Օրվա լրահոսը

Սա Հայաստանի դեմ ուղղված հստակ զավթողական ծրագիր է, որը հնարավոր է կանխել միայն աշխատելով. Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Դեկտեմբերի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում միայն Ադրբեջանի պետական լրատվական «Azertag» գործակալությունը հրապարակել է  24 նյութ (մյուս լրատվական աղբյուրներին չեմ անդրադառնում), որոնցում Հայաստանի Հանրապետության տարածքը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։ Նյութերի վերլուծությունը տալիս է հետևյալ պատկերը՝ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ դեկտեմբերի 18-23-ը ​🟦 Երևանում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 🟦 Մարզերում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 19-23-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Սա է իրական ազատագրումը, ոչ թե ՀՀ քաղաքացիների վրա հարձակումը. Վարուժան Գեղամյան

Քարտեզի վրա մանուշակագույնով նշված են այն տարածքները, որոնք Ադրբեջանը գրավել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ առնվազն ավելի քան 300 քառակուսի կիլոմետր։

«Վերահաստատում ենք մեր անսակարկ ու անվերապահ հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն». հայտարարություն

Թեև վստահ չենք, որ տվյալ հրապարակման մեջ արտահայտված տեսակետը արտացոլում է Թեմական խորհրդի բոլոր անդամների ամբողջական կամքը, այնուամենայնիվ անհրաժեշտ ենք համարում այս առթիվ հրապարակավ հայտնել մեր անհամաձայնությունը նշված կայքում արտահայտված մտքերին։

Ադրբեջանից այսօր Հայաստան է ուղարկվել AI-95 բենզինով լի 22 վագոն

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) Հայաստան է մատակարարել տեղական արտադրության նավթամթերքի առաջին խմբաքանակը՝ AI-95 բենզինով լի 22 վագոն: Այս մասին հայտնում է Trend-ը: 1220 տոննա AI-95 վառելիքը Ադրբեջանի երկաթուղիների բեռնատար գնացքով Բաքվի բեռնատար կայարանից ուղարկվել է Բոյուկ Քեսիկ կայարան։ Այնտեղից բեռը Վրաստանի տարածքով կտեղափոխվի Հայաստան։ Հիշեցնենք՝ ադրբեջանական նավթամթերքի արտահանման մասին պայմանավորվածությունը ձեռք

Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը» հասել է ավարտին. մեղադրողը ցմահ ազատազրկում է պահանջել

«Տեղի ունեցողը ես չեմ ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային». Ռուբեն Վարդանյան

Սրբազան պայքարի աջակիցներ Լուսինե Գրիգորյանին և Արթուր Դեմիրճյանին ոստիկանություն են տանում Հրապարակում ցույցի համար

Սրբազան պայքար. Սրբազան պայքարի աջակիցներ Լուսինե Գրիգորյանին և Արթուր Դեմիրճյանին տեղափոխում են Կենտրոնի Ոստիկանության բաժին՝ Հանրապետության Հրապարակում ակցիա իրականացնելու համար:  

Ընդդեմ Երևանի պետական համալսարանի

Օգոստոսի 25-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (նախագահող դատավոր՝ Հ. Ջալալյան) է դիմել Խաչիկ Աբաջյանն ընդդեմ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի` «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի 10.07.2025 թ. թիվ 128/53-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասին հայցապահանջով։ Հոկտեմբերի 24-ին դատարանը որոշել է՝ հայցվորի ներկայացուցիչ Ս.Մադաթյանի միջնորդությունը՝ հայցի առարկայի

Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները: Անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին: Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել

ՀՀ կառավարությունն անգամ չի դիմում միջազգային այն մարմիններին, որոնք կարող են այդ հարցում գոնե ինչ-որ բան անել. Լարիսա Ալավերդյան

Կառավարության ներկայացուցիչը մոտենալով ցույցի մասնակից ծնողներին՝ ի թիվս այլնի ասաց, որ կատարվում են քննչական գործողություններ, որոնց մասին ոչ թե ինքը պետք է խոսի, այլ քննչական կոմիտեն: Հավելեց, որ ներկա պահին որոնողական աշխատանքներ չեն կատարվում.

Պարզ է դառնում, որ դեկտեմբերի 18-ին հրավիրված Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստն անվավեր է, իսկ 2021 թ.-ից հետո այս մարմնի կայացրած որոշումները կարող են դիտարկվել ոչ իրավաչափ. եպիսկոպոսաց հայտարարություն

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Եկեղեցու ներկայիս գործադիր իշխանության մարմնի 2025թ. դեկտեմբերի 18-ին հրավիրված նիստն անվավեր ճանաչելու վերաբերյալ Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Գերագույն Հոգևոր Խորհրդի մի շարք անդամների տեղեկացրել է, որ Հայրապետական տնօրինությամբ դադարեցրել է Գերագույն Հոգևոր Խորհրդի (այսուհետ՝ ԳՀԽ) կազմում նրանց լիազորությունները` չնշելով հիմքերը և պատճառները։ Սրբազանների մի մասը ԳՀԽ անդամ է

«Փակեք էդ խանութը։ Մինչեւ անձնական թույլտվությունս չլինի՝ էդ խանութը պիտի չբացվի»․ Նիկոլ Փաշինյան

«Էս կանխիկի հարցը պիտի լուծենք։ Ժողովուրդ, ինչների՞ս է պետք կանխիկ փողը, մի հատ կարա՞ք բացատրեք։ Ի՞նչ են անում մարդիկ կանխիկով՝ կաշառք են տալիս, ստվերային առեւտուր են անում․․․ Ի՞նչ պոզիտիվ բան կա, որ չեն կարող անել անկանխիկով․ ծննդին նվեր փո՞ղ տալ, հնարավոր է՝ տեղում հավելվածով փոխանցում ես»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Առկա է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համար նոր շենք հատկացնելու/կառուցելու անհրաժեշտություն. ՄԻՊ-ը շեշտում է՝ խնդիրը պետք է լուծել շուտափույթ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 17-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Քրեակատարողական հիմնարկի պետ Վահան Նասոյանի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները։ Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու

Անհատական դիմումներն աճում են. ՍԴ-ն մերժեց նախկին ԳԽ պատգամավորի անհատական դիմումը

1990-1995 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածում առկա է բացթողում, քանի որ դրանով կարգավորված չէ դատական ակտով նշանակված տուգանքի վճարման վերաբերյալ իրավակարգավորումը սնանկ ճանաչված անձի դեպքում, այդ պատճառով էլ հակասություն է առաջանում Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու իրավունքների, ազատությունների եւ արժանապատվությունն ապահովող հոդվածների հետ։ Մեխակ Գաբրիելյանը 2025 թ.

Տեղեկատվական պատերազմը կարող է վերածվել քաղաքացիական իրական բախումների

Եթե նրանք ստիպված պետք է դուրս գան ընդդեմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ու ընդդեմ Ամենայն Հայոց Հայրապետի, ապա ինչո՞ւ պետք է հայ ժողովուրդը պետք է անսա նրանց կոչերին ու մեղսակից դառնա նրանց այդ աններելի մեղքին։ Իրավապահները նույնպես պետք է զգույշ լինեն, որպեսզի իրենց ծառայության բերումով այդ անջնջելի մեղքի մեջ չթաթախվեն։

Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան: Պետք չէ վախենալ մահից կամ փորձել «հաղթել» նրան. Ռուբեն Վարդանյան

Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ. Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից

Դեսպան Մկրտչյանը կոնգրեսական Նյուհաուզի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ գինեգործության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դեկտեմբերի 17-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ, գինեգործության հանձնաժողովի համանախագահ Դանիել Նյուհաուզի հետ։ Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները, Հայաստանի գինեգործական ավանդույթների և ներկա հնարավորությունների վերաբերյալ համատեղ միջոցառման անցկացման հնարավորությունը։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Անհնար է արցախցիների վերադարձի հարցը եւ «հորինված ինչ-որ Արեւմտյան Ադրբեջանի հարցը» միեւնույն հարթության մեջ դիտարկելը․ Սամվել Շահրամանյան

Սամվել Շահրամանյանը հայտարարեց՝ իրականությանը չեն համապատասխանում հայտարարությունները, թե ՀՀ-ն երբեք չի ճանաչել Արցախի անկախությունը

Կանգ առեք։ Վտանգել հայոց եկեղեցին՝ կնշանակի վտանգել Հայաստանը. Անահիտ Քնարյան

Մեկը Եկեղեցու և Աստծո սպասավորն է, մյուսը՝ Պետության։ Եվ նրանց ճանապարհները զուգահեռ են՝ չեն խաչվում։

ՍԴ դիմած կենսաթոշակառուն կարծում է, որ Վճռաբեկ դատարանին բացարձակ իրավունք է վերապահվել որոշում կայացնելիս ղեկավարվել իր «հարմարավետության» համաձայն

Սահմանադրական դատարանում առկա դիմումի համաձայն՝ օրենսդիրը Վճռաբեկ դատարանին իրավունք է վերապահել ինքնուրույն որոշելու եւ գալու հետեւության, թե դատարան բերված վճռաբեկ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար են վարույթ ընդունելու համար, թե՝ ոչ։ Սահմանադրական դատարան դիմած Հովհաննես Գասպարյանը խնդրել էր իրեն ազատել պետական տուրքի վճարումից՝ պատճառաբանելով, որ թոշակառու է, իր միակ ապրուստի միջոցը կենսաթոշակն է։ Հովհաննես Գասպարյանը դեկտեմբերի

Քանի դեռ չեն հաղթահարվել հումանիտար խնդիրները, չենք կարող խոսել խաղաղությունից. Ռուզաննա Ստեփանյան

րեկ բոլորս հերթական ամոթն ապրեցինք, երբ մեր հայրենակիցը՝ Վիգեն Էուլջեքջյանի կինը դիմեց Մեհրիբան Ալիեւային՝ խնդրելով ներում շնորհել իր ամուսնուն: Պետություն ունեցող երկրի հայ կինը դիմում է ոչ թե կառավարության շենքում նստածին, այլ Մեհրիբան Ալիեւային…

Դավիթ Համբարձումյանի և նրա աջակիցների դեմ ճնշումները շարունակվում են. փաստաբան

Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը Տեղեկացնում ենք, որ Դավիթ Համբարձումյանի և նրա աջակիցների դեմ ճնշումները շարունակվում են։ Այսպես, Մի քանի օր է, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցների կողմից իրականացվում են ակտիվ գործողություններ՝ Դավիթ Համբարձումյանի աջակիցներին «զրույցի» կանչելու և տարաբնույթ խոսակցություններ վարելու համատեքստում , ինչն ակնհայտորեն կրում է քաղաքական ճնշման, անձանց վախեցնելու և հաշվեհարդարի բնույթ։ Այդ

Ամենայն հայոց կաթողիկոսի կողքին կանգնած նվիրյալները նույնիսկ իրենց կյանքի գնով կպաշտպանեն Մայր Աթոռը. Տեր Զարեհ

Միայն մեր անհանգստությունն այն է, որ մեր ժողովուրդը չտրվի սադրանքների ու չգնա ծայրահեղ քայլերի. Տեր Զարեհ

Ինչպե՞ս եք պատկերացնում սոսկ մի քանի հարյուր մարդկանց մասնակցությամբ և ուժային կառույցների աջակցությամբ Վեհափառ Տիրոջը հրաժարականի պահանջ պարտադրելու առնվազն իրավաչափությունը. Գևորգ Դանիելյան

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Անկախ իրական շարժառիթներից, որոնցով ուղղորդվում են առանձին փոքրաթիվ հոգևորականներ՝ միանալով Վեհափառ Տիրոջը հրաժարական պարտադրելուն, անպատասխան են մնում հետևյալ էական հարցադրումները՝ – Դուք գիտեք, որ Վեհափառ Տերը ի պաշտոնե ներկայացնում է ողջ հայությանը, ըստ այդմ էլ նրա ընտրությանը համամասնորեն մասնակցում է սփյուռքը: Գիտեք նաև,

«Հիբրիդային սպառնալիքներն» ու իշխանության SOS ազդանշանը

Սկիզբը՝ այստեղ Ինչի է հանգեցնում Ալիեւի բոլոր քմահաճույքների հետ հաշվի նստելը, Ադրբեջանի պահանջները Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային կետեր դարձնելը Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանին ուղղված տարբեր պահանջների բավարարման ֆոնին անգամ, Բաքվից հարկ են համարում Հայաստանի եւ այլ կառույցների հետ ընդունված փաստաթղթերի առնչությամբ հրապարակային հայտարարություններ անել ու քննադատել: Պարզվեց, վերջերս Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը

Զերծ մնալ արտաքին թելադրանքով գործող Փաշինյանի հրահրած և մի շարք եպիսկոպոսների ձեռամբ Եկեղեցու դեմ իրականացվող քայքայիչ գործողություններին մասնակցելուց. ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը կոչ է անում հայ հանրությանը զերծ մնալ արտաքին թելադրանքով գործող Նիկոլ Փաշինյանի հրահրած և մի շարք եպիսկոպոսների ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող հակասահմանադրական և քայքայիչ գործողություններին մասնակցություն ունենալուց։ Այս գործողությունները նպատակ ունեն պառակտելու և մասնատելու 1700-ամյա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հազարամյակներով հայ ժողովրդի ինքնության պահպանման ամենակարևոր ինստիտուտը։ Գոյութենական վտանգներով լի

«Այո, Կամո Վարդանյանը եւս կար այդ նախնական ցուցակում»․ Սամվել Շահրամանյան

Սամվել Շահրամանյանը հավելեց, որ հնարավոր է նաեւ մասնակցի Մայր Աթոռում կայանալիք հավաքին

Երեկ հայտարարություն տարածած 10-ը եպիսկոպոսներին հորդորում եմ հրաժարվել այսօր Մայր Աթոռում ծրագրվող սադրանքին մասնակցելուց. Հայկ Իգնատյան

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հոգևոր խորհրդի անդամ Հայկ Իգնատյանի ֆեյսբուքյան գրառումը Հորդորում եմ երեկ հայտարարություն տարածած 10-ը եպիսկոպոսներին` հրաժարվել այսօր Մայր Աթոռում ծրագրվող սադրանքին մասնակցելուց և մեր ժողովրդին պառակտելու՝ իշխանությունների գործիքը լինելուց: Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ՝ ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի:

Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարի ժամկետով

«Փաստինֆո». Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա՝ շտաբի պետ նշանակված սպա Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց ազատազրկման։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հրապարակել է Գրիգորյանի վերաբերյալ դատավճիռը՝ դատապարտելով Գրիգորյանին ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։ Նշանակված պատժին հաշվակցվել է նաև Գրիգորյանի՝ 11 ամիս 1 օր անազատության մեջ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031