Օրվա լրահոսը
Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
ՀՀ Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի եւ դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ։
«ԶՄՊԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել»
«Միայն անցյալ տարվա ընթացքում կազմվել է մի քանի հարյուր մրցութային գործընթաց»
2026 թ.-ին ՀՀ-ում 3 խոշոր մարզական միջոցառում է անցկացվելու. միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստում քննարկվել են մրցաշարերի կազմակերպման հարցերը
Կառավարությունը վարում է խոշոր միջազգային մարզական միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականություն. Ժաննա Անդրեասյան
Երևանյան կապտաթիթեռը՝ CoP17-ի պաշտոնական տարբերանշանի հիմքում
Հայաստանի Հանրապետության համար բնապահպանության ոլորտում կարևորագույն փուլի մեկնարկը տրված է․ ներկայացվեց #CoP17-ի պաշտոնական տարբերանշանը։ Տարբերանշանի հիմքում ընտրվել է Երևանյան կապտաթիթեռը՝ Հայաստանի լեռնաշխարհին բնորոշ կարմիրգրքյան էնդեմիկ տեսակ։ #CoP17-ի վիզուալ ինքնությունը ձևավորված է թիթեռի կենսաշրջանի գաղափարի շուրջ՝ ձու, թրթուր, պատյան և թռիչք, ինչը նույնականացվում է բնական համակարգերի շարունակականության, բազմազանության ու վերականգնման կարողության հետ։ Թիթեռի ուրվագիծը կազմված է
«Եթե այս դժոխային իրավիճակը շարունակվի, մենք հստակ քայլերով գնալու ենք վիլայեթացման կամ ադրբեջանացման»․ Էդուարդ Շարմազանով
«Ինքնիշխանությունն այն ժամանակ էր, երբ Պուտինն ու Օլանդը հայկական օրակարգով Ծիծեռնակաբերդում գլուխ էին խոնարհում, երբ Հայաստանը դառնում էր ընդդեմ ցեղասպանությունների պայքարի առաջամարտիկը»։
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
«Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ն հայտարարում է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Մասնավորապես, թողարկվում է 1,5 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով ընդհանուր 15,000 հատ պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։ Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն «Ալֆա-ֆարմ»-ն ուղղելու է կապիտալ ծախսերի իրականացմանը: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 11․3% (12 ամիս վճարման պարբերականությամբ), ձեռքբերման
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ սկսվել է քաղաքական ճնշումների նոր, առավել կոշտ փուլ. AntiCor
AntiCor-ը քննչական կոմիտեից կրկին ստացել է տվյալներ, որոնք լիովին հաստատում են մեր՝ դեկտեմբերի 5-ի հրապարակման մեջ ներկայացված գնահատականներն այն մասին, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ սկսվել է քաղաքական ճնշումների նոր, առավել կոշտ փուլ։ Այսօր՝ դեկտեմբերի 9-ի վաղ առավոտյան, քննչական կոմիտեի քննիչներն ու ուժային հատուկ ստորաբաժանման աշխատակիցները հայտնի տեսագրության գործով, որտեղ Արշակ սրբազանը փաստացի տուժող է, զուգահեռաբար խուզարկություններ
«Աշխարհում դեռևս պահպանվում են շահեր, որոնք հաճախ խոչընդոտում են ցեղասպանության հանցագործությունների լիարժեք կանխարգելմանը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն»
1948 թ. դեկտեմբերի 9-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան: Այս փաստաթուղթը ծնվել է մարդկության խղճի խորը ցնցումներից, որոնք արձանագրվել են 20-րդ դարի առաջին կեսի ամենադաժան իրադարձությունների հետևանքով, հատկապես՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված Հայոց ցեղասպանությամբ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հոլոքոստի սարսափների արդյունքում: Ցեղասպանության կոնվենցիայի ընդունումը
Օրակարգային անհրաժեշտություն է, որպեսզի լրջագույն փոփոխություններ կատարվեն հանրային գործունեության մշակույթի, այդ թվում` հանրային խոսույթի տրամաբանության բնագավառում․ Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվող մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ Հայաստանում բռնության տարատեսակ դրսևորումները բազմաթիվ են։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում։ Աներկբա է, որ բռնության յուրաքանչյուր դեպքով անհրաժեշտ է ողջամիտ ժամկետում իրականացնել բազմակողմանի և արդյունավետ քննություն, իսկ մեղավոր անձինք՝ պատասխանատվություն կրեն։ Միևնույն ժամանակ, Պաշտպանն արձանագրում է, որ նշվածն անհրաժեշտ,
«Ցեղասպանության մասին կոնվենցիան մեզ հետ առնչվում է նաեւ Արցախի մասով․ Օկամպոն 2023-ին Արցախում տեղի ունեցածը դիտարկել էր որպես ցեղասպանություն»
Վարդան Պողոսյանը նշեց, որ միջազգային իրավունքն այսօր չի գործում, բայց դրանից չի հետեւում, որ ընդհանրապես չի գործելու, եւ կարող են ստեղծվել բարենպաստ պայմաններ, որպեսզի այդ իրավունքն իսկապես գործի, ներառյալ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան:
Ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում. ընդհանուր դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ մենք չունենք. Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում անդրադարձել է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին. «Ուզում եմ ներկայացնել ամփոփ տեղեկություն Հայաստանում սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի մասին: Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում, թե՛ հիվանդացության, թե՛ ԱԱՊ հիվանդանոցային օղակ և շտապօգնության ծառայության դիմելիության աճի մասով, նաև մանկապարտեզներում և դպրոցներում բացակայություն թվի մասով։ Հարգելի՛ քաղաքացիներ, ընդհանուր
Ռուսաստանն ընտրություններին ընդառաջ ընդլայնում է իր ապատեղեկատվության արշավը Հայաստանում․ Կայա Կալլաս
Ռուսաստանն ընդլայնում է իր ապատեղեկատվական արշավը Հայաստանում։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում իր ելույթում։ «Ռուսաստանն ու նրա պրոքսիներն ընդլայնում, արագացնում են իրենց ապատեղեկավության արշավը, այդ թվում՝ Հայաստանում՝ հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ»,- ասել է Կալլասը։ Նա
Ստելլա Աղաջանյանին դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքի ֆեյսբուքյան գրառման համար․ «Ա1+»
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ստելլա Աղաջանյանին դատապարտել է 100 ժամ հանրային աշխատանքի: Պատճառը եղել է իր ֆեյսբուքյան գրառումը: Ըստ մեղադրանքի՝ Ստելլա Աղաջանյանը 2022 թվականին «Ֆեյսբուք» սոցիալական կայքէջով արել է ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն կիրառելու հրապարակային կոչեր՝ մասնավորապես օգտագործելով շան սատակ անել, ոչնչացնել արտահայտությունները։ Դատավճիռը բողոքարկվել է եւ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններ, սակայն ստորադաս ատյանի
«Բաքվում հաջորդ տարվա բյուջետային ծախսերի 21 տոկոսն ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը»
«Ազատություն»․ «Հաջորդ տարվա բյուջետային ծախսերի 21 տոկոսն ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը», – այսօր Բաքվում Միլի մեջլիսում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Նրա խոսքով՝ ուժային կառույցներին ուղղվող ծախսերը 2026 թվականին կազմելու են 5 միլիարդ 100 միլիոն ամերիկյան դոլար։ «Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը զարգանում է արագ տեմպերով։ Այսօր Ադրբեջանը ռազմական արտադրանք
Հանձնուք բերած քաղաքացին տուգանվել է 100․000 դրամով. կալանավորված անձի համար բերված բաճկոնի գրպանից բջջային հեռախոս է հայտնաբերվել
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացի Պ․ Ն․-ի կողմից բերված հանձնուքը, որում առկա բաճկոնի գրպանից հայտնաբերել են բջջային հեռախոս։ Քաղաքացի Պ․Ն․-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 100․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։ Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և խստագույնս պահպանել ազատազրկված անձանց հանձնուքներ
«Ամեն ինչ կախված է Հայաստանի Հանրապետությունից». Անատոլի Վիբորնի
Բիշքեկում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 18-րդ լիագումար նիստի արդյունքներին նվիրված Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ տեսակամուրջում ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման կոմիտեի նախագահի տեղակալ Անատոլի Վիբորնին, անդրադառնալով Հայաստանին, ասաց. «Մեր գործընկերները մի կողմից, կարծես, չեն մասնակցում միջոցառումներին, որ մենք անցկացնում ենք, բայց մյուս կողմից՝
Ձեռնարկել փոփոխություններ, որոնք կարող են նպաստել ՔԿՀ-ներում համակարգային խնդիրների լուծմանը, այդ թվում՝ մահվան դեպքերի և ինքնասպանությունների նվազեցմանը. «Իրավական նախաձեռնությունների կենտրոն»-ի առաջարկները
«Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025 թվականի ընթացքում ՔԿՀ-ներում արձանագրվել է մահվան 22 դեպք, որոնցից 8-ը Քրեակատարողական ծառայության կողմից ներկայացվել է որպես ինքնասպանություն»
Համալսարանի ղեկավարությունը չի զբաղվում դժգոհների «փնտրտուքով». Դիանա Խոդերյանը փոխանցեց բուհի տեսակետը
Ոչ մի ուսանող էական անհարմարություն չի զգացել, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը ըմբռնումով է մոտեցել որոշմանը
Իմ հեղինակած օրենքի նախագծով Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ օգոստոսի 3–ը նշվում է որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Առ այսօր իմ բազմաթիվ ազգակիցներ ապրում են վրաններում. Ռուստամ Բաքոյան
1915թ.-ից գրեթե մեկ դար անց՝ 2014 թ.-ին Սինջարում բնակվող ազգակիցներս ենթարկվեցին ցեղասպանության
Եթե Փաշինյանը հայտարարի նման արգելոցների մասին, Ալիեւը կջղայնանա. Քաղտեխնոլոգը՝ Թաթոյանի առաջարկի մասին
Եթե ասեն գաղափարը Արման Թաթոյանից է վերցրել, իր «պագոնները» դրանից կընկնեն
Վարդան Ղուկասյանի գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան․ Լևոն Պետրոսյանը պետք է ընդունի որոշում, որով հայտնի կդառնա նրա հավատամքը Արդարության նկատմամբ․ փաստաբան
Հարգելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ` 20.10.2025 թվականին քաղաքական դրդապատճառներով նախաձեռնված քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Հիշեցնեմ, որ պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերոնշյալ վարույթով առ այսօր ՀՀ դատարանները կիրառել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային հակասող սահմանափակումներ. Ապօրինի գաղտնալսել և գաղտնի տեսանկարահանել են (Թվային, այդ
Նոյեմբերի 13-ի նիստում դատախազությունը պահանջել է Արկադի Ղուկասյանին դատապարտել 20 տարվա ազատազրկման: Միացեք հայ պատանդների ազատության միջազգային արշավին. Free Armenian Hostages
Free Armenian Hostages. Արկադի Ղուկասյանը, ծնված 1957 թ. հունիսի 22-ին Ստեփանակերտում, հայ քաղաքական գործիչ է և Լեռնային Ղարաբաղի/Արցախի երկրորդ նախագահը (1997–2007)։ Նա նախկինում զբաղեցրել է նաև Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի և Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնները։ 2023 թ. հոկտեմբերի 3-ին նրան Ստեփանակերտում կալանավորել են ադրբեջանական ուժերը և տեղափոխել Բաքու։ Նա շարունակում է
Անկանոն երթևեկության պայմաններում ապագա վարորդներից պահանջվում է կանոններով վարում. ովքե՞ր են վարորդական վկայական ստացողները
Միգուցե ճիշտ են քննություն ընդունողները՝ անթերի վարել է պետք, ինչը երբեք չես հանդիպի հատկապես Երևանի փողոցներում։ Էրեբունու վարչական շրջանի այն փողոցներում էլ, որտեղ վարում են քննական ավտոմեքենաները, ճանապարհային նշանների մեջ կան նաև այնպիսիք, որոնք թելադրում են առավելագույն արագությունը, սակայն, բացի քննություն հանձնողներից, որևէ այլ վարորդ չի հետևում այդ նշանների պահանջներին։ Ավելին՝ մարդիկ գործնական քննություն են հանձնում այն փողոցներում, որտեղ ամիսներով ճանապարհային գծանշումները ջնջված են՝ ընդհանրապես չեն երևում, հատկապես ձմռան ու գարնան ամիսներին։
ԱՄՆ գեներալ Քրիս Մքինիի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ծաղիկներ դնելով անմար կրակի մոտ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Հայ Առաքելական Եկեղեցին ինքնամաքրման և վերանորոգման հրամայականի առջև է այսօր. ՍԴՀԿ կենտրոնական վարչություն
Մայր Աթոռի մի շարք հոգևորականների մասին սկսեցին ի հայտ գալ տառատեսակ բացայայտումներ և խախտումներ, որոնք առ այսօր չեն արժանացել Մայր Աթոռի հստակ և համոզիչ հաստատումին, հերքումին կամ պատշաճ տնօրինության:
Հայաստանում հաստատված իրավական ամենաթողության հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լիներ փողոցներում ընդդիմախոսների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարների շարքը. Նարեկ Սամսոնյան
Միհրան Հակոբյանի դեմ իրականացված բորենիության մասին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն իր աջակցությունն է հայտնել հանրային գործիչ Միհրան Հակոբյանին՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից. «Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է՝ իր պարագլխի գլխավորությամբ։ Հայաստանում հաստատված իրավական ամենաթողության հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է
Հարավային Կովկասն ունի արդյունավետ և անվտանգ լոգիստիկ հանգույցի վերափոխվելու չիրացված ներուժ. Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ
Դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի Նյու Յորքի գրասենյակի գործադիր տնօրեն Թոմաս Թյոդլինգի և «Coalition for the UN we Need» գործադիր տնօրեն Ադամ Լուպելի հետ։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալիզացման կարևորությունը: ՀՀ ԱԳ
Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, թշնամանք սերմանում հայ ժողովրդի մեջ. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի նախաձեռնությամբ և Եզրաս սրբազանի օրհնությամբ Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում տեղի ունեցավ թեմի հոգևորականների, թեմական խորհրդի, տարբեր քաղաքների ծխական խորհուրդների ատենապետերի ու ներկայացուցիչների ժողով, որի ավարտին ընդունվեց համատեղ հայտարարություն: «Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորներս, ծուխերի ատենապետերս և ներկայացուցիչներս՝Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ, Միջին
«Արցախի Ծար գյուղում ադրբեջանական դպրոցը հայկական խաչքարերով է կառուցված, կամ 60-ականներին Շուշիում հայկական որոշ եկեղեցիներ, պատմաճարտարապետական հուշարձաններ քանդվել են շինարարական աշխատանքների պատրվակով»
Աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում, երբ փորձ է արվում Արցախի թեման տարբեր ձեւաչափերով օրակարգից հանել, գիտաժողովի նպատակը նաեւ Արցախի թեման գիտական օրակարգում պահելն է եւ նշելը, որ Արցախի հիմնախնդիրն ավարտված չէ, Արցախի էջը փակված չէ»,-նշեց Հովիկ Ավանեսովը:
Երևանում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել. փորձագետներն արձագանքում են օդի ծայրահեղ աղտոտվածությանը
Ոչ առևտրային կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների և անհատների մի խումբ նամակ է ուղղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ՀՀ առողջապահության նախարարությանը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ մայրաքաղաքում և այլ քաղաքներում օդի աղտոտվածության չափազանց բարձր մակարդակի պայմաններում բնակչության պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու առաջարկներով։ Նախաձեռնությունը մշակվել է վերջերս հասարակական մեծ հնչեղություն ստացած օդի աղտոտվածության ռեկորդային մակարդակի


















































