Օրվա լրահոսը

Ստեփանակերտում գազի մատակարարումը կվերականգնվի, շրջաններում՝ կդադարեցվի՝ էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված

Այսօր՝ ժամը 15:00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել: Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները: ԱՀ տեղեկատվական շտաբ

Գյումրեցիների յուրահատուկ հումորը՝ թավշյա 5 տարում 5 մարզպետ փոխելու մասին

Օգտատերերից մեկն էլ նշել է․ «Մենք գործում ենք․ «Նոր տարի, նոր մարզպետ» կարգախոսով։

«Բերետներն ասել են, որ վարչապետի «փայերով» են եղել Եռաբլուրում ու հրամանը ստացել են «վայբերով»․ Գարիկ Գալեյան

Ումի՞ց՝ չի կարող ասել։ Ինչ-որ չաթ ունեն, որով խոսում են իրար հետ։

«Հիշեք մեր գազի մասին». այն, ինչ տեղի ունեցավ Պատգամավորների պալատում, բացատրում է, թե Իտալիայի համար ինչ է նշանակում էներգետիկ կախվածությունը ոչ այնքան ժողովրդավարական պետություններից. L’Espresso

Այսօր ադրբեջանական ներդրումները համարժեք են ռուսականին, և հեռանկարում դրանք կարող են արագ աճել, քանի որ, ի տարբերություն ալժիրցիների, նրանք ունեն ավելի լավ ենթակառուցվածքներ։ Ինչո՞ւ հրաժարվել «հանգույց» դառնալու մեծ ապագայից: Լավ հասկացողին՝ քիչ բառեր։

Գեղարքունիքի մարզպետը չխոսեց հրդեհված կացարանի պայմանների մասին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվեց ասել, թե ի վերջո, ինչ վիճակում են հայտնաբերվել զոհված 15 զինծառայողները:

Մինսկի խումբը վաղուց գործող մարմին չէ, բայց ԱՄՆ-ը շարունակում է աշխատանքը բոլոր ձևաչափերով. Նեդ Փրայս

Եվ մենք կարծում ենք, որ կարևոր է, որ մենք շարունակենք սերտորեն համագործակցել մեր եվրոպացի գործընկերների հետ ԵԱՀԿ-ի միջոցով, ինչպես հարկն է, ուղղակիորեն կողմերի հետ, եթե և երբ դա արդյունավետ է: Մենք արել ենք այդ բոլոր բաները և կշարունակենք անել այն, ինչը կարծում ենք արդյունավետ՝ կայուն խաղաղություն հաստատելու և լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է Փրայսը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-31-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը, 30-ի

Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարարի ընտանիքի ընկերության հետ. Civilnet

Civilnet. Բարձրաստիճան ՔՊ-ականների, նրանց ընտանիքների հետ փոխկապակցված տարբեր ընկերություններ շարունակում են պետության հետ գնումների պայմանագրեր կնքել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանի ընտանիքին պատկանող «Շինկարկաս» ընկերությունը դեկտեմբերի 6-ին 67 մլն դրամի (ավելի քան 170 000 դոլար) համաձայնագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ։ Համաձայնագիրը կնքվել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար։

«ՀՀ-ում բուժաշխատողների էթիկայի կանոնների ընդունումը պետք է համարել շատ կարեւոր եւ դրական քայլ»

«Առավոտը» զրուցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության վարչության պետ Լորանս Լվոֆֆի հետ։ – Տիկին Լվոֆֆ, խնդրեմ ներկայացրեք այն նախագիծը, որն իրականացրել է Եվրոպայի խորհուրդը Հայաստանում կենսաէթիկայի ոլորտում։ Տեղյակ եմ, որ ՀՀ-ում Կենսաէթիկայի եւ առողջապահական իրավունքի եվրոպական չափանիշների վերաբերյալ դասընթաց է իրականացվել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցների համար։ – «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության

Քյարամյանը հաստատեց Փաշինյանի վարկածը

Բոլոր հարցաքննված վկաները ուղիղ վկայում են, որ ի սկզբանե առաջ քաշված` վառարանը բենզինով վառելու վարկածը հիմնավորվում է։ Ասեմ ավելին` 2 օր առաջ օրապահը, որ անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը։

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները. ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ նա խախտել է քաղաքացու հիմնարար իրավունքները։ Բարձրագույն դատական խորհուրդ

«Խուդինյանն իմ հետ հավասար հայհոյանք էր տալիս այդ հրաման տվողին, ո՞նց կարող է նման բան լինել»․ հերոսի հայր

Սեպտեմբերի 23-ին ես անձամբ եմ հետը խոսել այն մասին, թե ով է հրաման տվողը։

Ընդամենը երեք շաբաթվա ընթացքում ՏՏ հսկաները և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված այլ ընկերություններ աշխատանքից ազատել են գրեթե 50,000 աշխատակցի

«Ամերիկայի ձայն». Spotify երաժշտական ծառայությունը հայտարարել է մոտ 600 աշխատակիցների կրճատման մասին՝ ընկերության աշխատակազմի մոտ 6 տոկոսը։ Նախկինում Google-ը հայտարարել էր 12 հազար մարդու աշխատանքից հեռացնելու մասին: Նմանատիպ քայլերի են դիմել Microsoft-ը, Amazon-ը և այլ ՏՏ հսկաներ։ Վերջիններիս ղեկավարներն իրավիճակը բացատրում են արտաքին տնտեսական պատճառներով: Google-ի և նրա մայր ընկերության Alphabet-ի ղեկավար Սունդար Պիչայը գրել

«Համաձայնեցման վարույթի կարգով» քննված գործով բողոք է բերվել

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսգրքում «Համաձայնեցման եւ համագործակցության վաույթները» գլխում( 45.1) ներկայացվեց համաձայնեցման վարույթ կիրառելու հիմքերը: Օրենքով ամրագրվեց՝ դատարանը համաձայնեցման վարույթ կիրառում է ոչ մեծ, միջին ծանրության կամ ծանր հանցագործության մեջ մեղադրվող ամբաստանյալի միջնորդության հիման վրա: Ամբաստանյալը համաձայնեցման վարույթ կիրառելու միջնորդություն կարող է ներկայացնել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչեւ

Զորանոցի հրդեհի գործով նոր մեղադրյալներ կներգրավվեն

Անընդհատ հանրությանը կներկայացնեն կատարվող քննության բոլոր ստուգվող վարկածների ուղղությամբ, որպեսզի քննության ընթացքում չունենանք սև խոռոչներ, ասեկոսեներ, բամբասանքի մակարդակի փորձագիտական կարծիքներ:

Հայաստանում ևս ֆուտբոլն ամենատարածված մարզաձևն է, և ենթակառուցվածքի զարգացման, ներդրումների խնդիր կա. Ալեն Սիմոնյանը՝ Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին

Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին է փոխանցվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկը՝ առաջիկայում Հայաստան-Կատար ազգային հավաքականների ընկերական խաղ անցկացնել: Առաջարկը սիրով ընդունվել է:

Մի՞թե ռուսները հերթական անգամ մեզ ապացուցում են, որ իրենց վրա հույս դնել չի կարելի

Մինչեւ Արցախյան 44-օրյա պատերազմը Հայաստանում կարծիք կար, որ Ռուսաստանը ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ Հայաստանի եւ դրանց չանդամակցող Ադրբեջանի փոխհարաբերության հարցում լոյալ՝ արդարացի վերաբերմունք է ցուցաբերում, սակայն այդ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո՝ մինչ այս պահն ընկած ժամանակահատվածը, այդ կարծիքը կարծես այնքան էլ չհաստատվեց, քանզի Ռուսաստանը կարծես թե ավելի շատ պրոադրբեջանական եւ պրոթուրքական քաղաքականություն է վարում:

«Վստահ եմ՝ կարդարացնեմ ձեր բոլոր սպասելիքները»․ Շիրակի նոր մարզպետը Մուշեղ Մուրադյանն է

Նազելի Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց իր մարզպետ եղած ժամանակ կառավարության հետ փոխգործակցության համար. «Ինձ վստահված ժամանակահատվածում պատասխանատվությամբ կրել եմ այս կոչումը: Ես վստահ եմ, որ այն շարունակական ծրագրերը, որ մեկնարկել են մարզում, ի կատար կածվեն: Թող որ այն ծրագրերը, որոնք միտված են երկրի բարօրությանը, բավարար քաղաքական կամքով եւ պետական մտածողությամբ շարժվեն առաջ»:

Եվրոպայի խորհուրդը սկսել է հանդուրժել որոշ իր անդամների փոխակերպումը ճնշող ռեժիմների: Պետք է կոտրենք փոխզիջումների եւ երկակի ստանդարտների այս շղթան. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել «Եվրոպայի խորհրդի ռեյկյավիկյան գագաթնաժողովը. արժեքների շուրջ համախմբված՝ արտասովոր մարտահրավերներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ: «Պարո՛ն նախագահ, Այսօր շատ երկրներ կանգնած են ժողովրդավարության եւ անվտանգության միջեւ դժվարին ընտրության առաջ: Նման իրավիճակում նկատելի է, որ մեր քաղաքացիները Եվրոպայի խորհրդից

Եկատերինբուրգում հետապնդում է սկսվել հաջակցություն Արցախի ցույց կազմակերպած ակտիվիստների դեմ

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարել է, որ աջակցություն կցուցաբերի Մասիս Նազարյանին և Էլեն Կիրակոսյանին՝ Եկատերինբուրգի դատարանի «կանխակալ վճռի» համար: 

Հայաստանում պահանջված երիտասարդ սոպրանոն առաջին անգամ բեմ է դուրս եկել Իտալիայում

Կարելի է պատկերացնել այն դժվարությունները, որի միջով անցնում են  արվեստագետները, հատկապես նոր-նոր կարիերա սկսողները, քանի որ Հայաստանում այդպես էլ չի կայանում պրոդյուսերի ինստիտուտը։ Փոխարենը ունենք, այս դեպքում՝ վոկալ հիանալի դպրոց, որի որոշ ներկայացուցիչներ ցանկալի ու սպասված հյուր են հեղինակավոր թատրոններում ու նվագախմբերում։ Ասում են, որ երգչական ձայնը տրվում է ի վերուստ, բայց այն տարիների աշխատանք

Կառավարությունը կփոխհատուցի Ջերմուկում տուժած տնտեսավարողների 4 ամսվա էլէներգիայի ու գազի ծախսը

Կառավարությունը 100 %-ով կփոխհատուցի Ջերմուկում 2022թ սեպտեմբերին ռազմական գործողություններից տուժած տնտեսվարողների 4 ամսվա կոմունալ ծախսերը:

«Շրջափակումից ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի տնտեսությունն է վնասներ կրում»

«Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով հոդվածների շարք Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում Արցախի բնակիչները,

Մենախոսություն երկու ձայնով

Եղբորս` 44-օրյա պատերազմում անմահացած Արամ Արզումանյանի եւ մարտընկերների վառ հիշատակին Սովորականի պես օրը լուսանում է, սովորականի պես մթնում։ Ժամերն արթնանում են ու քնում։ Եվ ես հոգնում եմ այս անվերջ կրկնվող կյանքից։ Ժամանակի անիմաստ ընթացքից։ Լուրերի անիմաստ թողարկումներից։ Դրսում գույներ են, տարվա եղանակներն են իրար հետ կռիվ տալիս, իսկ դու լուռ ես։ Ծանր է այդ լռությունը։

Հայաստանը կարևորում է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելը. Փաշինյան

LՂ հայությանն իրենց տներից արտաքսելը Ադրբեջանի միակ նպատակը չէ, այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի խափանել նաև խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում:

Միջազգային հանրությունը, այո՛, պատասխանատվություն ունի. Ադրբեջանն իրականացնում է հատուկ հանցավոր քաղաքականություն. Գեղամ Ստեփանյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել բանախոսությամբ «Արցախ. 44-օրյա շրջափակում» խորագրով Արցախի բարեկամների հեռավար հավաքին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031