Օրվա լրահոսը
Չնայած ԵՄ-ՀՀ փաստաթղթում «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն աջակցող բազմաթիվ դրույթներին, մտահոգիչ է, որ «Թրամփի ուղի» նախագիծը նույնիսկ չի հիշատակվել. Ադրբեջանի ԱԳՆ
Radar. «Չնայած ԵՄ-ՀՀ փաստաթղթում Հայաստանի «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը աջակցող բազմաթիվ դրույթներին, որոնք տարածաշրջանային կոնսենսուս չունեն, չափազանց մտահոգիչ է, որ մեծ նշանակություն ունեցող «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը նույնիսկ չի հիշատակվել». Ադրբեջանի ԱԳՆ
«Նման գրառման մասին որեւէ տեղեկություն չունեմ»․ Ռուբեն Մելիքյանը՝ Միհրան Հակոբյանի ծեծի դրդապատճառների եւ Նիկոլ Փաշինյանի դատապարտման մասին
«Մենք ակնկալում ենք, որ այս հանցագործությունը պետք է շատ արագ բացահայտվի, որպեսզի մենք տեղ ունենանք հավատալու այդ հավաստիացմանը։ Հակառակ դեպքում, դա դատարկ խոսք է, ինչպես շատ հաճախ մենք լսել ենք Նիկոլ Փաշինյանի շուրթերից»
Հարցը մնում է նույնը․ կարո՞ղ է զարգանալ մի երկիր, որի բյուջեն գոյություն ունի միայն թղթի վրա, բայց ոչ իրական դաշտում. Դավիթ Անանյան
Հարցը մնում է նույնը․ կարո՞ղ է զարգանալ մի երկիր, որի բյուջեն գոյություն ունի միայն թղթի վրա, բայց ոչ իրական դաշտում։
Հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին շնորհվել է գնդապետի կոչում․ ադրբեջանական աղբյուրներ
Factor. 2004 թվականին Հունգարիայում ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացվել է։ Այս մասին հայտնել է Nokomment.az-ն, որին վկայակոչում են մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ։ Փոխգնդապետի կոչում ունեցեղ Ռամիլ Սաֆարովի շնորհվել է գնդապետի կոչում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Վարդան Ղուկասյանի փեսայի պաշտոնավարումը չի կասեցվել․ նա կշարունակի կառավարել Գյումրին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը մեզ փոխանցեց, որ քննչական կոմիտեի կողմից սույն քրեական վարույթի շրջանակում Ավետիս Առաքելյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, պաշտոնավարման կասեցում տեղի չի ունեցել։
Հասարակությունը պատրաստ է աշխատել՝ վերջապես բարեկեցիկ երկրում ապրելու համար: Ընդամենը մեկ շաբաթում «Մեր ձևով» շարժմանը միացողների թիվը 10.000-ից դարձավ 12.000. Նարեկ Կարապետյան
Հայ հասարակությունը պատրաստ է աշխատել՝ վերջապես բարեկեցիկ երկրում ապրելու համար:
Բելգիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը անդրադարձել են զանգվածային բռնությունների կանխարգելման մեխանիզմներին
Դեկտեմբերի 5-ին Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հրավերով դեսպան Տիգրան Բալայանը ներկա գտնվեց խորհրդարանում Բելգիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։ Միջոցառմանը ելույթ ունեցան Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերը և խորհրդարանական Միշել Դե Մաղդը, ով հանդիսանում է 2020 թվականի բանաձևի հեղինակը և նախաձեռնողը։ Ներկա էին նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, վերապրածների ընտանիքների
Թորոսյանը խոսել է սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների իրականացման կարևորության մասին՝ շեշտելով Վրաստանի հետ փորձի փոխանակման դերը
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ։ Նախարար Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի ընթացիկ ու նախատեսվող բարեփոխումները, խոսել դրանց իրականացման կարևորության մասին․ այս համատեքստում նախարարը շեշտել է նաև Վրաստանի հետ փորձի փոխանակման և երկկողմ աշխատանքային այցերի կազմակերպման
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Դեկտեմբերի 9-14-ը 🟧 Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև և մառախուղ, 10-ի գիշերը՝ հորդառատ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև: Դեկտեմբերի 11-12-ին, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 🟧 Մարզերում դեկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հանդիպել է 2026թ. ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ
Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչությունը հանդիպել է 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Այս անգործության շրջանը պետք է ավարտվի: Հակառակ դեպքում, ցեղասպանության կանխարգելման մասին բոլոր հայտարարությունները կդառնան հերթական «անատամ» ձևակերպումներ. Հովիկ Ավանեսով
Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման օրը (ընդունել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 1948 թվականի դեկտեմբերի 9-ին։ Ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարի 12-ին) ոչ միայն պատմական փաստի հիշեցում է, այլ նաև միջազգային հանրության՝ սեփական պարտավորությունները չկատարելու մասին խիստ արձանագրություն։ Այս օրն ստիպում է հերթական անգամ գնահատել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ
‼️Ուշադրություն ‼️ Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 9-ի երեկոյան և 10-ի գիշերը մինչև առավոտյան ժամերը սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի
Միջազգային իրավունքի, գլոբալ և տարածաշրջանային բազմակողմ համակարգերի մշակումը չեն հաջողել ցեղասպանությունների արդյունավետ կանխարգելման գործում. Ռոբերտ Աբիսողոմոնյան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Ցեղասպանության և զանգվածային ոճրագործության կանխարգելման վաղ նախազգուշացում և վաղ արձագանք. համաշխարհային գործընկերությունների ամրապնդում» խորագրով հարակից միջոցառմանը Դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա տասնամյակին նվիրված ՄԱԿ բարձրաստիճան հանդիպման շրջանակում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ցեղասպանության և զանգվածային
Վեհափառ Հայրապետի անունը չհիշատակելը մի պարզ վարչական խախտում չէ, այլ եկեղեցական կանոնի կոպտագույն ոտնահարում. Սամվել դպիր Գրիգորյան
Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը Բոլոր Տիրադավներին Վեհափառ Հայրապետի անունը չհիշատակելը մի պարզ վարչական խախտում չէ, այլ եկեղեցական կանոնի կոպտագույն ոտնահարում, նվիրապետական կարգի դեմ ապստամբություն, ըմբոստություն, հակառակություն, անհնազանդություն, պառակտման ծանրագույն մեղք և դեպի հերձված տանող քայլ: Քահանայական շնորհը գործում է միայն նվիրապետական համակարգից ներս, որովհետև այդ շնորհի աղբյուրը հենց Հիսուս Քրիստոսն է, ում Մարմինն էլ
Ահազանգ իրավապահներին. դպրոցի տնօրենը հաղորդում է ներկայացրել
Ֆեյսբուքյան տարբեր էջերում «Անահիտ Անահիտ» օգտատիրոջ կողմից իր հասցեին վարկաբեկող տեղեկություններ են տարածել
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հաղթող է ճանաչվել 2025 թ. «Forbes-ի հերոսներ» մրցանակի «Միավորող» անվանակարգում
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Noôdome համայնքի համահիմնադիր, UWC Dilijan քոլեջի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը հաղթող է ճանաչվել 2025 թվականի «Forbes-ի հերոսներ» մրցանակի «Միավորող» անվանակարգում: Ըստ Forbes-ի՝ այս անվանակարգը նախատեսված է նախաձեռնող և ոչ անտարբեր ձեռներեցների համար: Պարբերականը նշում է, որ 2020 թվականին հայտնի ձեռներեց Ռուբեն Վարդանյանը եւ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հիմնադրել են
Ուժի կիրառման անթույլատրելիության մասին խոսում են այն մարդիկ, որոնք քաղաքական հակառակորդներին պատերին էին «ծեփում». Վիտալի Մանգասարյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը Մերօրյա իրականության մեջ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվում ենք պարադոքսի: Այս անգամ ուժի կիրառման անթույլատրելիության մասին ամենայն լրջությամբ խոսում են այն մարդիկ, որոնք քաղաքական հակառակորդներին պատերին էին «ծեփում», հրապարակային խոսքում վիրավորանքի լեզուն դարձրել էին նորմա, իսկ երբեմն էլ խոսվում էր նույնիսկ ֆիզիկական բռնության մասին՝ ականջ կտրելու պատմություններից մինչեւ
Այրվել է «Վեգա»-ի մոտ տեղադրված Ձմեռ պապը. քաղաքացու շնորհիվ կրակը տոնածառին չհասավ. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գործող «Վեգա» խանութի մոտ հրդեհ է բռնկվել: Մինչ կժամանեին Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից, մի քաղաքացի, որն ըստ դեպքի վայրում հավաքվածների, արցախցի է, նկատելով
8 անձանց, այդ թվում՝ հարկեր չվճարելուն օժանդակելու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և նույն զորամասի մեկ այլ ծառայողի օժանդակությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից անօրինական եղանակով ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 74 մլն դրամի հարկման ենթակա, առանց դրոշմավորման, տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 2 619 580 գլանակ ծխախոտ:
Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներին Պետություն սիրելու դասեր տալը ուղղակի զավեշտալի է
Հայոց Եկեղեցին միշտ Հայոց Պետության կողքին է եղել ու համագործակցել է կրթական, մշակութային, բարեգործական և այլ ազգանպաստ ծրագրերում։ Եթե այսօր չի համագործակցում, ապա դա միայն մեկ բան է նշանակում, դա նշանակում է, որ մենք չունենք ազգային Պետություն, դա նշանակում է, որ իշխանությունները պետք է վերանայեն իրենց ներքին և արտաքին քաղաքականությանը առնչվող զգայուն հարցերը միասնաբար՝ Հայոց Եկեղեցու հետ։
Մեգանախագծերն աբստրակցիա չեն, այլ գործնական գործիք առաջիկա տասնամյակներում Հայաստանն արդիականացնելու համար. Արմեն Գևորգյան
Սկիզբը՝ այստեղ: Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան «Առաջարկ Հայաստանին» նախագծի առաջարկով ներկայացնում եմ իմ պատկերացումները Հայաստանում խոշոր մեգանախագծերի հնարավորության և անհրաժեշտության վերաբերյալ։ Հայկական մեգանախագծերի մասնակի կատալոգ Մեգանախագծերը աբստրակցիա չեն, այլ գործնական գործիք են առաջիկա տասնամյակներում Հայաստանը արդիականացնելու համար։ Դրանք պետք է դիտարկել ոչ թե որպես մեկուսացված նախաձեռնություններ, այլ որպես համակարգ։ Ստորև ներկայացված են մի քանի
Ոչ մի երկրի համար այս առաջընթացն այնքան շահեկան չէ, որքան Հայաստանի համար. դեսպան Քվին
Դեսպան Քվինը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատում հանդես եկավ ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների և գործարար համայնքի հետ գործակցության նոր հնարավորությունների մասին ելույթով։ Նա ընդգծեց օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումները, մասնավորապես՝ խաղաղության ճանապարհին գրանցած առաջընթացը և «Թրամփի ուղի» նախագծի մեկնարկը, որը կապուղիների, առևտրի ու հնարավորությունների նոր դարաշրջան է բացում Հայաստանի և տարածաշրջանի համար։
Արամ Ա-ն ՀՀ իշխանություններին մեղադրում է եկեղեցին պառակտելու մեջ, սակայն հենց իր կաթողիկոսությամբ է պահպանվում եկեղեցու բաժանումը. Տրդատ Սարգսյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Արամ Ա կաթողիկոսը մեղադրում է Հայաստանի իշխանություններին եկեղեցին պառակտելու մեջ, սակայն իրականությունն այն է, որ հենց իր կաթողիկոսությամբ է պահպանվում եկեղեցու բաժանումը։ Եթե Արամ Ա-ն ուզում է խոսել միասնությունից, ապա առաջին հերթին պետք է հրաժարվի զուգահեռ կաթողիկոսության կարգավիճակից և մասնակցի եկեղեցու իրական նորոգմանը։ Պառակտվածությունը չի վերանում հայտարարություններով․
Ահազանգ իրավապահներին. Բերդ համայնքի ղեկավարը հաղորդում է ներկայացրել ֆեյսբուքյան գրառումների մասով
Նա հաղորդմանը կից ներկայացրել է նաեւ նշված հրապարակումների՝ ֆեյսբուքից արտատպված փաստաթղթերի պատճեները։
Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով «Տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ» անվանակարգում
Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով «Տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ» անվանակարգում։ Ավարտվող տարում Ամոյանը նվաճել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները։ Հարգելի մարզասերներ, դուք ևս կարող եք աջակցել մեր չեմպիոնին՝ մեկնաբանություն թողնելով United World Wrestling-ի համապատասխան հրապարակման տակ։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա
Մինչ այս պահը չկա որևէ փորձագիտական եզրակացություն, որը կարող էր հերքել Արշակ սրբազանին վերագրվող տեսագրության կեղծ լինելը. փաստաբան
Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շուրջ զարգացումներին, կատարել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ․ առանձին դեպքերում՝ բացահայտ սուտ, որոշ դեպքերում էլ պարզապես կեղծել է հաղորդած տեղեկությունները։
12 հանդիպում, և ոչ մի սանտիմետր ՀՀ ինքնիշխան տարածքից չի ազատվել ադրբեջանական օկուպացիայից. Արման Թաթոյան
Ահա թե ինչու եմ առաջարկում հետևյալը․ մեր պաշտոնավարման առաջին շաբաթում մենք վերանվանելու ենք Սև լիճը և հարակից տարածքները «Դոնալդ Թրամփի ազգային արգելոց», իսկ Ջերմուկի լեռները՝ մինչև Սոճիների պուրակ, վերանվանելու ենք «Մելանյա Թրամփի ազգային արգելոց»։
Թող Իլհամ Ալիևը դրանից հետո իր օկուպացիայի հետևանքների տակից ինքն էլ դուրս գա: Դա կլինի նրա և նրա օգնական Հիքմեթ Հաջիևի խնդիրը։
Վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել. ԹԻՀԿ
Մտահոգիչ են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, անկախ լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորման ու պիտակավորման դեպքերը։
Տողակատում նորից եկեղեցին եւ պետությունն իրար հավասար հարթության մեջ դնելն է, բայց նորից պետք է կրկնել, որ, ըստ Սահմանադրության, եկեղեցին եւ պետությունն իրարից անջատ են. Տեր Նշան քահանա Պանֆյորով. «Հրապարակ»
Ցանկացած մեկին էլ, որը եկեղեցու օրենք է խախտել, կարող են կարգալույծ անել` առանց որեւիցե ժողովի
Պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են. ՆԳՆ
«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քիչ առաջ ՆԳՆ նույն վարչության և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են չորս անձի, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են»,- նշել են ՆԳՆ-ից՝ հավելելով, որ նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։


















































