Օրվա լրահոսը

Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի միջոցառմանը երկրի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանցի «գիտնականներին» հիշեցրել էր այն ուղենիշները, որոնցով վերջիններս պետք է առաջնորդվեն՝ իրենց հետազոտություններն իրականացնելիս, հոդվածներն ու քարտեզները հրապարակելիս։ Դրա հիմնական նպատակն է հերքել հայկական պատմական ներկայությունը տարածաշրջանում կամ յուրացնել վերջինիս մշակութային հարուստ պատմությունն ու ժառանգությունը։ Բաքվի քարոզչական այս թեզերի տարածման ու իրագործման

Կանանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու կարծրատիպերի հաղթահարումը պետք է լինի մեր ընդհանուր հանձնառությունը. ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ «Կանանց տնտեսական իրավունքների իրացման երաշխիքներն ու խոչընդոտները Հայաստանում» վերտառությամբ։ Այն իրականացվել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության օժանդակությամբ իրականացված «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ուսումնասիրությունը կատարվել է փորձագետների կողմից։Զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանում կանանց տնտեսական իրավունքների

«Վերադարձ». Իջևանում բացվեց Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը

Նկարիչը հավելեց, որ Կողբում կառուցում է տուն-արվեստանոց, որտեղ կշարունակի ստեղծագործել:

«Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոներում ներկայացնում է Փարաջանովի ֆիլմերը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր միջազգային կինոփառատոններում ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը։ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների  շրջանակներում շատ կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային կինոլեգենդի ֆիլմերի հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս: Այս ցուցադրությունները հարթակ են  ստեղծում նրա անգնահատելի ժառանգության հանրայնացման և տարբեր երկրների երիտասարդ սերունդներին նրա ֆիլմերի հետ ծանոթացնելու գործում: Իրանի Շիրազ քաղաքում «Փաջր»

Ի՞նչ աջակցություն է առաջարկում ԵՄ-ն ՀՀ-ին՝ ԵՄ ինտեգրման խորացման դեպքում ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ի կողմից ճնշումների կիրառման դեպքում

Կայա Կալասը վստահեցրեց՝ զարգացնում ենք մեր գործընկերների առևտրային և դիվանագիտական պորտֆոլիոն․ «Դա նշանակում է, որ լիարժեք կախվածություն կարող եք չունենալ ՌԴ-ից»։

Լատվիայի դեսպանի հետ հանդիպմանը Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել համատեղ ֆիլմարտադրության և փորձի փոխանակման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Լատվիայի ԱԳՆ երկկողմ քաղաքական դեպարտամենտի տնօրեն Ուլդիս Միկուտսին և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Էդիտե Մեդնեին: Հանդիպմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Լատվիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ կրթության, գիտության,

Կաթողիկոսը պետք է կարգալույծ անի Վրթանես սրբազանին եւ մյուսներին. Հրանտ Բագրատյան

Վեհափառ հայրապետը պետք է արագորեն իր կողմը հավաքի հավատարիմ եպիսկոպոսներին, աշխատի քահանաների ու աբեղաների հետ

Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 110-120 ժամ: Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում է հյուսիսային լայնություններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է գալիս Արմտյան Սիբիրի կամ Սկանդինավիայի շրջաններից։

«Չեմ կարա չխոսեմ, սիրտս պատռվում է»․ Վարդան Ղուկասյանը՝ դատավորին՝ իրեն «զրպարտած» ոստիկանների մասին

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով ընթացող դատավարությանը  միջնորդություն ներկայացրեց  Վարդան ու Սպարտակ Ղուկասյանների փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ դատարանին խնդրելով ապահովել իր վստահորդների անվտանգությունը «զրպարտչությամբ զբաղվող» ոստիկաններից։ Նա նշեց, որ նախորդ դատական նիստից հետո դատարանի դահլիճում տեղի ունեցան իրադարձություններ, դատարանի դահլիճում գտնվող երկու ոստիկաններ կեղծ, զրպարտչական, սուտ մատնությամբ են հանդես եկել և  իր վստահորդների

Անձը որպես կաշառք ԱԺ պատգամավորին է տվել 23․000 ԱՄՆ դոլար և 300․000 դրամ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի պաշտոնատար անձը Ա. Կ.-ից մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական

Նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում գրանցվել է 55 030 բացակա, որոնցից 11 033-ը՝ սուր շնչառական վարակների հետևանքով

Սուր շնչառական վարակների իրավիճակ՝ դեկտեմբերի 1-ի տվյալներով Նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում այս պահին գրանցվել է 55 030 բացակա, որոնցից 11 033-ը՝ սուր շնչառական վարակների հետևանքով։ 11.033-ն ընդհանուր սաների 2.3%-ն է: 11033 ՍՇՎ-ով բացականերից 175-ը բացահայատվել է «համաճարակային ֆիլտրի» արդյունքում և ուղարկվել է տուն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

«Մեր համագործակցությունը բարձրացրինք ռազմավարական մակարդակի, ԵՄ-ի հետ համագործակցությունը մտնում է նոր փուլ»․ Արարատ Միրզոյան

ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց․ «Այսօր ես հայտարարում եմ 15 միլիոն եվրոյի մասին, որն ուղղվելու է դեպի խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանի Հանրապետությունը»։

Վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը ԱՄԷ հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը բարձրացնել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև զարգացնել փոխշահավետ տնտեսական գործակցություն: Օգտվելով առիթից՝

Իմ նկատմամբ իրականացվող հետապնդումները պայմանավորված են իմ փաստաբանական գործունեությամբ. Զարուհի Փոստանջյան

Մինչ այդ պահը ՔԿԾ-ն ապօրինի առգրավել և պահում է իրենց մոտ հեռախոսս՝ առանց որևէ իրավական հիմքի՝ անսահմանափակ հասանելիությամբ: 

Այցելել ենք Ֆրանսիայի Հայոց թեմ՝ հայտնելու մեր աջակցությունը Հայ եկեղեցուն. Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը, Շահե Մատենյանը, Գևորգ Մելիդոնյանը, Ռոմիկ Դավթյանն այցելել են ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ՝ հայտնելու իրենց աջակցությունը Հայ եկեղեցուն: «Այսօր մենք հանդիպեցինք Հայ եկեղեցու առաջնորդի հետ՝ մեր շարունակական աջակցությունը հայտնելու Հայ եկեղեցուն, որը բախվում է Հայաստանի ռեժիմի կողմից վարվող անընդունելի և

Ծառատունկ՝ հանուն Հայաստանի

Ակբա բանկի աշխատակիցները «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ կրկին միավորվել են ավելի կանաչ հայրենիք ունենալու նպատակի շուրջ։ Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ բանկի կամավորները վերադարձել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի հարակից շրջան՝ ծառատունկ իրականացնելու, ինչպես նաև նախորդ ծառատունկի արդյունքները տեսնելու և ապագա անտառի հիմքը շարունակելու համար։ Ակբա բանկի և «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության գործընկերությունը

Տղամարդկանց թոփ 100-ում մնացել է միայն Շանթ Սարգսյանը

Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած համաշխարհային դասակարգման դեկտեմբեր ամսվա տղամարդկանց ցուցակի առաջին հարյուրյակում Հայաստանից մնացել է միայն գրոսմայստեր Շանթ Սարգսյանը (լուսանկարում), որը զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը։ Դրա փոխարեն կանանց թոփ 100-ում ունենք երեք ներկայացուցիչ. Էլինա Դանիելյանը 37-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 75-րդը, Մարիամ Մկրտչյանը՝ 90-րդը։ Եւս չորս հայ շախմատիստներ կան լավագույն 100-յակի մեջ, սակայն նրանք ներկայացնում են

Սամվել Կարապետյանի բիզնեսը ՌԴ-ում ընդլայնվում է. «Տաշիր»-ը Մոսկվայում բացեց քաղաքի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկը

Մոսկվայում տեղի ունեցավ Avenue Sever գերժամանակակից առևտրի կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։

Երբ հայհոյանքին հայհոյանքով չպատասխանենք, դա չընկալել որպես թուլություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Նաեւ այս պատասխանատվությունը կրելով, ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաեւ

«Նստի՛ր․․. նստած ենք, էլի»․ Վարդան ու Սպարտակ Ղուկասյանները բարձր տրամադրությամբ դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Վարդան Ղուկասյանի և մյուսների՝ Սպարտակ Ղուկասյանի, Գևորգ Ղուկասյանի, Սաշա Զաքարյանի ու Արմեն Մաթևոսյանի գորոծվ հերթական դատական նիստը։ Վարդան Ղուկասյանը դատարանի դահլիճ ներս մտավ բարձր տրամաբանությամբ՝ ժպտալով, առանձնահատուկ ջերմ բարև տալով  դատական նիստերին միացած փաստաբան Զարուհի Փոստանջյանին։ Նա ձեռքով բարևեց նաև դահլիճում գտնվողներին։ Գյումրու քաղաքապետը հետաքրքրվեց՝ որտե՞ղ է նստելու, երբ որդին՝

Հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը

Կառավարության gov.am կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը. «Հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ», –

Հայ-արաբական հարաբերությունների նոր բովանդակության հարցը բոլորովին այլ մոտեցում է պահանջում։ Ոչ թե մարտավարական, այլ հայեցակարգային։ Ոչ թե նեղ քաղաքական, այլ քաղաքակրթական. Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյան. Հայաստանի և արաբական աշխարհի համագործակցության մասին Յուրաքանչյուր նոր գործընկեր, փոխգործակցության յուրաքանչյուր նոր առանցք, յուրաքանչյուր նոր դիվանագիտական հարթակ երկրին ավելացնում է դիմադրողականություն, ճկունություն և գործունակություն։ Ահա թե ինչպես է ձևավորվում «+1» քաղաքականության տրամաբանությունը: Այս համատեքստում արաբական աշխարհը Հայաստանի համար ավելին է։ Ամենից առաջ կարևոր է ընդգծել ակնհայտ, բայց գրեթե միշտ անտեսվող տարբերությունը. արաբական աշխարհի

Դատապարտյալին այցելած անձի մարմնում թմրամիջոց է հայտնաբերվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին՝ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա.Ա.-ի մոտ կարճատև տեսակցության այցելած Ա.Դ.-ի մարմնում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել թմրամիջոցին նմանվող զանգված: Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Գագիկ Ծառուկյանը և նրա կինն օտարել են այնպիսի գույք, որի օտարումն արգելված է եղել Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ:

«Էս ծրագրով ուղղակի մեկ պետական մեգաապահովագրական եք ստեղծում, նախագիծը հապշտապ բերել եք, որ մարդկանց քվեն ստանաք»

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է տեղի ունենալու հունվարից հետո, հունվարի 3-ից հետո ինչ հոսք է լինելու։ Եվ այդ հոսքի պատճառով մարտ-ապրիլ ամիսներին նախատեսված գումարներն ավարտվելու են։ Դուք դա հաշվարկե՞լ եք»։

Գյումրիում կալանավորված Հովհաննես Միդոյանն ազատ կարձակվի, հատուկ վերանայման բողոքը բավարարվել է. Արսեն Բաբայան

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Գյումրիի քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մի քանի տասնյակ կալանավորված քաղբանտարկյալներից մեկն ազատ կարձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է «Legist Advocates Team»-ում իմ գործընկեր Ռուդիկ Դոլունցի հատուկ վերանայման բողոքը և որոշել այն բավարարել ամբողջությամբ։ Հովհաննես Միդոյանը քիչ հետո ազատ կարձակվի։

«Սիրել և պաշտպանել հայրենիքը՝ այն ավելի լավ ճանաչելով». «Մեր ձևով» շարժման Երիտասարդական կենտրոնը «Բացահայտիր Հայաստանը» արշավների շարք է մեկնարկել

«Մեր ձևով» շարժման Երիտասարդական կենտրոնը մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը» արշավների շարքը, որի նպատակն է միավորել երիտասարդությանը ընդհանուր գաղափարի շուրջ՝ սիրել և պաշտպանել հայրենիքը՝ այն ավելի լավ ճանաչելով ու բացահայտելով։ Առաջին արշավը նոյեմբերի 29-ին էր դեպի Լոռի, օրվա հատուկ հյուր Թովմաս Առաքելյանի ուղեկցությամբ։ 70-ից ավել երիտասարդներ վայելեցին Լոռու գողտրիկ բնությունը, ծանոթացան մեր պատմական և հոգևոր ժառանգությանը

Անձը զբաղվել է կավատությամբ՝ զուգընկերուհուն ներգրավելով պոռնկությամբ զբաղվելուն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Ա.-ն 2022-2024 թվականների ընթացքում կատարել է կավատություն՝ շահադիտական նպատակով զուգընկերուհուն ներգրավել է պոռնկությամբ զբաղվելուն՝ անորոշ շրջանակի անձանց հետ վարձատրության դիմաց պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն: Բացի այդ, Ա.Ա.-ն պարբերաբար հոգեկան ներգործության է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031