Օրվա լրահոսը
«Մինչ Սամվել Կարապետյանն իր ﬕջոցներից 540 ﬕլիոն դրամ էր ներդնում ﬔր երկրում, Փաշինյանն այլ «ներդրում» էր անում՝ քաղաքական ձերբակալություններ, գրոհ եկեղեցու դեմ»
«Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի էջում նոր տեսանյութ է հրապարակվել. «Մինչ Սամվել Կարապետյանը իր ﬕջոցներից 540 ﬕլիոն դրամ էր ներդնում ﬔր երկրում և Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքների տանիքն էր հոգում, երբ Սամվել Կարապետյանը 1,1 ﬕլիարդ դրամ էր ներդնում և գյուղեր բարեկարգում, երբ Սոթքում 148 տուն էր վերակառուցում և ընտանիքների բնականոն կյանք վերադարձի համար
Համայնքային ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ համայնքային երկու ոստիկաններ տեղեկանալով 2025 թվականի հունիսի 29-ին համայնքային երկու այլ ոստիկանների՝ ահազանգով դեպքի վայր չմեկնելու մասին, վիճաբանել են նրանցից մեկի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով
Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի հաստատումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի հաստատումը և երկուստեք ընդգծել դրանով նախատեսված բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն, ինչպես նաև առկա գործիքակազմի կիրառման միջոցով դրանց շրջանակի ընդլայնման հնարավորություններին։
Հայ-ադրբեջանական հանդիպում Գաբալայում, հաջորդը` ՀՀ-ում
Եթե խոսքը գնում է երկաթուղու, ավտոճանապարհների, գազամուղի գործարկման մասին, ապա ի՞նչ լայնության ճանապարհի մասին է խոսքը Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա շփումները ակտիվության որոշակի փուլ են մտել։ Անցյալ շաբաթ ադրբեջանական Գաբալա քաղաքում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնեցին, որ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանազատման միջոցառումների
Թերլիցքավորման հետևանքով լցակայանում հեղուկ գազի վաճառքը կասեցվել է
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական միջոցառումներ հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ՆԱՐԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Արցախի 23/14)։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է չափագիտական նորմերի խախտում՝ թերլիցքավորում, որի արդյունքում կապարակնքվել է վառելիքաբաշխիչ աշտարակի հեղուկացված ածխաջրածնային գազի 1 խողովակը։ Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։ Շուկայի վերահսկողության տեսչական
Փաշինյանի՝ պատերազմից առաջ, ընթացքում և դրան հաջորդող շրջանում կայացրած որոշումները պետք է հետագայում քննի դատարանը. Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Ի վերջո, ինչո՞ւ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը, ես ինքս չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր
Ամուլսարի հանքը 2026-ին արդյունաբերական աճ է ապահովելու․ Վահե Հովհաննիսյան
Ի՞նչ եղավ ԵՄ-ի կողմից խոստացված 2,6 միլիարդ եվրոն
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս համակարգային խնդիրներ են առկա. Անահիտ Մանասյանի ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ«Դեկտեմբերի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր՝ ընդգծելու նրանց իրավունքների լիարժեք իրացման կարևորությունը։Այս առիթով ցանկանում եմ ընդգծել պետության պարտավորությունը՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ կյանքի բոլոր ոլորտներում հավասար իրավունքների երաշխավորումը, ինչպես նաև նրանց լիարժեք մասնակցությունն ու ներառումը հասարակական կյանքում։Մարդու իրավունքների
8 «գողականներն» ազատության մեջ են, սրբազանները՝ նստած. «Հրապարակ»
2022 թվականի ամռանը ԱԱԾ-ն աղմուկով բերման ենթարկեց գյումրեցի օրենքով գող Սուրոյին եւ նրա հետ փոխկապակցված մի խումբ անձանց։ Քննչական կոմիտեն այդ ժամանակ ծավալուն հաղորդագրություն տարածեց, որտեղ ներկայացված էին Սուրոյի ղեկավարած խմբավորման գործողությունները։ Այսպիսով․ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» անունով օրենքով գողը 2021 թվականին տեղի ունեցած ինչ-որ ծեծկռտուքի հետ կապված՝ «գործ» է լուծել՝ գողականով, ապա ասել, որ
«Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլեւս խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն»․ Վահե Հովհաննիսյան
2025-ին բյուջեի դեֆիցիտը կկազմի 5 տոկոս, իսկ պետական պարտքը չի հատի ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոս շեմը
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները
Դեկտեմբերի 2-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի փոխնախագահ Քուշ Չոկսիի և Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միելի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից հետո հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ամրապնդման և բիզնես կապերի ընդլայնման նոր հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել TRIPP նախաձեռնությանը, ինչպես նաև արհեստական
Պատմությունը բոլորին կտա իր արժանի գնահատականը. Տեր Փառեն քահանա Առաքելյան. «Հրապարակ»
Զրուցել ենք Սաղմոսավանքի հոգեւոր սպասավոր Տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ: – Սրբազանները բանտից հանդես եկան հստակ հայտարարությամբ, հստակ պահանջներով: Ի՞նչ կարծիք ունեք այդ հայտարարության մասին: – Իհարկե, կիսում եմ սրբազանների հայտարարությունը, Մկրտիչ սրբազանի հայտարարությունը նույնպես կիսում եմ: – Նրանցից ի՞նչ սրբազան, պարզամիտ, բամբասկոտ դավաճաններ են, որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ՝ չեմ խորշի այդ գնահատականները տալուց:
419 մլն դոլար է վճարվում՝ ՀԷՑ-ը խլելը միջազգային դատարանում հիմնավորելու համար. «Ժողովուրդ»
«Լիորմանդ հոլդինգս լիմիթեդ»-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» արբիտրաժային գործի համար ՀՀ վարչապետի աշխատակազմը Foley Hoag LLP իրավաբանական ընկերության հետ պայմանագիր է կնքել 419 մլն 267 հազար դրամ արժեքով՝ Հայաստանի շահերը Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային դատարանում ներկայացնելու համար։ Նշենք, որ Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ հոլդինգս լիմիթեդ»-ը, «Տաշիր» գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի
Վերադարձրու 2019-ի կարգավիճակը. «Հրապարակ»
Վերջապես Նիկոլ Փաշինյանն «ինչ-որ սառնարանի ոտի տակից ու կոնդիցիոների միջից» գտավ բանակցային փաստաթղթերը, որոնցից ամենաթարմը 2019-ով է թվագրված, եւ հրապարակեց: Ապա, հավանաբար վախենալով, որ բանակցային գործընթացից գլուխ հանող փորձագետները կբացահայտեն, թե ինչ խայտառակ սխալների արդյունքում է ինքը տանուլ տվել Արցախը, մի անստորագիր «պարզաբանում» հրապարակեց, թե այդ թղթերը կարդալով` ինչ է պետք հասկանալ: Հիմա մեզ փորձում
«Կարոտել ենք, պարոն Մինասյան»․ Ալեն Սիմոնյանն՝ Արծվիկ Մինասյանին
Քվորում չկա, խորհրդարանը չի կարողանում սկսել աշխատանքը
ՀՖՖ նախագահը պարտվել է Արթուր Սողոմոնյանին. «Ժողովուրդ»
2022թ․-ին «Փյունիկի» այն ժամանակվա սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հարցազրույցում քննադատել էր ՀՖՖ ղեկավարությանը՝ մասնավորապես ընդգծելով մարզադաշտերի վարձակալության գների բազմակի աճը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի անարդյունավետությունը, մարզային ակումբների լքելը առաջնությունից, կարգապահական որոշումների թափանցիկության բացակայությունը, ԲԿՄԱ-ի միջոցով ըստ էության բանակից ազատվելը, հավաքականի օդանավով ոչ ֆուտբոլի անձանց արտերկիր տանելը, ընդհուպ մինչեւ այն, որ ՀՖՖ նախագահը
Հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից խեղաթյուրվել են 2022-2023 թվականների հարկային միասնական հաշվարկները, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել խոշոր չափերի հարկեր։ Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 13 մլն 166 հզր 701
Ես ի՞նչ կարող եմ անել
«Հավանաբար պարկեշտ, լավ մարդ է, բայց՝ անատամ: Ինտելիգենտները հիմա ոչինչ չեն կարող անել»: Այդպես է ինձ բնութագրել օգտատերերից մեկը՝ մեկնաբանելով Սաթիկ Սեյրանյանի եւ իմ զրույցը (մեկնաբանությունը թարգմանել եմ ռուսերենից): Մասամբ, իհարկե, համաձայն եմ՝ երբեք չեմ ձգտել որեւէ մեկին «կծել», ցավ պատճառել, որեւէ մեկի վրա «վերխ վերցնել»: Եթե «ատամներ» ունենալը հիստերիկ ղժղժոց եւ ամբախ-զամբախ խոսել է
Թվային գործիքի ստեղծումը նոր խթան է հանդիսանում միջազգային կազմակերպությունների, մասնավորապես մոնիտորինգային մարմինների շրջանակներում ՀՀ ներգրավվածությունը կատարելագործելու համար
Տեղի է ունեցել մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման նպատակով ստեղծված ազգային մեխանիզմի թվային գործիքի պաշտոնական մեկնարկը
Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ ՀՀ կառավարության․ «Հին Երևանից» մինչև ՍԴ. «Հետք»
«Հետք». Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսը Բուզանդի 32 հասցեում, որովհետև այդ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշում է կայացվել, և այն ընդգրկված է «Հին Երևան» նախագծում: Գործարար Թուֆենկյանին պատկանող «Թուֆենկյան թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն այդ տարածքը ձեռք է բերել դեռ 2000 թվականին: Երկու տարի անց Կառավարության որոշմամբ
ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալուն ուղղված բոլոր հիմնական աշխատանքներն արված են. ՀՀ քաղավիացիայի կոմիտե
ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալուն ուղղված բոլոր հիմնական աշխատանքները Հայաստանի կողմից արված են, թերությունները վերացված են։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ անդրադառնալով Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսի՝ ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում Հայաստանի գտնվելու մասին մեկնաբանություններին։ «Սեպտեմբերի սկզբին ԵՄ-ի կողմից կատարվել է գնահատողական այց Հայաստան։ Այդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սուտ 36. «Սպորտը երբեւիցե այսքան զարգացած չի եղել»
Սկիզբը՝ այստեղ: Եվս մեկ ոլորտ, որը վերջին տարիների ընթացքում լիովին կազմաքանդվեց, չնայած նրան, որ իշխանությունը հետեւողականորեն փորձեց ներկայացնել, թե իբր Հայաստանի սպորտը վերելքի մեջ է, արդյունքները՝ աննախադեպ, իսկ մարզական ոլորտը՝ «ազատված նախկին համակարգերից»։ Սակայն իրականությունն ամբողջովին հակառակն է։ Սկսենք ֆուտբոլից. երբեմնի հույսից մինչեւ խայտառակ անկում։ Հայկական ֆուտբոլը տարիներ շարունակ հիմնված էր նպատակային կառավարման վրա։ Դեռ հոդվածաշարս
Գորիսի պետական քոլեջի 30 աշխատակից հեռանում է կրթօջախից՝ այդկերպ մերժելով նախարարի հրամանը. «Սյունաց երկիր»
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնից ազատել է Կարեն Լազարյանին։ Վկայակոչվում է սոսկ «ՊՈԱԿ–ների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ժդ» կետը, որը սահմանում է՝ «Առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր»։ Թե ինչ օրենքների և ինչ հիմքերի ու այլ հիմքերի մասին է խոսքը՝ ոչ մի բառ։ Իսկ շահարկումը, թե Կարեն Լազարյանը
Փաշինյանը և ապստամբ հոգևորականներն ընդդեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի. Հարութ Սասունյան
Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ քայլեր կձեռնարկեն Կաթողիկոսը, Հայաստանի կառավարությունը, հոգևորականները և աշխարհասփյուռ հայությունը։ Եթե Կաթողիկոսը մերժի հրաժարական տալ, Փաշինյանի կառավարությունը կարող է դիմել աներևակայելի քայլի՝ նրան կեղծ մեղադրանքներով ձերբակալելու. Հարութ Սասունյան
Այդ փաստաթղթերի հրապարակումը ձեռնտու է նախկիններին ու ներկաներին, բայց ոչ մեր ժողովրդին. Արման Թաթոյան
5 դաս, որ պետք է քաղենք Արցախյան կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող փաստաթղթերի հրապարակումից
Ավելանում է մի նախագծի բյուջեն, որի համար մինչև այսօր չկա որևէ փաստարկված հիմնավորում և մասնագիտական փորձաքննություն. Հովակիմ Զաքարյան
«2026-ին գիտության ոլորտի ֆինանսավորումը նվազելու է գրեթե նույնքան չափով, որքան ավելանալու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի բյուջեն։ Չեմ պնդում, որ դա նույն գումարն է, բայց ուզում եմ այս օրինակով ցույց տալ, թե ինչպես է դատարկ, անբովանդակ ձևը հաղթում բովանդակությանը, քանի որ նպատակը բովանդակություն ստեղծելը չէ, դա դժվար ու երկար պրոցես է»։
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորներին
Հանդիպման առանցքային հարցը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքից բխող միջոցառումների իրականացումն էր:
«Նիկոլը խաբում էր 2019-ին, երբ փաստաթուղթը ստացել էր և ձայն չէր հանում, նա խաբում էր 2020թ․-ին, երբ Լավրովը հայտարարեց, որ փաստաթուղթ եմ տվել քեզ, իսկ դու որևէ ընթացք չես տվել». Արմեն Աշոտյան
«Այդ փաստաթուղթը բացարձակ վատը չի եղել, իսկ այսօրվա իրավիճակի հետ համեմատած պարզապես երանելի փաստաթուղթ էր։ Իր այդ քայլով Փաշինյանը դիվանագիտական հիմքեր է տվել Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի համար»։
Անահիտ Ավանեսյան. Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը, թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները
Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։


















































