Օրվա լրահոսը
Նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում. Տիգրան Ավինյան
Բայց հրդեհներից արտանետված նյութերն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին
Նրա անունը տասնամյակներ շարունակ մեզ համար ֆուտբոլ խաղի հոմանիշ էր. Արմեն Մելիքբեկյանի ցավակցական ուղերձը
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ցավակցական ուղերձը Խորին ցավով տեղեկացանք լեգենդար մարզիչ և ֆուտբոլի մեծ աստղ Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին։ Նրա անունը տասնամյակներ շարունակ մեզ համար ֆուտբոլ խաղի հոմանիշ էր։ Նիկիտա Սիմոնյանը միշտ փայլել է, փայլել է որպես ֆուտբոլիստ, մարզիչ և պաշտոնյա՝ իր անունը ոսկե տառերով գրելով հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Հայ երկրպագուներին իր
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները առաջընթաց են գրանցել խաղաղության ծրագրի շուրջ. Ռուբիո
«Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը, և մենք երբեք խոչընդոտ չենք լինի խաղաղության համար»։
Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը կողմ է եղել նախկին Տեր Արամի հարցով որոշմանը. կա ստորագրված արձանագրություն. Արա Զոհրաբյան
Նախկին Տեր Արամին, այժմ՝ Ստեփան Ասատրյանին կարգազրկել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այդ իրավասությունն ունի միայն Կաթողիկոսը։ Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախումբը խորհրդակցական մարմին է, որը Կաթողիկոսին առաջարկություն է ներկայացնում։
Մեր սերունդի աղետն ու ողբերգութիւնը կայեանում է ըստ էութեան ճշմարիտ աղոթք չունենալու, աղոթազուրկ լինելու մէջ․ Տեր Շնորհք աբեղա Պալոյան
Հայ ժողովուրդն այսօր իւրովի է ապրում հոգեւոր անկումի իր անհատական ողբերգութիւնը
Ինչո՞ւ ՀԵՑ-ը զրկվեց լիցենզիայից․ մեկնաբանում է Նարեկ Կարապետյանը
ՀԵՑ-ը այս մարդկանց պետք է, որպեսզի դառնա Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պես ՔՊ-ն ֆինանսավորող ևս մեկ կառույց։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բացել է իր տարածքային գրասենյակը Իջևանում
Միջոցառման ընթացքում նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ընդգծեց, որ նախաձեռնության յուրաքանչյուր քայլ արվում է սիրով ու նվիրումով:
«Արդյոք Տիգրանաշենը և մյուս գյուղերը, որոնք անկլավ են անվանվում, դառնալու են նոր միջանցքներ՝ տարբեր այլընտրանքային անվանումներով». «Առերեսում»
Եկեք Արծվաշենի մասով մի շատ պարզ և տրամաբանական հարց տանք, որի պատասխանը Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն տալիս։ Արծվաշենի հետ հաղորդակցությունը և կապը ինչպե՞ս է ապահովվելու, եթե կա Արծվաշեն, կա Հայաստանի Հանրապետության տարածք և արանքում՝ Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Այսինքն՝ կա՞ մշակած որևէ մեխանիզմ, երբ որ իրենք ասում են՝ վերադարձնելու են Արծվաշենը։ Վերադարձրեցիք, ադրբեջանական տարածքների թիկունքում կա Հայաստանի Հանրապետության իքս տարածք. ներս ու դուրսը ինչպե՞ս ենք անելու, ինչպե՞ս է դա ապահովվելու, դրա մեխանիզմը ինչպե՞ս է։
Սառնաղբյուր գյուղից բացի թուրքական ջարդարարներին հերոսական դիմադրություն են ցուցաբերել նաև Արթիկ, Պեմզաշեն և Լեռնակերտ գյուղերը
1918թ․-ին Հայաստանի վրա թուրքական արշավանքի ժամանակ առավել հայտնի է եղել Սառնաղբյուրի հերոսական դիմադրությունը։ Սակայն թուրքական աղբյուրների ուսումնասիրության արդյունքում պարզում ենք, որ Շիրակի մի շարք գյուղեր ևս արժանի հակահարված են տվել թուրքական բանակին՝ պատճառելով մեծ նյութական ու մարդկային կորուստներ։ Այդ գյուղերը հրաժարվել են հլու-հնազանդ հպատակվել թուրք ջարդարարներին։ Թուրքական զորաբանակների դեմ կազմակերպված դիմադրությամբ հատկապես աչքի են ընկել
Ալիևը պետական մեծ միջոցներ է ծախսում, որպեսզի ադրբեջանցիների հանրային գիտակցության մեջ կարողանա մտցնել այն գաղափարը, որ Հայաստանի տարածքն իրենց հայրենիքն է․ Արտյոմ Տոնոյան
Իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքում գրում է․ Ալիևը պետական մեծ միջոցներ է ծախսում, որպեսզի ադրբեջանցիների հանրային գիտակցության մեջ կարողանա մտցնել այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետության տարածքը իրենց հայրենիքն է։ Տպագրվում են գրքեր, բուկլետներ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, գիտաժողովեր, նկարահանվում են ֆիլմեր, ռեպորտաժներ և այլն։ Դա այն գինն է, որը վճարում է Ալիևը Հայաստանի
Հայաստանին այժմ վստահված է ծխախոտի «համաճարակի» դեմ պայքարի պատասխանատու աշխատանքը․ ՀՀ ԱԳՆ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի և Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման արձանագրության կողմերի հանդիպման չորրորդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 12-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։ Հայաստանը նաև ընտրվել է որպես Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանի հյուրընկալող երկիր։ Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես
«Եթե իրենց պատկերացմամբ խաղաղությունը դա է, ես իրենց համար շատ վատ լուր ունեմ՝ Ադրբեջանն այդ խաղաղությանը չի պատրաստվում». Անժելա Էլիբեգովա
Այդ հույսի վաճառականությունը, այդ խաղաղության միֆը մարդկանց վրա վաճառելը, երբ իրական գետնի վրա դա կարող է ունենա հերթական սարսափելի հետևանքները… որովհետև այնպես չէ, որ առաջին անգամ ենք տեսնելու, մենք ունեցել ենք քանի դեպք արդեն, երբ որ այ նման անհասկանալի, այսպես կոչված, սահմանազատումների արդյունքում մեր անվտանգությունն է տուժել»
Ո՞նց եք նայելու Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի և Մկրտիչ Սրբազանի աչքերին․ Հայկ Իգնատյան
Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանի ֆեյսբուքյան գրառումը Դիմում եմ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին և Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանին։ Գալու է օրը, և հանդիպելու եք ապօրինաբար անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Մկրտիչ Սրբազանին։ Ո՞նց եք նայելու նրանց աչքերի մեջ։ Իսկ այդ օրն անպայման
Սուրբ Պատարագը պետական արարողություն չէ․ որտեղ եպիսկոպոսը լռեցվում է, այնտեղ լռեցվում է Քրիստոս․ Տիրատուր քահանա Սարդարյան
Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե վարչապետը քահանային պարտադրում է Սուրբ Պատարագի ընթացքում չհիշատակել թեմակալ առաջնորդին կամ Կաթողիկոսին, ապա խախտվում է ոչ միայն եկեղեցական իրավունքը, այլև խոցվում է Եկեղեցու Խորհուրդը։ Սբ. Պատարագը պետական արարողություն չէ։ Որտեղ եպիսկոպոսը լռեցվում է, այնտեղ լռեցվում է Քրիստոս։ Սա աշխարհականություն չէ։ Սա սրբապղծություն է։
Այսօր կողաշրջված էլեկտրամոբիլը վարել է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը․ Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած ավտովթարի մասին, երբ Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում բախվել էին «BYD» մակնիշի էլեկտրամոբիլն ու «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ էլեկտրամոբիլը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Բաբայանը, իսկ «Hyundai»-ը վարել է Երևանի բնակիչ 29-ամյա
Ծրագրի ոչ պաշտոնական, մշակութային մասում Հայաստանից հյուրերը զբոսնել են Բաքվում, այցելել քաղաքի պատմական ու տեսարժան վայրերը
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ նոյեմբերի 21-22-ը Բաքու այցելության ժամանակ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ որոշում է կայացվել նախաձեռնությունն անվանել «Խաղաղության կամուրջ»: Այս մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է նախաձեռնության անդամ, Ադրբեջանի Ազգային ֆորումի վարչության նախագահ Ռամիլ Իսկանդերլին: Նախաձեռնության անդամների և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղության օրակարգի ամրապնդման քայլերը, որ ձեռնարկել են
ՀՀ պետական պարտքի մասին ֆինանսների նախարարությունը տարբեր՝ իրար չհամապատասխանող տվյալներ է հրապարակում
Ի՞նչ թվաբանությամբ են կառավարությունում ստացել պետական պարտքի 80 տոկոս թիվը
Երկրաշարժ Գառնի գյուղից 4 կմ հյուսիս-արևելք
Նոյեմբերի 23-ին` տեղական ժամանակով ժամը 17:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․14⁰ և արևելյան երկայնության 44.77⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գառնի գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալ: Երկրաշարժը զգացվել է
«Չի կարելի թշնամու հետ գնալ բանակցային գործընթացի՝ «հետո կտեսնենք» կամ «դեռեւս պատկերացում չունենք» սկզբունքներով». Գոհար Մելոյան
Անկլավների հանձնումը՝ որպես Ադրբեջանի տարածք և ճանաչումը դրա տարածքային ամբողջականության մաս, լրջագույն հետևանքներ է ունենալու: Այդ թվում՝ արդեն իսկ առկա են լրջագույն օրակարգային խնդիրներ, որովհետև մենք ունենք բազմիցս բարձրացված հարցեր, իրավահեն հարցադրումներ, որոնք չունեն պատասխաններ։
Որոշեցինք մեր գործունեության ուղղություններից դարձնել աջակցությունը դպրոցականների և պատանիների մարզական խաղերին ու ֆիզիկական պատրաստվածությանը․ Արման Թաթոյան
«Աչաջուրի բնակիչները մեզ դիմավորեցին ջերմությամբ և անկեղծ զրույցներով իրենց ու մեզ բոլորիս համար կարևոր խնդիրների մասին: Որոշեցինք մեր գործունեության ուղղություններից դարձնել աջակցությունը դպրոցականների և պատանիների մարզական խաղերին ու ֆիզիկական պատրաստվածությանը: Մեր երեխաները պետք է առողջ և ուժեղ մեծանան: Մակարավանք. Հայ Եկեղեցին մեր ազգային ինքնության հենասյուներից է: Շնորհակալություն Տեր Արշավիր քահանա Ասատրյանին` մեզ հյուրընկալելու, եկեղեցու և
«Lion Heart»-ի նշանաբանն է՝ «Պատիվ եւ ուժ»
Երեւանում «Lion Heart» մարտարվեստների ակադեմիայի բացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ակադեմիայի նախագահ եւ գլխավոր մարզիչ, խառը մարտարվեստների ներկայացուցիչ Արմեն Ղուլյանը, որը պրոֆեսիոնալ մակարդակով հանդես է գալիս 2016 թվականից եւ հայտնի է նաեւ Fight Night Global եւ RCC մարտարվեստների կազմակերպությունների մրցաշարերին իր մասնակցությամբ, ասաց. «Այս ակադեմիայի հիմնադրումը նշանակալի երեւույթ է ընդհանուր առմամբ ամբողջ Հայաստանի համար: Ինձ
Հիմա արդեն կարող ես պարել տիեզերքում, իմ փոքր եղբայր․ Կյանքից հեռացել է փոքրիկ Արեգը
Կյանքից հեռացել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպած փոքրիկ Արեգը: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արմեն Մարտիրոսյանը: Իմ Արեգը լքեզ մեզ։ Ուզում եմ քեզ հենց էսպես հիշել՝ ռոքընռոլի տակ կյանքը վայելելիս… 8 տարուց ավել մենք միասին անցանք էս ճանապարհը, ու նաև դու ինձ սովորեցրիր՝ ոնց պիտի սիրել կյանքը, անգամ երբ ամեն ինչ շատ դժվար է։
Ինչպե՞ս «բուժել» բանտային բժշկությունը․ բուժհաստատությունների կառավարման փորձագետ Ռոբերտ Պապյանի «դեղատոմսը»
Ուսումնասիրությունները պարզել են, որ համակարգում իրավական հստակեցումների խնդիր կա՝ անհրաժեշտ է սահմանել կառույցների իրավասությունները
«Մեր երկրի ՀՆԱ-ն ենք սխալ ձեւով վատնում»․ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց հասարակությանը՝ շքեղ ծախսերով անարդյունավետ վատնումների մեջ
Նա նաեւ նկատեց՝ առջեւում Նոր տարվա տոներն են, նորից բոլորը նույն խնդրի առջեւ են կանգնելու։ Ասաց իր ընտանիքի օրինակով՝ յոթ անգամ փորձել են ինչ-որ մոդել փոխել՝ մեկ է՝ չի ստացվում, դրա գիտելիքը չունեն
«Երկիրը անվտանգ լինի՝ ամենակարևորը»․ քաղաքացիներն ինչ ակնկալիքով են միանում «Մեր ձևով» շարժմանը
Քաղաքացիները դրական փոփոխությունների ակնկալիքով են միանում «Մեր ձևով» ժողովրդական շարժմանը։
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, այնուհետև Էապես չի փոխվի։ Երևան քաղաքում` Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Հակոբ եկեղեցում էր․ պատարագի ընթացքում Կաթողիկոսի անունը կրկին չհնչեց
Սա արդեն հինգերորդ եկեղեցական միջոցառումն է, որին Նիկոլ Փաշինյանը ներկայանում է վերջին շուրջ մեկ ամսվա ընթացքում
Վաղարշապատի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը
14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 69866 Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 58 Ընտրողների ընդհանուր թիվը՝ 69924 Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 31535 Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 72200 Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ռիչարդ Նիքսոնի և Ռոնալդ Ռեյգանի օգնական և ելույթների հեղինակ Քեն Խաչիկյանի հետ
Նոյեմբերի 22-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել քաղաքական ռազմավարության փորձագետ, ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ռոնալդ Ռեյգանի օգնական և ելույթների հեղինակ Քեն Խաչիկյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների վերջին զարգացումներին, ինչպես նաև քննարկվել են համագործակցության հնարավորությունները։ ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Կիևյան կամրջի վրա բախվել են ավտոմեքենաներ. տուժածներից մեկը մահացել է
Նոյեմբերի 22-ին, ժամը 22։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի


















































