Օրվա լրահոսը

«Չեք ասում, որ երրորդ երեխայի մեկ միլիոն դրամը դարձնում եք 500 հազար դրամ»․ Թադեւոս Ավետիսյան

«Այսօր շատ ավելի մեծ խնդիր ունենք առաջին եւ երկրորդ երեխաների հետ կապված հարցերին լուծումներ տալու»․ փոխնախարար

53 քննիչներից բաղկացած խումբը վճռական անգործության մեջ է, չնայած շուրջ վեց ամիս է՝ կալանավորված է Սամվել Կարապետյանը. Արամ Վարդևանյան

Միակ գործողությունը, որ կատարել են հերթական «աննախադեպ» գործողությունն էր, ըստ որի խուզարկել են լեզվաբան-փորձագետի տունը, ում դիրքորոշմամբ արձանագրվել էր, որ Սամվել Կարապետյանի Մայր Աթոռը պաշտպանող խոսքում՝ կոչ չկա:

Իրանի շահերն ու զգայունությունները հաշվի առնված են․ Ռուբեն Ռուբինյանը՝ TRIPP նախագծի մասին

Լրագրողների դիտարկմանը՝ ՌԴ-ից հայտարարություններ կան, որ Մոսկվան պատրաստ է պաշտոնական Երևանի հետ քննարկել TRIPP-ի նախագծի մասնակցությունը և հարցին՝ ռուսական մասնակցության մասով քննարկումներ կա՞ն, թե՝ ոչ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Նման քննարկումներ չկան»։

Թումոն գործարկում է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը և բաց հարթակը

Ինստիտուտի նպատակն է հայկական ժառանգությունը վերածել ակտիվ և հասանելի ռեսուրսի ոչ միայն անցյալը պահպանելու, այլև մշակութային նոր արտահայտչաձևեր խրախուսելու համար։

«Եթե ութը միլիարդը զենքի գնացած լիներ, հիմա լուսնի վրա լազերային թնդանոթներ դրած կլինեինք․ Արթուր Խաչատրյան

Դահլիճից՝ Ադրբեջանի ձեռք բերած զենքի մասին ռեպլիկին էլ հակադարձեց․ «Ես չգիտեմ՝ Ադրբեջանն ինչ է արել, դուք եք իրանց հետ ջերմ հարաբերությունների մեջ՝ զանգեք հարցրեք»։

Հարցը ոչ թե պարտքից խուսափելն է, այլ՝ թե ինչպես օգտագործել այն. Արմեն Գևորգյան

Սկիզբը՝ այստեղ: Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան (մաս7) Մեգանախագծերի արդյունավետ նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ պայմանները Մեգանախագծերը վկայությունն են, որ պետությունը կարող է ռազմավարական մտածել և աշխատել երկարաժամկետ հեռանկարով։ Դրանց իրականացումը բարելավում է վարկային վարկանիշները, նվազեցնում է ներգրավվող միջոցների արժեքը, ընդլայնում է արտասահմանյան ներդրումների հասանելիությունը և ամրապնդում արտասահմանյան ներդրողների վստահությունը։ Սակայն նախագծերի հաջողության համար անհրաժեշտ

Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է անում Բաքվում անօրինական կերպով պահվող հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումն ապահովելու միջոցներ ձեռնարկել

Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Լեմկինի ինստիտուտը Lemkin Institute for Genocide Prevention կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից անօրինական կերպով պահվող հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը։ Free Armenian Hostages

Գրիպի H3N2 ենթատեսակի, ռինովիրուսի եւ բոկավիրուսի «գրոհ» Հայաստանում

Առավել բարձր հիվանդացության ցուցանիշ է գրանցվել Արմավիրի, Շիրակի, Արարատի մարզերում եւ Երեւանում

«Հիբրիդային պատերազմը» միայն ՌԴ-ի՞ց է․ Սարգիս Խանդանյանի մեկնաբանությունը

Հարցին՝ ե՞րբ է ԵՄ-ն հատկացնելու 12 միլիոն եվրոյի աջակցությունը, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ մեկ բանկային փոխանցմամբ գումար են փոխանցելու, գուցե դասընթացներ լինեն, լրատվամիջոցների, ՀԿ-ների ներգրավվածություն լինի։ Դրանք որոշակի ծախսերի համար նախատեսված միջոցներ են, որ ԵՄ-ն ցանկանում է հատկացնել»։

Ստացվում է՝ «Թրամփի» ուղին մի բան էլ ավելի մեծ ձախողում է Իրանի համար. ՌԴ միջամտության դեպքում ԻԻՀ-ն կարող է գնալ անգամ Մոսկվայի հետ համատեղ գործողությունների. Արմեն Պետրոսյան

Պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի և ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հանդիպման ընթացքում վերջինի հնչեցրած մտքերը վերահաստատում են այն տեսակետը, որ Թեհրանը որևէ կերպ չի համակերպվել TRIPP նախագծի հանգամանքի հետ։ Ավելին,

Պոլսի հայոց պատրիարքը Թուրքիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է Սուրբ քառասուն մանկանց հայկական եկեղեցու վերականգնման նախագիծը

Ermenihaber/Agos. Պոլսի (Ստամբուլ) հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորած պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանի Սուրբ քառասուն մանկանց հայկական եկեղեցու վերականգնման նախագիծը։ Այն վնասվել էր 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժի հետևանքով։ Բացի այդ, տեղեկատվություն է տրամադրվել Դիարբեքիրի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ դեկտեմբերի 16-21-ը ​🟦 Երևանում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 🟦 Մարզերում 16-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 19-21-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է

«Սա ակնհայտ քարտ բլանշ է, որով իրականացվելու են բռնաճնշումներ»․ Հայկ Մամիջանյանը՝ ԵՄ օգնության մասին

Կրկին անդրադառնալով ԵՄ-ի կողմից տրամադրվող օգնությանը՝ Հայկ Մամիջանյանը նշեց․ «Ինձ համար անհասկանալի է, որ մի ռեժիմ, որը քաղբանտարկյալներ է պահում, ոստիկանական բռնաճնշումներ է իրականացնում, դատական, իրավական համակարգն է ուզուրպացրել, դեռ մի հատ էլ իրենց քաջալերում են հավելյալ»։

Ծնունդների թիվը նվազել է, մահացության թիվը՝ աճել. բյուջեի ծախսերի զգալի ավելացումը չի հանգեցրել ժողովրդագրական ցուցանիշների բարելավման. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի տելեգրամյան գրառումը 2024 թվականի պաշտոնական վիճակագրությունը խիստ մտահոգիչ է, մասնավորապես` ծնունդների թիվը նվազել է` հասնելով 33600-ի, իսկ մահացության թիվը աճել է` հասնելով 25500: Փաստացի բարձր տնտեսական աճը, բյուջեի ծախսերի զգալի ավելացումը վերջին տարիներին չեն հանգեցրել ժողովրդագրական ցուցանիշների բարելավման, այլ ճիշտ հակառակը…

«TRIPP»-ը որևէ կերպ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից» և Իրանը կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «TRIPP»-ը նույն «Զամգեզուրի միջանցքն» է, որի անունն է պարզապես փոխվել, և Իրանը դեմ է դրան։ 📍«Այս նախագիծը որևէ կերպ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից» և Իրանը կտրականապես դեմ է դրան։ 📍Իրանը

ՀՀ-ն 250 միլիոն ԱՄՆ դոլար վարկ է վերցնում՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի համար

2024-2025 թվականին բյուջեից 65 միլիարդ դրամ է ծախսվել արցախցիների բնակապահովման եւ սոցիալական այլ վճարների ծախսերին։ 2025-2026 թվականների բյուջեով այդ գումարը 105 միլիարդից ավելի կլինի։

Կրոնը չի կարելի քաղաքականացել՝ ո՛չ պետության կողմից, ո՛չ էլ՝ Եկեղեցու. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Պետություն-Եկեղեցի հավասարակշռված հարաբերություններ հաստատելու բանաձեւն իրականում շատ պարզ է․ պետությունը չի կառավարում Եկեղեցին եւ չի խառնվում նրա ներքին կյանքին, իսկ Եկեղեցին չի միջամտում Պետության քաղաքական գործառույթներին։ Իսկ ամենակարեւորը՝ Երկուսն էլ գործում են օրենքի շրջանակում։

Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ազդել է ռուսների՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու որոշումների վրա. Միխայիլ Կալուգին

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան խոսել է Հայաստանում Սամվել Կարապետյանի ձերբակալության հետևանքների մասին։ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո ռուս ձեռնարկատերերը զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարների հարցում», – ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ «Այս իրավիճակում այլ ռուս ձեռնարկատերեր զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարների գնահատման հարցում

Գյումրիում ծնողներին կյանքից զրկած 37-ամյա տղամարդը ձերբակալվել է

Shamshyan.com–ը հայտնում է. Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում

Դատախազությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող հնարավոր քրգործերի վերաբերյալ հրաժարվում է տեղեկություն տրամադրել

«Ազատություն». Գլխավոր դատախազությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող հնարավոր քրեական գործերի հետ կապված տեղեկատվություն չի տրամադրում՝ նշելով. «նախաքննության շահերից ելնելով տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել»: «Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելու, թե ՀՀ քննչական մարմիններում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող ինչ քրեական վարույթներ կան նախաձեռնված: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը, առանց Ռուսաստանի չեն կարող. Միխայիլ Կալուգին

«Ճանապարհը» մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով։

Մեղրիի ուղղությամբ ներթափանցման մասին հրապարակումն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

«Կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»

Ինչու չի ավարտվում «Հին Երևանի» կառուցապատումը. «Հետք»

«Հետք». «Հին Երևան» նախագծում ընդգրկված 21 շենքերից մինչ օրս կառուցվել է 3-ը: Այսինքն` կառուցապատման իրենց լոտերն ավարտել են երկու տեղական ընկերությունները` «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագուլյան» և «Սթարլայն» ՍՊԸ-ները: Մեկը` Արամի փողոցից, երկուսը` Բուզանդի: Սակայն ավարտական ակտ դեռևս որևէ կառույց չունի` չնայած այդ շենքերում արդեն գործող բիզնեսներ կան: «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը կառուցապատման ձգձգման գլխավոր պատճառ

Դավիթ Ղազարյան. Նոր ճանապարհը կաշխատի միայն ցորենի համար՝ Լարսին ալտերնատիվ երբեք չի լինի. «Հրապարակ»

Իսկ գործարարներին, որոնք ուզում են Ադրբեջանով բեռ տեղափոխել, խորհուրդ է տալիս իրենց հաշվարկները կառուցելուց առաջ միացնել եւ դիտել կադրերը, թե ինչպես են հայ գերիներին, կապկպած վիճակում, գնդակահարում Ջերմուկի սարերում։

Մենք քանդելու ենք Նիկոլ Փաշինյանը քաղաքական վանդակը․ Արման Թաթոյան

2020 թվականից Նիկոլ Փաշինյանը քաղաքական վանդակ է կառուցել մեր ժողովրդի համար, որտեղ մեր միակ ընտրությունը անցյալի կոռուպցիոն համակարգերի և ներկայիս կոռումպացված անկարողների միջև է: Մեր գործունեությունն ուղղված է այս վանդակը քանդելուն և մեր ժողովրդին այս կեղծ ընտրությունից ազատելուն։ Աջակցեք մեզ, որպեսզի կարողանանք միասին միավորել մեր ժողովրդին ու իրական խաղաղություն, ուժ և արդարություն բերենք մեր երկրին:

Այսօր Հայաստանին պետք չեն նոր Դոն Կիխոտներ, որոնք կռվում են երևակայական թշնամիների դեմ, և ոչ էլ նոր Քաջ Նազարներ, որոնք համարձակությունը շփոթում են աղմուկի հետ. «Փաստ»

Հարցը, հետևաբար, այն չէ՝ հայ մտավորականությունը հավատացյալ է, թե աթեիստ։ Իրական հարցն այն է՝ արդյո՞ք այն պատրաստ է ստանձնել բարոյական պատասխանատվություն՝ մասնագիտական իրավասությունից դուրս։

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Թամրազյանը միացել է «Մեր ձեւով» շարժմանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը միացել է «Մեր ձևով» շարժմանը: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել շարժման մամուլի պատասխանատու Մարիաննա Ղահրամանյանից, որը հաստատեց մեր տեղեկությունները: «Այո՛, Գրիշա Թամրազյանը միացել է «Մեր ձևով» ժողովրդական շարժմանը։ Դուք գիտեք, որ մեր շարժումը Հայաստանի ամենաարագ զարգացող շարժումն է, և ամեն օր մեզ են միանում հարյուրավոր քաղաքացիներ,

ԵՄ-ն ճիշտ կաներ՝ առաջին հերթին գրանտներ տրամադրեր քրեակատարողական հիմնարկներում կենցաղային պայմանների բարելավման նպատակով, որովհետև շատ ընդդիմադիրներ արդեն իսկ այնտեղ են. «ՉԻ»

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, թե ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նախաճաշի ընթացքում քննարկելու են Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունները և այն, թե ինչով իրենք կարող են օգնել այդ հարցում։ Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանը գրանտի տեսքով աջակցություն է ստացել՝ «արտաքին վնասակար ազդեցությունների դեմ» պայքարի համար։ «ՉԻ»․

«Փաստորեն, ՀՀ-ն է պաշտոնապես դիմում՝ դառնալու օտարերկրյա ագենտ, խոստովանելով, թե ինչ դերակատարում պետք է կատարի». Սուրեն Զոլյան. «Հրապարակ»

2026-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանությունները, ըստ էության, բացահայտորեն պատրաստվում են զանգվածային բռնաճնշումների, եւ որպեսզի դրանց վրա ԵՄ-ն աչք փակի, փորձում են ներկայացնել, թե հիբրիդային պատերազմ է ընթանում իրենց դեմ, եւ իրենց օգնություն է հարկավոր, որ Ռուսաստանի գործոնը չեզոքացնեն։ Վերջերս հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատրաստվում է 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Հայաստանին՝ «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031