Օրվա լրահոսը

Ներկայացվել է «Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում» 3-րդ հատորը. ՀՔԱՎ

Վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ դրանցից 14-ում հաջողվել է լիարժեք վերականգնել խախտված իրավունքը՝ ապահովելով բարենպաստ ելք։ Եվս 8 գործում արձանագրվել է մասնակի բարենպաստ արդյունք, իսկ 10 գործերում դատավարությունն ավարտվել է բացասական ելքով, երբ իրավունքը չի վերականգնվել։ Մեկ գործ դեռևս ընթացքի մեջ է։

ՔԿ-ն հաստատեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի. Արսեն Բաբայան

«Այսինքն ի՞նչ է ստացվում։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ լսի, հա էլի, նման են բայց իրար։ Լավ, բայց մենք ե՞րբ ենք ասել, թե կեղծ տեսագրության մեջ պատկերված անձն ընդհանրապես նման չէ Արշակ սրբազանին։ Մենք ե՞րբ ենք ասել, թե՝ կեղծված տեսագրության մեջ առկա տղամարդն ունի փարթամ գանգուր մազեր, նուրբ ու վիրահատած քիթ։ Պարզ չի՞ որ ցանկացած մեկին ցույց տաս այդ տեսագրությունն ու Արշակ սրբազանի նկարը նա էլ կասի՝ «հա էլի, լսի, ոնց որ նման են իրար»։ Սա՞ է ձեր փորձաքննությունը»:

Ձերբակալվել է ԵՄ նախկին ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին

Բելգիական ոստիկանության պնդմամբ՝ խուզարկություններն ու ձերբակալություններն իրականացվել են ուսումնական հաստատությունում հայտնաբերված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ինչպես փոխենք գյուղը. կաթի գին

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը լուծում է առաջարկում։

Դատապարտելի է մեզ համար տարբեր աստիճանակարգություն ունեցող մեր եկեղեցականների հակականոնական և պառակտիչ ընթացքը. Ուկրաինայի Հայոց թեմ

Ուկրաինայում հոգևոր սպասավորություն իրականացնող քահանաներս մեր որդիական խոնարհումն ու հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին  և ազգընտիր գահակալ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Գեւորգ սրբազանը պնդում է՝ իրենց առջեւ Վեհափառ հայրապետի` «գործակալ լինելու փաստեր են դրել»

Ներկայացրել են կաթողիկոսի՝ գործակալ լինելու վերաբերյալ փաստեր, փաստաթղթեր, հանդիպումների արձանագրություններ. Գեւորգ սրբազան

Եթե հրապարակված փաստաթուղթը ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ, Քելբաջարի և Լաչինի նկատմամբ վերահսկողություն և միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով. Լևոն Զուրաբյան

«Հանրության ձեռք բերած հաղթանակը, սակայն, մասնակի է: Մենք պահանջել ենք, որ հրապարակվի նաև Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019 կարգավորման առաջարկին և դա անգամ ավելի կարևոր պահանջ էր: Փաշինյանն այն չի հրապարակել: Կա երկու հնարավոր բացատրություն». Լևոն Զուրաբյան

Հրապարակված բանակցային փաստաթղթերն ի վնաս Փաշինյանի են. Վահե Հովհաննիսյան

«Հրապարակված բանակցային փաստաթղթերում առնվազն երեք պահ չեղարկում է իշխանության ինքնաPR-ի փորձը»

Արցախի հիմնահարցը ինքնորոշման հարթությունից հողային պահանջատիրության հարթություն տեղափոխել է Ռոբերտ Քոչարյանը. Արամ Սարգսյան

«Այլևս ինձ համար պարզ է, թե ինչու ՌԴ-ն չմիջամտեց Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի իշխանազրկման գործընթացներին, իսկ Ռոբերտ Քոչարյանին՝ մինչ այսօր աջակցում է», գրում է Արամ Սարգսյանը:

«Ծախսվել է ավելի քանի 20մլն եվրո գումար միայն սառեցված տոկոսների համար, ոչ մի մետր օդային գիծ չի կառուցվել, ենթակայանների տարածքներն էլ դեռ արոտավայր են». Ռոբերտ Կադարյան

«Տասը տարիների ընթացքում մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, բայց հաղթող չի որոշվել, սակայն մոտ 10-ը տարի ՀՀ կառավարությունը վճարել է սառեցված վարկային միջոցների համար տոկոսներ և միջազգային խորհրդատուների ծառայությունների վճարներ»:

Չենք կիսում և դատապարտում ենք այդ մոտեցումները. ՀԱԵ Արցախի թեմական խորհուրդը` թեմի առաջնորդի գործողությունների մասին

Թեմական խորհուրդը, վերահաստատում է իր համոզումը, որ բոլոր եկեղեցական հարցերը պետք է լուծվեն բացառապես եկեղեցու ներսում՝ համապատասխան կանոնակարգերի, ավանդության և ազգային արժեհամակարգի սկզբունքով։

ԱԺ նախագահին ուղղված՝ «Ալենննն. քեզ կախաղան». այս գրառման համար հերթական քաղաքացին է իրավապահների թիրախում

Ֆեյսբուքյան գրառման համար հերթական քաղաքացին կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

Ս.թ. դեկտեմբերի 5-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

OVIO տվյալների մշակման կենտրոնը և IDBank-ը ռազմավարական համագործակցություն են սկսել

OVIO տվյալների մշակման կենտրոնը և IDBank-ը հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին։ IDBank-ը տեղակայել է բարձր մատչելիություն ունեցող և աղետակայուն սերվերային ենթակառուցվածքի մի մասը OVIO ընկերության ժամանակակից տվյալների մշակման կենտրոնում՝ նպատակ ունենալով բարձրացնել իր Տեղեկատվական համակարգերի հուսալիությունը, անվտանգությունն ու անխափան գործունեությունը։ Այս համագործակցությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի ֆինանսական ոլորտի համար, քանի որ բանկային համակարգի առաջատարներից

Ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը. Կառավարությունը պարզաբանում է

«Սերժ Սարգսյանը գիտեր, որ պատերազմն այլևս անխուսափելի է, իսկ պատերազմի ելքը՝ առավել քան կանխատեսելի։ Եվ այդ հայտարարությունները հետագայում նրան պետք էին քաղաքական վերադարձի համար»:

ԵՄ բարձր ներկայացուցիչը՝ պաշտպանական ոլորտում ՀՀ-ին ԵՄ-ի աջակցության մասին

«Մենք քննարկել ենք սահմանների կառավարմանը օգնելու հարցը, ինչպես նաև նախկին հակամարտությունների հետ կապված ականազերծման գործողություններին աջակցությունը»․ Կայա Կալաս

Ալեն Սիմոնյանը Հունաստանի խորհրդարանի նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Նիկիտաս Կակլամանիսի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ բարեկամական խմբերի համագործակցությանը վերաբերող հարցերը, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաներ: Առանձին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին: ՀՀ ԱԺ նախագահը

Դատապարտյալի համար «Նուբարաշեն» ՔԿՀ բերված հանձնուքի միջից թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Է. Հ.-ի կողմից բերված հանձնուքը: Արդյունքում՝ հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի միջից հայտնաբերել են թմրանյութի նմանվող, սպիտակ զանգված: Է. Հ.-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և

ՌԴ-ն դեմ է Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը․ Պեսկով

Ռուսաստանը դեմ է Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու Կիևի ցանկությանը։ Ինչպես հայտնում է Regnum-ը, այս մասին դեկտեմբերի 2-ին հնդկական լրատվամիջոցների համար ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այսպիսով, ի՞նչ կլինի Ուկրաինայի ապագայի հետ։ Արդյոք Ուկրաինան կշարունակի՞ ձգտել ՆԱՏՕ-ի անդամակցության։ Մենք դեմ ենք դրան, քանի որ դա վտանգ կներկայացնի մեր երկրի համար»,

«Սիրելի երեք նախագահներ, բանակցային փաստաթղթերն այսօր հրապարակվեցին, եւ դուք կամ պիտի գաք Փաշինյանի հետ բանավեճի, կամ լռեք առհավետ»

«Ինձ մոտ հարց առաջացավ անկեղծ՝ մեր ընդդիմությունն ամիսներ շարունակ ինչո՞ւ էր պնդում , որ բանակցային փաստաթղթերը հրապարակվեին, քաղաքական մազոխիզմի դրսեւորումները զարմանալի ու տարօրինակ են»։

Մինսկի համանախագահները քեզ առաջարկել են լուծում, որի համաձայն հանրաքվեով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը: Հերթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Փաշինյանը. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ, 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քեզ առաջարկած փաստաթուղթն ուղիղ ասում է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որի ձեւակերպումը սահմանափակված չի լինելու»։ Լսո՞ւմ ես, Մինսկի համանախագահները քեզ առաջարկել են լուծում, որի համաձայն հանրաքվեով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը։ Որոշողն էլ պետք

«Բանակը հռչակվել է 5-րդական կառույց, այս վիճակի մեղավորը զինվորը կամ սպան չեն, մեղավորն այս իշխանությունն է»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանին պատասխանեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը․ «Վարչապետն առաջարկել է, մանիպուլացնելու, ստեր գեներացնելու փոխարեն հավաքվեք իրար հետ եւ եկեք ծանոթացեք սպառազինությանը»։

Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյաների անունով նույնպես կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում

WhatsApp հավելվածում բացվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի, Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանի և կոմիտեի այլ պաշտոնյաների անունից և նրանց լուսանկարների օգտագործմամբ կեղծ օգտահաշիվներ, որոնցից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Կոչ ենք անում բոլորին լինել ուշադիր, չպատասխանել նմանատիպ կասկածելի հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել

«Կաշառքի գործը ՔՊ-ն է արել, պատվերով մեզ պես մարդկանց կործանում են, շան օրն են ընկնելու»․Վարդան Ղուկասյան

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով հերթական դատական նիստի ավարտից հետո Գյումրու քաղաքապետը հարկ համարեց լրատվամիջոցների ներկայությամբ անդրադառնալ Գյումրու գլխավոր  ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի ու գործարար Սևակ Գոմցյանի մասնակցությամբ տեղի ունեցած այսպես ասած կաշառքի գործին, որից առանձնացվել է իր մասը ու ուղարկվել է դատարան։ Շուտով այդ գործով դատական նիստերը կսկսվեն։ Վարդան Ղուկասյանը պարզաբանեց, որ

Հաշվի չի առել ճանապարհին հարակից տեղանքի թերությունները. 2022 թ. տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքով վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Արարատի մարզում գտնվող «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում 2022 թվականին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ավտոմեքենայի վարորդը 2022 թվականի մայիսի 8-ին «Աղքիլիսա»

Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի միջոցառմանը երկրի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանցի «գիտնականներին» հիշեցրել էր այն ուղենիշները, որոնցով վերջիններս պետք է առաջնորդվեն՝ իրենց հետազոտություններն իրականացնելիս, հոդվածներն ու քարտեզները հրապարակելիս։ Դրա հիմնական նպատակն է հերքել հայկական պատմական ներկայությունը տարածաշրջանում կամ յուրացնել վերջինիս մշակութային հարուստ պատմությունն ու ժառանգությունը։ Բաքվի քարոզչական այս թեզերի տարածման ու իրագործման

Կանանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու կարծրատիպերի հաղթահարումը պետք է լինի մեր ընդհանուր հանձնառությունը. ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ «Կանանց տնտեսական իրավունքների իրացման երաշխիքներն ու խոչընդոտները Հայաստանում» վերտառությամբ։ Այն իրականացվել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության օժանդակությամբ իրականացված «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ուսումնասիրությունը կատարվել է փորձագետների կողմից։Զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանում կանանց տնտեսական իրավունքների

«Վերադարձ». Իջևանում բացվեց Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը

Նկարիչը հավելեց, որ Կողբում կառուցում է տուն-արվեստանոց, որտեղ կշարունակի ստեղծագործել:

«Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոներում ներկայացնում է Փարաջանովի ֆիլմերը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր միջազգային կինոփառատոններում ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը։ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների  շրջանակներում շատ կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային կինոլեգենդի ֆիլմերի հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս: Այս ցուցադրությունները հարթակ են  ստեղծում նրա անգնահատելի ժառանգության հանրայնացման և տարբեր երկրների երիտասարդ սերունդներին նրա ֆիլմերի հետ ծանոթացնելու գործում: Իրանի Շիրազ քաղաքում «Փաջր»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031