Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ և մաղթում հաջող ուսումնական տարի

ՎՏԲ -Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ: Առջևում հաջողություններով, ուրախություններով, ուսմանական հոգսերով և ջանքերով լի տարի է: Կրթված երիտասարդությունը մեր երկրի ապագան է: ՎՏԲ-Հայաստան Բանկն օգնում է ուսանողներին  ինքնաբացահայտել և կատարել առաջին քայլը դեպի մասնագիտական ​​կյանք՝ պարբերաբար կազմակերպելով դասընթացներ, սեմինարներ, վարպետաց դասեր, ինտերակտիվ միջոցառումներ բազմաթիվ համալսարանների ուսանողների և ասպիրանտների համար՝

Կարեն Խաչանովը պարտվել է ԱՄՆ բաց առաջնության մեկնարկում

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, Տոկիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում հինգ սեթում 4:6, 6:1, 6:4, 3:6, 2:6 հաշվով պարտվել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լլոյդ Հարրիսին: Խաչանովը չորրորդ պարտիայում վնասվածք է ստացել եւ մի որոշ ժամանակ օգնություն ստացել կորտից դուրս: Այնուհետեւ նա վերադարձել է կորտ, սակայն անհաջող է անցկացրել հինգերորդ սեթը:

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է մի շարք զորամասեր

Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային շրջայց է կատարել մի շարք զորամասեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպման և օրվա կարգացուցակով նախատեսված մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքին։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է ստորաբաժանումների ուսումնական գործընթացին, առանձնահատուկ ուշադրություն դարձրել զորամասերի սոցիալ-կենցաղային, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցում տալով մշտական վերահսկողության տակ

Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 1-ին ժամը 11.00-ից մինչև սեպտեմբերի 2-ը 11.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Վիկտոր Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբի, Սոսեի, Ջեյմս Բրայսի, Խնկո Ապոր, Սևաստոպոլյան, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, Կոմիտասի պող.

Ուսումնական հաստատությունն ինքնախաբեությամբ ավարտած անգիտելիք մարդը միայն վնասում է պետականությունը, դառնում շրջապատի ու սերունդների համար անարժեք. Պաշտպանի ուղերձը

Սիրելի´ դպրոցականներ, ուսանողներ և մանկավարժներ, Գիտելիքի շնորհիվ է հնարավոր հասնել հաջողությունների, փոխել կյանքի ու անգամ պատմության ընթացքը՝ դառնալով պետության համար օգտակար մարդ։ Ուսումնական հաստատությունն ինքնախաբեությամբ ավարտած անգիտելիք մարդը միայն վնասում է պետականությունը, դառնում շրջապատի ու սերունդների համար անարժեք: Կրթված, իրական գիտելիքով մարդիկ են հիմա պետք մեր Հայրենիքին. սա՛ է այսօրվա մեր պարտադիր հրամայականը: Հանուն սեփական

Մեր ժողովուրդն իր պատմության ամենադժնդակ ժամանակներում անգամ բարձր է դասել ուսումն ու կրթությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Առաջիկա 5 տարիների ընթացքում պատրաստվում ենք կառուցել կամ նորոգել շուրջ 500 մանկապարտեզ և 300 դպրոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

2021թ. օգոստոսի 31-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն: Հրապարակման մեջ ընդգծվել է, որ երկրի տնտեսական հիմնարարները, այդ թվում` տնտեսական հզորությունը, երկրի ինստիտուտները և կառավարման հզորությունը, հարկաբյուջետային և ֆինանսական հզորությունը, այդ թվում` պարտքի պրոֆիլն էականորեն չեն փոխվել, սակայն երկիրը գնալով դառնում է առավել

«Շշպռելու» մշակույթը

Այսօր սեպտեմբերի 1-ն է, եւ դա լավ առիթ է՝ խոսելու մեր գիտության եւ կրթության մտահոգիչ վիճակի մասին: Պարտճառներն, իհարկե, բազմապիսի են. դրանցից մեկն այն է, որ ուսուցիչների ու դասախոսների մեծ մասը՝ անկախություն 30-րդ տարում հիմնականում շարունակում են աշխատել խորհրդային կաղապարների շրջանակներում՝ փորձելով երեխաների եւ երիտասարդների մեջ «ներդնել» որքան հնարավոր է շատ գիտելիք, փոխանակ սովորեցնեն, թե

Հայ խորհրդարանականները «ջութակ են նվագում»՝ մինչ բարբարոսները դարպասների առաջ են

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Մեկ այլ պատշաճ վերնագիր կլիներ՝ «Խորհրդարանականները ջութակ են նվագում՝ մինչ Հայաստանն այրվում է», որն իմ տարբերակն է՝ «Ներոնը ջութակ է նվագում՝ մինչ Հռոմն այրվում է» պատմական հայտնի արտահայտության, որը վերաբերում է Հռոմում մեծ հրդեհի ժամանակ Ներոն կայսեր անգործությանը: Սա է Հայաստանում տիրող ողբերգական իրավիճակը։ Անցյալ սեպտեմբերյան պատերազմում

ՌԴ-ն ու Թուրքիան տարածաշրջանային հարցերում որոշ տարբերվող մոտեցումներ ունեն, սակայն ջանքեր են գործադրում ընդհանուր հայտարարի գալու համար. Չավուշօղլուն՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուն հարցազրույց է տվել սերբական պարբերականին, որտեղ անդրադարձել ռուս-թուրքական հարաբերությունների բնույթին: Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները թե՛ երկկողմ, թե տարածաշրջանային մակարդակում հագեցած բովանդակություն ունեն: Նրա խոսքով՝ կարևոր են համարում դրական հունի մեջ պահել երկկողմ համագործակցությունը՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա: Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային մակարդակում Թուրքիան երկխոսություն

Ղազինյանը հարցազրույցում դավաճանության մեջ է մեղադրել Ռոբերտ Քոչարյանին, այսօր պնդում է, որ շփոթվել է, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմն է մեղավոր

«Ժիրայր Լիպարիտյանը, որն այդ ժամանակ հանդիսանում էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ արտաքին քաղաքականության գծով խորհրդականը, իր հոդվածներից մեկում հրապարակեց տեղեկատվություն, որ այդ որոշումը՝ Արցախը բանակցությունից դուրս թողելու, եղել է ավելի շուտ: Հետագայում այդ բոլոր որակումները վերաբերում են այն քաղաքական ուժին, որն այդ որոշումը կայացրել է»: Նա պնդեց, որ ըստ փաստերի, Արցախը բանակցություններից դուրս է մնացել առաջին նախագահի քաղաքական թիմի ղեկավարության օրոք:

ՔՊ-ականները Ղազինյանին հարցրեցին՝ շշերով կռվի օրը միտումնավո՞ր էր վարչապետի ուղղությամբ շիշ նետում՝ լինելով բոյով

Ղազինյանը պատմեց. «Իմանալով գեներալի՝ ոտքի հետ կապված խնդիրը, խնդիր էր դրված նաեւ իր կողքին լինել ու պաշտպանել նրա հետ կապված որեւէ հարց: Ճանապարհին իմ գլխին կպավ շիշ, երբ որ ես իջնում էի՝ աստիճանների վրա: Ես եկա հասա գեներալի մոտ, հարվածեց երկրորդ շիշը ինձ»:

«Դուք շատ հարուստ եք, դա գիտակա՞ն գործունեության արդյունքում է, թե՞ Հովիկ Աբրահամյանի մոտ աշխատանքի արդյունքում». Անդրանիկ Քոչարյանը՝ Ղազինյանին

Ղազինյանը պատասխանեց. «Ես 2010-ից պետական ծառայության մեջ չեմ եղել՝ արդեն 10 տարի: Ու այն հայտարարագիրը, որը ներկայացրել եմ, բացարձակապես որեւէ առնչություն չունի 2010, 2009 կամ 2007-2008-ի հետ:

Խնդրում եմ պարզաբանել, թե դա ինչպե՞ս է լինում ․․․

Շուտով կգա սեպտեմբերը և իմ մոտ, և շատերի մոտ հարց է առաջանում, կրթության և գիտության նախարարությունում կա մեկը, որ տեղյակ է կամ հետաքրքրվում է թե ինչ է կատարվում Պոլիտեխնիկում, թե ձեզ թվում է հոգաբարձուների խորհուրդը լիարժեք տիրապետում է իրավիճակին և հոգ է տանում։ Ո՞վ գիտի ի՞նչ առաքելություն ունի հոգաբարձուների խորհրդի անդամը։ Համոզված եմ շատերը, նույնիսկ

Ամփոփվեց «Ծիրանի ծառ» Ուջանի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Օգոստոսի 29-ին ամփոփվեց «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի շրջանակում՝ արտասահմանից ժամանակ շուրջ 20 կինոգործիչ 8 օր ապրեց Արագածոտն մարզի Ուջան գյուղի հյուրընկալ բնակիչների տներում՝ ամեն օր հաց կիսելով նրանց հետ և երեկոյան ժամերին միասին ֆիլմեր դիտելով Ուջանի այգում՝ բաց երկնքի տակ։ Արարողության շրջանակում ցուցադրվեցին նաև Ուջանի կինոդպրոցի սաների նոր աշխատանքները։ Փառատոնի

Ինչու Արթուր Ղազինյանը չի ծառայել բանակում. «Դուք իմ տեղը լինեիք՝ պարոն Ղազինյանին կընտրեի՞ք»

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են անտեսում Ղազինյանի՝ բանակում չծառայած լինելը: Ղազինյանն էլ բացատրեց, որ ասպիրանտուրա ընդունվողների համար այն ժամանակ տարկետման իրավունք է եղել ու ինքը գիտությամբ է զբաղվել:

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Էստոնիայի նորընտիր նախագահ Ալար Կարիսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ալար Կարիսին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը՝ որպես պետության նախագահ, ավելի կամրապնդի Հայաստանի և Էստոնիայի միջև գործընկերական հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների: Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և ձևավորված կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումը և

«Սփյուռքահայ ներդրողների պակաս չի զգացվում»․ Զարեհ Սինանյան

Aravot.am-ն այսօր Գյումրի այցելած ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեց, թե սփուռքահայ գործարարները ներդրումներ անո՞ւմ են հայրենիքում։ «Այո, գործարարներ կան, ներդրումներ անում են, մենք, իհարկե, ամենօրյա պայքարի մեջ ենք, որպեսզի կարգավորենք և հստակեցնենք ներդրումային դաշտը Հայաստանում, որովհետև այո՛, կան բազում խոչընդոտներ, բյուրոկրատական, հաճախ կամայական, բայց ամեն դեպքում պակաս ներդրողների, չի զգացվում։ Շատ ուրախությամբ

Արարատ Միրզոյան. «ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր է գործադրելու` ուղղված կազմակերպության ներուժի զարգացմանն ու ամրապնդմանը»

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ   Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Արարատ Միրզոյանը և Ստանիսլավ Զասը մանրամասն քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկան, որոնք անմիջական

Գիրքը՝ սահմանի աշակերտի կողքին

Ամփոփվեցին սոցիալական երկու ծրագրերը

Քննարկումներ՝ «STARMUS» փառատոնին ընդառաջ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «STARMUS» փառատոնի հիմնադիր, Կանարյան ինստիտուտի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:   2022 թ.-ի սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանում կազմակերպել «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը: Այն կկազմակերպվի «50 տարի Մարսի վրա» խորագրի ներքո և նվիրված կլինի Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին.

Մեզ սպառնո՞ւմ է դառնալ Ադրբեջանի կամ Թուրքիայի քաղաքացիներ

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ Թուրքիայից եկող «դրական ազդակների» մասին

Տեսչական մարմինները 13 օրվա ընթացքում մշտադիտարկել են ավելի քան 995 տրանսպորտային միջոց

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ օգոստոսի 31-ին հասարակական տրանսպորտի մշտադիտարկումը կատարել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Տեսչական  մարմնի տրանսպորտային մասնագետների դիտակետում է եղել ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Դիտարկվել է դրանցում Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19-ի) հակահամաճարակային կանոնների

Եռամսյա հավաքների մասնակիցները տեղակայվել են նախատեսված շրջաններում

Օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման զորամասերը համալրած պահեստազորայինները համապատասխան հանդերձանքով և զենք-զինամթերքով տեղակայվել են նախատեսված վայրերում։ Զորամիավորման հրամանատարի տեղակալը հանդիպել է նրանց հետ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն վարվում». Արարատ Միրզոյանը՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 31-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Առանձնազրույցին հաջորդած ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին ՌԴ ԱԳ նախարարը ողջունել է Արարատ Միրզոյանին Մոսկվա կատարած իր առաջին այցի կապակցությամբ՝ հավելելով որ խորհրդարանի խոսնակի պաշտոնում պաշտոնավարման շրջանում Միրզոյանը արդեն իսկ հասցրել է ամուր գործընկերային հարաբերություններ կառուցել

Եռօրյա հանգիստ և Քեշբեք՝ նոր առաջարկ Կոնվերս Բանկի Մաստերքարդ քարտապաններին

Կոնվերս բանկը հայտարարում է հերթական ակցիայի մեկնարկը: Ակցիայի շրջանակում՝  սեպտեմբերի 1-ից-նոյեմբերի 30-ը ներառյալ կատարված անկանխիկ գնումներից  հաճախորդները կստանան մինչև 30 հազար դրամ Քեշբեք և կկուտակեն Կոնվերս միավորներ, իսկ ծավալային ամենաշատ անկանխիկ գնումները կատարած 20 քարտապանները կստանան Հայաստանում ընտանեկան (2 մեծահասակ և 2 երեխա) 3-օրյա հանգստի սերտիֆիկատ: Զուգահեռաբար, ակցիայի ընթացքում դառնալով  Բանկի Մաստերքարդ քարտապան՝ հաճախորդները  քարտի

Արա Մկրտչյանը շահարկել է դստեր` Աննա Մկրտչյանի` «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների ցուցակի 3-րդ տեղում ընդգրկված լինելը. Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է  ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված  պահանջ է ներկայացրել քվեարկել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031