Օրվա լրահոսը
«Գիտուժ». Գիտությանը վերաբերող արմատական փոփոխություններ իրականացնելու նախագծերը պետք է քննարկվեն շահագրգիռ կողմերի հետ
Գիտության հանրայնացումն ինքնանպատակ չի, այն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի
Արգելել են Մոսկվայում գործող հայկական պարախմբի համերգը. մի քանի օր առաջ ոհմակային ոռնոցներ էին արձակվել խմբի անվան շուրջ. Գագիկ Գինոսյան
Այլևս պատրվակ չունենալով արգելել Հայոց բանակի տոնին նվիրված համերգը, և պատասխանատվությունից, և արգելքը հիմնավորելու անզորությունից, գնացին անմեղսունակ ճանապարհով, հայտարարելով, որ համերգասրահում ական կա տեղադրված:
Պրոհայական գործողությունների համար հայտնվել էր ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում, հիմա նա ՀՀ համար անցանկալի մարդկանց ցանկում է. Քրիստինե Վարդանյան
Չունենք տվյալ Թուրքիայի կամ Ադրբեջանի հակահայ գործչներից որևէ մեկի Հայաստանում անցանկալի անձ լինելու մասին։
Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շահառուների մեծ մասն արդեն ստացել է սուբսիդավորման հավաստագիրը
Պետությունը հավաստագրի միջոցով երաշխավորում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում
Արցախի մասով պետք է շտապել: Սոցիալ-տնտեսական առումով ևս բազմաթիվ խնդիրներ կան և Արցախը միայն իր ռեսուրսներով, բյուջեի վերաբաշխումներով խնդիրը չի կարող լուծել. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի սանձազերծած շրջափակման հետևանքով Արցախում 10 հզ.-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ:
ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Աբովյանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աբովյանի, Գավառի, Թալինի, Ախուրյանի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և
Վստահ եմ, որ ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են թե՛ իշխանությունների, թե՛ Արցախի ժողովրդի համար. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Շրջաններում հանդիպումներից հետո, երեկ հնարավորություն ունեցա շփվելու Ստեփանակերտի մի խումբ բնակիչների հետ՝ լսելու իրենց, ներկայացնելու ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքները։ Վստահ եմ, որ ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են թե՛ իշխանությունների, թե՛ Արցախի ժողովրդի համար։
Սարգիս Բեջանյանը՝ «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Սարգիս Բեջանյանը նշանակվել է «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող․ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Ինչպես են մարդիկ օգտագործել կենդանիներին բուժիչ նպատակներով
Հնուց ի վեր մարդիկ օգտագործել են դեղաբույսերը բուժիչ նպատակներով՝ փոխանցելով մեզ այն բազմաթիվ գիտելիքները, որոնց շնորհիվ երբեմն հնարավոր է լինում խուսափել առողջական տարբեր խնդիրներից։ Սակայն բնության մեջ դեղաբույսերից զատ բուժիչ ազդեցություն ունեն նաև որոշ կենդանիներ։ Սողացող բժիշկները Իհարկե, բժշկությունն առաջին հերթին ասոցացվում է օձի հետ, որին հենց խորհրդանշական դեր է բաժին ընկել։ Հին հունական լեգենդի
Իրանի վրա անօդաչուներով հարձակումը փոքր մասշտաբի գործողություն էր, որն ուղեկցվում էր լրատվական ուռճացմամբ. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Օրն ավարտվեց՝ հաստատելով նվաստիս պնդումն առ այն, որ Իրանի վրա անօդաչուներով հարձակումը փոքր մասշտաբի գործողություն էր, որն ուղեկցվում էր լրատվական ուռճացմամբ. պաշտոնապես հաստատվել է Սպահանում մեկ օբյեկտի խոցում, և նույնիսկ, եթե մի պահ սրան ավելացնենք Ազարշահր քաղաքի ավտոյուղերի արտադրական ձեռնարկությունում բռնկված հրդեհը, որն, ըստ իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության, տեխնածին բնույթ
Հովհաննես Հովսեփյան․ «Ֆեդերացիայի նախագահ գործընկերներս ինձ հավաստիացրել են, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Երեւան ժամանելու են մեծ կազմերով»
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր արտահերթ նիստից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում պատասխանելով ապրիլ ամսին Երեւանում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության նախապատրաստական աշխատանքների մասին հարցին, ասաց․ «Հիմա պլանավորում ենք, թե որ մարզադահլիճում անցկացնել։ Շատ էինք ուզում կրկին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպել, սակայն այնտեղ անցկացվելու է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը եւ, հավանաբար, չի ստացվի։
Վանաձորցիները «Վեոլիա ջրից» կա՛մ ջուր են պահանջում, կա՛մ հրաժարական
Տեւական ժամանակ է` Վանաձորում ջրամատակարարումը կազմակերպվում է, մեղմ ասած, անկանոն գրաֆիկով: Լինում է ժամանակ, երբ Վանաձորի տարբեր թաղամասեր օրեր շարունակ զրկված են լինում ջուր ունենալու հնարավորությունից: Այսօր վանաձորցիները հավաքվել էին Բազում թաղամասի հրապարակում` «Վեոլիա ջրից» պահանջելով լուծում տալ խնդրին. «Ճիշտ է, երբեմն ջուրը կտրել են, երբեմն տվել են, բայց գոնե նախապես զգուշացրել են, հիմա մի
Հայկական ֆուտբոլը 2022-ին
Ինչպես նախորդող տարիներին, այնպես էլ 2022 թվականին հայկական ֆուտբոլը աչքի ընկավ ակնահաճո ձեռքբերումներով և ցավալի ձախողումներով։ Անչափ հետաքրքիր օրացույցային տարի էր՝ լի անսպասելի իրադարձություններով։ Այս հոդվածում ամփոփ կներկայացնենք անցած տարին հայկական ֆուտբոլի համար։ 2022-ի ամենատհաճ անակնկալը, թերևս, ազգային հավաքականի լավագույն ռմբարկու և ավագ Հենրիխ Մխիթարյանի կայացրած որոշումն էր, ըստ որի հայ կիսապաշտպանը պաշտոնապես ավարտեց ելույթները
Լեւոն Արոնյանը պարտություն է կրել
Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ավարտվել է շախմատի Tata Steel Chess ավանդական գերմրցաշարը։ Լեւոն Արոնյանը, որը տեղափոխվել է ԱՄՆ եւ հանդես է գալիս այդ երկրի դրոշի ներքո, եզրափակիչ՝ 13-րդ տուրում կրել է այս մրցաշարում առաջին ու միակ պարտությունը՝ սպիտակ խաղաքարերով զիջելով իրանցի Պարհամ Մոգդուսլուին։ Արոնյանը 6,5 միավորով բավարարվել է 7-րդ հորիզոնականով։ Մինչ այդ, Արոնյանը տարել էր մեկ
Գողացել էր ընդհանուր 3400 դրամի մետաղադրամ
«Լվա ինքդ» ավտոլվացման կետի մետաղադրամներ ընդունող արկղի դուռը հրելու միջոցով բացելով, արկղի ներսից գողացել է 3400 ՀՀ դրամ
Հրեայ ծայրայեղականները հարձակվել են Երուսաղէմի հայերի և Հայոց Պատրիարքարանի վրայ
Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութեան դիւանապետ Հայր Աղան Գոգչեանի ֆեյսբուքյան գրառումը Յունուարի 28-ի ուշ երեկոյեան, երկու հրեայ ծայրայեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթեւեկութեանը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարուածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների աւտոմեքենային: Հայ երիտասարդները մեքենայից իջնելով քաղաքաւարի խօսել եւ հարցրել են. «Ինչո՞ւ էք հարուածում
«Չենք կիսում Փաշինյանի տեսլականը՝ Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ». անցանկալի անձ ճանաչված Նժդեհ Գարագավորյան
Նիկոլ Փաշինյանով չի սկսվում եւ վերջանում վարչապետի պաշտոնն ու պետությունը
Կարեն Գիլոյան․ «Բռնցքամարտում դրական տեղաշարժն աներկբա է ու լրացուցիչ ապացույցների կարիք չունի»
Կայացավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստը։ Օրակարգային հարցերից էին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի՝ 2021/22 թթ․հաշվետվության ներկայացումը, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ տարածքային կառույցների՝ մարզային ֆեդերացիաների հիմնադրումը, ֆեդերացիայի 2023 թվականի գործունեության ներկայացումը, 2023 թ․ ապրիլին Երեւանում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության նախապատրաստությունն ու կազմկոմիտեի ստեղծման նպատակով թեկնածուների առաջադրումը, ՀՀ առաջնությունների, մրցավարության եւ միջազգային մրցաշարերի պատշաճ նախապատրաստության
Երեխաների անդադար պահանջը մեկն էր՝ ուզում ենք գնալ տուն՝ Արցախ. Մեսրոպ Առաքելյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի այս երեխաները 1,5 ամիս դարձել էին մեր առօրյայի անբաժան մասը։ Թեև նրանց ամեն օրն անցավ հագեցած ու շատ հետաքրքիր, բայց միշտ մի բան պակասում էր։ Անխոս, ծնողների կարոտը ակնառու էր, բայց երեխաների անդադար պահանջը մեկն էր՝ ուզում ենք գնալ տուն՝ Արցախ… Այսօր արդեն նրանք Արցախում են՝
«Բոլոր ջանքերը պետք է գործադրվեն՝ խաղաղ լուծումներ գտնելու համար»․ Հռոմի պապը կրկին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր Սուրբ Պետրոսի հրապարակում միացել է հազարավոր երիտասարդներին աղոթելիս։ Նա կրկնել է Լաչինի միջանցքի վերաբերյալ իր կոչը՝ հիշեցնելով, որ Հարավային Կովկասում՝ Լաչինի միջանցքում ծանր հումանիտար իրավիճակ է։ «Ես մոտ եմ զգում բոլոր նրանց, ովքեր ձմռան այս օրերին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Միջազգային մակարդակով բոլոր ջանքերը պետք է գործադրվեն՝ խաղաղ լուծումներ
Անխափան գազամատակարարման պարագայում Արցախում դասերը կվերսկսվեն հունվարի 30-ից
Հարգելի՛ հայրենակիցներ Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի
Ինչո՞ւ Ադրբեջանը մինչև այժմ չի պատժվել ֆոսֆորային զենք կիրառելու համար․ Ջոն Հովելը հրաժարվեց պատասխանից
ԵԽԽՎ պատվիրակ Ջոն Հովելը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ներկայացրեց «Զինված հակամարտությունների շրջակա միջավայրի վրա ազդեցությունը» թեմայով զեկույց, որտեղ ոչ մի արձանագրում չկար այս մասին։
1990-98 թթ. առանց աղմուկ բարձրացնելու բազմաթիվ սփյուռքահայեր են հրավիրվել Հայաստանի պետական համակարգի առանցքային պաշտոններում աշխատելու․ «Իլուր»
Աննա Իսրայելյանի («Առավոտ») հետ հունվարի 28-ի զրույցի ընթացքում «Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի Հայաստան-Սփյուռք միասնականություն փորձագիտական հանձնախմբի անդամ Վահան Զանոյանը, դժգոհելով, որ սփյուռքահայությունն ըստ արժանվույն ներգրավված չի եղել նորանկախ Հայաստանի պետականաստեղծության գործում, որպես դրա ապացույց պնդում է, որ ընդամենը երեք սփյուռքահայեր են պաշտոններ զբաղեցրել Հայաստանի Հանրապետությունում։ Այս պնդումն առաջին անգամ չէ բարձրաձայնվում, եւ դեռեւս
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Եգիպտոսի առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Առանձնազրույցի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Դուք Եգիպտոսի Արաբական Հանրապետության առաջին ղեկավարն եք, որ այցելում է Հայաստանի
Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքի մոտակայքում․ զգացվել է նաև Հայաստանում
Հունվարի 29-ին, տեղական ժամանակով ժամը 18:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է
Ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, Կոտայքի, Արմավիրի, Էջմիածնի, Սիսիանի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արտաշատի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ
Ավտոպահեստամասերի շուկայի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
Հունվարի 29-ին, ժամը 13:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային
Հայ-եգիպտական բարեկամությունը կլինի այն գործոններից մեկը, որի շնորհիվ մեր երկրները կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները․ Վահագն Խաչատուրյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Ձերդ Գերազանցություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո՛ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսի, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավորած պատվիրակության


















































