Օրվա լրահոսը

Սպարտակ Ղուկասյանին այս պահին տանում են կալանավորման․ հայտնի է պատճառը․ որոշ մանրամասներ

Փաստաբանից տեղեկացանք, որ այս պահին նրան տանում են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու։ Մեղադրող կողմը պահանջում է կալանավորել նրան։

Հայաստանում առաջին դեպքն է, երբ նվազում է ծննդյան նպաստի չափը, ինչը հակասում է պետության սոցիալական պատասխանատվության սկզբունքին. Մանե Թանդիլյան

«2025 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին ծնելիության ցուցանիշը Հայաստանում հասել է պատմական ՑԱԾՐ մակարդակի։ Այս  ժամանակահատվածում ծնված երեխաների թիվը ամենացածրն է մեր նորագույն պատմության ընթացքում (ԽՍՀՄ տարիների հետ համեմատելը իմաստ չունի»:

«Ոհմակով հարձակվում են լրագրողների, փաստաբանների վրա․ բռնապետություն է՝ գեբելսյան քարոզչությամբ»․ Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ցավով նշեց, որ այս ամենը տեղի է ունենում միջազգային կազմակերպությունների լուռ համաձայնության ներքո։

Արմինե Օհանյան. «Երկրորդ դեպքն է, որ ինքս եմ ներկայացել դատարան, բայց ոչ նրա համար, որ կարեւոր անձ է հայցվորը, այլ որովհետեւ խիստ կարեւորում եմ դատարանի կայացումը, վճռականությունը, համարձակությունը»: Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին

Տիկին Օհանյանը կարծիք հայտնեց, որ այս դեպքում վարչապետը թերագնահատել է այս դատավորին, դատարանին եւ դատական համակարգում աշխատողներին, որոնք ունեն արժանապատվություն եւ օրենքին ծառայելու կամք

Լիդյա Մանթաշյանի միջոցով տեղեկություններ են հայտնի դարձել որոշ պաշտոնյաների մասին․ նա կշարունակի ևս 3 ամիս մնալ կալանքի տակ

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով անցնող միակ կինը՝ Լիդյա Մանթաշյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։ Այսօր նման որոշում կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը, որն քննում էր մեղադրյալների խափանման միջոցի հարցը։

Քրիստոնեայ ըլլալ կը նշանակէ հետեւիլ Քրիստոսի։ Եկէք հարց տանք, թէ ի՞նչ կը նշանակէ հետեւիլ Քրիստոսի. Արամ Ա. Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս պատգամեց Նիւ Եորքի Սուրբ Սարգիս եկեղեցւոյ մէջ

Պատճառն անհայտ է. Զախարովան՝ ռուսաստանցի ռազմական թղթակցի` Հայաստան մուտքի արգելքի մասին

«Տեղեկություններ չկան այն մասին, թե երբ է լրանալու արգելքի ժամկետը, արդյոք Դմիտրի Սելեզնյովը մեղադրվում է որևէ հանցագործության մեջ, կամ ինչպես կարող է նա ակնկալել արգելքի վերացում»:

«Մեկ մարդու քմահաճույքի համար մեծ ծախս է արվում»․ Նիկոլ Փաշինյանին պատարագի՝ ոստիկանական ուղեկցության մասին

Տասնյակ հասարակական, քաղաքական գործիչներ քննարկեցին հաղորդում՝ ուղղված գլխավոր դատախազությանը Նիկոլ Փաշինյանի կատարած հանցավոր գործողությունների մասին։ Տիգրան Պասկևիչյանը կարևորեց նախաձեռնությունը և ասաց, որ կմիանա փաստաթղթին։

«Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի և ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին». Մարիա Զախարովա

Հայաստանին գրեթե բացահայտորեն խրախուսում են հետևել Մոլդովայի և Ուկրաինայի օրինակին՝ եվրաինտեգրման երկու հակագովազդի, նշել է Մարիա Զախարովան

«Հերթը հասնում է Հայ առաքելական եկեղեցու իրավունքները պաշտպանելուն, ոչ մեկի ձայնը դուրս չի գալիս»․ Նինա Կարապետյանց

Ըստ Նինա Կարապետյանցի՝ տպավորություն է, որ սա քաղաքական պայքար է, կան քաղաքական ուժեր, որոնք իբր հավակնություններ ունեն, ռևանշիստներ են․ «Տենց չի․ սա դասագրքային հետապնդում է նաև կրոնի հիմքով»։

Գյումրու քաղաքապետի՝ տնային կալանքի տակ գտնվող որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան

Նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

«Չի կարող հայն իր հայրենիքում բանտարկված լինել իր հայացքների համար, չի կարող հայն իր հայրենիքում կալանավորված լինել՝ իր նախնիների հավատամքը շարունակելու համար». Արմեն Աշոտյան

«Դեռ մեծ հարց է՝ ո՞վ է իսկական եվրոպացին, ո՞վ է իսկական քրիստոնյան, իսկական քաղաքակիրթ մարդը․ այս տիկի՞նը, թե՞ փողկապները կապած եւ օրապահիկ ստացող մարդիկ, ովքեր մի քանի օրով գալիս են Հայաստան, մի քանի էթնոգրաֆիկ լուսանկարներ են անում գործող ռեժիմի պարագլխի հետ եւ գնում են՝ ասելով՝ Հայաստանը ժողովրդավար է»

Երևանը բաց է գործակցության ընդլայնման համար. Ավինյանը՝ Դոնի Ռոստովի քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաք Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի գլխավորած պատվիրակությանը: Երկու քաղաքների միջև տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր մի շարք ոլորտներում: Ողջունելով գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ Երևանի քաղաքապետը որպես գործակցության ընդլայնման առաջնային քայլ կարևորել է հետագա համատեղ աշխատանքի հստակ առաջնահերթությունների ձևակերպումը: «Վերջին տարիներին Երևանը զարգացման նկատելի

Դեսպան Մկրտչյանը քաղաքապետ Լուրիին առաջարկել է դիտարկել Երևանի և Սան Ֆրանցիսկոյի՝ քույր քաղաքներ դառնալու և «Թումո»-ի բացման գաղափարը

Նոյեմբերի 19-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում հանդիպել է քաղաքապետ Դանիել Լուրիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սան Ֆրանցիսկոյի միջև համագործակցության խորացման հնարավորությունները՝ անդրադառնալով մասնավորապես տնտեսական և բարձր տեխնոլոգիական ոլորտներին։ Դեսպանը քաղաքապետին առաջարկել է դիտարկել Երևան–Սան Ֆրանցիսկո քույր քաղաքներ նախաձեռնության հնարավորությունը, ինչպես նաև «Թումո» կենտրոնի բացման գաղափարը Սան Ֆրանցիսկոյում՝ որպես հեռանկարային կրթական

Հակոբ Սիմիդյանը տուգանվել է՝ առանց ամրագոտի մեքենա վարելու համար

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել,- Aravot.am-ին հայտնեցին Ոստիկանությունից

Աջակցություն, որը կփոխի ընտանիքների կյանքը. Չեխիայի դեսպանն այցելել է Արցախից տեղահանված երկու ընտանիքի

Չեխերն աջակցում են: Դեսպան Պիրունչիկն այցելել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված երկու ընտանիքների, որոնք ընդգրկված են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Հայաստանի ծրագրում։ Դեսպանը տեսավ նրանց ջանքերն, ու լսեց նրանց մտահոգությունները: Իշխանը՝ ինը երեխաների հայրը, ստացել է նոր եռակցման սարք, և դրա շնորհիվ բացել է նոր արհեստանոց։ Դավթի պատմությունը ավելի տպավորիչ է։ Նա Ղարաբաղում ստացել էր այրվածքներ,

Քննարկվել են ՀՀ-ում «Սինոփսիս»-ի գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու հնարավորությունները

Նոյեմբերի 19-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սինոփսիս ընկերության ինժեներիայի և լուծումների խմբի ավագ փոխնախագահ Ջումանա Մուվաֆիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Սինոփսիս ընկերության գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու հնարավորությունները։ Դեսպանն ու Ջումանա Մուվաֆին ընդգծել են օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական

Ստորագրվել է Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցության 2025-2027թթ. ճանապարհային քարտեզը

Նոյեմբերի 18-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև համագործակցության 2025-2027թթ. ճանապարհային քարտեզը: Վարշավայում կայացել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի և Լեհաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Միխալ Բարանովսկու համանախագահության ներքո: Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում դիտարկվել

«Ոչ միայն սափրվելը, այլև Չորրորդ Հանրապետությունը Փաշինյանի ուղեղում PR գործողություն է, ռեբրենդինգ․ դրանով ուզում է իր ձախողումները ծածկել»․ Լևոն Զուրաբյան

Ինքը դա անում է մի բանի համար՝ թաքցնելու այն նվաստացումը, պարտությունը, որ ինքը տվել է։ Իրեն թվում է՝ եթե մակերեսային փոփոխություններ կատարվեն, կամ նոր անուն դրվի մեր հանրապետությանը, դրանով կծածկվեն իր խայտառակ ձախողումները։ Ազգային պատմության մեջ նման հնարքները չեն անցնում

2026-ին, երբ պարզվի, որ ՔՊ-ն պարտվում է երկրով մեկ, ի՞նչ մախինացիայի են դիմելու այդ դեպքում. Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը Նախ ՔՊ թեկնածուն 3 տարի պաշտոնավարում է որպես Խոյ համայնքի համայնքապետ։ Այնուհետև նշանակվում և 7 ամիս աշխատում է որպես մարզպետ։ Վաղարշապատում ՔՊ-ն ֆորս մաժոր ստեղծելով հնարավորություն է տալիս կառավարությանը Արգիշտի Մեխակյանին նշանակելու համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այս ամռանը իշխանությունները խոշորացնում են Վաղարշապատ և Խոյ համայնքները՝ արդեն ունենալով թեկնածու,

Դիմակավորված ոստիկանները առևանգել են Վարդան Ղուկասյանի որդուն

 Երբ մոտեցել է շենքին՝ փորձելով ներս մտնել, դիմակավորված ոստիկանները շրջափակել են նրան՝ չթույլատրելով շարժվել, առևանգել են՝ տանելով անհայտ ուղղությամբ, ամենայն հավանականությամբ մայրաքաղաք։

Հայ արվեստի և մշակույթի համաժողովի ընթացքում համաժամանակյա սեմինար-քննարկումներ են անցկացվել

Նոյեմբերի 20-ին, Հայ արվեստի և մշակույթի համաժողովի առաջին օրը՝ «Մշակութային երկխոսության հարթակ» խորագրի ներքո, անցկացվել են մի շարք համաժամանակյա սեմինար-քննարկումներ և հայ արվեստագետների վիզուալ արվեստի տարբեր ուղղությունների ցուցահանդեսներ։ Առաջին սեմինար-քննարկումը նվիրված էր գրականությանը, որի ընթացքում բանախոսները ներկայացրել են ժամանակակից հայ գրականության զարգացումները և անդրադարձել արձակի, պոեզիայի ու թարգմանական գրականության արդի ուղղություններին։ Քննարկման մասնակից հեղինակներն ու

Խաչատուրյանը և Պապուաշվիլին համակարծիք են եղել, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի հաջող իրագործումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը շարունակվել է կառուցողական և գործընկերային մթնոլորտում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության օրակարգային հարցեր։ Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի դերը երկկողմ հարաբերությունների հետագա խորացման առումով, ինչպես նաև կարևորվել է համատեղ նախաձեռնությունների

«Ես եկել եմ այստեղ խոսք հնչեցնելու, դիմացի հիմնարկից պատասխան ստանալու ակնկալիք չունեմ»․ Հովհաննես Խուդոյան

«Բայց անձի իրավունքների ցանկացած սահմանափակում, որի շարժառիթը քաղաքական է, անձին դարձնում է քաղաքական հետապնդման ենթարկվող եւ քաղբանտարկյալ, եթե անձը ազատազրկված է»

ՀՆԱ աճը 3-րդ եռամսյակում նախորդ տարվա համեմատ կազմել է 6,2%. Գևորգ Պապոյան

«Հայաստանի ՀՆԱ աճը 2025թ․ երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6,2%։ Շարունակում ենք գտնվել 2025թ. բյուջեում և միջազգային կառույցների կողմից կանխատեսված տնտեսական աճից բարձր աճի միջավայրում»։ Գևորգ Պապոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար

«Ավերում ենք դատարանը՝ ոտքի տակ տալով։ Շատ կուզենայի, որ գործողությունների անցնեինք»․ Ժաննա Ալեքսանյան

Նա նաև ահազանգեց՝ չեք պատկերացնի՝ մարդիկ ինչքան են ինձ զանգում նաև փակ հաստատություններից՝ նշելով, թե ինչ վիճակ է․ «Շատ կուզեի, որ մեր համախմբումն այդ ամենին նաև արձագանքեր»։

Հայաստանից 5 փորձագետ կմեկնի Բաքու

Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար Հայաստանի կառավարությունը կհատկացնի շուրջ 18 մլն դրամ

«Տեր կանգնեք ձեր երդմանն ու խոստմանը»․ քաղբանտարկյալների հարցով խորհրդարանական լսումներին մասնակցության նամակ-հրավեր փոխանցեցին գլխավոր դատախազություն

«Մենք այստեղ ենք պահանջելու համար, որ գլխավոր դատախազությունը, դատախազները եւ քննիչները կատարեն իրենց սահմանադրական պարտքը, իրենց տված երդումը»,- գլխավոր դատախազության մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ցույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031