Օրվա լրահոսը
«Մեր երկրի ՀՆԱ-ն ենք սխալ ձեւով վատնում»․ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց հասարակությանը՝ շքեղ ծախսերով անարդյունավետ վատնումների մեջ
Նա նաեւ նկատեց՝ առջեւում Նոր տարվա տոներն են, նորից բոլորը նույն խնդրի առջեւ են կանգնելու։ Ասաց իր ընտանիքի օրինակով՝ յոթ անգամ փորձել են ինչ-որ մոդել փոխել՝ մեկ է՝ չի ստացվում, դրա գիտելիքը չունեն
«Երկիրը անվտանգ լինի՝ ամենակարևորը»․ քաղաքացիներն ինչ ակնկալիքով են միանում «Մեր ձևով» շարժմանը
Քաղաքացիները դրական փոփոխությունների ակնկալիքով են միանում «Մեր ձևով» ժողովրդական շարժմանը։
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, այնուհետև Էապես չի փոխվի։ Երևան քաղաքում` Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Հակոբ եկեղեցում էր․ պատարագի ընթացքում Կաթողիկոսի անունը կրկին չհնչեց
Սա արդեն հինգերորդ եկեղեցական միջոցառումն է, որին Նիկոլ Փաշինյանը ներկայանում է վերջին շուրջ մեկ ամսվա ընթացքում
Վաղարշապատի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը
14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 69866 Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 58 Ընտրողների ընդհանուր թիվը՝ 69924 Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 31535 Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 72200 Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ռիչարդ Նիքսոնի և Ռոնալդ Ռեյգանի օգնական և ելույթների հեղինակ Քեն Խաչիկյանի հետ
Նոյեմբերի 22-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել քաղաքական ռազմավարության փորձագետ, ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ռոնալդ Ռեյգանի օգնական և ելույթների հեղինակ Քեն Խաչիկյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների վերջին զարգացումներին, ինչպես նաև քննարկվել են համագործակցության հնարավորությունները։ ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Կիևյան կամրջի վրա բախվել են ավտոմեքենաներ. տուժածներից մեկը մահացել է
Նոյեմբերի 22-ին, ժամը 22։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի
Թուրքերի կողմից այլազգի ժողովուրդների ջարդերը ո՛չ Առաջին համաշխարհային պատերազմի պատեհությամբ են պայմանավորված, ո՛չ վերջիններիս՝ արտաքին ուժերին ծառայելու հանգամանքով․ «Հայացք Երևանից»
ՀՀ իշխող համակարգի վարած արտաքին քաղաքականության նպատակը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հնարավորինս մերձենալն է: Շատերն այն կարծիքին են, որ դա վաղուցվա խնդիր է եւ ուղղված է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխմանը՝ դեպի Արեւմուտք: Իսկ Արեւմուտք գնալու համար ճանապարհը, բնականաբար, Թուրքիան է, որի հետ հարաբերությունները նախ պետք է կարգավորել: Առաջին պլանում, ինչպես ենթադրվում է, ամենազգայուն հարցերն են՝
Տեղի ունեցավ սահմանապահ 3 նոր ուղեկալների բացման արարողություն
Պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված միջոցներով կառուցվում են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալների բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը,
Պետք չէ տարակուսել, թե երբ, ինչպես եւ որտեղից ՀՀ-ում «բռնկվեց» նմանատիպ վարակ, որին պայմանականորեն տանք թրքամետության համախտանիշ անվանումը․ «Հայացք Երեւանից»
Այժմ՝ շուրջ 35 տարի անց, Ադրբեջանը մտադիր է այդ ընտանիքներին՝ կրկնապատկված-եռապատկված թվաքանակով վերադարձնել Հայաստան, որին Հեյդարօղլին կնքել է երբեւէ գոյություն չունեցած՝ «Արեւմտյան Ադրբեջան» տեղանունով: Հարեւան երկրի ենթադրյալ փախստականներն, իհարկե, շատ կցանկանան վերադառնալ: Հայաստանի «համը» մինչեւ օրս նրանց բերանն է մնացել: Իսկ ա՛յ, կասկածելի է՝ 80-ականների վերջերին Ադրբեջանի տարբեր քաղաքներից ու գյուղերից մազապուրծ Հայաստան կամ այլ
«Այսօր փորձվում է հայրենիքի հանդեպ մեր հավատարմությունն ու նվիրվածությունը․ փորձվում են մեր համբերությունը, հավատքի տոկունությունը և աղոթքի հարատևությունը»
«Բոլորիս հայտնի է, թե ինչպե՛ս են այսօր փորձեր արվում մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծ, այլընտրանքային եկեղեցով փոխարինելու, Եկեղեցու ծաղրապատկերը ձևավորելու, որում ամեն ինչ իր կեղծ «ճիշտ»-ն ու շինծու «կարգավորություն»-ն ունի։ Եվ պարզ է, որ այնտեղ Աստված չի կարող բնակվել»
Նիկոլ Փաշինյանը կարևորել է դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման, այս դեպքում՝ լող մարզաձևի մասսայականացմանը միտված մրցաշարի անցկացումը
Եզրափակիչ փուլը, որին կմասնակցի 128 դպրոցական, կանցկացվի Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում:
Մենք միաբան ենք, ամուր ենք եւ կուռ ենք. Պատարագ՝ կալանավորված հոգեւորականների եւ գերյալների համար
Եկեղեցին այս հալածանքն էլ կհաղթահարի՝ ավելի հզորացած, ավելի մաքրագործված դուրս գալով:
Ճակատենում տարեցտարի ավելանում են կողպված տները․ Արման Թաթոյան
Այս ամենին պատերազմից հետո ավելացել է ադրբեջանական զինված տեղակայումները՝ գյուղը, մարդկանց հողերը, տները դնելով նշանառության տակ
Մանե Թանդիլյան․ Դա ինձ համար ամենածանր գնով ձեռք բերված դասերից մեկն էր, երբ մարդիկ խոսել են մի բանի մասին, հետո արել են այլ բաներ․ «Ա1+»
Այսօրվա վարչապետն այդ խոսքերն ասել է, բայց երբ ժամանակն էր փոխելու, նայում էր, թե որտեղ է շահավետ․ Մանե Թանդիլյան
Սարգիս Կարապետյան. «Մենք աճեցրել ենք չեմպիոնների մի ամբողջ սերունդ: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ գլխավոր հաղթանակները դեռ առջեւում են»
Այս ամենը հնարավոր չէր լինի առանց Սամվել Կարապետյանի, այն մարդու, ով իր ամբողջ կյանքում սիրով աջակցել է բոլոր այն նախագծերին, որոնք կապված են հայ երիտասարդների հետ:
Պատրաստ ենք ներգրավվել՝ ապագա կայուն խաղաղությունն ապահովելու համար, բայց սահմանները չեն կարող փոխվել ուժի կիրառմամբ․ հայտարարություն
Եվրամիության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Իռլանդիայի, Նորվեգիայի, Կանադայի և Ճապոնիայի, Լեհաստանի ղեկավարների հայտարարությունը Մենք ողջունում ենք ԱՄՆ շարունակական ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար։ 28 կետից բաղկացած նախնական նախագծում ներառված են տարրեր, որոնք կարևոր են արդար ու երկարատև խաղաղության համար։ Այդ պատճառով մենք գտնում ենք, որ նախագիծը կարող է հիմք հանդիսանալ հետագա
Բերդում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու ընթացքում շուրջ 4000 տարվա պատմություն ունեցող խեցեղեն է հայտնաբերվել
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը նշել է, որ գտածոների հայտնաբերման հատվածում միջին բրոնզեդարյան շրջափուլի հիմնահողային դամբարան է բացվել:
Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ․ ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին Նիկոլ Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովը։ Միջոցառմանը ներկա են եղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր, դատական, իրավապահ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, անկախ և ինքնավար մարմինների, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, զինծառայողներ, ոստիկաններ, փրկարարներ, կրթական,
Չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափե՛ք այրումից
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։ Կրկին հիշեցնում ենք խոզանների այրման վնասակար հետևանքների մասին՝ ակնկալելով համընդհանուր պատասխանատու վերաբերմունք։ Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը, Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է, Այրման ընթացքում ոչնչանում, տուժում է կենսաբազմազանությունը,
Ինչո՞ւ ՀՀ-ում այդպես էլ չի հաջողվում հանրային համերաշխություն և միասնականություն ձևավորել․ Փաշինյանի տեսակետը
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պետության երկարատև տեսլականի վերաբերյալ հակադիր ու մեկը մյուսին բացառող կարծիքները չեն կարող հանրային համերաշխության հիմք դառնալ․ «Հանրային համերաշխությունը կարող է ձևավորվել այն պարագայում, երբ պետության երկարատև տեսլականի շուրջ կա ընդհանրական պատկերացում»։
«Մեր նպատակն է, որ մեր պետությունը՝ որպես այդպիսին շարունակաբար գոյություն ունենա 50, 100, 500, 1000 տարի և դրանից անդին»․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց՝ հասկանում եմ, որ եթե մեր մտածողության բանաձևում 50,100 տարի պետություն ունենալու տեսլականը դեռ կարող է ընկալվել՝ որպես պրակտիկ խնդիր, ավելի երկար պլանավորման մասին խոսակցությունն ինքնին կարող է տարակուսանք հարուցել։
Ադրբեջան է այցելել Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների խումբ. նրանց ընդունել է Հիքմեթ Հաջիևը
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում 2025թ․նոյեմբերի 21-22-ին Ադրբեջան է այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։ Հայաստանից Նախաձեռնության ներկայացուցիչներ՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են Ադրբեջանից գործընկերներ՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալա Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան,
Վեհափառ Հայրապետի անունը պատարագին չհիշատակելը հակականոնական է, եւ դա կունենա իր հետեւանքները. տեր Եսային՝ տեր Թադեի մասին
Կարգապահական հանձնախումբն իր եզրակացությունը կանի եւ ըստ պատշաճի նաեւ կտեղեկացնի
Այսպիսի Հայաստանը չի կարող օգտակար լինել ԱՄՆ-ին․ Ժոլ Վելդքեմպ
Հայաստանի ժուռնալիստների միության շենքը առգրավվում է իշխանության կողմից։ Սա, ի թիվս այլնի, հիշատակելով՝ Վաշինգտոնում Ազգային-ժողովրդավարական բեւեռի հովանու ներքո անցկացված, «Քրիստոնեության դեմ հալածանքները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասաց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հանրային գործերի տնօրեն Դոկտոր Ժոլ Վելդքեմպը։ «Կարծես թե Հայաստանը հետեւում է իր հարեւան Վրաստանի օրինակին՝ շարժվելով ազատության ոտնահարման ճանապարհով», – ասաց Դոկտոր Վելդքեմպը։ Նշելով
Վլադիմիր Պուտին. Կարծում եմ, որ ամերիկյան խաղաղության պլանը կարելի է օգտագործել որպես վերջնական խաղաղ կարգավորման հիմք․ «Ազատություն»
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ստացել են Ուկրաինայում խաղաղության Միացյալ Նահանգների պլանը և պատրաստ են քննարկել այն: «Մենք ստացել ենք ամերիկյան խաղաղության պլանը՝ ամերիկյան վարչակազմի հետ ունեցած հաղորդակցության խողովակների միջոցով: Կարծում եմ, որ այն կարելի է օգտագործել որպես վերջնական խաղաղ կարգավորման հիմք, բայց մանրամասները դեռ մեզ հետ չեն քննարկվել: Եվ կարող եմ գուշակել, թե ինչու:
Բեռնատարը գլխիվայր շրջվել՝ վրաերթի ենթարկելով անցորդի․ վերջինս տեղում մահացել է
Նոյեմբերի 21-ին, ժամը 16:34-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշնակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշնակ գյուղում «Hover» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի
Ամերիկացի իրավապաշտպանը դժվարանում է ըմբռնել՝ ինչպե՞ս կարող է Փաշինյանը պահանջել 9 մլն հայերի հոգեւոր առաջնորդ Գարեգին Բ-ի հրաժարականը
Ըստ օրենքի՝ Եկեղեցու կառուցվածքն ընդունվում է որպես նրա գոյության օրենսդրական հիմք
Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարեկամական հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նաուաֆ Սալամին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին Լիբանանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարեկամական հարաբերությունները՝ ձևավորված ամուր պատմական հիմքերի և ընդհանուր արժեքների վրա: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ
«Սա մեր առաջին հավաքը չէ։ Մեկ մարդու նման ասելն էլ ձեզնից եմ լսում»․ Վահե Ղալումյանը՝ Մարզահամերգայինում Փաշինյանի հրավիրած հավաքի մասին
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը չցանկացավ Մարզահամերգային համալիրում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքի մասին փակագծեր բացել։


















































