Օրվա լրահոսը

Ավազի ապօրինի արդյունահանման 5 դեպք և որսագողության 2 դեպք է հայտնաբերվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների տեսուչների կողմից փետրվարի 10-ից մեկնարկած վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման 5 դեպք։ Պարզվել է, որ Գետաշեն համայնքի 5 տարբեր տեղամասերից ապօրինի դուրս է բերվել ավազակոպճային խառնուրդ։   Արձանագրված բոլոր դեպքերով նախապատրաստված նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։ Իրականացվող

«Այժմ մենք պետք է կենտրոնանանք Հակակոռուպցիոն նոր ռազմավարության բովանդակության վրա». տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության և այլ մարմինների ներկայացուցիչներ: Անցնելով օրակարգային հարցերին, նախ անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելման ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Մասնավորապես, քննարկվել են հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակոռուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր: Նշվել

Սերդար Քըլըչ․ «Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը»

ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի թվիթերյան գրառումը Շնորհակալություն հարգելի Վահան Կոստանյան, հարգելի Ռուբեն Ռուբինյան, ձեր բարի ջանքերի համար, որոնք սա հնարավոր դարձրին։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները մեղմացնելու համար։

Ինչպե՞ս են բուժաշխատողների դեմ բռնություններն ու այլ իրավախախտումները պատժվում ՀՀ-ում եւ եվրոպական երկրներում

Եվրոպայի խորհրդի կողմից ՀՀ-ում իրականացված «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի փորձագետ, Պորտուգալիայի Բնական գիտությունների ազգային էթիկայի խորհրդի նախկին նախագահ Պաուլա Մարտինո դա Սիլվան այս առիթով կարծում է, որ պացիենտների ներկայացուցիչների ներգրավումը առողջապահական էթիկայի հանձնաժողովներում այս առումով կարեւոր է։ ՀՀ Նոր քրեական օրենսգրքով չի սահմանվում բուժաշխատողների մասնագիտական գործունեության խոչընդոտման համար պատասխանատվություն, մինչդեռ 2017-ին այն նախատեսված էր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 11-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-3 մ/վ: Փետրվարի 13-ին, 15-16-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 11-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 12-16-ը

Կամո Հակոբջանյանը կյանքի լավագույն տարիները եւ ժամանակը նվիրեց բանակին ու ծառայությանը

Դժվար է ասել` ինչպես կընթանար ապագա լեռնամետալուրգի ճակատագիրը, եթե… Տարիների հեռվից դժվար է պատկերացնել նաեւ ճակատագրի մեկ այլ ընթացք, որ կարծես արդեն կանխորոշված ու նախորոշված էր. եթե հայրենիքն իր կարիքն ունի, ընտանիքում հայրենասիրության անառարկելի դասեր ստացած երիտասարդը չէր կարող չանսալ նրա կանչին: Եվ երբ 88-ին հայրենի երկրից ու նրա սահմաններից իրեն էին հասնում հայրենականչի լուրերը,

Անչափահասի հետ իրականացվող քննչական գործողության ընթացքում որևէ կողմնակի անձ համապատասխան սենյակում չի գտնվել․ ՔԿ-ի պարզաբանումը

Նախօրեին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը սոցիալական ցանցում «Անչափահասի նկատմամբ բռնությունները շարունակվում են» վերամբարձ և կտրական վերնագրի ներքո կատարել է գրառում այն մասին, թե իբր Քննչական կոմիտեում «անչափահասի հարցաքննության ընթացքում քննչական ծառայության տարբեր աշխատակիցներ, տարբեր բաժնի պետեր, վարչության պետեր ներս են մտել հարցաքննության սենյակ, փաստաբանը պահանջել է դուրս գալ, քանի

Դատավորը ըստ ՍԴ-ի՝ վիճարկում էր Բարձրագույն դատական խորհրդի որոշման իրավաչափությունը

Մեկ տարի առաջ փետրվարին ՀՀ ոստիկանությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ նա վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել ոստիկանության աշխատակիցների հասցեին (2021թ. սեպտեմբերի 8-ին Դավիթ Անհաթի փողոցում չի ենթարկվել պարեկային ծառայության աշխատակիցների պահանջին-Ռ.Մ.): Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2022 թվականի մարտի 14-ին ընդունված ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նպատակով հայտարարված նախագծման մրցույթի ֆինանսական հայտերը բացվել են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի ֆինանսական առաջարկների բացման նիստը։ Ներկա էին գնահատող հանձնաժողովի անդամները և

Միջազգային հարթակներում փայլող մեր հայրենակից երաժիշտները կարեւորում են հայաստանյան բեմը

Ողջունելի է, երբ հայաստանյան նվագախմբերը իբրեւ հյուրախաղորդ երաժիշտներ հրավիրում են նաեւ հայազգի երաժիշտներին։ Նման քաղաքականություն վաղուց որդեգրել է մաեստրո Էդուարդ Թոփչյանը։ Նա առաջինն էր, որ հայաստանցի հանդիսատեսին ներկայացրեց այնպիսի երիտասարդ արվեստագետների, ինչպիսիք են Ֆրանսիայից սոպրանո Աննա Կասյանը, թավջութակահար Քսավիեր Ֆիլիպսը, Կանադայից ջութակահարուհի Քեթրին Մանուկյանը, Սիրիայից շեփորահար Արմեն Ասլանյանը, Ռուսաստանից ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը… բոլորին չես թվարկի։

Հայաստանում իրավակարգը պետք է լինի անշրջելի ու գերակա․ Երվանդ Թարվերդյան

Խոր վրդովմունքով տեղեկացա ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների խոշտանգման դեպքին։ Սա արատավոր գործելակերպ է, որին, ենթադրվում է, վաղուց էր վերջ դրվել, բայց պարզվում է՝ ոստիկանության համակարգում դեռևս կան բաժիններ և օպերլիազորներ, որոնք իրենց անպատժելի և ամենազոր են կարծում։ Պետությունը՝ ի դեմս օրվա իշխանության, փաստաբանների հանդեպ գործադրված բռնությանը պետք է արձագանքի խիստ միարժեք, հստակ և հատու՝

«Միշտ կա հանդիսատես, որն ուզում է լավ ֆիլմ նայել»

Կարծում է կինոօպերատոր, Հայաստանի օպերատորների գիլդիայի անդամ Գեւորգ Եփրեմյանը «2003 թվականին համակարգիչ ունեի, բայց խաղերի սկավառակներ չկային։ Ծննդյանս օրը որպես նվեր հենց սկավառակներ էի ուզել, բայց հայրս առաջարկեց տեսախցիկ գնել։ Սկզբում չէի ցանկանում, բայց հետո համաձայնեցի ու սիրահարվեցի. իսկապես սիրահարվելու բան էր…», – մեզ հետ զրույցում  ասում է կինոօպերատոր, Հայաստանի օպերատորների գիլդիայի անդամ Գեւորգ Եփրեմյանը։ Հարցին, ե՞րբ լրջորեն սկսեց

Հայաստանը Մարգարայի կամրջով հումանիտար օգնություն է տեղափոխել Թուրքիա

 ՀՀ արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Վահան Կոստանյանի թվիթերյան գրառումը Հայաստանի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը Մարգարայի կամրջով ուղեւորվում է դեպի Թուրքիայի երկրաշարժից տուժած տարածքներ:

Մարդու եւ նրա հետագա գործունեությունը կարելի է կանխատեսել նրա կազմվածքով եւ արտաքին մի շարք գծերով

Աշխատանքային գործունեության ընթացքում անհրաժեշտ է լինում ճանաչել միանգամից դիմացինին եւ կարողանալ կողմնորոշվել, թե տվյալ անձնավորության հետ ինչպես պետք է շփվել, առավել եւս՝ աշխատել: Խառնվածքը բնութագրվում է շարժունակության ուժով` հավասարակշված գրգռման եւ արգելակման գործընթացներով: Բնավորությունը նախատրամադրվածության եւ վերաբերմունքի համադրություն է, որը ղեկավարում է ապրելակերպը, անհատի գործողությունները եւ նրա վերաբերմունքն արտաքին միջավայրի նկատմամբ: Սա հոգեկան ռեակցիաների անհատական

Փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում թրծված հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ապագայում առավել մեծ նվաճումներ կգրանցեն․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Ձեզ եմ

Հրդեհ է բռնկվել ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում

Փետրվարի 11-ին ժամը 3։13-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Կնունյանցների 17 հասցեում հրդեհ է բռնկվել։ Օգնություն ցուցաբերելու, հրդեհի շիջման և վտանգի կանխարգելման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ 911 ահազանգման կենտրոնը հաղորդումը փոխանցել է «Շտապ

Արթուր Խաչիկյան․ «Այս իշխանությունն իր հայտարարություններով կոտրում է մեր ժողովրդի դիմադրության ունակությունը, թուլացնում մեր բանակցային դիրքերը»․ «Փաստ»

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ զրույցում անդրադարձել ենք թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներին, Արցախի շարունակվող շրջափակմանը ու այն մեծ վտանգի մասին, որի առջև կարող է կանգնել ամբողջ Հայաստանը: Արթուր Խաչիկյանի խոսքով, մեր թշնամիները չեն թաքցնում իրենց ռազմավարությունը: «Նրանք հստակ ասում են, որ առաջին քայլը լինելու է Արցախի հայաթափումը, երկրորդը՝ Սյունիքի միջանցքը, որից հետո Սյունիքը կորցնելու

Տարերային աղետները, մյուս կողմից, շատ օգտակար հուշարարներ են, որոնք զգուշացնում-ահազանգում են բոլորին․ «Ազգ»

Վաղուց չէի բարձրացել մայրաքաղաքի «երկրորդ հարկ», Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան։ Բաբայան եւ Ուլնեցու փողոցներով մինչեւ վեր, լայնքին ու երկայնքին տարածվող թաղամասերում շինարարական բում է, մի ամբողջ քաղաք է կառուցվել ու կառուցվում, որը ներքեւից, ասենք՝ Աբովյան կամ Հերացու փողոցներից, բնականաբար տեսանելի չէ։ Տեսանելին այն 8-10 շենքերն են, 16-17 հարկանի անճոռնի հրեշներ, որոնք լայնակի կանգնած են Երեւանի գլխին՝

Անսպասելի եւ անտրամաբանական է Ռուսաստանի լռությունը, այն դեպքում, երբ Բաքուն ակնհայտորեն «տակառ է գլորում» իր ուղղությամբ․ «Հայաստանի Հանրապետություն»

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիաների վերաբերյալ միջազգային կազմակերպություններից, հանրության ներկայացուցիչներից եւ պետություններից, բացի շաբլոն քննադատական հայտարարություններից, այդպես էլ գործուն որեւէ արձագանք չեղավ, ընդ որում՝ հայտնի բոլոր բեւեռներից: Արեւմուտքի նման պահվածքը բացատրվում է վերջինիս՝ ադրբեջանական գազից եւ նավթից կախվածության մեծացմամբ, իսկ ՌԴ-ի դեպքում որպես պատճառ հիշատակվում է ուկրաինական ճգնաժամի գործոնը: Պարզվում է, որ

ՊԵԿ նախագահ. Ջայլամի քաղաքականությունը կլիներ շատ վատ քաղաքականություն, որ մենք ասեինք՝ ամեն ինչ իդեալական է․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը մի կողմից խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից ու վստահեցնում, թե իր իշխանության օրոք համակարգային կոռուպցիան վերացել է, մյուս կողմից նրան ենթակա իրավապահ մարմիններն օրը մի կառույցում համակարգային կոռուպցիայի աղաղակող դեպքեր են բացահայտում։ Օրինակ՝ ՊԵԿ-ում ԱԱԾ-ն վերջերս խոշոր չափի կոռուպցիոն դեպք էր բացահայտել։ Օրերս էլ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, թե 2022թ․ ընթացքում ՊԵԿ հարկային ու

Վահագն Ալեքսանյանի պնդումը, թե առաջին անգամ իրենց իշխանության օրոք է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն ՀՀ ամբողջ պետական բյուջեից մեծ չէ, սխալ է․ «Ժողովուրդ»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փետրվարի 7-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե առաջին անգամ իրենց իշխանության ժամանակ է, որ Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն ավելի չէ Հայաստանի ողջ պետական բյուջեից։ «Եթե մենք բանակին ավելի քիչ ուշադրություն դարձնեինք, փաստացի, մեր իշխանության գալով, համարյա չէինք կրկնապատկի ռազմական բյուջեն, առաջին անգամ ռազմական բյուջեն չէր

«Համեր»-ի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել պարեկներից, վնասել 8 քաղաքացիական մեքենաներ․ ՔԿ

2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համեր» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել պարեկներից։ Մերժում ստանալուց հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով

Համագործակցությունն ուղղված կլինի երեխաների համար լսողական սարքերի ձեռքբերման կամ բուժման նպատակով իրականացվող նախագծերին

Դպրոցի տնօրենն օգտագործելով  պաշտոնեական դիրքը, իրեն փաստացի վստահված 21 պլանշետներից 3 հատը հափշտակել է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի, Բավրայի, Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում և Աշոցք գյուղում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի

Մարդկանց դա՛ է հետաքրքրում

Հիշո՞ւմ եք, երբ «Խաղալիք» ֆիլմում թերթի խմբագիրը զեկուցում է սեփականատիրոջը, թե ինչ է լինելու թերթի հերթական համարում, սեփականատերը՝ Ռամբալ-Կոշեն տարակուսած հարցնում է՝ «դուք իսկապե՞ս կարծում եք, որ այդ մսագնդերը հետաքրքիր են ընթերցողին»: Այդ հարցը ես հաճախ եմ ինքս ինձ տալիս՝ որպես սեփականատեր եւ խմբագիր: Մի՞թե Հայկ Կոնջորյանի եւ Հայկ Մամիջանյանի բանավեճը հետաքրքիր է հայ հասարակությանը:

Գիշերը Երևանի կենտրոնի երթևեկությունը կաթվածահար արած «Համեր»-ի վարորդը ձերբակալվել է

«Հետք» – Փետրվարի 10-ին, ժամը 23:00-ի սահմաններում Երևանի կենտրոնում  քաղաքի երթևեկությունը կաթվածահար էր արել արծաթագույն «Համեր» մակնիշի 35GM730 համարանիշերով մեքենան՝ իրեն հետապնդող պարեկների շարանով։ Հետապնդման ընթացքում հնչել են կրակոցներ, պարեկներին հաջողվել է ծակել մեքենայի անիվները։ Տեսանյութում Հրապարակի կենտրոնը հատող «Համերի» դիմացը կարողանում են կտրել պարեկները, մոտենում են մեքենային, բայց վարորդին չեն կարողանում դուրս բերել։ Մի

Ռինգի տիրակալը ռեֆերին է. (Ֆոտոշարք)

Բռնցքամարտում ռինգի մրցավարը՝ ռեֆերին, գործող գլխավոր անձն է։ Ռեֆերիի գործողություններից ու որոշումներից է մեծապես կախված, թե ինչպես կընթանա մենամարտը եւ ինչ ելք կունենա։ Ռինգում ռեֆերին որպես կանոն ակտիվ «երկխոսում» է բռնցքամարտիկների հետ։ Բայց՝ լուռ, առանց խոսքի՝ գործածելով ժեստերի լեզուն։ Եվ նա որքան լավ է տիրապետում Ժեստերի լեզվին, մենամարտն այդքան սահուն ու դիտարժան է ընթանում։ Աշոտ

Հայ փրկարարները Հալեպի արաբական թաղամասում փլատակներից յոթ դի են դուրս բերել. (Տեսանյութ)

Սիրիայի Առողջապահության նախարարության տվյալներով` երկրաշարժի հետեւանքով մինչեւ այսօր հաստատված զոհերի թիվը 1347 է, վիրավորներինը՝ 2295։ Մանրամասները` «Գանձասար» թերթի թղթակցի տեսանյութում:

Կարին Տոնոյանը դադարեցնում է քաղաքական գործունեությունը

«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը որոշել է դադարեցնել քաղաքական գործունեությունը։ Այս մասին Տոնոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ վերջին շրջանում հայոց բանակում կատարվող դեպքերի և տիրող իրավիճակի պատճառով  այս պահին առավել կարևորելով  հայոց բանակի և զինվորի առջև ծառացած խնդիրների ուսումնասիրումն ու իմ հնարավորությունների սահմանում դրանց լուծմանը աջակցելը, և հասկանալով, որ

Արվեստը ժամանակի մեջ. գիտաժողով ԵԹԿՊԻ-ում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ապրիլին կայանալու է հանրապետական երիտասարդական գիտաժողով, որին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բուհերի ուսանողները, շրջանավարտները, երիտասարդ գիտնականներ։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախագահ Վովա Արզումանյանը։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ գիտաժողովը նվիրվում է թատրոնի և կինոյի դերասան Սոս Սարգսյանի վառ հիշատակին և կրում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031