Օրվա լրահոսը
Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով «Տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ» անվանակարգում
Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով «Տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ» անվանակարգում։ Ավարտվող տարում Ամոյանը նվաճել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները։ Հարգելի մարզասերներ, դուք ևս կարող եք աջակցել մեր չեմպիոնին՝ մեկնաբանություն թողնելով United World Wrestling-ի համապատասխան հրապարակման տակ։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա
Մինչ այս պահը չկա որևէ փորձագիտական եզրակացություն, որը կարող էր հերքել Արշակ սրբազանին վերագրվող տեսագրության կեղծ լինելը. փաստաբան
Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շուրջ զարգացումներին, կատարել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ․ առանձին դեպքերում՝ բացահայտ սուտ, որոշ դեպքերում էլ պարզապես կեղծել է հաղորդած տեղեկությունները։
12 հանդիպում, և ոչ մի սանտիմետր ՀՀ ինքնիշխան տարածքից չի ազատվել ադրբեջանական օկուպացիայից. Արման Թաթոյան
Ահա թե ինչու եմ առաջարկում հետևյալը․ մեր պաշտոնավարման առաջին շաբաթում մենք վերանվանելու ենք Սև լիճը և հարակից տարածքները «Դոնալդ Թրամփի ազգային արգելոց», իսկ Ջերմուկի լեռները՝ մինչև Սոճիների պուրակ, վերանվանելու ենք «Մելանյա Թրամփի ազգային արգելոց»։
Թող Իլհամ Ալիևը դրանից հետո իր օկուպացիայի հետևանքների տակից ինքն էլ դուրս գա: Դա կլինի նրա և նրա օգնական Հիքմեթ Հաջիևի խնդիրը։
Վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել. ԹԻՀԿ
Մտահոգիչ են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, անկախ լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորման ու պիտակավորման դեպքերը։
Տողակատում նորից եկեղեցին եւ պետությունն իրար հավասար հարթության մեջ դնելն է, բայց նորից պետք է կրկնել, որ, ըստ Սահմանադրության, եկեղեցին եւ պետությունն իրարից անջատ են. Տեր Նշան քահանա Պանֆյորով. «Հրապարակ»
Ցանկացած մեկին էլ, որը եկեղեցու օրենք է խախտել, կարող են կարգալույծ անել` առանց որեւիցե ժողովի
Պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են. ՆԳՆ
«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քիչ առաջ ՆԳՆ նույն վարչության և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են չորս անձի, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են»,- նշել են ՆԳՆ-ից՝ հավելելով, որ նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Ուզում են բացառապես Հայաստանի եկեղեցի` Հայաստանի կաթողիկոսով, որը ոչ մի կապ չի ունենա սփյուռքի հետ, հետեւաբար՝ Հայաստանը ոչ մի օգնություն չի ստանա սփյուռքից. Արտաշես սարկավագ Աջապահյան. «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցն Արտաշես սարկավագ Աջապահյանն է: – Փաշինյանն այսօր կրկին անդրադարձել է եկեղեցուն, հայտարարություններ արել: Նշել է, որ եկեղեցում պետք է ՀՀ օրհներգը հնչի, դրոշը տեղադրվի, նոր կանոնագիրք ընդունվի եւ այլն: Հաջորդը լինելու է` իմ նկարը պիտի փակցվի…. – «Ընկեր Փանջունի» ֆիլմում կուսակցության դրոշը մի օր հանում են եւ տանում են, փակցնում եկեղեցու վրա: Հետո՝ վերջում եկեղեցին
ՀՀ իշխանության ներկայացուցիչները կրկին փորձում են խեղաթյուրել իմ խոսքը. Ռոբերտ Ամստերդամ
Փողը ոչ թե ժողովրդի, այլ ձեր կուսակցության համար է։
Շատ ջերմ հանդիպում է եղել: Ասել եմ, որ այն, ինչ կատարվում է Միքայել և Բագրատ Սրբազանների շուրջ, կապիկություն է. Հովիկ Աղազարյան. «Իրավունք»
«Միքայել և Բագրատ սրբազաններին քաղբանտարկյալ կարող եմ համարել, խնդիր չկա, բայց իրենք հոգևորականներ են, իրենք ավելի բարձր են, քան քաղբանտարկյալը»
Բնակչությունը մինչեւ սահմանազատումը եղել է մոտ 380 մարդ, բայց հիմա դարձել է 460: Նրանք բնակարանաշինարարության ծրագրով եկողներն են, դեռ ստեղ չեն ապրում, բայց հայտ են ներկայացրել. Կամո Շահինյան. «Հրապարակ»
Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը, մոտ 50 ՀՀ քաղաքացի հետը վերցրած, գնացել էր Կիրանց՝ թերեւս կատարելու իր խոստումը՝ ցույց տալու իր օրոք ձեռք բերված սպառազինությունը: Կառավարության մեր աղբյուրից իմացանք, որ 50 հոգին դիմում է ոչ թե ՊՆ, այլ՝ հենց ՀՀ վարչապետին: «Նա տեսնում է, թե ովքեր են, ինչ են, եւ որոշում է ներգրավել քաղաքացուն այդ խմբերում»:
Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու «դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)», հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշեցնենք՝ «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը, երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր. ««Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է
Միհրան Պողոսյանի հարազատներից յուրաքանչյուրը 50 մլն. դրամով ազատ է արձակվել. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն ԴԱՀԿ նախկին պետի հարազատներին, յուրաքանչյուրին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը (քեռու որդին)՝ «Միկշին»-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանը, եւս մեղադրյալի կարգավիճակ ունի: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։
Պարտադիր ապահովագրական համակարգի լուրջ մարտահրավեր է առողջապահական ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների պատրաստվածության հարցը. «Փաստ»
Նախ՝ պետք է արձանագրել, որ պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հիմնական դրական կողմը առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն ապահովելու և սոցիալական արդարության սկզբունքները կյանքի կոչելն է։ Մինչև այսօր Հայաստանի առողջապահական ոլորտում պահպանվում են լրջագույն անհավասարություններ՝ կապված բժշկական ծառայությունների մատչելիության և որակի հետ։
Հեռու ենք այն մտքից, որ դատավորը «սայթաքել» է՝ հօգուտ իշխանության ներկայացուցչի. «Ժողովուրդ»
Փաստաբան Գարիկ Սահակյանի փոխանցմամբ, 12.11.2025-ին Գավառի դատարանում նախնական դատական նիստի ժամանակ քննարկվողը կողմերի ներկայացրած ապացույցների գործին վերաբերելի եւ թույլատրելի լինելն էր։ Ըստ օրենքի՝ դատարանը նախ պետք է գնահատեր հայցվորի՝ այս դեպքում Հայկ Սարգսյանի ներկայացրած ապացույցների վերաբերելիությունն ու թույլատրելիությունը, ապա միայն անցներ պատասխանող ընկերության նյութերին։ Փոխարենը, դատավորն անհասկանալիորեն շրջանցել է այս կարգը եւ առանց մեր՝ «Ժողովուրդ»
Բռնազավթված Արցախում ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Երից Մանկանց վանքը
Artsakh Monuments. Քոչվոր ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Երից Մանկանց վանքը (17-րդ դար): Տարածված տեսանյութի մեջ երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է։ Կից լուսանկարները մինչև բռնազավթումը և հետո։
Արևիկ գյուղում պայթյունի հետևանքով կա տուժած
Դեկտեմբերի 9-ին, ժամը 08։38-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևիկ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ տան խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթուն․ մասամբ փլուզվել է միջնապատը՝
Բռնության կոչ անողները եւ բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի. Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում
Շարունակենք կառուցել, ստեղծել աշխատանքի տեղ և միավորել մարդկանց: Ամեն մեկն անում է այն, ինչ ձեռքից լավ է գալիս. Նարեկ Կարապետյան
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Շարունակենք կառուցել, ստեղծել աշխատանքի տեղ և միավորել մարդկանց: Ոմանք կփորձեն շարունակել պառակտել հասարակությունը: Ամեն մեկն անում է այն, ինչ ձեռքից լավ է գալիս:
Մեղավոր են նաեւ նրանք, ովքեր լռում են
Հայաստանում շատ քիչ են մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Գիտեմ, որ շատերին դուր չի գալիս «մտավորական» բառը, եւ այդ կասկածների համար կան, անշուշտ, հիմքեր: Հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս կարդալ Յուրի Լոտմանի դասախոսություններն այն մասին, թե ինչ է նա հասկանում «ինտելիգենտ» բառի տակ: Դա իրոք զուտ ռուսական եւ շատ յուրահատուկ
Փաշինյանը որոշել է, որ ՔՊ-ի ղեկավար լինելը իրեն միանգամայն բավարար իրավունքներ է տալիս, որպեսզի փոխի… Հայ առաքելական եկեղեցու «Կանոնագիրքը». «Փաստ»
Այդ ընթացքում նա կարող է ակտիվ հանրության կողմից հակազդեցության արժանացող իրարահաջորդ «թեզեր» նետել շրջանառության մեջ: Թեկուզ այս թարմ «առաջարկի» տեսքով, որ պատարագներից առաջ եկեղեցիներում պետական հիմնը հնչի, իսկ սրբապատկերների փոխարեն էլ երևի իր նկարները կախվեն:
Սուտ 40. «Մեծ քանակի վարկեր կզրոյացնենք»
Սկիզբը՝ այստեղ: Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը, այս անգամ բանկային համակարգի քողի տակ։ 2018-ին հնչեցվեց հզոր, հուզական, ժողովրդի սրտից բխող խոսք։ «Մեծ քանակի վարկերը կզրոյացվեն։ Գյուղացին այլեւս վարկ մուծելու խնդիր չի ունենա։ Մենք սկսելու ենք գյուղացու կողքին կանգնելու նոր դարաշրջան»։ Այս խոստումը դարձավ ամենաազդեցիկ նախընտրական մանիպուլյացիաներից մեկը։ Գյուղացուն տրվեց հավատ՝ որ վերջապես իր ամենածանր խնդիրներից մեկը՝
«3+3» հարթակի նախարարական հերթական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն. ՀՀ ԱԳՆ
«Ընդհանուր ընկալմամբ` այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածության լինելու դեպքում կտեղեկացնենք»,- հայտնել է «Լուրերին» ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Հայաստանը պատրաստ է շարունակել իր կառուցողական մասնակցությունը տարածաշրջանային կենտրոնի աշխատանքներին, այդ թվում՝ ուղղված ընդհանուր ջրային անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում. Արամազդ Ղալամքարյան
Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Թեհրան
«Գյումրեցին չի կարողանում հանդուրժել մի բան, որն անօրինական է, ճիշտ չէ»․ Տեր Հուսիկը՝ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած պատարագի ժամանակ Վեհափառի անունը հնչեցնելու մասին
Այս տարածքը, Շիրակի մարզը յուրահատուկ է այդ դրությամբ։ Այսինքն մի տեսակ էմոցիան արտահայտելու, մոտեցումները կատարելու որոշակի ելքեր, ճանապարհներ է գտնում և արտահայտում է. տեր Հուսիկ քահանա Գրիգորյան
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սա հայկական դրամի և ֆինանսական համակարգի կայունության նկատմամբ հասարակության վստահության կարևոր ցուցանիշ է. ԿԲ
Բոլորիս նվիրված ու հավատով լի աշխատանքով ի զորու ենք ամրապնդելու հայկական պետականությունն ու եկեղեցին. Արցախի թեմ
Մամուլում Արցախի թեմի թեմական խորհրդին վերագրվող հայտարարության վերաբերյալ պարզաբանում
Արտահանման անկումը հասել է –44․7%․ սա ոչ թե տատանում է, այլ համակարգային փլուզում. Դիտարկում 2
Սա պարզապես տնտեսական թվերի հարց չէ։ Սա տնտեսական ինքնիշխանության խնդիրը է։ Երբ երկիրը չի արտահանում՝ այն չի ամրապնդում իր արժույթը, չի մեծացնում եկամուտները, չի ստեղծում աշխատատեղեր. Դավիթ Անանյան
«Դատապարտում եմ Միհրան Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնությունը». Արթուր Սաքունց
«Բռնության որևէ դեպք չի կարող ու չպետք է մնա անպատիժ». Արթուր Սաքունց
Միքայել Սրբազանի պաշտպանական թիմն մտահոգություն է հայտնում ՊՈԱԿ-ի կեցվածքի և Սրբազանի առողջության հետ կապված հարցով դանդաղկոտություն դրսևորելու վերաբերյալ
Միքայել Սրբազանի վիրահատության վերաբերյալ
Մենք պետք է կենտրոնանանք մեր օրակարգային խնդիրների վրա. Արման Թաթոյան
Այս ամենը մեզ շեղում է մեր հիմնական օրակարգից։ Այս անվերջ մանիպուլյացիաները, բաժանարար քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի, եպիսկոպոսների անձնական կյանքի քննարկումները, Վարչապետի անձնական կյանքի քննարկումները. Արման Թաթոյան


















































