Օրվա լրահոսը
Այդ տարվա պեղումների արդյունքում, բացի միջնադարյան դամբարանից, բացվեցին նաև ժայռափոր այլ կառույցներ՝ մատուռ, ճգնավորի խուց, տնտեսական նշանակության կառույց և այլն
Գտնվեցին նաև տարածքի մասին տեղեկություն տվող հնագիտական նյութեր՝ խեցեղեն, ճրագներ, կանթեղներ, գավաթ, մետաղյա և ապակյա առարկաներ, մետաղադրամներ, խաչքարի բեկոր և այլն։ Գտածոները վկայում են՝ հնավայրը գոյություն ունի վաղ միջնադարից։
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ, զրուցել նաև Լիդյա Մանթաշյանի հետ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները նոյեմբերի 24-ին այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: ‼️ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Լիդյա Մանթաշյանի հետ: Ավելի վաղ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անձամբ էր այցելել քրեակատարողական հիմնարկ և տեսակցել վերջինիս: Ուսումնասիրվել են անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Առանձնազրույցի
Հրազդանի կիրճ փողոցը Նիկիտա Սիմոնյանի անվան փողոց վերանվանելու նախագիծ է շրջանառվել
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓՈՂՈՑ՝ ԵՐԵՒԱՆՈՒՄ «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցինք «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ Հրազդանի կիրճ փողոցը Նիկիտա Սիմոնյանի անվան փողոց վերանվանելու նախագիծ։
Եթե դժվարացել է կենտրոնանալը, պատճառը կարող են լինել կարճ հոլովակները. Սամվել Մարտիրոսյան
«Կախվածությունն» ավելի վտանգավոր է, քան ժամանակը։ Հետաքրքիր փաստ. խնդիրներն ավելի շատ կապված են ոչ թե նրա հետ, թե քանի ժամ եք դիտում, այլ թե որքանով եք կորցնում վերահսկողությունը
Պատարագի խորհուրդը չի կարող ծառայեցվել անձնական վերաբերմունքներին
Հայրապետի եւ թեմակալ առաջնորդի հիշատակումը պարտադիր է, շրջանցումը՝ հակականոնական
Արտադրողականության խթանումը կարող է նպաստել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ՀՆԱ-ի աճին և ավելի մեծ թվով ու ավելի որակյալ աշխատատեղերի ստեղծմանը
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 նոյեմբերի, 2025 թ. – «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն առկա տնտեսական ակտիվներն ավելի արդյունավետորեն օգտագործելու և իրենց ընկերությունների ու ժողովրդի կարողություններում ներդրումներ անելու համար, ինչը հնարավորություն կտա ավելի արագ աճ ապահովել»,- նշվում է Համաշխարհային բանկի խմբի՝ այսօր հրապարակած զեկույցում։ «Փոփոխությունների ալիքներ. արտադրողականության աճի խթանումը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում»
«Ո՛չ մի կին չպետք է ապրի բռնության վախի ներքո»
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված հիմնական սկզբունքների հստակ մեկնաբանություն ապահովելով՝ Ստամբուլի կոնվենցիան ուժեղացնում է մեր համատեղ գործողությունների շրջանակը։
«Հաղորդում վարչապետ Փաշինյանի կատարած հանցավոր գործողությունների մասին»
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած հանցավոր գործողությունների մասին ՀԱՂՈՐԴՈՒՄ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ Հայաստանի իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսել են քաղաքական հակառակորդներին եւ իշխանությունների վարած քաղաքականության հետ անհամաձայնություն արտահայտող կազմակերպություններին եւ անհատներին լռեցնելու բռնաճնշումների մի արշավանք, որը կոպտորեն խախտում է Հայաստանի
Ամերիկայի հայկական համագումարն ընտրվել է ՄԱԿ ՀԿ-ների խորհրդի անդամ
Անցյալ ամիս Միավորված Ազգերի Կազմակերպության հետ խորհրդատվական հարաբերությունների մեջ գտնվող հասարակական կազմակերպությունների համաժողովի 28-րդ Գլխավոր ասամբլեայի ժամանակ Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) ընտրվեց ծառայելու դրա խորհրդում։ 1948թ․-ին՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տարում հիմնադրված Միավորված Ազգերի Կազմակերպության հետ խորհրդատվական հարաբերությունների մեջ գտնվող հասարակական կազմակերպությունների համաժողովն (CoNGO) անկախ, միջազգային անդամակցության միավորում է, որն ունի 525 անդամ կազմակերպություններ ամբողջ
Առաջարկվում է ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար 150 հազար դրամ պետտուրք սահմանել՝ գործող 105 հազար-ի փոխարեն
Իսկ մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար՝ 250 հազար դրամ՝ 140 հազար դրամի փոխարեն:
Նշված ընկերություններին չի տրամադրվել լիցենզիա. գործում են կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս
Կենտրոնական բանկի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «DaoBit», «Orbis» (Orbis Exchange), «GKGD» անվանումով ներկայացող ընկերությունները հանդես են գալիս դրամական միջոցների ներգրավման դիմաց հավելյալ բարձր եկամտաբերությամբ գումարների վերադարձի հրապարակային առաջարկով: Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերություններին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջիններս գործում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության
Կարեն Խաչանովը մենամարտից առաջ աջակցություն է հայտնել Արման Ծառուկյանին
«Միայն առաջ, եղբայր»,-գրել է Խաչանովը՝ աջակցություն հայտնելով իր հայրենակցին։
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 17-23-ն իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա ցուցանիշից ցածր է 16 սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի նոյեմբերի 17-23-ը 🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի նոյեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.27 մ (23.11.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 12 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի
«Մոտակա ամիսներին կարող է հայ, ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ համաժողով լինի, ԶԼՄ-ների համար առաջարկություններ ենք նախապատրաստում»․ Բորիս Նավասարդյան
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանն էլ վստահեցրեց՝ իրենք ոչ մեկի հետ ոչ մի բան չեն համաձայնեցնում․ «Ազատ ենք մեր հասարակություններին մտահոգող հարցերը, խնդիրները բարձրաձայնելու ժամանակ, և որևէ սահմանափակում այս առումով չկա։ Միևնույն ժամանակ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմը, բնականաբար, խորհրդակցություններ սեփական մայրաքաղաքների հետ իրականացնում է»։
Այսինքն՝ դատարանը մարդկանց առջև պայման է դնում՝ եթե մասնակցես ցույցի, հետ կգնաս բանտ։ Այս ո՞ւր ենք հասել. Լիդյա Մանթաշյան
Սիրելինե՜ր, Անչափ շնորհակալ եմ ձեր զորակցության խոսքերի համար։ Բայց առավել ուրախ եմ ոչ թե իմ անձի, այլ ձեր՝ ճշմարտության և արդարության կողմը բռնելու համար։ Ինչպես գիտեք, և՛ հոգևորականների, և՛ իմ, և՛ մյուս քաղբանտարկյալների կալանավորումը, ի թիվս այլ նպատակների, մեկ ընդհանուր նպատակ ուներ՝ ահաբեկել, վախեցնել, կոտրել մեզ և մյուս այլախոհներին։ Ուրախ եմ, որ չեք ԱՀԱԲԵԿՎԵԼ։))) Իսկ
Ռումինիայի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակության հետ: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ռումինիայի հետ համագործակցության եւ հարաբերությունների խորացումը, որը հիմնված է երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա: ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերն ու
Գտածոները շուրջ 4000 տարվա պատմություն ունեն. Բերդում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում միջին բրոնզեդարյան խեցեղեն է հայտնաբերվել
Նման անոթներ կան Արարատյան դաշտում, Վանի ավազանում, Կարնո դաշտում: 4000 տարի առաջ ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքը պատմամշակութային ընդհանրություն էր ներկայացնում
ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը դրական է գնահատել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումները
Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:
Խնդիր է առաջանում, երբ օտարերկրացին խախտում է անում ՀՀ-ում հաշվառված մեքենայով ու վարչական ակտն առաքվում է արտերկիր. պետբյուջեից մոտ 90 մլն դրամի ծախս է արվում տարեկան
Օտարերկրացի քաղաքացու՝ ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցով կատարած ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը եւ վարչական ակտը համապատասխանաբար ուղարկվում են Սահմանապահ ծառայություն, եւ նա, սահմանի վրա ստանալով ծանուցումը, կատարում է իր պարտավորությունը մեր երկրի նկատմամբ:
Բացառություններ՝ ոչ պետական չհավատարմագրված ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար
Նրանք կարող են վերակագնել իրենց ուսանողական իրավունքները, ուսումնառել հավատարմագրված բուհերում եւ ստանալ ավարտական փաստաթուղթ
ՔԿՀ-ներում մահվան յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ պետք է իրականացվի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն. հայտարարություն
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Դիտորդական խումբը խորագույն մտահոգությամբ արձանագրում է վերջին շրջանում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած ազատազրկված անձանց մահվան դեպքերը։ Յուրաքանչյուր նման դեպք խիստ զգայուն է ոչ միայն մարդկային և բարոյական տեսանկյունից, այլև պետական հաստատությունների նկատմամբ հանրային վստահության,
Քննարկման առանցքում էին կիսահաղորդչային ոլորտի զարգացման հետ կապված հարցերը. Մխիթար Հայրապետյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր բիզնես նախաճաշի ձևաչափով հանդիպում եմ ունեցել Հայաստանում գործող ամերիկյան վերազգային կիսահաղորդչային ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկման առանցքում էին կիսահաղորդչային ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների արտահանման և ներմուծման վերահսկողության ընթացակարգերի հետ կապված գործնական հարցերը։ Անդրադարձ ենք կատարել նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված Արհեստական բանականության
Պապոյան. Հոկտեմբերին ռեկորդային թվով աշխատատեղեր ունենք
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը 2025թ. հոկտեմբերին ռեկորդային թվով աշխատատեղեր ունենք՝ 810074 աշխատատեղ։ Նախորդ տարվա հոկտեմբերին՝ 779151։ Այսպիսով նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 30923-ով։
Պապիկյանը «մոռանում» է ասել, որ նույն թվով զորակոչելն այլևս չի ապահովի նախկին թվաքանակը բանակում. Վիտալի Մանգասարյան
Եթե 1.5 տարին «ոչ մի ազդեցություն չունի» բանակի թվաքանակի վրա, ապա ինչո՞ւ ծառայությունը չդարձնենք 1 տարի։ Կամ ինչո՞ւ չդարձնենք 6 ամիս։
TRIPP-ն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար և կօգնի Միջին միջանցքի ամրապնդմանը. Պապուաշվիլի
1in.am. ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հայտարարված «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար և կօգնի Միջին միջանցքի ամրապնդմանը։ Ինչպես հաղորդում է Sputnik-ի վրացական ծառայությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Դա կարևոր է մրցակցության զարգացման, ինչպես նաև այն
Ոչ «անկլավները», ոչ էլ դեօկուպացիան կապ չունեն «էշ մի սատկիր՝ գարուն կգա» լոգիկայով իրականացվելիք դելիմիտացիայի հետ. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը «Դելիմիտիացիան» որպես ստախոս անհայրենիքների վերջին հանգրվան Հայաստանի ներկայիս իրավիճակում հայ-ադրբեջանական «խաղաղության» գործընթացը լի է բազմաթիվ վտանգներով եւ սպառնալիքներով, որոնց թվում է նաեւ իշխանական ռեժիմի կողմից դելիմիտացիայի անվան տակ անկլավների եւ Ադրբեջանի կողմից զավթված մեր երկրի ինքնիշխան տարածքների փաստացի լեգիտիմացման հարցը։ Ռեժիմի ներկայացուցիչները Փաշինյանի քավորությամբ վարժեցրած թութակի պես կրկնում են,
Ինն ամիսներին գնաճն արագացել է՝ հաստատվելով ԿԲ թիրախային միջակայքում. Վահե Հովհաննիսյան
Գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերը դանդաղել են, բացառությամբ ԱՄՆ-ի:
«Տիկին Գրիգորյան, այս նախաձեռնությունը նախընտրական չէ հաստատ, վաղուց սպասված էր»
«Շատ մայրեր, հատկապես տղա ունեցող, անհամբեր սպասում են։ Ես էլ՝ որպես տղա ունեցող ծնող, չեմ կարող ներքուստ դրական չվերաբերվել նման փոփոխությանը, որը տանելու է ավելի քիչ ծառայության։ Բայց բազմաթիվ խնդիրներ ու մտահոգություններ կան»։
«Մարտի 1»-ի գործով, ըստ Արմեն Գեւորգյանի, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրություններում քաղաքական տեսարաններ ապահովել
Արմեն Գեւորգյանը ողջամիտ կասկած ունի, որ 2026 թվականի հունվարի 1-ից գործի քննության հաճախականությունն ավելացնելը կոնկրետ դրդապատճառ ունի՝ հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում ապահովվելու քաղաքական տեսարաններ․ «Սա քաղաքական շոուի մաս է, իրենք սարքել են գործը՝ ասում են՝ թող դատավորի գլուխը ցավա։ Մեր գլուխն է ցավում»։


















































