին։ Այցի ընթացքում պատիվ ունեցա մասնակցելու փետրվարի 7-10-ը Թեհրանում կայացած «Տուրիզմի և հարակից ոլորտների 16-րդ միջազգային ցուցահանդեսին»,

«Դատավճիռը, որ մեզ կարող են ներկայացնել, կարող է լինել ցեղասպանությունը՝ ՀՀ տարածքի 2/3-ի անեքսիայով»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը -«Արեւմուտքում ադրբեջանական կողմը փորձում էր Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագերսիվ քաղաքականության մասնակից, իսկ ՌԴ-ում` որպես արեւմտամետ դավադրության մասնակից։ Մենք ասացինք` եկեք, դուք տեղում դիտարկեք ու տեսեք` այդ ամեն ինչն իրականությանը համապատասխանում է, թե ոչ». սա Նիկոլ Փաշինյանի բացատրությունն է՝ ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման մասին, որը հնչեց

Էդգար Ղազարյան. «Ավելի մեծ զավեշտ դժվար է պատկերացնել, որ Հայաստանի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնում, որ օգնություն է ուղարկել Թուրքիա»

Բայց Էրդողանը հանդիպել էր ադրբեջանցի փրկարարների հետ եւ անգամ այդ վշտի մեջ երախտիքի խոսք ասելով Ադրբեջանին՝ Թուրքիայի կողքին լինելու համար, հիշել էր Արցախյան 44-օրյա պատերազմը եւ ասել. ոնց որ մենք ենք եղել Ադրբեջանի մեր եղբայրների կողքին պատերազմի ժամանակ, այդպես էլ հիմա ադրբեջանցիներն են կանգնած մեր կողքին

«ԵՄ դիտորդական առաքելության մասով ինձ համար դեռեւս կա անհասկանալի իրավիճակ». Տիգրան Աբրահամյան

«ՀՀ-ն չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, իսկ սա նշանակում է, որ այլ երկրների հետ հարաբերություները կառուցելիս ՀՀ-ն պետք է մշտապես հաշվի առնի ՀԱՊԿ-ի անդամ եւ ՌԴ դաշնակից լինելու հանգամանքը»:

Լուկաշենկոն ՀԱԿՊ անդամ երկրներին կոչ է արել կողմնորոշվել ռուս-ուկրաինական պատերազմի հարցում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումն Ուկրաինայի հարցում: Այդ մասին նա ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագանբեթովի հետ հանդիպմանը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն: Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսն իր նախագահության օրոք փորձել է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք առկա են հատկապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններին: Այդ

«Ակնհայտորեն կա «պերեբոռ»». Տիգրան Աբրահամյանը Թուրքիա մարդասիրական բեռ ուղարկելն ու զորակցությունը չի ընդունում

Ես կհասկանայի ՀՀ իշխանությանը, որը չոր տեքստով ցավակցություն կփոխանցեր, բայց ՀՀ իշխանությունները ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են հայտնում Թուրքիային, մի քանի անգամ բեռ են փոխանցում: Գրեթե նույն թվով փրկարարներ ներգրաված են մեր մշտական բարեկամ Սիրիայում եւ  Թուրքիայում: ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը եւ Հայաստանի՝ այս իրավիճակում քայլերը բնականաբար համահունչ չեն»:

ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Ռուսաստանից

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ երկրից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՄՆ դիվանագիտական ​​ներկայացուցչության կայքում հրապարակված նախազգուշացման տեքստից։ ԱՄՆ քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան Ռուսաստան ուղևորություններից՝ ուկրաինական հակամարտության «անկանխատեսելի հետևանքների» պատճառով, իսկ Ռուսաստանի Դաշնությունում ապրող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը՝ «անօրինական կալանքի ենթարկվելու վտանգի» պատճառով, հետևում է

«Միտումը տանում է նրան, որ քրեական հետապնդում չի իրականացվելու»

Ասում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը 2021թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրից» բիրտ ուժով բերման ենթարկված՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները վերջերս հրավիրված էին քննչական կոմիտե՝ ոստիկանության ներկայացուցիչների հետ առերեսման մասնակցելու։ Ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը հունվարի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասել էր. «Պարոն Խուդինյանն (նկատի ունի ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանին. հեղինակ) ընդունեց, որ բերման ենթարկելու միջոցը համաչափ

«Դրանք հին, շահագործումից դուրս գտնվող հողամաս եւ ավերված շինություններ են». Սեյրան Օհանյանը՝ օտարված զորամասի մասին

«Բանակի ձեւավորման ժամանակահատվածում ցանկացած շինություն օգտագործվել է ժամանակավոր զորանոցների, կացարանների փոխարեն: Բայց ԶՈՒ զարգացմանը զուգահեռ մենք ստեղծել ենք ավելի լավ շինություններ, մշտական տեղակայման վայրեր եւ այդ հողակտորները, քանդված շինությունները դուրս են մնացել: Ավելորդ ծախսերի աղբյուր են դրանք եղել, շինությունների պահպանման համար ավելի մեծ ծախսեր էր պահանջվում, քան թե հիմնական գներն էին»:

Գնահատում ենք Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը շեշտվել է հայ-կորեական երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը: Քննարկվել են Հայաստանի եւ Կորեայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման հնարավոր ուղղությունները: Կողմերն ընդգծել են առեւտրատնտեսական, գիտական, կրթության, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում փոխշահավետ համագործակցության

«Կույր ու մինչեւ վերջ մանիպուլյատոր պետք է լինել՝ չնկատելու համար մինչեւ զորակոչային տարիքի երեխաներ ունեցող ընտանիքների արտագաղթը». պատգամավոր

«Իրողությունը շատ պարզ է, եթե թողնենք մանիպուլյացիաները եւ իրապես առերեսվենք իրականությանը՝ պետք է արձանագրենք, որ անվտանգային ռիսկերը, անչափ մեծ անորոշությունները, պատերազմական եւ մարտական գործողությունների հետեւանքով արձանագրված զոհերը, ցավոք սրտի, դրան գումարած նաեւ բանակում կոնկրետ դրսեւորումներով արձանագրվող զոհերը, այս ամենն ակնհայտորեն եւ էապես բերում են արտագաղթի»,- այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ «Առավոտի»

Անչափահասների նկատմամբ հանցագործություն կատարած 73 անձի վերաբերյալ վարույթ ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022թ. ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ Ըստ այդմ՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում 2022թ․ ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ։ Վարույթներից 66-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 73 անձի  վերաբերյալ ուղարկվել դատարան։ 188 քրեական վարույթ կարճվել է, որից 119-ը` ռեաբիլիտացնող,

Ինչպե՞ս եղավ, որ Թուրքիա օգնություն ուղարկելիս արագ պայմանավորվեցին թուրքերի հետ, իսկ Լաչինի միջանցքը բացելիս չեն կարողանում. ՔՊ-ի արձագանքը

«Սրանք անհամեմատելի երկու իրողություններ են, որոնք հնարավոր չի մի հարթության մեջ դիտարկել: Թե ինչու ավելի արագ ստացվեց Թուրքիայի հետ պայմանավորվել, Թուրքիայում զոհերի քանակն այս պահին հասել է 30 հազարի, դրա համար աշխարհի բոլոր երկրներից ընդունում են օգնություն: Սա է պարզ տրամաբանությունը»:

Սնդուկում պահված հիշողությունները. Օհաննես Արամ Քոնդայանի մահվան ճամփորդության մասին հուշերը

Աքսորյալ մանուկ Հովհաննես Արամ Քոնդայանի՝ տարիներ շարունակ սնդուկում մնացած եւ իր աշակերտների ու իր աշխատած դպրոցի կողմից լույս աշխարհ հանված ինքնակենսագրությունը սոսկ հավատարմության օրինակ չէ. այն միեւնույն ժամանակ հայ հասարակության նախաաքսորական կյանքի, տեղահանության անվան տակ մահվան ճամփորդության ուղարկվելու եւ ազգային պետության մեջ ցեղասպանությունից դիպվածով կյանքը փրկածների հետագա կենսակերպի վերաբերյալ առաջին ձեռքից վկայություն պարունակող կարեւոր փաստաթուղթ

Հայ-հնդկական հարաբերությունների մի շարք ոլորտներում նկատվում է զարգացման բարձր դինամիկա. դեսպան Դեվալը՝ Արմեն Գրիգորյանին

Հունվարի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին,  ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար: Քարտուղարը հաջողություն է մաղթել պարոն Դեվալին հետագա գործունեության

Երկրաշարժերը Երեւանում

Ապշում եմ, երբ մտաբերում եմ աղետները, Ձեռքերս թուլանում են գրելիս. Թ. Արծրունի (10-րդ դար) Երեւան քաղաքը գտնվելով Արարատյան դաշտի գրեթե կենտրոնական մասում, նշանակալի դեր է խաղացել տարածքի պատմաաշխարհագրական ձեւավորման ու զարգացման ասպարեզում: Նրա բնական պայմանները՝ նպաստավոր դիրքը, տաք կլիման, ջրառատությունը հնագուն ժամանակներից ի վեր նպաստել են քաղաքի զարգացմանը: Արարատյան դաշտ-գոգավորությունը պայմանավորված տեղանքի բարդ երկրաբանական կառուցվածքով,

Վահե Հովհաննիսյան. Այս իշխանության «Երկիր Նաիրիի» բովանդակությունը հանգեց «երկիր-դատախազությանը»

Ո՞նց կարող է հինգ տարի թափ հավաքել բեսպրեդելը, ու չստեղծվի դրան արդյունավետ դիմակայող համակարգ՝ այն դեպքում, երբ բոլոր ռեսուրսները դրա համար կան։

Ռուբինյան. Եթե իրապես ուզում ենք խաղաղություն և կայունություն, նշանակում է՝ մենք էլ մեր կողմից պետք է քայլեր անենք

Մեր պետությունները հարևաններ են և հարևանները պետք է օգնեն միմյանց աղետների ժամանակ

Ապարանի, Արարատի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Փետրվարի 13-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Արարատի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը ԱՐՑԱԽԻ ԵՐԿԱՄՍՅԱ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԽՈՍՔԻՑ ԱՆՑՆԻ ԳՈՐԾԻ Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր և ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության շուրջ 120,000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և Ադրբեջանի

ՎՏԲ-Հայաստան Բանկ. ՀՀ կենսաթոշակառուների ավելի քան 20%-ը ստանում է կենսաթոշակ բանկի քարտերով

ՎՏԲ-Հայաստան Բանկը նախորդ տարվա արդյունքներով ավելացրել է բանկի քարտերով կենսաթոշակ ստացող հաճախորդների թիվը մինչև 110 հազ․մարդ։ Հաճախորդների այս խմբի քարտերով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը նախորդ տարվա երկրորդ կիսամյակում հասել է 3,2 մլրդ  դրամի՝ ավելի քան 8 անգամ գերազանցելով առաջին կիսամյակի արդյունքը։ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել դիմում Միասնական սոցիալական ծառայության

Բնությունից քաղել առավելագույնը՝ սնունդը հարստացնելով ծլեցրած բույսերի էներգիայով

Առողջ սնունդը միշտ չէ, որ թանկարժեք կամ անհասանելի է․ իրականում բնությունը հոգացել է յուրաքանչյուրիս կարիքների մասին՝ իր բարիքներում ամփոփելով մեզ անհրաժեշտ բոլոր սննդանյութերը։

Արցախի ԱԳ փոխնախարարը, պետնախարարի խորհրդականն ու ՄԻՊ-ը հանդիպել են ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանի և ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ հանդիպել ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։ Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առթիվ Եվրոպական խորհրդարանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031