Օրվա լրահոսը

«Փաստորեն, ՀՀ-ն է պաշտոնապես դիմում՝ դառնալու օտարերկրյա ագենտ, խոստովանելով, թե ինչ դերակատարում պետք է կատարի». Սուրեն Զոլյան. «Հրապարակ»

2026-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանությունները, ըստ էության, բացահայտորեն պատրաստվում են զանգվածային բռնաճնշումների, եւ որպեսզի դրանց վրա ԵՄ-ն աչք փակի, փորձում են ներկայացնել, թե հիբրիդային պատերազմ է ընթանում իրենց դեմ, եւ իրենց օգնություն է հարկավոր, որ Ռուսաստանի գործոնը չեզոքացնեն։ Վերջերս հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատրաստվում է 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Հայաստանին՝ «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի

Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Սիսական ջոկատի» հրամանատար Աշոտ Մինասյանն ազատազրկվեց երկու տարով. դատական ակտը մտել է ուժի մեջ

«Սիսական ջոկատի» հրամանատար Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, ազատազրկվեց երկու տարի ժամկետով. դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ և ուղարկվել ի կատար ածման: ՀՀ գլխավոր դատախազություն

Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը

Ինձ շարունակում են հարցնել՝ «Բա ո՞ւմ եք դուք տեսնում Փաշինյանի փոխարեն: Ես, օրինակ, նորմալ առաջնորդ չեմ տեսնում»: Այդպես են մարդիկ փորձում արդարացնել իրենց կրավորական դիրքը, թուլությունը, ծուլությունը: Գուցե նաեւ՝ վախը, որովհետեւ, ինչպես արդեն գրել եմ, քաղաքական հետապնդումները, պետական եւ ոչ պետական հիմնարկներում «ստուկաչությունը» հասել են աննախադեպ մասշտաբների: Բայց քանի որ հարցը տրված է, նորից պատասխանեմ:

Սյունիքում «ադրբեջանական դրոշ ու ադրբեջանցի կա» ոչ թե սահմանից այն կողմ, այլ ա՛յս կողմ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում. «ՉԻ»

Եվ այդ փաստը, ի դեպ, բազմիցս արձանագրել է հենց իր անմիջական շեֆը։ Թե՞ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն արդեն նոր դիրքորոշում է որդեգրել, ըստ որի՝ այնտեղ, որտեղ ադրբեջանական դրոշ ու ադրբեջանցի կա, այլևս Հայաստան չի համարվում, համարվում է «սահմանից այն կողմ»։

Փաշինյանը գործնականում առաջարկում է հրաժարվել մի բանից, որի մասին ինքը ծպտուն չի էլ հանում. «Փաստ»

Այնպես որ, երբ Ալիևը հայտարարություններ է անում իր քաղաքացիների՝ «Արևմտյան Ադրբեջան» «վերադառնալու» վերաբերյալ, դա ուղղակիորեն շանտաժ է՝ Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանցիներով հեղեղելու կամ գրավելու նպատակով: Իսկ Նիկոլ Փաշինյանը գործնականում տեղի է տալիս այդ ճնշումներին և ուղիղ հակադարձելու փոխարեն սկսում է խոսել… բռնագաղթեցված արցախցիների վերադարձի իրավունքի հարցը առմիշտ փակելու մասին:

Նիկոլ Փաշինյանը ներքաշում է Հայաստանը «պրոքսի» պատերազմի մեջ, կատարելով պետական դավաճանություն. Լևոն Զուրաբյան

«Փաշինյանը, փաստորեն, իր բոլոր ընդդիմախոսներին հայտարարում է Ռուսաստանի կողմից վարվող  «հիբրիդային» պատերազմի զինվորներ և Եվրոպայի աջակցությունն է խնդրում նույնպիսի հակաժողովրդավարական գործողությունների համար». Լևոն Զուրաբյան

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատարին: Քննարկվել են նաև Ուկրաինայում գործող հայկական դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր:

«Ես հիմա տեսնում եմ, որ Հայաստանում դանդաղ ուզում եք կերտել մի նոր աղանդ, որը «մահվան լռություն» է կոչվելու որպես քույր աղանդ «կյանքի խոսքի». Խաչիկ Մանուկյան

Անդրադառնալով իշխանության վարած ներքին քաղաքականությանը, որը ըստ բանախոսի տանում է մեր ինքնության ոչնչացման, Խաչիկ Մանուկյանը համեմատություն անցկացրեց 1915թ. ցեղասպանության հետ։ «Սրանք ամեն ինչ ջնջում են, ոչ թե կյանք, ինքնիշխանություն են խոստանում, այլ լափ են խոստանում։ Ու չեն խաբում։ Ասում են՝ դուք ոչ երազելու իրավունք ունեք, ոչ Արարատը որպես Սուրբ լեռ ձեր հոգում կրելու իրավունք ունեք։ Արարատը, որ մեր տարածքում չէ, բայց մեր սրտում է, հոգում է, ասում են՝ դրա իրավունքն էլ չունեք։ Այսինքն, դա նշանակում է, որ մարդկային որեւէ արժեք դու իրավունք չունես քո մեջ կրելու։

Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ–ԵՄ համագործակցությունը շարունակական է․ ԱԳՆ խոսնակ

«Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայունության բարձրացման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։ Գործընկերության զարգացմանը զուգահեռ դիտարկվում, մշակվում, հաստատվում են ՀՀ ժողովրդավարական, տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ». ԱԳՆ խոսնակ

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին: ԱՄՆ-ն ուղիղ աշխատում է Թուրքիայի հետ. ԱՄՆ դեսպան. CivilNet

«‎Սա իսկապես ազդեցիկ նախագիծ կդառնա, եթե օգտագործվի երկաթուղու այն հատվածը, որը Նախիջևանով անցնում է, վերադառնում է Հայաստանով՝ Շիրակով, Կարսով դեպի Թուրքիա, և այնտեղից ուր էլ որ գնա, քանզի Թուրքիան բավականին զարգացած երկաթուղային ցանց ունի»,- ասել է դեսպանը։
Դեսպանը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ն այս հարցով ուղիղ աշխատում է Թուրքիայի հետ՝ հավելելով, որ Հայաստանը նույնպես աշխատում է Թուրքիայի հետ՝ փորձելով իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ տեսլականն իրականացնելու համար։ «Ստեղծելով անվտանգ, ապահով ճանապարհ թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, որը կանցնի Նախիջևանով, ապա Հայաստանով՝ դեպի Գյումրի և Թուրքիայի Կարս նահանգ, կբացվի տարանցիկ ճանապարհ, որն արևելքը կկապի արևմուտքին և հակառակը, ինչից կօգտվեն գրեթե բոլոր երկրները, որտեղով կանցնի այդ ճանապարհը: Եվ ես կասեի, որ Հայաստանը, թերևս, ավելի շատ կօգտվի, քան մյուսները, քանզի վերջին 30 տարուց ավելի Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանները փակ են եղել‎»,- ասել է Քրիստինա Քվինը։

«Ընթացիկ տարին զբոսաշրջության համար եղել է կարգավորումների, կայունացման և առաջընթացի տարի». Գևորգ Պապոյան

Պապոյանն ընդգծել է, որ ոլորտում գրանցված հաջողությունները Կառավարության կողմից իրականացվող նպատակային քաղաքականության արդյունք են՝ ուղղված շուկաների դիվերսիֆիկացմանը և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։

Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն

«Եւ սա է նրա միակ «քաղաքականությունը»՝ հավատարիմ մնալ Քրիստոսին եւ քրիստոնեական վարդապետությամբ թրծված եկեղեցական ավանդությանը, նույնիսկ երբ այդ հավատարմությունը անհարմար է իշխանություններին»։

Ռազմական դրության ժամանակ կառավարությունն անհիմն արգելել է հավաքներն ու քննադատությունը. դատարանի որոշումը. «Հետք»

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Կառավարության բողոքը՝ արձանագրելով, որ 2020թ. ռազմական դրության պայմաններում հավաքների ազատության և իշխանությունների նկատմամբ քննադատության համատարած արգելքը եղել է ոչ իրավաչափ և չհիմնավորված։ Ստացվում է՝ Կառավարությունը ռազմական դրության քողի տակ ամբողջությամբ արգելել է հավաքները, քննադատությունը՝ առանց որևէ անհրաժեշտության կամ համաչափության հիմնավորման։

Եթե որեւէ իշխանավոր փորձի բանտարկել ձեր հավատքը Քրիստոսի, Խաչի, Սուրբ Երրորդության վկայությունների նկատմամբ եւ դա անի կրոնական ազատությունների ապահովման կեղծ հայտարարությունների ներքո, այդ երկրի ղեկավարի նկատմամբ ո՞րն է լինելու ձեր վերաբերմունքը. Վարդան Ղուկասյանը` ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իմ հոգեւոր ծնողն է, որին ես իմ պարտքը տվել եւ տալիս եմ եկեղեցիներ կառուցելով, հոգեւոր գրքերի` հազարավոր տպաքանակով տպագրությամբ, Հայաստանի բոլոր եկեղեցիներին ընծաներ նվիրաբերելով». Վարդան Ղուկասյան

«Ցանկացած հասարակության, հաստատության մեջ, այդ թվում՝ եւ եկեղեցում, անպայման ներմուծվում են հատուկ անձինք, ովքեր ճիշտ ժամանակին պետք է ամբողջովին ծառայեն ոչ Աստծուն, ոչ Հայ եկեղեցուն, այլ` իշխանությանը». Լարիսա Ալավերդյան

«Ես ասել եմ. որտեղ՝ մարդ, այնտեղ՝ մեղք։ Ո՞րն է այս անձնավորության գործիքը։ Ճիշտ այնպես, երբ որ ինքը եղել է դեղին, ամենադեղին թերթիկի խմբագիրը, նա նույն այդ գործն է անում։ Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը զբաղվում է նույն գործով, որով տարիներ շարունակ զբաղվել է։ Այսինքն, մենք պետք է հասկանանք, որ այսօր այդ ճշմարտության պահերից մեկն է, երբ որ հայտնաբերվել են ամենա-ամենա անձինք»:

Դեսպան Հակոբյանը` Ալի Աքբար Վելայաթիին. Երևանը հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները

Ալի Աքբար Վելայաթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը:

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է ՀՀ իշխանության նախաձեռնությունը՝ ԵՄ-ից օգնություն խնդրել 2026թ. խորհրդարանական ընտրություններից առաջ արտաքին միջամտությանը դիմակայելու համար

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է Հայաստանի իշխանության նախաձեռնությունը՝ ԵՄ-ից օգնություն խնդրել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ արտաքին միջամտությանը դիմակայելու համար։ Սա ճիշտ քաղաքական որոշում է, որովհետև ընտրությունների պաշտպանությունը տեխնիկական հարց չէ․ դա Հայաստանի պետական սուբյեկտության, ժողովրդավարության շարունակականության և մեր եվրոպական ուղեգծի անշրջելիության հարցն է։ Հայաստանը ոչ միայն իրավունք ունի, այլ պարտավոր է դիմել իր ռազմավարական

«Խոսքս բոլորիդ է վերաբերում։ Մի հարց կա, որ պետք է պարզեք. Աղվան Հովսեփյանը ի՞նչ առնչություն ունի այն բիզնեսների հետ, որով իր տղան է զբաղվում». նախկին գլխավոր դատախազը վրդովվեց դատարանում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց գործով այսօրվա դատական նիստում հարցաքննված վկայի ցուցմունքներն, ըստ էության, ոչ մի էական հանգամանք չփոխեցին, չնայած հանրային մեղադրողն ու պաշտպանական կողմը բազմաթիվ հարցերով փորձում էին ճշտել իրենց հետաքրքրող հանգամանքները։ Ի վերջո, Աղվան Հովսեփյանը վրդովված դիմեց դատավարության մասնակիցներին. «Արդեն

NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձագանքելով այն տեղեկատվությանը, որ Եվրոպական մի շարք երկրներում՝ «Նեսթլե» ընկերությունն իրականացնում է մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN» կաթնախառնուդի, որոշ խմբաքանակների կամավոր հետկանչ (Bacillus cereus բակտերիաներով հնարավոր վարակվածության կասկածով), վերահսկողություն է սկսել տվյալ արտադրատեսակը Հայաստանի Հանրապետություն ներմուծող «Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ում, հայտնում են ՍԱՏՄ-ից։ «Համաձայն Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից արձանագրված արդյունքների՝

Եկեղեցու օրենքը հաղթում է միշտ. Տեր Արարատ քահանա Պողոսյան

Պետրոս Ա Գետադարձի օրոք տեղի ունեցածը բացառիկ պատմական նախադեպ է, որը հստակ ցույց է տալիս, թե ինչ անխուսափելի տխուր վերջաբան է սպասում այն առաջնորդին, որի ընտրությունն իրականացվում է ոչ թե Եկեղեցու կանոնական մարմինների, այլ քաղաքական իշխանության բռնի և ապօրինի միջամտությամբ։ 1038-1039 թթ․ ներեկեղեցական իրադարձությունների զարգացումները ծանր հարված հասցրեցին թագավորական իշխանությանը, նաև՝ Եկեղեցուն։ Թագավորը, փորձելով բռնի

Ցանկանում ենք Երևանի Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգին անվանակոչել Արցախ անունով. Արմենակ Դանիելյան

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը գրում է. «Սիրելի արցախցիներ և երևանցիներ, հարգելի հայրենակիցներ. Որպես Երևան քաղաքի ավագանու Մայր Հայաստան խմբակցության  անդամ, ես և Արշակը Սարգսյան հանդես ենք եկել նախաձեռնությամբ և համահեղինակել ենք որոշման նախագիծ, որով ցանկանում ենք Երևանի Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգին անվանակոչել Արցախ անունով։ Հուսով ենք, որ նախագիծը մինչ ավագանու նիստ

Այլևս 3-րդ և հաջորդ երեխաների համար 1 միլիոն դրամ և ավելի չեն ստանա․ առաջարկվում է համահարթեցնել միանվագ նպաստի չափը

Դավիթ Խաչատրյանը նաև հայտնեց, որ կառավարությունը նոր կարգ կսահմանի, որի համաձայն՝ 2026-ի ապրիլի 1-ից բոլոր այդ վճարումները կիրականացվեն անկանխիկ եղանակով։

2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի» հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:

«Եթե Պետրոսի նման դառնորեն լացեն, վերադառնան, Աստված կների»․ Միքայել սրբազանը՝ Փաշինյանին միացած հոգեւորականների մասին

Հարցին, թե Գյումրիում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատարագի օրը Շիրակի թեմի քահանաների մոտեցումն  իրեն գոհացրե՞ց, Միքայել սրբազանը պատասխանեց. «Պարզերես արեցին»։

«Կառուցապատողները նախազգուշացվում են շինարարական հրապարակները պատշաճ կազմակերպելու և կահավորելու համար»

Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2023թ. սկսած լայնածավալ վերանորոգման և վերազինման աշխատանքներ են իրականացվել: Ընդհանուր առմամբ վերանորոգվել է շուրջ 3900 քմ տարածք: Ծրագիրը հնարավորություն է տվել էապես բարելավել մատուցվող ծառայությունների որակը և ապահովել անվտանգ ու հարմարավետ միջավայր՝ քաղաքացիների ու անձնակազմի համար: *** Շենգավիթ վարչական շրջանի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք 12

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031