Օրվա լրահոսը
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը բավարարել է Ռուբեն Բաբայանի դիմումը Դիտորդ մարմնում իր անդամակցությունը դադարեցնելու մասին
Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը 2025թ․ դեկտեմբերի 16-ի նիստում քննել եւ բավարարել է ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Բաբայանի դիմումը Դիտորդ մարմնում իր անդամակցությունը դադարեցնելու մասին։ Դիտորդ մարմինը շնորհակալություն է հայտնում պարոն Բաբայանին՝ տարիների արդյունավետ համագործակցության համար։ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին
Արցախի թեմի առաջնորդը եւ ազատազրկված արքեպիսկոպոսները դուրս մնացին Գերագույն հոգեւոր խորհրդից
Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ խորհրդից դուրս են մնացել ինչպես Արցախի թեմի առաջնորդը, այնպես էլ Բագրատ, Միքայել եւ Արշակ Արքեպիսկոպոսները:
Միացյալ Թագավորության դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրություններին ընդառաջ իրականացվող աշխատանքներով
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 18-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Նորանշանակ դեսպանը հետաքրքրվել է 2026-ին սպասվող հերթական ընտրություններին ընդառաջ ԿԸՀ իրականացվող նախապատրաստական աշխատանքների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքից։ Դեսպան Քոուլը ԿԸՀ-ին է հաղորդել իրենց պատրաստակամության մասին՝ հարկ եղած դեպքում ԿԸՀ-ի կարիքների հիման վրա ձևավորված
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում քաղաքացիների մի մասը գոչում է «Վեհափառ, Վեհափառ», մյուս մասը՝ «հեռացիր»
Ոստիկանապետը վստահեցրեց՝ ոստիկանական ուժերի կուտակումները Մայր Աթոռում հասարակական կարգ ապահովելու համար են:
Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերությանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման։ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը և
Օրվա իշխանությունների բուն նպատակն է Եկեղեցու կառավարումն ամբողջովին ենթարկել իրենց, դրանով իսկ պառակտելով 2000-ամյա Եկեղեցու միասնականությունը. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի և ծխական խորհուրդների ներկայացուցիչները խստագույնս դատապարտում են բոլոր նրանց, ովքեր ստահոդ տեղեկություններ են վերագրում ժողովականներին: Իշխանամերձ որոշ լրատվականներ հերթական անգամ սուտ և անհիմն տեղեկություններ են տարածում, իբր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն և կառավարել հեռակա: Ստահոդ լուրեր տարածելու աղբյուրը 2018 թվականից առ
«Ողջ պետական ռեսուրսը ծառայեցվեց մի մարդու ցնորքի, ինքնահաստատման համար». Րաֆֆի Հովհաննիսյան
Ըստ նրա՝ պատկերը, որ Էջմիածնում տեսնում ենք, երբ ժողովրդի մի մասը պահանջում է Կաթողիկոսի հեռացումը, մյուսը՝ պաշտպանում, ցույց է տալիս, թե ինչու ենք մենք որպես պետություն առայժմ տապալվել, ձախողվել։
ԶՈւ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Զինված ուժերի ողջ անձնակազմը տոներին ընդառաջ պարգևավճար կստանա։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Հարց. Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում զինծառայողների՝ տոներին ընդառաջ դրամական պարգևատրում ստանալու վերաբերյալ: Սակայն հստակ արձագանք պաշտպանության նախարարությունից չկար: Պատասխան. Ինչպես նախորդ 3 տարիներին, այս տարի
Ինքնախոստովանություն է. Լավրովը ՀՀ-ին արտաքին միջամտության դեմ պայքարելուն օգնելու ԵՄ պատրաստակամության մասին հայտարարության վերաբերյալ
Sputnik Արմենիա. Ինքնախոստովանություն է. այսպես է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովըը մեկնաբանել Կալլասի խոսքը ԵՄ-ի կողմից Հայաստանին «օգնելու» պատրաստակամության մասին: «Վերջերս եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հրապարակավ խոստացավ, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար արտաքին միջամտության դեմ, ինչպես մենք արեցիք Մոլդովայում։ Լրիվ խոստովանություն է», – «Եդինայա Ռոսիա» գլխավոր խորհրդի կոմիտեի նիստում ասել է Ռուսաստանի
Ավելի քան 8 մլն դոլար կուղղվի Հայաստանի համայնքների զարգացմանը. Նյու Յորքում կայացել է ՔՈԱՖ-ի 22-րդ ամենամյա Գալան
Նյու Յորք, դեկտեմբերի 15, 2025 — «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) հպարտությամբ հայտնում է, որ դեկտեմբերի 13-ին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում կայացած և «Լուսավորենք ապագայի ճանապարհը» խորագիրը կրող ՔՈԱՖ 22-րդ ամենամյա Գալայի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 8 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս աջակցությունն ուղղվելու է Հայաստանի համայնքներում կրթական, առողջապահական և համայնքային վերափոխող ծրագրերի իրականացմանը։ Միջոցառումը համախմբել
«Մենք կարող ենք ասել՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգ ենք որդեգրում, բայց Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելո՞ւ է, իրենց հասցեն ՀՀ-ն է». Նիկոլ Փաշինյան
Այսօրվա ասուլիսում «Առավոտ»-ը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ է Ադրբեջանի ցեղասպան գործողությունների մասին բարձրաձայնելու փոխարեն՝ արցախցիների վերադարձի հարցը փակում եւ այն իջեցնում ադրբեջանական կեղծ թեզերի մակարդակի հարցերի։ Հայտնի փաստ է, որ Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ է իրականացրել Արցախում։ Տարբեր մասնագետներ, նաեւ «Միասնության թեւեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանը բարձրաձայնում են այն հարցը, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն
Սրանք աներևակայելի թվեր են, որոնք ներդրվում են. Փաշինյան
Կառավարության պահուստային ֆոնդից 329,855.0 հազար դրամ է հատկացրել Գետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերման նպատակով
Արմեն Գրիգորյանը և Միացյալ Թագավորության վարչապետի խորհրդականը անդրադարձել են օրակարգային մի շարք կարևոր հարցերի՝ նախանշելով հետագա համագործակցության ուղիները
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը և վերահաստատել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Արմեն Գրիգորյանն ու Ջոնաթան Փաուելն անդրադարձել են օրակարգային մի շարք կարևոր հարցերի՝ նախանշելով հետագա
Քննարկվել են «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվող որոշ գործընթացների լավարկման առավել արդյունավետ ուղիները
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ կայացել է հերթական աշխատանքային քննարկումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից 2025 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խնդիրները։ Քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է ներքին քննարկումների արդյունքում արդեն իսկ լուծումներ ստացած
ՀՀ-ն ակնկալում է, որ ՄԱԿ 10-րդ գլխավոր քարտուղարը հետևողականորեն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը. Ժիրայր Անանյան
ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ ունեցավ Սլովենիայի նախագահությամբ «Առաջնորդություն հանուն խաղաղության» խորագրով 2025թ. դեկտեմբերի 15-ին կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։ ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալն առանձնանշեց, որ անցյալի չկարգավորված մարտահրավերները, ներկայիս սպառնալիքները և ապագա անորոշությունները հիշեցնում են բազմակողմ դիվանագիտության ներուժի լիակատար իրագործման պահանջվածության մասին, որի առանցքում պետք է լինի ՄԱԿ-ը։ Վտանգավոր
«Ռուս գործընկերներին խնդրել եմ շտապ կերպով զբաղվել երկաթուղու՝ Երասխից դեպի Նախիջեւան ու Ախուրիկի հատվածից մինչեւ Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ»
Փաշինյանն ասաց, որ ԱԳ նախարարը զեկուցել է իրեն, որ Հունգարիան համաձայնել է «Եվրոպական խաղաղության հիմնադրամի» շրջանակում Հայաստանին տրվող աջակցության որոշմանը։
Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել շուրջ 6 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք
Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից մեկով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել 6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 2 միլիարդ 319 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ բոլոր գույքերը Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության
Ինչպես «ոչ»-ը կարող է դառնալ երկխոսության սկիզբ․ Սինտա Դեպոնդտ
Ոչ բռնի հաղորդակցություն․ ինչպես «ոչ»-ը կարող է դառնալ երկխոսության սկիզբ Հարցազրույց Սինտա Դեպոնդտի հետ Հարցազրույցը վարել է «Ա1+»-ի գլխավոր խմբագիր Կարինե Ասատրյանը Ինչպե՞ս խոսել այնպես, որ շփումը չդառնա պայքար, «արդարանալու» մրցույթ կամ փոխադարձ վիրավորանքների շղթա։ Ոչ բռնի հաղորդակցության (ՈԲՀ) միջազգային հավաստագրված փորձագետ Սինտա Դեպոնդտի հետ զրույցում քննարկվում է ՈԲՀ-ն որպես կարիքահեն ու կյանքն «ավելի գեղեցիկ»
Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմը ապացուցման առարկայի որոշակի փոփոխության միջնորդություն է ներկայացրել
Ըստ էության, եթե հարուցվել էր ենթադրաբար հանցագործության հիմքով, ապա արդյո՞ք կարելի էր արժևորել եւ դրա հիման վրա պաշտոնավարման փաստով կառուցել հայցադիմումը»,-Aravot.am-ին ասաց Հրայր Թովմասյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին։ Այսպես՝ Տնտեսական ակտիվության աճը վերջին ամիսներին պահպանվում է բարձր մակարդակում։ Օգոստոսին ՏԱՑ-ը կազմել է 7.5%, իսկ հունվար-օգոստոս ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 7.1%։ Բարձր աճերի պահպանումը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազայի աստիճանաբար չեզոքացմամբ, որի արդյունքում նկատվում է արդյունաբերության ոլորտի որոշակի վերականգնում։ Բացի
«ԿԳԲ գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել». Փաշինյանը՝ կաթողիկոսի եղբոր մասին
«Հարց՝ արդյոք հիմա օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա։ Ամեն ինչ չէ, որ քրեական գործի ռեժիմով է աշխատում, որովհետեւ կա օպերատիվ աշխատանք, կա հետախուզական աշխատանք, բոլոր անհրաժեշտ աշխատանքներն արվում են»,- ասաց նա։
Լևոն Զուրաբյան. Հենց Նիկոլ Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության և ժողովրդավարության համար
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանը հենց նոր, ուղիղ եթերում հաստատեց, որ Վեհափառի «օտար երկրների ծառայություններին զեկուցելու» իր իսկ մեղադրանքի վերաբերյալ իրավապահ որևէ մարմնում վարույթ գոյություն չունի, ինչպես նաև հաստատեց, որ նա ԱԱԾ-ին պաշտոնապես այդ մեղադրանքի հետ կապված տեղեկություններ չի փոխանցել: Ի՞նչ է ստացվում: Վեհափառի հեռացման Փաշինյանի ներկայացված գլխավոր «պատճառաբանությունը», պարզվում է, որևէ
Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների խորացման գործում
Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:
Դավիթ Մանուկյանը գերեվարվել է Հակարի կամրջի անցակետում, որը ստեղծվել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից հետո
Free Armenian Hostages. Դավիթ Մանուկյանը զինվորական գործիչ է՝ գեներալ-մայորի զինվորական կոչմամբ։ Նա ծնվել է 1971 թ. հոկտեմբերի 15-ին Ջերմուկում՝ այն ժամանակ Հայկական ԽՍՀՄ-ում։ 1992–2022 թթ. ընթացքում նա զբաղեցրել է տարբեր հրամանատարական և շտաբային պաշտոններ ՀՀ զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում։ Նա եղել է Արցախի պաշտպանության բանակի առաջին տեղակալ հրամանատարը և զինվորական ծառայությունից ազատվել է
Արմեն Գրիգորյանը և պետնախարար Լորդ Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար Լորդ Վերնոն Քոքերի հետ: Զրուցակիցները քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ընդգծել են պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակման և ապագայում բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման կարևորությունը: Կողմերն անդրադարձել են
«Տիրապետո՞ւմ եք արդյոք փաստաբան-վստահորդ գաղտնիության սկզբունքին». Զարուհի Փոստանջյանը՝ Սրբուհի Գալյանին
ԴԻՄՈՒՄ–ԲՈՂՈՔ Փաստաբանի մասնագիտական գաղտնիքի և փաստաբանի ու վստահորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ Փաստաբանների պալատի նախագահին ՀՀ Գլխավոր դատախազին ՀԿԴ/0332/01/25 քրեական վարույթ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ 18 դեկտեմբեր, 2025 թվական ԴԻՄՈՒՄ–ԲՈՂՈՔ Փաստաբանի մասնագիտական գաղտնիքի և
«Տասը եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում». Փաշինյան
Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին է նշանակելու կաթողիկոսի տեղապահ, Փաշինյանը պատասխանեց. «Ես պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել, դա եպիսկոպոսաց դասի որոշումը պետք է լինի»։
Վանաձորի մարզահամալիրի պատմությունը նման էր «Սպարտակ» մարզադաշտի հետ կատարվածին: Կարողացանք կանխել. Աննա Վարդապետյան
Վանաձորում գտնվող մարզահամալիրն ընդգրկվել է ԿԳՄՍՆ հաշվեկշռում. գույքը վերադարձվել է արտադատական կարգով, դատախազական ներգործության արդյունքում
Երաժշտական կատարսիս կամ Պրոկոֆեւից մինչեւ Խաչատրյան
Երեկոյի ընթացքում հնչեց Պրոկոֆեւի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը՝ կատարողական բարձր տեխնիկայով, խորությամբ ու նրբագեղությամբ հայտնի դաշնակահար Դենիս Կոժուխինի կատարմամբ: Բիս բացականչություններից հետո Կոժուխինը կատարեց Առնո Բաբաջանյանի հայտնի «Նոկտյուրնը» ՝ էլ ավելի ալեկոծելով ոգեւորված դահլիճը:
Վեհափառ Հայրապետը կատարել է Գերագույն հոգեւոր խորհրդի կազմի անդամների փոփոխություն
Փոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը։


















































