Օրվա լրահոսը
ՎՏԲ-Հայաստան Բանկ. ՀՀ կենսաթոշակառուների ավելի քան 20%-ը ստանում է կենսաթոշակ բանկի քարտերով
ՎՏԲ-Հայաստան Բանկը նախորդ տարվա արդյունքներով ավելացրել է բանկի քարտերով կենսաթոշակ ստացող հաճախորդների թիվը մինչև 110 հազ․մարդ։ Հաճախորդների այս խմբի քարտերով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը նախորդ տարվա երկրորդ կիսամյակում հասել է 3,2 մլրդ դրամի՝ ավելի քան 8 անգամ գերազանցելով առաջին կիսամյակի արդյունքը։ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել դիմում Միասնական սոցիալական ծառայության
Բնությունից քաղել առավելագույնը՝ սնունդը հարստացնելով ծլեցրած բույսերի էներգիայով
Առողջ սնունդը միշտ չէ, որ թանկարժեք կամ անհասանելի է․ իրականում բնությունը հոգացել է յուրաքանչյուրիս կարիքների մասին՝ իր բարիքներում ամփոփելով մեզ անհրաժեշտ բոլոր սննդանյութերը։
Արցախի ԱԳ փոխնախարարը, պետնախարարի խորհրդականն ու ՄԻՊ-ը հանդիպել են ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանի և ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ հանդիպել ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։ Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առթիվ Եվրոպական խորհրդարանի
Հայ փոքրիկ Վարդանն ու նրա մայրը փրկվել են ավերիչ երկրաշարժից 100 ժամ անց
Շվեյցարական որոնողափրկարարական խմբերը Սիրիայում ավերիչ երկրաշարժից ավելի քան 100 ժամ անց փլատակների տակից դուրս են բերել 3 ամսական հայ փոքրիկ Վարդանին և նրա մորը՝ Յասմինին, հայտնում է շվեյցարական RTS հեռուստաընկերությունը։
Թուրքիայի և Սիրիայի հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 33 հազարը
Azatutyun.am – Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 33 հազարը։ Թուրքիայում, վերջին տվյալներով, զոհվել է 29 հազար 600 հոգի։ Սիրիայում զոհերի թիվը 3500 է։ ՄԱԿ-ը կիրակի ավելի վաղ նախազգուշացրել էր, որ զոհերի թիվը կարող է կրկնապատկվել: Երկուշաբթի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են մի շարք
Արցախյան գենետիկ մեղվաբուծությունից մինչեւ կանաչ գաղափարախոսություն
Առանց թունաքիմիկատների ու հավելումների աճեցված ու պատրաստված մթերքն օգտակար է
Արտաշատ-Մրգավան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա տուժած
Փետրվարի 12-ին, ժամը 16:30-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արտաշատ-Մրգավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ` Ա. Գ., ծնված 1975 թ.) և
Զօրակցութիւնը կեանք է․ Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանի ֆեյսբուքյան գրառումը Եօթներորդ օրը երկու հրաշքներ եւս պատահեցան։ Ատըեամանի մէջ, Թուրքիոյ, Հայաստանի եւ ԱՄՆ-ի ջոկատներու գործակցութեամբ երկու աղջնակ դուրս հանուեցան փլատակներու տակէն։ Զօրակցութիւնը կեանք է…
Վահան Քերոբյանը Դուբայում կմասնակցի World Government Summit-ին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը Դուբայում փետրվարի 13-ից 15-ը մասնակցում եմ խոշորագույն World Government Summit-ին։ Ելույթ կունենամ Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում։ Նախարարական այս սեսիան նվիրված է աշխարհում առաջացող ճգնաժամերի պայմաններում կառավարությունների կողմից ճկունության դրսևորմանն ու նորարարությանը։ Սեսիայի ընթացքում կքննարկվեն կառավարությունների քաղաքական աջակցության մշակմանը և ներկա պայմաններում կառավարությունների գործունեության ճկունությանն
Թուրքիայում տեղի ունեցած նման մեծ ողբերգության պայմաններում հուզիչ է տեսնել Հայաստանի ցուցաբերած աջակցությունը․ Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի եւ Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթերյան գրառումը Թուրքիայում տեղի ունեցած նման մեծ ողբերգության պայմաններում հուզիչ է տեսնել իր հարեւան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը եւ դրա ստեղծած դրական արձագանքը։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 12-ի և 13-ի ցերեկը, 15-16-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 14-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 4-6 մ/վ: Փետրվարի 13-ին, 15-16-ը սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Փետրվարի 12-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 13-14-ը, 17-ին սպասվում
Ստեփանակերտում 32-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ անասնագոմի առաստաղից կախված վիճակում
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ՝ 2023թ. փետրվարի 11-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մ. Մկրտչյան փողոցում տեղակայված տներից մեկի բակում տեղակայված անասնագոմի առաստաղից կախված վիճակում 1991թ. ծնված Ռուդիկ Դումանյանի դին հայտնաբերելու դեպքի առթիվ: Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի
Ադես, նախրչի Կարոն ու Տիգրան պապը (պատմվածք)
Որքան էլ դաշտ ու հանդում թռչկոտում էի թիթեռավարի, էլի վազում էի տուն։ Ադես քննախույզ հայացքով, բայց ներսում պահած սիրով ու գորովանքով նայում էր ինձ ։ -Ա՛յ բալա ջան,դու մորըդ հեդ դաշտ գնացիր՝ սինձ քաղելու. ընչի՞ ըսման շուդ տուն էգար։ Մերըդ ո՞ւրա։ -Մամաս մնաց դաշտը, ընձի Կարո ձաձան բերեց։ -Չոբան Կարո՞ն։ -Հա,բա էլ ո՞վ։ Ադեիս աչքից
Ինքնապահպանման մարդկային տարրական բնազդն ու մեր ժողովուրդը
Թուրքիան հարուածած վերջին երկրաշարժին պատճառով, ընդամէնը քանի մը վայրկեանի ընթացքին փլուզուեցաւ «թրքական որակեալ շինարարութեան» առասպելը, երբ թուրք կապալառուներու կողմէն կառուցուած նորակառոյց բազմայարկանի շէնքերը քանդուեցան խաւաքարտէ կազմուած կառոյցներու մը նման: Ի դէպ, Թուրքիոյ մէջ վերջին օրերուն 8 հոգի ձերբակալուած է, որոշ շէնքերուն մէջ շինարարական անօրինական փոփոխութիւններ կատարած ըլլալու յանձանքով: Նշեալ այդ չսերտուած փոփոխութիւնները պատճառ նկատուած էին
«Ֆիթչը» վերանայել է Հայաստանի «B+» վարկանիշը. հեռանկարը «կայուն»-ից՝ դեպի «դրական»
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը, վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից փոխելով դեպի «դրական»: Հեղինակավոր վարկանիշային գործակալության զեկույցում նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած են տնտեսության դրական դինամիկան և բարձր տնտեսական աճը, որի վրա դրական ազդեցություն է ունեցել մարդկանց և կապիտալի զգալի ներհոսքը,
Պատարագ եւ Հոգեհանգստյան կարգ Հարություն Շմավոնյանի հոգու խաղաղության համար
Պատարագը մատուցել է Հնդկահայոց հոգեւոր հովիվը
Ճանապարհները Հայաստանում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի, Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի մարզում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից
Ծնողին փոխարինողը
Ասում են՝ մարզիչը մարզիկի երկրորդ ծնողն է։ Պատահում է, որ մարզիչն իր սանի հետ ավելի շատ ժամանակ է անցկացնում ու ավելի շատ բան է իմանում նրա անձնական կյանքի, ուսման ու հետաքրքրությունների մասին։ Մասնագիտության բերումով շատ եմ հավաքական թիմերի ու ակումբների հետ մեկնել աշխարհի տարբեր երկրներ։ Ու ամեն տեղ եղել եմ իրենց սաների նկատմամբ մարզիչների հավասարաչափ,
Հայ դպրոցականները մասնակցել են միջազգային օլիմպիադային և արժանացել մեդալների
Հայ դպրոցականները մասնակցել են Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադային և արժանացել մեդալների։ Օլիմպիադան անցկացվել է 2023 թ․ փետրվարի 1-ից 10-ը՝ առցանց ձևաչափով։ Մասնակցել են 25 պետությունների 1300-ից ավելի աշակերտներ։ Հայաստանը ներկայացրել են 4 ուսումնական հաստատությունների (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, Քվանտ վարժարան, ՀԱՊՀ ավագ դպրոց և Գյումրու Ֆոտոն վարժարան) 7 թիմերի 45 մասնակիցներ։ Մեդալային հաշվարկում մեր
Իրանցիների մի մասը իշխանափոխության 44-ամյակին նախնիներին է տենչում․ ինչո՞ւ
Իրանցիներն այսօր մեծ շուքով տոնեցին 11 փետրվարի 1979 թվականի հեղափոխության տարեդարձը։ Կազմակերպվեցին երթեր և ցուցադրվեցին Իրանի արտադրած նորագույն զինատեսակները։ Մայրաքաղաք Թեհրանի մեծ ցույցի բանախոսն էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ պրն Ռայիսին․ նա թվարկեց իր երկրի նորագույն ձեռքբերումները, դրվատեց պետության առաջնորդի որոշումը՝ համաներում շնորհելու կապակցությամբ, պնդեց, որ ԻԻՀ-ի Սահմանադրությունն ապահովում է կանանց իրավունքը և իր ելույթի
«Հույս ունեմ, որ հաջորդ այցիս բոլորիդ կհանդիպեմ Արցախում, ձեր տներում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամի (ֆոտոշարք)
Պատգամավորն անձամբ ծանոթացավ Բերձորի միջանցքի փակ լինելու հետեւանքներին
Բռնցքամարտի երիտասարդական առաջնության հաղթողները հայտնի դարձան
«Դինամո» մարզական հասարակական կազմակերպության դահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Հայտնի դարձան տղաների եւ աղջիկները հաղթողներն ու մրցանակակիրները, որոնցից կկազմավորվեն գարնանը Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի հավաքականները։ Եզրափակիչ մենամարտերի մեկնարկից առաջ ՀԲՖ փոխնախագահ Սամվել Գասպարյանը հենց ռինգի մոտ մրցավարների հետ յուրատեսակ թռուցկաժողով անցկացրեց՝ հորդորելով մարտերը սպասարկել առավելագույնս արդար ու անկողմնակալ։ «Հիշեք, որ այսօր ավագ
Իրականացվող փոխոխությունները նպատակ ունեն բարձրացնել քաղաքացիների առողջապահական ծառայությունների մատչելիությունը․ Արտակ Ջումայան
Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում է եղել առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։ Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանի հետ նախարարի տեղակալը հանդիպել է մարզի առաջնային օղակի պատասխանատուներին։ Տնօրենների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են առաջնային օղակի աշխատանքներում նախատեսվող նոր իրականացվող ծրագրերն ու փոփոխությունները։ Անդրադարձ է կատարվել առաջիկայում իրականացվող նորարարությունների կարևորությանը։ Արտակ
«Ճակատագրական սխալ կլինի ակադեմիայի կարգավիճակի փոխումը եւ ԳԱԱ ինստիտուտները բուհ տանելը». «Առերեսում»
Բուհերի ուժեղացմանը կարելի է նպաստել, եթե հաստատությունները լինեն առանձին
Ինչո՞ւ է Թուրքիան թույլատրել հայկական մեքենայի մուտքը «Մարգարա» անցակետով և այսչափ գովազդում է այդ իրադարձությունը․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվել։ Հայաստանի շրջափակումը, որը սկսվել է 1993 թվականին և դրսևորվել է Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանի միակողմանի կերպով փակմամբ, շարունակվում է և դեռ շարունակվելու է։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած բեռնատարը Թուրքիայի թույլտվությամբ է մտել Թուրքիայի կողմից փակված սահմանով։ Իսկ ինչո՞ւ է Թուրքիան թույլատրել հայկական
«Հադրութի հերոս Արկոն»
Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրի մշակույթի տանը՝ փետրվարի 10-ին, տեղի ունեցավ «Հադրութի Արկոն» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արկադի Մելիքբեկյանին
Այսօր առաջին անգամ իր հյուրերին ընդունեց լեռնադահուկային հանգստյան գոտին. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր առաջին անգամ իր հյուրերին ընդունեց ՀՀ կառավարության աջակցությամբ ընթացող ներդրումային ծրագրի շրջանակներում բացված Մայլեռ Մաունթին Ռեզորթ լեռնադահուկային հանգստյան գոտին, որը գտնվում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքում (Եղիպատրուշ բնակավայր): Որպես լեռնադահուկային սպորտի երկրպագու կարող եմ ասել, որ Մայլեռը էականորեն տարբերվում է մինչ այս եղած լեռնադահուկային
Պատմությունը ցույց է տալիս, որ հատկապես ճգնաժամային իրավիճակներում առավել հաճախ կանայք ավելի արդյունավետ են գործել․ Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը Մի հետաքրքիր նկատառում. պատմությունը ցույց է տալիս, որ հատկապես ճգնաժամային իրավիճակներում առավել հաճախ կանայք ավելի արդյունավետ են գործել և իրենց պետություններն ու ազգերին դուրս բերել ծանրագույն իրավիճակներից (անկախ ազգությունից և դարաշրջանից): Իմիջիայլոց եթե ուսումնասիրեք, ապա կհամոզվեք, որ նույնը գործում է նաև բիզնեսում: Սակայն մի քանի օրինակ կոնկրետ կին քաղաքական և
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ
Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր: Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ: Նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ծանոթացել նրանց ծառայողական կենսագրությանը, հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով, լսել հուզող հարցերը: Սուրեն Պապիկյանը կարևորել է բրիգադի ծառայությունը խաղաղապահ առաքելություններ իրականացնելիս: Պաշտպանության նախարարն ընդգծել
Շտապ վիրահատության կարիք ունեցող 7 անձ Արցախից Հայաստան է տեղափոխվել
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 11-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Իսկ 1 բուժառու, ով պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել


















































