Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 3-ի ցերեկ, 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 8- ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին արևմտյան՝

ԵՄ-ում համաձայնեցրել են ռուսական գազից հրաժարվելու ժամկետները

Եվրոպական միության խորհուրդը և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին համաձայնության են եկել ռուսական գազի ներմուծումից մինչև 2027 թվականը փուլային կերպով հրաժարվելու կանոնների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրությունում։ Նշվում է, որ ռուսական բնական գազի ներմուծման փուլային դադարեցումը ԵՄ-ի REPowerEU «ճանապարհային քարտեզի» կենտրոնական տարրն է, որն ուղղված է «ռուսական էներգակիրներից կախվածության վերացմանը»։

Նիկոլ Փաշինյանն աղճատել է բանակցային ողջ գործընթացը․ Արթուր Խաչատրյանը՝ արցախյան բանակցային փաթեթի հրապարակման մասին

Նա պնդեց՝ Մեղրին եղել է, կա եւ կմնա ՀՀ տարածքում եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի համաձայնվել Ադրբեջանի՝ փոխանակման այդ առաջարկին։

Ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը

Վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը ևս կարևոր համատեղ առաջնահերթություն է։

Վարդան Ղուկասյանի փեսան ավագանու նիստ է վարում. Գյումրիում իշխանափոխություն կատարել կարծես չի ստացվում

Մտավախություն կար, որ քվորում չապահովելու դեպքում հնարավոր է ընդդիմությունը կորցնի իշխանությունը Գյումրիում. 3 ամիս ավագանու նիստեր չկայանալու դեպքում ավագանին օրենքի ուժով լուծարվում է։

Արցախյան «բացահայտումների» պահը ճիշտ է ընտրված. Աղասի Ենոքյան

Արցախը թշնամուն հանձնելը Նիկոլի հակազգային քաղաքականության ամենաակնհայտ փաստն է, նրա դավաճանության ամենաառարկայական ապացույցը։ Ընտրություններից առաջ այս խաղաթուղթը ընդդիմության ձեռքից վերցնելու նպատակով Նիկոլը վերջապես հրապարակեց ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իրեն 2019թ․ ԵԱՀԿ համանախագահների կողմից ներկայացված փաստաթուղթը։ Դրան զուգահեռ՝ հրապարակվել են մի շարք այլ փաստաթղթեր, նամակներ, «Հայկական ժամանակի» հոդվածներ, մեթոդական ցուցումներ, սղագրություններ՝ մի անհասկանալի բույլ։ Դրանց բովանդակությանը շատերն

ԵՄ-ն և Թուրքիան կակտիվացնեն աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին․ Կոս

ԵՄ-ն և Թուրքիան կակտիվացնեն աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո։ «Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է», – գրել է Կոսը։

Ուժեղացուցիչներով և խլացուցիչներով երթևեկող 270 ավտոմեքենայի սարքերը առգրավվել են

Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստանդարտին չհամապատասխանող աուդիոհամակարգով և կառուցվածքով չնախատեսված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների հայտնաբերման ակտիվ աշխատանքներին։ Միայն նոյեմբերին Պարեկային ծառայությունը հանրապետությունում ստուգել է 1706 ավտոմեքենա: Հայտնաբերվել է ստանդարտներին չհամապատասխանող 270 տրանսպորտային միջոց: Բոլոր դեպքերով տրանսպորտային միջոցների տվյալ սարքավորումներն առգրավվել են։ Հատկապես վերջին շրջանում հանրային դժգոհությունների առիթ դարձած միտումն այսպիսով կանխարգելվել է, ստացվող ազդակների

Հոսանքի սակագնի իջեցման պահանջով համապետական ստորագրահավաք է սկսվում. Գոհար Մելոյան

Այս պահի դրությամբ վեց միլիարդ դրամից ավելի կուտակված գումար կա, ինչի հաշվին հնարավոր է սակագինն իջեցնել. Մելոյան

Կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանը

Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանը։ Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորև ներկայացված հիմնավորումներով առ այն,

Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, թե ինչո՞ւ թոշակները չեն բարձրացնում

Նա պնդում է՝ Հայաստանում միջին աշխատավարձը 2018-ի համեմատ, բարձրացել է 76 տոկոսով

Ամրացնելով Սյունիքի դարպասները. Շվանիձորը կդառնա ժամանակակից արվեստի կենտրոն

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն ավելի քան տասը տարի հետևողական գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում` իրականացնելով տեղական ու միջազգային նախագծեր, որոնք ուղղված են հայ ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների հանրահռչակմանը: ՀՀ Սյունիքի մարզի Շվանիձոր բնակավայրում ժամանակակից արվեստի կենտրոն հիմնելու ծրագիրը նմանատիպ նախագծերից մեկն է, որը դեռևս 2023թ-ին ստացել է ՀՀ կառավարության և միջազգային

Երկրում գեներացվող գումարների բաշխումը հնարավորինս հավասար ու արդար են տեղի ունենում․ Նիկոլ Փաշինյան

Նա վստահեցնում է՝ ՔՊ-ն կատարել է իր նախընտրական խոստումները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, երկօրյա այցով կլինի նաև Մարսելում

Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնեց Շվեյցարիա, որից հետո երկօրյա այցով կլինի Մարսելում (Ֆրանսիա)։ Նորին Սրբությանը ուղեկցում են «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ

Հայաստանում իրական հեղափոխությունը դեռ առջեւում է

Գերմանացի հոգեբան եւ փիլիսոփա Էրիխ Ֆրոմը հստակ բացատրում է, թե ով է իրական հեղափոխականը Ես անկեղծորեն ցանկացել եմ, որ 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները դառնան հեղափոխություն: Իհարկե, զուտ քաղաքագիտական առումով դա չէր կարող հեղափոխություն լինել, որովհետեւ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական կարգերի փոփոխություն չէր նախատեսվում: Բայց հոգեւոր, հոգեբանական տեսակետից, արդարության, համերաշխության առումով սպասելիքները շատ էին:

«Մինչ Սամվել Կարապետյանն իր ﬕջոցներից 540 ﬕլիոն դրամ էր ներդնում ﬔր երկրում, Փաշինյանն այլ «ներդրում» էր անում՝ քաղաքական ձերբակալություններ, գրոհ եկեղեցու դեմ»

«Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի էջում նոր տեսանյութ է հրապարակվել. «Մինչ Սամվել Կարապետյանը իր ﬕջոցներից 540 ﬕլիոն դրամ էր ներդնում ﬔր երկրում և Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքների տանիքն էր հոգում, երբ Սամվել Կարապետյանը 1,1 ﬕլիարդ դրամ էր ներդնում և գյուղեր բարեկարգում, երբ Սոթքում 148 տուն էր վերակառուցում և ընտանիքների բնականոն կյանք վերադարձի համար

Համայնքային ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ համայնքային երկու ոստիկաններ տեղեկանալով 2025 թվականի հունիսի 29-ին համայնքային երկու այլ ոստիկանների՝ ահազանգով դեպքի վայր չմեկնելու մասին, վիճաբանել են նրանցից մեկի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի հաստատումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի հաստատումը և երկուստեք ընդգծել դրանով նախատեսված բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն, ինչպես նաև առկա գործիքակազմի կիրառման միջոցով դրանց շրջանակի ընդլայնման հնարավորություններին։

Հայ-ադրբեջանական հանդիպում Գաբալայում, հաջորդը` ՀՀ-ում

Եթե խոսքը գնում է երկաթուղու, ավտոճանապարհների, գազամուղի գործարկման մասին, ապա ի՞նչ լայնության ճանապարհի մասին է խոսքը Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա շփումները ակտիվության որոշակի փուլ են մտել։ Անցյալ շաբաթ ադրբեջանական Գաբալա քաղաքում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնեցին, որ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանազատման միջոցառումների

Թերլիցքավորման հետևանքով լցակայանում հեղուկ գազի վաճառքը կասեցվել է

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական միջոցառումներ հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ՆԱՐԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Արցախի 23/14)։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է չափագիտական նորմերի խախտում՝ թերլիցքավորում, որի արդյունքում կապարակնքվել է վառելիքաբաշխիչ աշտարակի հեղուկացված ածխաջրածնային գազի 1 խողովակը։ Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։ Շուկայի վերահսկողության տեսչական

Փաշինյանի՝ պատերազմից առաջ, ընթացքում և դրան հաջորդող շրջանում կայացրած որոշումները պետք է հետագայում քննի դատարանը. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Ի վերջո, ինչո՞ւ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը, ես ինքս չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր

Ամուլսարի հանքը 2026-ին արդյունաբերական աճ է ապահովելու․ Վահե Հովհաննիսյան

Ի՞նչ եղավ ԵՄ-ի կողմից խոստացված 2,6 միլիարդ եվրոն

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս համակարգային խնդիրներ են առկա. Անահիտ Մանասյանի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ«Դեկտեմբերի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր՝ ընդգծելու նրանց իրավունքների լիարժեք իրացման կարևորությունը։Այս առիթով ցանկանում եմ ընդգծել պետության պարտավորությունը՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ կյանքի բոլոր ոլորտներում հավասար իրավունքների երաշխավորումը, ինչպես նաև նրանց լիարժեք մասնակցությունն ու ներառումը հասարակական կյանքում։Մարդու իրավունքների

8 «գողականներն» ազատության մեջ են, սրբազանները՝ նստած. «Հրապարակ»

2022 թվականի ամռանը ԱԱԾ-ն աղմուկով բերման ենթարկեց գյումրեցի օրենքով գող Սուրոյին եւ նրա հետ փոխկապակցված մի խումբ անձանց։ Քննչական կոմիտեն այդ ժամանակ ծավալուն հաղորդագրություն տարածեց, որտեղ ներկայացված էին Սուրոյի ղեկավարած խմբավորման գործողությունները։ Այսպիսով․ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» անունով օրենքով գողը 2021 թվականին տեղի ունեցած ինչ-որ ծեծկռտուքի հետ կապված՝ «գործ» է լուծել՝ գողականով, ապա ասել, որ

«Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլեւս խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն»․ Վահե Հովհաննիսյան

2025-ին բյուջեի դեֆիցիտը կկազմի 5 տոկոս, իսկ պետական պարտքը չի հատի ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոս շեմը

Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները

Դեկտեմբերի 2-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի փոխնախագահ Քուշ Չոկսիի և Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միելի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից հետո հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ամրապնդման և բիզնես կապերի ընդլայնման նոր հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել TRIPP նախաձեռնությանը, ինչպես նաև արհեստական

Պատմությունը բոլորին կտա իր արժանի գնահատականը. Տեր Փառեն քահանա Առաքելյան. «Հրապարակ»

Զրուցել ենք Սաղմոսավանքի հոգեւոր սպասավոր Տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ: – Սրբազանները բանտից հանդես եկան հստակ հայտարարությամբ, հստակ պահանջներով: Ի՞նչ կարծիք ունեք այդ հայտարարության մասին: – Իհարկե, կիսում եմ սրբազանների հայտարարությունը, Մկրտիչ սրբազանի հայտարարությունը նույնպես կիսում եմ: – Նրանցից ի՞նչ սրբազան, պարզամիտ, բամբասկոտ դավաճաններ են, որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ՝ չեմ խորշի այդ գնահատականները տալուց:

419 մլն դոլար է վճարվում՝ ՀԷՑ-ը խլելը միջազգային դատարանում հիմնավորելու համար. «Ժողովուրդ»

«Լիորմանդ հոլդինգս լիմիթեդ»-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» արբիտրաժային գործի համար ՀՀ վարչապետի աշխատակազմը Foley Hoag LLP իրավաբանական ընկերության հետ պայմանագիր է կնքել 419 մլն 267 հազար դրամ արժեքով՝ Հայաստանի շահերը Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային դատարանում ներկայացնելու համար։ Նշենք, որ Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ հոլդինգս լիմիթեդ»-ը, «Տաշիր» գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի

Վերադարձրու 2019-ի կարգավիճակը. «Հրապարակ»

Վերջապես Նիկոլ Փաշինյանն «ինչ-որ սառնարանի ոտի տակից ու կոնդիցիոների միջից» գտավ բանակցային փաստաթղթերը, որոնցից ամենաթարմը 2019-ով է թվագրված, եւ հրապարակեց: Ապա, հավանաբար վախենալով, որ բանակցային գործընթացից գլուխ հանող փորձագետները կբացահայտեն, թե ինչ խայտառակ սխալների արդյունքում է ինքը տանուլ տվել Արցախը, մի անստորագիր «պարզաբանում» հրապարակեց, թե այդ թղթերը կարդալով` ինչ է պետք հասկանալ: Հիմա մեզ փորձում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031