Օրվա լրահոսը
«Տիկին Գրիգորյան, այս նախաձեռնությունը նախընտրական չէ հաստատ, վաղուց սպասված էր»
«Շատ մայրեր, հատկապես տղա ունեցող, անհամբեր սպասում են։ Ես էլ՝ որպես տղա ունեցող ծնող, չեմ կարող ներքուստ դրական չվերաբերվել նման փոփոխությանը, որը տանելու է ավելի քիչ ծառայության։ Բայց բազմաթիվ խնդիրներ ու մտահոգություններ կան»։
«Մարտի 1»-ի գործով, ըստ Արմեն Գեւորգյանի, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրություններում քաղաքական տեսարաններ ապահովել
Արմեն Գեւորգյանը ողջամիտ կասկած ունի, որ 2026 թվականի հունվարի 1-ից գործի քննության հաճախականությունն ավելացնելը կոնկրետ դրդապատճառ ունի՝ հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում ապահովվելու քաղաքական տեսարաններ․ «Սա քաղաքական շոուի մաս է, իրենք սարքել են գործը՝ ասում են՝ թող դատավորի գլուխը ցավա։ Մեր գլուխն է ցավում»։
Սուրեն Պապիկյանը պատգամավորներին առաջարկեց ծանոթանալ նոր սպառազինությանը․ «Որոշումը ձերն է՝ կգաք, լավ, չեք գա, էլի լավ»
Անդրանիկ Քոչարյանը դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին․ «Պարոն Աբրահամյան, ինձ թվում էր՝ դուք առաջինը կգնայիք այնտեղ»։
«Պարոն Հաջիևը հավաստիացրեց՝ գերիների հարցով ընթանում են ակտիվ բանակցություններ․ ցավոք, հստակ պատասխան չենք ստացել թվի, մարդկանց անունների և այլն մասին»․ Նաիրա Սուլթանյան
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանն ի պատասխան մեր հարցի՝ վստահեցրեց․ «Պնդումը, թե գերիների հարցը օրակարգում չէ, կոպտագույն սխալ է»։
«Փաստորեն, դուք ասում եք, որ պլան են դրել դատարանի վրա»․ Ռոբերտ Քոչարյանը դատավոր Սարգիս Պողոսյանին
Դուք ասում եք՝ շրջաբերական եք ստացել։ Առաջին անգամն եմ լսում, որ դատարանը շրջաբերականով առաջնորդվի, դատարանը օրենքով պետք է առաջնորդվի։
Ալեն Սիմոնյանը ռումինացի պաշտոնյայի ուշադրությունն է հրավիրել Բաքվում ապօրինի պահվող անձանց խնդրին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Ռումինիա միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին: Ալեն Սիմոնյանը ռումինացի պաշտոնյայի ուշադրությունն է հրավիրել նաեւ
«Քաղաքական վարքագիծ է. ՔՊ-ի ներկայացուցիչները տարիներ շարունակ հասարակությանը մատուցում են իրարամերժ ու ըստ էության սուտ հայտարարություններ»
Օրերս Շիրազ Խաչատրյանը հրապարակել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի իրարամերժ հայտարարությունները 44-օրյա պատերազմի հետ կապված։ «Նորություն չենք ասի, եթե նշենք, որ ՔՊ-ի իշխանության ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ հասարակությանը մատուցում են իրարամերժ ու ըստ էության սուտ հայտարարություններ։ Դա քաղաքական վարքագծի
Ucom-ն աջակցեց կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» մրցույթի անցկացմանը
Ucom-ը՝ որպես ռազմավարական տեխնոլոգիական գործընկեր հանդես եկավ «Ինժեներական քաղաք»-ի բարձր տեխնոլոգիական աքսելերատորի տարածքում «ԱԲ ապոկալիպսիս» խորագրով անցկացված կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» (CTF) մրցույթում։ Կիբեռանվտանգության մրցույթը միավորել էր ոլորտի մասնագետներին և ուսանողներին, ովքեր 24 ժամ շարունակ մրցեցին միմյանց հետ՝ բացահայտելով ծրագրային խոցելիություններ, ուսումնասիրելով վնասակար ծրագրեր և լուծելով արհեստական բանականության (AI) համակարգերի անվտանգության հետ կապված
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով,այնուհետև էապես չի փոխվի։ Երևան քաղաքի նոյեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն
«Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը մի քանի ուղերձ է խնդրել փոխանցել ՀՀ հասարակությանը»․ Արեգ Քոչինյանը մանրամասնեց
Անդրադառնալով քաղաքական դաշտում իրենց հասցեին հնչող քննադատություններին՝ Արեգ Քոչինյանն ասաց․ «Այն էմոցիոնալ ֆոնը, որ ՀՀ-ում կա, այդ բարկացվածությունը, նեղսրտվածությունը, անվստահությունը, ինչ-որ չափով վախը, ես նկատում եմ, որ ՀՀ քաղաքական դաշտում տարբեր գործիչներ փորձում են ամեն կերպ կապիտալիզացնել իրենց քաղաքական նպատակների իրականացման գործում, ինչը զազրելի երևույթ է»։
Իշխանությունները քաղաքական ընդդիմությանը փորձում են ցույց տալ, թե ինչքան ուժեղ տղա են. Արամայիս Աղաբեկյան
Իշխանություններն այս գործողություններով ցույց են տալիս, որ կին-տղամարդ չեն նայելու. Աղաբեկյան
39 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը
ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 39 տարեկանում անժամանակ կյանքից հեռացել է անվանի բռնցքամարտիկ, Հայաստանի 8-ակի չեմպիոն Վանես Մարտիրոսյանը։ Վանես Մարտիրոսյանն ԱՄՆ «Golden Gloves» տիտղոսի դափնեկիր էր, ինչպես նաև 2004 թ. Օլիմպիական խաղերի մասնակից։ Պրոֆեսիոնալ ռինգում ամերիկահայ բռնցքամարտիկն անցկացրել է 41 մենամարտ՝ արձանագրելով 36 հաղթանակ: Կարիերայի ընթացքում նա նվաճել է NABF աշխարհի չեմպիոնի կոչումը,
«Եթե ՔՊ-ն 2026 թվականի համապետական ընտրություններում 250 հազարից ավելի ձայն հավաքի, անձամբ ես կզարմանամ»
«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ -Պարոն Ղուկասյան, Վաղարշապատում անցկացված ընտրություններում ՔՊ-ն առաջին տեղը զբաղեցրեց, այս արդյունքներն ի՞նչ ցույց տվեցին՝ սա իրական պատկեր է, թե՞ այլ գործոնով է պայմանավորված։ -Ես նայում եմ ձայների քանակին. 2023 թվականին ՔՊ-ն Երեւանում հավաքեց մոտ 80 հազար ձայն, Գյումրիում հավաքեց մոտ 17 հազար ձայն եւ հիմա Վաղարշապատ խոշորացված համայնքում՝ մոտ 15 հազար։
«Վստա՞հ եք, որ Փաշինյանի իշխանության օրոք ադրբեջանական զորքերը դուրս են գալու ՀՀ տարածքից»․ Սուրեն Պապիկյանը խուսափեց հարցից
Լրագրողները հարց ուղղեցին Սուրեն Պապիկյանին՝ ի՞նչ «ադրբեջանական» տարածքների մասին է խոսում Ալեն Սիմոնյանը։ «Այդ հարցը եկեք թողնենք սահմանագծման-սահմանազատման հանձնաժողովին»,- արձագանքեց նախարարը։
Նիկիտա Սիմոնյանն անջնջելի հետք է թողել համաշխարհային ու հայկական ֆուտբոլի պատմության մեջ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 99 տարեկանում կյանքից հեռացել է Օլիմպիական չեմպիոն, խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը: Նիկիտա Սիմոնյանն իր բացառիկ տաղանդով, անսպառ աշխատասիրությամբ և անկեղծ նվիրումով թողել է անջնջելի հետք համաշխարհային ու հայկական ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» 1973–1974 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Այդ հաղթանակները
«Ակտիվ բանակցություններ են ընթանում հաջորդ տարի ժամանակակից նշանավոր գրող Գուրգեն Խանջյանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու ուղղությամբ»
Վերջին տարիներին հայ գրականությունը զգալիորեն ավելի տեսանելի է դարձել միջազգային հարթակներում, և թարգմանվող հեղինակների շրջանակը տարեցտարի ընդլայնվում է։
Էկոպարեկների կողմից 18.3 կգ թմրամիջոցներն իրացնելու առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել և հաստատվել է, որ մի խումբ անձինք իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու նախնական համաձայնությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 8-ին ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝
«Պատերազմի ընթացքում էր, որ սկսեցի նկարել եւ այն դարձավ ինձ համար արտ-թերապիա». Արփինե Ղազարյան
Մանրանկարչության փրկող ուժը Արփինե Ղազարյանն իր ապրելակերպով, լեռնագնացի պայքարող ոգով, ինքնազարգացման ու ինքնաճանաչման մաքրամաքուր տեսակն է հաստատում մեզանում, ում արվեստի մեջ փնտրտուքները նրան նախանշեցին հայկական մանրանկարչության ուղին։ Ճշգրիտ գիտության մարդ լինելով` նա իր հերթական նվաճումն է գեղագրում. այս անգամ ոչ թե Արարատի կամ Կիլիմանջարոյի իր հաղթահարած գագաթներն են, այլ դարերի լույսի ու խավարի պայքարը հաղթահարած
Նստացույցս անժամկետ է, քանի դեռ Լիդյան երկաթե դռներից այն կողմ անազատության մեջ է. պատերազմի մասնակիցը՝ ի պաշտպանություն Լիդյա Մանթաշյանի
Եթե մենք պետք է այս երկրում ճշմարտության մասին շշուկով խոսենք, ուրեմն այս երկիրը գրավվել է թշնամու կողմից. Արման Պետրոսյան
Օտարերկրացուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 2024 թվականի հոկտեմբերի 20-ին Հրազդանի կիրճում օտարերկրյա քաղաքացուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ.Ե.-ն Հրազդանի կիրճում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող կտրող–ծակող
«Խրոխտ ասում եք՝ բանակը կրճատում են, բայց դա այդպես չէ, թվեր կան»․ Սուրեն Պապիկյանը ԱԺ է բերել ծառայության ժամկետը կրճատելու նախագիծը
2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն անցնելու են 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում: Հիշեցում. Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից
«Համերգները կազմակերպված էին իմ ստեղծագործական դասարանի մի քանի սաների ստեղծագործությունները ներկայացնելու նպատակով». Արփինե Կալինինա
Կոմպոզիտոր, Հայաստանի Կոմպոզիտորների միության անդամ Արփինե Կալինինան վերջերս իր ստեղծագործական դասարանի չորս սաների հետ Գերմանիայի Հայոց Թեմի կողմից հրավիրված էր Գերմանիա՝ համերգային շրջագայության: Տարբեր երաժշտական ուսումնական հաստատություններում սովորող նրա շնորհաշատ սաները՝ 15-ամյա Արտաշես Մոսիկյանը, Դալար Չիչեանը, 14-ամյա Հայկ Ջուլհակյանը եւ 12-ամյա Արթուր Գրիգորյանը (որոնք, որպես պատանի ստեղծագործողներ, տարբեր հանրապետական եւ միջազգային մրցույթների եւ փառատոների մասնակիցներ ու դափնեկիրներ
Երբ փաստերը հակասում են ՀՀ վարչապետի հայտարարությանը․ Երևանի և միջազգային միջնորդության դիրքորոշումների մոռացված ընդհանրություններ. Հովհաննես Գևորգյան
Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը հոդված է հրապարակել ֆրանսահայ Armenews կայքում՝ փաստերի ներկայացման միջոցով համադրելով Երևանի պաշտոնական մոտեցումների պատմական զարգացումը և միջազգային միջնորդության կողմից տարիներ շարունակ առաջ քաշված սկզբունքները՝ ցույց տալու համար այն ընդհանրությունները, որոնք փաստաթղթերում և բանակցային արձանագրություններում բազմիցս ամրագրվել են։ Հոդվածը՝ թարգմանաբար. «Հայաստանի Հանրապետության վարչապետը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը կարող էր
Փաստորեն, սրբազաններին կարելի է քննադատել, որ վարչապետի մասնակցությամբ պատարագ են մատուցել, բայց երբ քննադատում են քաղաքականության մեջ խառնվելու համար՝ անթույլատրելի՞ է. Բաբկեն Թունյան
Որոշ մարդկանց համար ոչ եկեղեցին է կարևոր, ոչ հավատքը, ոչ էլ մեր ազգային արժեքները. իրենք պարզապես օգտագործում են այդ ամենը՝ քաղաքական նպատակներով:
Հեսա կտեսնեք, թե որն է ավելորդ ծախսը, ժողովուրդ ջան. Տիգրան Ավինյան
Դեկտեմբեր ամսին կընդունվեն նոր կարգավորումներ կառուցապատողների վերաբերյալ
«Եթե այսպես կարելի է, ինչո՞ւ հնարավոր չէ մեր դեպքում». Քրիստինե Վարդանյանը ներկայացնում է Կիևին և Երևանին արված առաջարկների հակադրությունը
Ունենք նախաստորագրած «թշնամական հայտարարությունների դիվանագիտական ձևակերպումներով թուղթ», որն անվանում են «խաղաղության պայմանագիր»։
«Սա կոնկրետ զավթողական ծրագիր է, պատերազմի պլան». Ադրբեջանում վերջին մեկ շաբաթվա հրապարակումները
«Սա լուրջ ռիսկ է մեր պետության համար և սրան մատների արանքով նայել չի կարելի»
Սկսել եմ անակնկալ այցելել վարչական շրջաններ. Տիգրան Ավինյան
«Մեր վարչական շրջաններում արձանագրել եմ նմանատիպ դեպքեր, ու պահանջում եմ ուղղակի, որ վարչական շրջանների ղեկավարները նախագծերին վերաբերվեն որպես իրենց սեփական տանը արվող նախագծերի: Ես բացառում եմ, որ ինչ-որ մեկն իր սեփական տանը թույլ տա, որ աթոռը կիսաճոճ լինի կամ քարը ծուռ դրած լինի: Հետեւապես դրանք ձեր տան նախագծերն են: Ես էլ ձեր աշխատանքը գնահատելու եմ ըստ ձեր վերաբերմունքի»:
Նախաձեռնությունը հիմնված չէ համապարփակ վերլուծության և պլանավորման վրա. Գեղամ Մանուկյանի դիտարկումները 1 ու կես տարվա պարտադիր ծառայության շուրջ
Առաջնագծի վրա այս պայմաններում ապագա զորակոչվածները շատ ավելի դժվարին, երկարատեւ մարտական հերթապահություն են իրականացնելու, դրա բացասական հետեւանքներով հղի իրականության առաջ են կանգնեցնելու զինված ուժերին։


















































