Օրվա լրահոսը
ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի հայտարարությունը կանադական խորհրդարանում Արցախի շրջափակման թեմայով լսումների վերաբերյալ
Կարևորվել է Կանադայի կողմից Ադրբեջանի վրա միջազգային ճնշման իրականացումը, որպեսզի վերջինս վերջ տա իր ցեղասպան քաղաքականությանը
«Մեզ ոչ մի բան չի կաշկանդել ու չի կաշկանդելու»․ անհետ կորած զինվորի մայր
Մեր երեխաները մարտի դաշտում են կռվել, մենք էլ այստեղ ենք թուրքի դեմ կռվում
«Ստուգումները պետք է նպաստեն հանրակրթության ոլորտի բացերի վերհանմանը և կրթության որակի բարելավմանը». Ժաննա Անդրեասյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի ընթացքում քննարկվել և խորհրդի կողմից հավանության է արժանացել Կրթության տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն
«Բերին մի հատ գազանի մասունք, թե հեսա՝ ԴՆԹ-ն է համընկել»․ հայրը վստահ է, որ որդին ողջ է
Եսիմ որ թվի ողնաշարի կտոր էին բերել։ Պարզել եմ, որ ուրիշ տեղից են դա բերել
Քննարկվել է նաև Եվրոպական հնագիտական խորհրդին Հայաստանի անդամակցության հարցը
Ֆրանսիայի «Կանխարգելիչ հնագիտական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի» հրավերով հունվարի 20-21-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի համակարգողների առաջին համաժողովը: Հայաստանից համաժողովին մասնակցել է ծրագրի համակարգող, ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Համաժողովն անցկացվել է 4 թեմատիկ համաժամանակյա քննարկումներով՝ «Դերակատարների ակտիվացում», «Հաղորդակցություն», «Հանրային մասնակցություն» և «Եվրոպական հնագիտության օրերի ապագան» թեմաներով:
Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ ՀՀ-ի ներկայացված շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձելու մասին պահանջը
Պարտավորեցնելով նրանց ՀՀ-ին փոխհատուցել ընդհանուր շուրջ 2,8 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես կրած իրավաբանական վճարների և այլ ծախսերի հատուցում։
Ինչո՞ւ չեք բացում սահմանը. Կարո Փայլանն այցելել է հայ-թուրքական սահման
Ինչո՞ւ եք հետաձգում այս քայլը, որը հեղափոխություն է անելու տարածաշրջանում
«Այրված տղաներն իրենք են լվացքի մեքենա ճարել, խողովակով ջուր հասցրել»․ զոհված հերոսի հայր
Իրենք են իրենց գլխի տերը եղել։ Անտերության մատնված։
Շրջափակման շարունակման դեպքում պետությունների ընկերակցությունը պետք է դիտարկի բոլոր, այդ թվում՝ միջազգային հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում ռազմական, տարբերակները. Մասիս Մայիլյան
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախկին նախարար, հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի արտաքին գործերի նախարարը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում ունեցած իր ելույթում նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական: Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի
«Վախենում են 20 հոգանոց խորհուրդ ձեւավորել՝ շատ լավ իմանալով, որ բուհի կոլեկտիվը չի անելու իրենց ցանկացածը»․ Ցոլակ Ակոպյան
Ուզում են երկու ամիսը լրանա, ասեն՝ 3 հոգանոց խորհուրդ ենք կազմում, գանք ձեր բուհը լուծարենք
Թեքված խաչքարին նոր կյանք՝ այս անգամ «Լոռի բերդ»-ում
Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցները ուղղել են «Լոռի բերդ» քաղաքատեղի» ամրոցի կիրճում՝ ժայռի ելուստի վրա անկման վիճակում գտնվող խաչքարը։ Հրաչ Մարուքյան ԿԳՄՍՆ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փորձագետ – Քանի որ խաչքարը միակն էր նշված վայրում և նրա շուրջը չկար ոչ տապանաքար, ոչ գերեզմանոց և պահպանված չէր արևելք-արևմուտք տեղադրման ավանդական
ՄԻՊ-ի՞, թե՞ արդարադատության փոխնախարարի պաշտոնը. Նազելի Բաղդասարյանը չի հստակեցնում
«Ինչ վերաբերվում է իմ եղբորը, հասուն քաղաքացի է, ունի իր դիրքորոշումը, իսկ այն թեզերը, որ տարածվեցին իրեն բերման ենթարկելու հետ կապված՝ ոստիկանությունը պարզաբանում տվել է, որ որևէ բան չեն գտել»,- պատասխանեց Նազելի Բաղդասարյանը՝ չցանկանալով մանրամասնել ընտանեկան հարաբերությունները
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աննա Գրիգորյանին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի): Պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ ապահովված չէ պարենային հումքի և սննդամթերքի խաչաձև աղտոտումը բացառող տեխնոլոգիական գործընթացը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը չեն
«Մենք՝ ծնողներս, թոշակ չենք ստանում, արյան գին ենք ստանում»․ հերոսի հայրը մյուս ծնողներին կոչ է անում բացել աչքերը
Մենք մեր տղաներին չենք կարող մոռանալ։ Իսկ այն ծնողը, որը մոռացել է եւ նստած սպասում է այդ թոշակին, թող դա լինի թոշակ։
ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
26 հունվարի, 2023 թ․, Երևան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում այսօր բացվեցին տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիաներ, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել արդյունավետ ու ժամանակին համընթաց։ Ծրագիրն իրականացնելու համար Պոլիտեխնիկական համալսարանը համագործակցել է Team Telecom Armenia-ի հետ։ Ընկերությունը նվիրաբերել է բարձր տեխնիկական պարամետրերով 200 համակարգիչներ, որոնք ուսանողներին թույլ կտան օգտագործել նոր սարքավորումների
Մի շարք դեղամիջոցների դեֆիցիտը մեղմելու համար` դրանք կարող են ներմուծվել առանց գրանցման
Մենք մի շարք որոշումներ ենք ընդունել, մինչև որ հարցը արտադրություններում կկարգավորվի: Հնարավորություն ենք ընձեռել եվրոպական արտադրության մի շարք դեղամիջոցներ, որոնց դեֆիցիտը հաստատված է, ներմուծել Հայաստան՝ առանց գրանցման պահանջի։
Պորտուգալիայում ևս Թումո կենտրոն կբացվի
Պորտուգալիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի երկրի պատմական կենտրոններից մեկում՝ Կոիմբրայում, որտեղ նաև գտնվում է Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը։ Կենտրոնը կլինի քաղաքի համար խորհրդանշական հին փոստային շենքում, որից 2000 քմ տարածք կվերանորոգվի կրթական ծրագիրը գործարկելու համար։ Թումո Կոիմբրան հնարավորություն կընձեռի 1500 երիտասարդների ստանալ անվճար կրթություն ութ հիմնական ուղղություններով՝ 3D մոդելավորում, անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, երաժշտություն, գրաֆիկական
Նմանը չունեցող էկոգյուղ Ամասիայի ձորերում․ այն պատրաստ կլինի 63 ամսում
Ջրաձորցիներից ոմանք նշում են, որ գյուղի տեղափոխման մասին խոսակցությունները իրենց տարիքից մեծ են, կապրեն, տեսնեն՝ կիրագործվի՞ երազանքների գյուղի կառուցումը, թե՞ ոչ։ Ըստ նրանց, տարեց սերնդի ներկայացուցիչները շատերը մահացել են՝ չտեսնելով գյուղի տեղափոխումը։
Եթե հանկարծ պարզվի, որ կառավարության նիստում հնչած վարկածին 180 աստիճան հակառակ բան է եղել, մենք դրանով կաշկանդված չենք. Փաշինյան
Սպան փորձել է, այսպես ասած, վառել, հետո դիզվառելիք է փնտրել, ուզել վարորդներից, որից հետո, չգիտես ինչու, որոշել է, որ բենզինն ավելի հարմար է։ Վկան տեսել է այդ բենզինի տարան, սպայի հագուստը և նաև տարածքը բռնկված վիճակում: Այդ ամեն ինչն այս պահին հիմնավորվում է»:
Տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում ուսումնասիրություն իրականացնել՝ կարգադրվել է կայազորների դատախազներին
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող այն քաղաքացիական շենք-շինություններում և կացարաններում, որտեղ 2020 թվականին և 2022 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով տեղակայվել են զինվորական անձնակազմերը: Զինվորական դատախազը, մասնավորապես, կարգադրել է Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության
Միջազգային քրեական տրիբունալ՝ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի կողմից կատարված հանցագործության համար․ ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց
Վեհաժողովում սուր քննադատություն հնչեց Ռուսաստանի նկատմամբ, հայտարարություններ հնչեցին «Ռուսաստանն ագրեսոր է, Ուկրաինան զոհ» բովանդակությամբ։
Մարզային 2 քաղաքներում համալրվել են նոտարների թափուր մնացած հաստիքները
Արդարադատության նախարարի հրամաններով համալրվեցին ՀՀ մարզային քաղաքներում տևական ժամանակ թափուր մնացած նոտարների հաստիքները։ Հունվարի 25-ից Նարե Վարդանյանը նշանակվել է Տավուշի մարզի նոտարական տարածքի նոտար (նստավայրը՝ քաղաք Նոյեմբերյան), իսկ Լուսինե Սանթոյանը՝ Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար (նստավայրը՝ քաղաք Վայք)։ Նոր նշանակումները բխում են Արդարադատության նախարարության հանձնառությունից շարունակաբար բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը ոչ միայն Երևանում,
«Բա երկրի ղեկավարն ասում էր՝ «ժողովո՜ւրդը, ժողովո՜ւրդը»․ ումի՞ց էին վախենում, այս ծնողների՞ց»
Կամ, որ ասում են օրինական պահանջ են ներկայացրել ծնողներին, ի՞նչ օրինականություն նկատի ունեն
«Թումո» կենտրոնները և «Թումո տուփերը» հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի իրականացրած «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագրին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները և առաջիկա անելիքները: «Այս ծրագիրը մեկ այլ՝ շատ կարևոր և խոշոր նախագծի հատված է, որով փորձում ենք որակյալ կրթական ծառայությունները՝ ներառյալ ոչ ֆորմալ կրթությունը, ինչպիսին իրականացնում է «Թումոն», դարձնել հասանելի Հայաստանի բոլոր
Մի քանի հարյուր միլիոն դրամի գործարքներ են կատարվել Սեյրան Օհանյանի օգնականի՝ Արթուր Առաքելյանի անվամբ․ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վերաբերյալ նիստն էր
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հերքում է, որ դատական նիստում նշված գույքն իրեն է պատկանում
Կադրային փոփոխություններ դատախազությունում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ հունվարի 19-ի, 23-ի, 24-ի և 25-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Գլխավոր դատախազը ստորագրել է պաշտոնից ազատման հետևյալ հրամանները՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Մանուկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ,
Ավելի քան 18,000 տոննա կենսական նշանակության ապրանք կմակատարարվեր Արցախ, եթե չլիներ շրջափակումը
Հունվարի 26, Լաչինի միջանցքի շրջափակման 46-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 15 տեղեկագրի 25.01.2023թ. դրությամբ՝ 12 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 169 երեխա ծնվել է շրջափակման մեջ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների
«Այսօր դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցվեցին հենց կառավարության մեղքով». Էմիլ Ամիրխանյան
«ՄԻԵԴ-ը մի քանի տեղ շեշտադրումներ է կատարել, որ կառավարությունը այսինչ, այնինչ հանգամանքը չապացուցեց, հետեւաբար արձանագրում եմ խախտում: Ինչ է ստացվում՝ կառավարության անգործության հետեւանքով կայացվում է ՀՀ-ի դեմ վճիռ եւ նույն կառավարությունը դիմում է ԲԴԽ՝ մեղավոր հանելով հենց դատավորին և, ըստ էության, միջնորդելով, որ կարգապահական պատասխանատվության ենթարկվի»:
Ադրբեջանը նպատակ ունի նաև խափանել խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 000 աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ արդեն մահացած է տեղափոխված 10 ամսական փոքրիկին հնարավոր չի եղել վերակենդանացնել
Շրջանառվող լուրերը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացել, չեն համապատասխանում իրականությանը: Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՇՕ բրիգադով մեր կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ: Չնայած այդ հանգամանքին՝ Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում մեր մասնագետները մեկ ժամից ավելի կատարել են վերակենդանացման բոլոր միջոցառումները, սակայն, ցավոք, փոքրիկին հնարավոր չի եղել


















































