Օրվա լրահոսը

Մեր նպատակն է օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց, որ կարողանան աշխատել և արժանապատիվ կյանք ունենան։ Սա մեզ համար պատիվ է. «Մեր ձևով»

Դեկտեմբերի 3-ը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, մեզ հիշեցնում է, որ ներառական հասարակությունը ոչ թե բարեգործություն է, այլ հավասար իրավունքների ու արժանապատվության հիման վրա կառուցվող իրականություն։ Սա օր է՝ տեսնելու, լսելու և գործելու։ Մեր պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն հնարավորությունները, ինչ բոլորը՝ կրթվելու, աշխատելու, ստեղծագործելու և լիարժեք կյանքով ապրելու

Ջրատարում հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվողի դին

Դեկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում, հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող Արմինե Մկրտումյանի դին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Հիշեցնենք, որ 1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը դեկտեմբերի 1-ից ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որոնվում էր որպես անհայտ կորած։

Նախաձեռնության ընդունման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լրացուցիչ գործառույթ կստանա, որով կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն կիրականացնի օրենքով նշված շրջանակի կազմակերպություններում

Նախագծով առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ ներդնել հանրային իշխանության մարմիններում, առողջապահության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, հիսուն տոկոս եւ ավելի պետական կամ համայնքի կամ պետական

«Դուք բանակցությունները սկսել եք ձեր սեփական կետից, համանախագահների 2019-ի առաջարկներին ի՞նչ եք պատասխանել»

«Երբ որ ես համանախագահներին ասել եմ՝ էս փաթեթով Ղարաբաղը կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում, եւ պատասխան է հնչել՝ այո, կարող է, եթե Ադրբեջանը համաձայնվի»,- նշեց Փաշինյանը։

Տարակերպ մեկնաբանման դաշտ է ստեղծվել, թե հայտարարագիր ՊԵԿ չներկայացնելու կամ կեղծ տվյալների դեպքում կարո՞ղ է գործել նախատեսված քրեական պատասխանատվությունը. օրենսգրքի որոշ դրույթներ հստակեցվում են 

Նախագծով փոփոխություններ են առաջարկվում Քրեական օրենսգրքի 443-րդ եւ 444-րդ հոդվածներում: Նշված հոդվածները վերաբերում են ապօրինի հարստացմանը եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելուն, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելուն կամ հայտարարագիր չներկայացնելուն: Փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրման ինստիտուտի ներդրմամբ. առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական

Սրբուհի Գալյանը և Բրազիլի դեսպանը անդրադարձել են իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությանը նոր մակարդակի բարձրացնելուն

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության առաջանահերթությունները՝ Սահմանադրական բարեփոխումների օրակարգը Դատաիրավական բարեփոխումները էլեկտրոնային արդարադատությունը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը Մարդու իրավունքների պաշտպանությունը Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները։ Անդրադարձ է կատարվել նաև երկու պետությունների միջև իրավական փոխօգնության ոլորտում առկա համագործակցությունը

Էրդողանը և Մակրոնը քննարկել են նաև Կովկասում իրավիճակը

«Թուրքիան այսօր». Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ֆրանսիական կողմի խնդրանքով։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները, Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Կովկասում, Գազայում և Սիրիայում վերջին իրավիճակը:

«Ենթադրում եմ՝ ՔՊ-ում շատ ավելի վաղ սկսել են աշխատել կանոնագրքի ստեղծման շուրջ, եւ միայն հիմա է պատրաստ եղել»․ Սրբուհի Գալյանը՝ Փաշինյանի բառապաշարի մասին

Իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հայհոյախառը բառապաշարը վերջին տարիներին քննադատվել է տարբեր գործիչների կողմից։ Օրերս «Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը դարձյալ անդրադարձել էր ՔՊ-ական պաշտոնյաների բառապաշարին։

Օկուպացված տարածքների ազատագրումը կարմիր գիծ է. Կոբախիձե

«Ազատություն».Վրաստանի կառավարությունը զիջումների չի գնա տարածքային ամբողջականության հարցում, օկուպացված տարածքների ազատագրումը կարմիր գիծ է, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Մինչ այդ ռուսական «Իզվեստիա»-ն, հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության իր դիվանագիտական աղբյուրներին գրել էր, թե Մոսկվան դեռևս չի տեսնում Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունը վերսկսելու նախադրյալներ, քանի որ «Վրացական երազանքը» շարունակում է Միխեիլ Սաակաշվիլիի գիծը՝ «դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

Սեփականության դեմ հանցագործություններով պետությանը պատճառված վնասից շուրջ 868 միլիոն դրամը վերականգնվել է

2025 թվականի 11 ամիսների ընթացքում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների անմիջական հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 867 միլիոն 697 հազար դրամը: Ամբողջությամբ վերականգնվել է նաև համայնքներից մեկին պատճառված՝ 4 միլիոն 500 հազար դրամ վնասը:  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Team Holding-ը հայտարարում է պարտատոմսերի վաճառքի մեկնարկը․ տեղաբաշխողը Freedom Broker Armenia-ն է

3-ը դեկտեմբերի, 2025թ., Երևան․ Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական/արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացումը։   Team Holding-ի պարտատոմսերը ներկայացնում են երկարաժամկետ ներդրումային գործիք՝ նպատակ ունենալով աջակցել ընկերության ենթակառուցվածքային և նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ընկերության ռազմավարությունն ուղղված է տնտեսական

«Ես ուղիղ հերքում եմ ընդդիմության այն պնդումը, թե 2019 թվականին եղել է նոր առաջարկ, առավել եւս, որ մենք այդ նոր առաջարկին ասել ենք՝ ոչ»․ Ռուբեն Ռուբինյան

Ռուբինյանը նշեց, որ բանակցային փաստաթղթերը շարունակական վատթարացել են հայկական կողմի համար։ Իսկ Ադրբեջանը նույնիսկ այդ վատթարացող փաստաթղթերին չէր ասում՝ այո, որովհետեւ ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար։

Կարևորվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում ձեռքբերումներն ու ՆԳՆ բարեփոխումների շարունակականությունը

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստը, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Նիստի ընթացքում բարձր են գնահատվել վերջին շրջանում ՀՀ–ԵՄ համագործակցության նկատելի առաջընթացը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող ձեռքբերումները, կարևորվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի

«Պուտինն իրեն ասել է՝ դու պայմանագրաունակ ես»․ Արթուր Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանին պատասխանելիս Արթուր Խաչատրյանը հիշեց Անդրեյ Գրոմիկոյին

Եվրահանձնաժողովը 2026 թ. սկզբին կառաջարկի լիովին արգելել ռուսական նավթի ներմուծումը ԵՄ. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովը 2026 թվականի սկզբին կառաջարկի լիովին և ընդմիշտ ​​արգելել ՌԴ-ից նավթի ներմուծումը Եվրամիություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք ԵՄ-ում ռուսական նավթի լիակատար արգելքի վերաբերյալ իրավաբանական առաջարկությունը կներկայացնենք հաջորդ տարվա սկզբին», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Դեկտեմբերի 3-ին Եվրոպական միության խորհուրդը

Անգամ ամենավատ փաստաթուղթն առնչություն չունի օգոստոսի 8-ին քո ստորագրած խեղկատակության հետ. Ձյունիկ Աղաջանյանը՝ Փաշինյանին

Իսկ քո գնալով նոր էջից սկսելու պարագայում՝ նոր հնարավորություններ են բացվում

Սկզբում էյֆորիա, հետո խանգարումներ. ե՞րբ է ալկոհոլը դառնում առողջական խնդիր

Ալկոհոլի կանոնավոր օգտագործումը դրսևորվում է ֆիզիկական և հոգեբանական կախվածությամբ, ինչպես նաև առողջության ու սոցիալական կյանքի համար բացասական հետևանքներով: Երկարաժամկետ չարաշահումը կարող է առաջացնել մի շարք սոմատիկ և հոգեկան առողջության խանգարումներ, մասնավորապես ՝ Ալկոհոլը բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա՝ առաջացնելով նախ արյունատար անոթների կարճատև լայնացում, ապա դրանց սպազմ, ինչը հանգեցնում է զարկերակային ճնշման կտրուկ բարձրացման:

Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին

Դեկտեմբերի 2-ին դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ Հայաստանի ձգտումներին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։ Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթ կրող գործընկերությանը, մասնավորապես՝

Թուրք լրագրողը դատվում է Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալու համար

Ermenihaber. Լրագրող Թուղչե Յըլմազի նկատմամբ «Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են․ 109 տարի շարունակվող սուգ» վերնագրով հրապարակման համար Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով գործ է հարուցվել: Դատական նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, որը սակայն հետաձգվել է մինչև 2026-ի ապրիլի 21-ը։ Ստամբուլի դատախազությունը Թուրքիայի հայ երիտասարդների հետ անցկացված հարցազրույցը լուսաբանող հոդվածի համար «Bianet» թերթի խմբագիր

Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումը ԿԳՄՍՆ-ի տեսադաշտում է․ Արաքսիա Սվաջյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայ երեխաների աջակցության ամրապնդում արտակարգ իրավիճակներում և դրանից հետո» թեմայով համաժողովին: Միջոցառումն իրականացվել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով Հայաստանում փախստականների ներհոսքին համապարփակ արձագանքման փաթեթի բաղադրիչներից է։ Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա

Յունիբանկը միացել է FinTech Հայաստան ասոցիացիային՝ հիմնադիր անդամի կարգավիճակով

Յունիբանկը հիմնադիր անդամի կարգավիճակով միացել է FinTech Armenia ասոցիացիային, որն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում միտված է առավել սերտ համագործակցության զարգացման և վերափոխման ֆինտեխ ոլորտում: FinTech Armenia ասոցիացիան նպատակ ունի Երևանում ստեղծելու համապարփակ ֆինտեխ հաբ՝ խթանելով ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ վճարային համակարգերը, կապիտալի շուկան, արհեստական բանականությունը,  բլոկչեյնն ու տոկենիզացիան, ապահովագրությունն ու

Հերթական պոպուլիստական զրույցն էր. Գոհար Մելոյանը՝ Փաշինյան-Պետրոսյան հանդիպման մասին

Բացի այն, որ Սամվել Կարապետյանի անձնական անձեռնմխելիության իրավունքն է խախտվում, ապօրինի անազատության մեջ է հայտնվում, նաև մեր երկրում թիրախավորվում է սեփականության իրավունքը. Մելոյան

Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպմանը ԱՄՆ հատուկ բանագնաց պատրաստակամություն է հայտնել համագործակցելու թե երկկողմ, թե տարածաշրջանային հարցերում

Դեկտեմբերի 2-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Հնդկաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան, Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սերժիո Գոռին: Զրուցակիցները կարևորել են TRIPP նախագիծը և մտքեր են փոխանակել միջտարածաշրջանային հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ: Դեսպան Գոռն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային հարցերում: Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Սերժիո

Քի Վեսթի փաստաթղթում հոդված կար՝ Արցախը փոխանցվում է Հայաստանի սուվերենությանը. Ձյունիկ Աղաջանյան

Հերքվում է Փաշինյանի այն սուտը, որ Արցախը որեւէ տարբերակով չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս լինել

Այս տարվա հոկտեմբերին կրկին ունեցել ենք աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. Փաշինյան

Սա խոսում է նրա մասին, որ ՔՈՎԻԴ-ի  ճգնաժամի կառավարման մեծ ու ուղղված բոլոր քննադատությունները պարզապես մտացածին են

Bloomberg. Թուրքիան ծանրութեթև է անում ՀՀ-ի հետ ցամաքային սահմանն առաջիկա 6 ամիսների ընթացքում վերաբացնելու հարցը

«Ազատություն». Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանն առաջիկա վեց ամիսների ընթացքում վերաբացնելու հարցը, այս մասին իր աղբյուրներին հղում անելով գրում է Bloomberg-ը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Եթե կայուն մեծամասնություն չեղավ, կոալիցիա չձեւավորվեց՝ նոր ընտրություններ կլինեն․ Սրբուհի Գալյան

Եթե դատավորները քաղաքական նպատակներով են կալանքները երկարաձգում, Սրբուհի Գալյանն ասում է՝ դա անհետեւանք չի մնա

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի գործադիր տնօրենի և աշխատակիցների անուններով տարբեր հարթակներում կեղծ հաշիվներ են ստեղծվել

Վերջին օրերին, օգտագործելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի և աշխատակիցների անուններն ու լուսանկարները, տարբեր հարթակներում (WhatsApp, Telegram) ստեղծվել են կեղծ հաշիվներ։ Տեղեկացնում ենք, որ այդ հաշիվները որևէ առնչություն չունեն Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի և աշխատակիցների հետ, և դրանցից ուղարկված հաղորդագրություններն արժանահավատ չեն։ Խնդրում ենք չպատասխանել նման հաշիվներից ստացված նամակներին։ Ճանապարհային դեպարտամենտ

ՔԿՀ-ներում արտոնյալներ չկան․ Սրբուհի Գալյան

Նախարարը անդրադարձավ Զորական գյուղում դեռահասների մասնակցությամբ դաժան ծեծին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031