Օրվա լրահոսը

Կարեն Դուրգարյանը` օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

«Բավականին խիստ են մեր պահանջները պաշտոնակատարի հանդեպ, միևնույն ժամանակ գործադիր իշխանությունը լիարժեք և լիակատար աջակցություն է ցուցաբերելու մաեստրո Դուրգարյանին և թատրոնի կոլեկտիվին». Արա Խզմալյան

Անն Լինդեն կարևորել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև գործակցությունը

Լինդեն նշել է, որ շատ կարևոր է երկարաժամկետ լուծում գտնել եղած խնդիրներին:

Քոլեջի տնօրենը հերքում է` կնոջը գրադարանավար եւ հավաքարար չի ձեւակերպել

Կես դրույքը մնացել է օդի մեջ, մտածել են` կնոջս եմ տվել

«Յաղդան ՓՀԷԿ»-ը ավելի քան 22 միլիոն դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին

Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ընդհանուր՝ 300.000 ՀՀ դրամի չափով։

Զինված ավազակային հարձակում՝ «Երևան մոլ»-ում գործող բանկերից մեկի մասնաճյուղում. անվտանգության աշխատակիցները տեղում վնասազերծել են կողոպտիչին. Shamshyan.com

«Երևան մոլ»-ի անվտանգության աշխատակիցները, չսպասելով, մինչ կժամանեին իրավապահ մարմինները, կարողացել են շենքի ներսի մի քանի հատվածներով մոտենալ ավտոկայանատեղիին և հենց այնտեղ «ասֆալտին փռել» կողոպտիչին

Փայծաղային զարկերակի անևրիզմայի հազվադեպ հանդիպող վիրահատություն է կատարվել համալսարանական վիրաբույժների կողմից

Պարզվեց, որ անևրիզման նաև պատռված է, այսինքն` պատերից մեկի ամբողջականությունը խախտված էր և նրանում գտնվող արյունը դուրս էր գալիս որովայնի խոռոչ

Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանն ու Ղազախստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

«Մի քանի օր համատեղ գործողություններ կմշակենք այստեղ՝ Կասպից ծովում»

Վարդևան Գրիգորյանը չի մասնակցի Գյումրիի ՏԻՄ ընտրություններին

Թե ով կլինի ԲՀԿ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուն, առայժմ շոշափվում է Գյումրու ավագանու նախկին անդամ Անդրանիկ Խաչատրյանի անունը։

Հավաքարարի աշխատավարձով պետությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող վնաս

«Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանության համապատասխան վարչությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի ղեկավար Ս.Ս.-ի վերաբերյալ, որը 2007-2018թթ. ընթացքում նույն բաժնում որպես հավաքարար աշխատանքի է ձևակերպել իր մոտ ազգականին, որը, ըստ ոստիկանության տեղեկությունների, փաստացի չի ներկայացել աշխատանքի, սակայն նրա անունով այդ 11 տարիների ընթացքում դուրս է գրվել շուրջ

Վանդալիզմ՝ Եռաբլուրում. քանդել են հերոսի գերեզմանը. Shamshyan.com

Շիրմաքար տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները:

Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահին

Բայրամովն ընդգծել է, որ «հակառակ կողմից ռևանշիստական դիրքորոշումը որևէ հեռանկար չունի», հետևաբար կարևոր է, որ «կողմերն օգտվեն համագործակցության համար ստեղծված հնարավորություններից»:

Շատ համայնքներում ընտրություններ նշանակված չեն, ինչն ընտրական օրենսգրքի պահանջների խախտում է. «Հրապարակ»

Իշխանությունն ԸՕ-ն խախտել է, որպեսզի նախապես ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակի եւ ընտրությունների ելքը կանխորոշի, իսկ քրեական գործեր հարուցի նախկին ղեկավարների նկատմամբ եւ վախեցնելով դուրս մղի ընտրապայքարից։

ՏԻՄ ընտրություններին մասնակցելու պլաններ ունեն նաեւ արտախորհրդարանական ուժերը. «Հրապարակ»

ԲՀԿ-ն առայժմ միայն երկու տարածքում ունի մասնակցելու վերջնական որոշում՝ Կոտայքում եւ Լոռիում։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 524 նոր դեպք, արձանագրվել է մահվան 14 դեպք

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9110 պացիենտ:

«Երևան» տոնավաճառում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ։

Ադրբեջանը հնարավորություն է ստանում ցանկացած պահի փակել ՀՀ ռազմավարական ճանապարհները. ապաշրջափակումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նույնիսկ շրջափակումը. «Փաստ»

Պնդումները, թե Հայաստանն էլ կարող է իր բեռնափոխադրումները կատարել Ադրբեջանի տարածքով, հիմնավորված չեն, քանի որ այդ բեռնափոխադրումների անվտանգության մասով որևէ միջազգային երաշխիք չկա։

Արցախում կհիմնվի 1000 սոցիալական բիզնես․ 100 ջերմոցային տնտեսության ստեղծում կֆինանսավորի «Հայաստան» համահայկական հիմնադրամը

Արցախում մեկնարկել է սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ, որը հնարավորություն կտա արցախցիներին ձեռք բերել սոցիալական բիզնես հմտություններ, իսկ լավագույն բիզնես գաղափարները կֆինանսավորվեն։

Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդում

Այն կանցկացնի Հայաստանում

ՄԻՊ-ը վերահաստատում է հայտարարությունը, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ, դիտավորյալ հրդեհներ են գցում

Ադրբեջանի ՊՆ-ն երեկ պաշտոնական հայտարարությամբ փորձել է հերքել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած անհերքելի փաստերը

Քայքայման երեք միտումները

Թե՛ մեր երկրում, եւ թե՛ աշխարհում քաղաքագետներն ավելի ու ավելի բարձրաձայն են հնչեցնում այն թեզը, որ վերջին տարիներին տեղի են ունենում աննախադեպ արագ փոփոխություններ, ու դրանք բերելու են կտրուկ եւ, ցավոք սրտի, աշխարհի շատ երկրների համար վտանգավոր հետեւանքների: Այդ առումով այն աղետը, որն անցած տարի պատահեց Արցախում եւ այժմ շարունակվում է Աֆղանստանում, դիտվում է միեւնույն

8 միլիոն դրամ վարկով գնած խոշոր եղջերավոր կենդանիների մեծ մասը Վայոց ձորում ադրբեջանական զինծառայողները հափշտակել ու չեն վերադարձել․ բնակիչներն ահազանգել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ Վայոց ձորի մարզի Սերս գյուղի «Գոգի լեռ» կոչվող սարատեղում արածող 110 խոշոր եղջերավոր կենդանիներից 80-ը մոտեցել են ադրբեջանական դիրքին, որից 75-ը  զինծառայողները հափշտակել են ու չեն վերադարձվել։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգել են տուժած 2 անձինք: Նրանք տեղեկացրել են, որ իրենք մոտ 800-900 մ

«Այդ ե՞րբ էր այդ հրամանը չեղարկվել, որ հիմա էլ նոր հրաման եք տալիս». Վանեցյանը՝ ՊՆ նախարարին

«Որեւէ մեկի մտքով կարո՞ղ էր անցնել, որ մի օր ՀՀ միջպետական սահմանը փակվելու է ադրբեջանցիների կողմից ու բացի խաղաղություն աղերսելը որեւէ արձագանք չի լինելու»:

«Թքած ունեն, այսպես ասած, բոլոր բանտիկների վրա». Սաթիկ Սեյրանյանը հորդորում է հանդիպել Թաթոյանի հետ, Շուշան Դոյդոյանը 3 առաջարկ է ներկայացրել

Սաթիկ Սեյրանյանը Շուշան Դոյդոյանի առաջարկությունները չընդունեց: Նա նշեց, որ էթիկայի կանոնագիր ստորագրել են ոչ բոլոր ԶԼՄ-նները, այդ թվում Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցը չի ստորագրել, իսկ լրագրողի մասնագիտական ստաժի դրույթն ամրագրելն անտեղի է, քանի որ խմբագիրները որպես կանոն փորձառու լրագրողներին են ուղարկում խորհրդարան, դա նաեւ իրենց շահերից է բխում:

ԱԱԾ-ն բացահայտել է տրանսպորտային միջոցների տեխզննության բնագավառում կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություններ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություններ կատարելու դեպքեր: Այս մասին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության բնագավառում լիցենզավորված երկու սահմանափակ պատասխանատվության ընկերությունների ղեկավարները

Պահեստազորայինների կրակային վարժանքներ

5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում օգոստոսի 30-ին եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։ Նրանց ուսուցանել են հաստիքային զենքից օգտվելու հմտություններ եւ հրահանգավորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Հիմա զարմանում եք, որ Ալեն Սիմոնյանը թաքուն ինչ-որ բա՞ն է որոշել, բա ի՞նչ պետք է աներ… Ես դեմ եմ որեւէ կոմպրոմիսի». Սաթիկ Սեյրանյան

«Ազգային ժողովի ընդունարանում տեսա, որ հրավիրյալների ցանկում նշված է, թե ով կարող է մուտք գործել բջջային հեռախոսով, ով՝ ոչ: Դա տարածվում էր նաեւ մեդիա կազմակերպություններից մեկի ղեկավարի նկատմամբ: Ինձ համար սա արդեն տարօրինակ էր, ի՞նչ է նշանակում՝ հեռախոսներով սրան կարելի է, սրան չի կարելի»:

Շիրակում ևս կորոնավիրուսի թվերն աճել են․ Գյումրի Բ/Կ-ում վերաբացվեց քովիդի բաժանմունքը

Գյումրի բժշկական կենտրոնում վերաբացվել է կորոնավիրուսի բաժանմունքը։ Այնտեղ այս պահին բուժվում են 54 հիվանդներ Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններից՝ Շիրակի մարզից, Լոռուց, Տավուշից։ Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանն էլ  նշեց, որ  հանրապետության մասշտաբով թվերն աճել են, Շիրակի մարզում էլ  որոշակի աճ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031