Օրվա լրահոսը
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին վթարի հետևանքով 3-ամյա երեխան մահացել է, տուժածների թվում է 6-ամյա երեխա
Տուժածները հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Ծ-ի և Ա․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուս տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 275 նոր դեպք, արձանագրվել է մահվան 7 դեպք
Փաստացի բուժում է ստանում 8964 պացիենտ
Հիշողության կորո՞ւստ , թե՞ հարմարվողականություն
Այսպես կոչված «կոմունիկացիաների բացումը», ոչինչ չի տա հայկական կողմին, ցանկացած ժամանակ հայկական շարժակազմերը հարձակման, թալանի կենթարկվեն։ Իսկ ադրբեջանա-թուրքական որևէ շարժակազմ , նույնպես պատահականորեն հայկական միջանցքում կպայթեցվի, որին կհետևի թուրք-ադրբեջանական զորքերի ներխուժումը։ Իհարկե, ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը իրենց մտահոգությունները կհայտնեն, Ֆրանսիան խստորեն կդատապարտի տեղի ունեցածը, բայց թշնամու զորքերն այլևս Հայաստանից չեն հեռանա, ինչպես Կիպրոսից։
Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
Կութի հարևանությամբ հրդեհները չեն մարել ու տարածվել են եղանակային պայմաններից ելնելով
Արարատ Միրզոյանը կմեկնի ՌԴ
Օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: Տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։ Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ ՀՀ ԱԳՆ
Ավարտվեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը. հայտնի են մրցանակակիր ֆիլմերը
8 տարի շարունակ հոգևոր եւ մշակութային երկխոսության միջոցով մարդասիրական արժեքներ տարածող «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց օգոստոսի 14-ից 29-ը: Փառատոնը ստացել էր 4000-ից ավելի հայտ 120 երկրից, մրցութային ծրագիր էր անցել 83 ֆիլմ՝ 41 երկրից, որոնք ընտրվել էին հոգեւոր եւ համամարդկային արժեքներ` սեր, խաղաղություն, մարդասիրություն, հավատ, հույս քարոզելու սկզբունքով։
Սննդանյութերը, որոնք հատկապես կարևոր են ներզատիչ գեղձերի կանոնավոր աշխատանքի համար
Ներքին սեկրեցիայի (ներզատիչ) գեղձերի աշխատանքը հույժ կարևոր է օրգանիզմի նորմալ, առողջ կենսագործունեության համար։ Այդ գեղձերի արտադրած հորմոնները, ներզատվելով արյան և ավշի մեջ, մասնակցում են օրգանիզմում ընթացող բազմաթիվ գործընթացներին, կարգավորում նյութափոխանակությունը։ Մեր կենսունակությունը, աշխատունակությունն ու կյանքի տևոսությունը կախված են ներզատիչ գեղձերի աշխատանքից, և կարծում ենք, ավելորդ է հիշեցնել, թե որքան կարևոր է խնամքն ու ուշադրությունը այդ
Տղամարդը դանակով հարվածել է 61-ամյա համագյուղացուն, փորձել այրել նրան․ ՔԿ
2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 12.15-ին, «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնի 1-3-րդ աստիճանի այրվածք (30-40 տոկոս), ձախ արմնկային շրջանի պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 61-ամյա տղամարդ, ով հայտարարել է, որ ընկել է իրենց տան թոնրի մեջ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքներն ստանալու
Թուրքագետ․ Էրդողանը վերաշարադրել է հարաբերությունների կարգավորման նախապայմանները՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր օդանավում ավանդական մամուլի ասուլիսն է տվել թուրքական լրատվամիջոցներին, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին։ Եթե մի կողմ դնենք դիվանագիտական լղոզված ձևակերպումները, ապա ըստ էության նա վերաշարադրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրենց թելադրած նախապայմանները. Հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության սկզբունքի
Ավտոմեքենան գլորվել է դեպի մոտակա ձորակը․ վարորդը մահացել է
Օգոստոսի 29-ին, ժամը 15:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի
Ի՞նչ օրենքով է պարտադրվում կորոնավիրուսի դեմ պատվաստումը ՀՀ քաղաքացիներին. բաց նամակ ՀՀ առողջապահության և ԿԳՄՍ նախարարներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
Բաց նամակ ՀՀ առողջապահության և ԿԳՄՍ նախարարներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ քաղաքացի Արև Միքայելյանից Այս օրերին արդիական է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ կապված հարցը։ Պատվաստումն անգամ իմաստալից պետք է լինի։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և շահառու այս հարցում, ինչպես նաև այս հարցի շուրջ բազում մտախոհ քաղաքացիներ, մի շարք հարցեր ունենք պատկան մարմիններին ու
Հնարավոր չէ էֆեկտիվ պաշտպանել Հայաստանի եւ Արցախի շահերը, եթե պաշտոնական Երեւանը անում է ճիշտ հակառակը․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Սյունիքի վերջին դեպքերի հետ կապված, ինչպես միշտ, հաղորդագրություններ եմ գրել մեր միջազգային գործընկերներին, որպեսզի տեղեկացված լինեն Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ վարքագծի մասին եւ դատապարտեն այն։ Ստացած արձագանքները ապշեցուցիչ են։ Մեր խնդիրներին մշտապես ու աչալուրջ եվրոպացի գործընկերներս ինձ պատասխանում են, որ այս դեպքերի կապակցությամբ հանրային սուր դիրքորոշում հայտնելուց զերծ կմնան, քանի
Կարեն Խաչանովը մեկնարկում է թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, Տոկիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Կարեն Խաչանովը մասնակցելու է թենիսի Ամերիկայի բաց առաջնությանը: Վիճակահանությամբ կորտում նրա առաջին մրցակիցը օգոստոսի 31-ին լինելու է ՀԱՀ ներկայացուցիչ Լլոյդ Հարրիսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշել է՝ Արցախ այցելելու գլխավոր նպատակը սոցիալական բիզնեսի ներդրման նոր ծրագիր ներկայացնելն է
Օգոստոսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են ԱՀ խորհրդարանում: Ողջունելով հյուրերին ՝ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և բարձր գնահատել նրա մարդկային և մասնագիտական որակները՝ առանձնապես ընդգծելով Նարեկ Մկրտչյանի գործունեությունը անհետ կորած ընտանիքների հետ հանդիպումների ժամանակ: Հանդիպմանը քննարկվել
Լեւոն Արոնյանը գլխավորում է շախմատի Aimchess US Rapid մրցաշարը
Մեկնարկել է Aimchess US Rapid օնլայն մրցաշարը, որը Meltwater Champions Chess Tour-ի փուլ է: Մասնակցում են 16 ուժեղագույն գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյան, Մագնուս Կարլսեն, Վլադիսլավ Արտեմյեվ, Լենյեր Դոմինգես, Ուեսլի Սո, Ալիռեզա Ֆիրուջա, Շախրիյար Մամեդյարով, Անիշ Գիրի, Դանիել Նարոդիցկի, Սանտոշ Վիդիթ, Լե Կուենգ Լյեմ, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Վան Ֆորեսթ, Աոնդեր Լյանգ, Էրիկ Հանսեն, Յան-Կշիշտոֆ Դուդա: Շախմատիստները շրջանային մրցակարգով
«Չպետք է բոլոր տեսակի զենքերը ձեռքերիցս թողնենք»․ միասնության 505 մետրանոց դրոշը Կապանում էր
Նախաձեռնությունը ունի 4 ուղղվածություն
Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հովհաննես Գաբուզյանը յոթ առաջատարների շարքում են
Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Կայացել է երեք տուր, որի ավարտից հետո առանց միավորների կորստի պայքարը շարունակում են յոթ գրոսմայստերներ, որոնցից երկուսը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը, ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը: Մեր մյուս շախմատիստները՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, տարել են մեկական հաղթանակ եւ երկուական ոչ-ոքի են արել: Առաջնության
Ազգային հավաքականին ներկայացվել են VAR համակարգի առանձնահատկությունները․ Ffa.am
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ VAR համակարգը կկիրառվի Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ մրցափուլից սկսած՝ բոլոր հանդիպումների ընթացքում: Դա նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ առաջիկա 3 հանդիպումների ընթացքում ևս մրցավարները հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում դիմելու VAR համակարգի օգնությանը: Այդ կապակցությամբ այսօր վաղ առավոտյան ֆուտբոլի ակադեմիա էր այցելել ՀՖՖ և ՖԻՖԱ-ի մրցավարների տեսուչ
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա 2 զոհ
Օգոստոսի 29-ին, ժամը 10։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 28-րդ կմ-ին՝ Սառնակունք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1972 թ.) և «Nissan Sunny»
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 29-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 2-3 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել
Օգոստոսի 28-ին կատարվել է 37 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 501 քաղաքացու
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ժամբիլի շրջանում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքների կապակցությամբ: Խնդրում եմ իմ ցավակցության և աջակցության խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, իսկ շուտափույթ ապաքինման մաղթանքները՝ բոլոր տուժածներին»: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
Ագրեսիայի նպատակը շարունակում է մնալ մեկը՝ մեծացնել ճնշումը Հայաստանի իշխանության վրա՝ կորզել առավելագույնը. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ՊՆ-ն հաղորդում է Սոթքի դիրքերի հատվածում գիշերը տեղի ունեցած 2 ժամ տևողությամբ ինտենսիվ փոխհրաձգության մասին։ Մեկ օր առաջ էլ ՊԲ-ն հաղորդեց Արցախի Թաղավարդ համայնքի դիրքերի ուղղությամբ իրականացված սադրանքի մասին, որի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։ Ագրեսիայի դրսևորումների աշխարհագրությունն ու բնույթը փոփոխվում են, իսկ նպատակը շարունակում է մնալ
5618 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք
Օգոստոսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 336 դեպք, որոնցից 226 292-ն` առողջացած, 4807-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9086 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 530 099 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5618 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք: Ունենք 329 առողջացած,
Սոթքի հատվածում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն. հայկական կողմից տուժածներ չկան․ ՊՆ
Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։ Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական
Օգոստոսի 26-ից 28-ը ստացվել է հրդեհի 4 ահազանգ
Օգոստոսի 26-ից 28-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Օհանավան, Վայոց ձորի մարզի Զառիթաափ գյուղերում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝
14-ամյա երեխա է մահացել դժբախտ պատահարի արդյունքում. Shamshyan.com
Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Գավառ բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել տղա երեխայի դի: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղի բնակիչ, 14-ամյա Սպարտակ Կ.-ն էր: Ըստ նախնական տեղեկությունների, երեխան գյուղում վարելիս է եղել ԳԱԶ-53 մակնիշի
Ադրբեջանցիների բացած կրակի արդյունքում ժամկետային զինծառայողը վիրավորվել է
Օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը: ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Փրկության միակ ուղու մասին
Հարգելի «հպարտ, արժանապատիվ», բայց հեշտությամբ խաբվող քաղաքացիներ. այսօր մեր ազգակիցների քանակը աշխարհում արդեն 3 անգամ ավելին է Հայաստանի բնակչությունից: Եվ, եթե մի կողմ թողնենք ահաբեկման, ընտրողներին մոլորեցնելու, վարչական ռեսուրսների օգտագործման այն բոլոր գործառույթները, որոնց մենք ականատես ենք եղել, այնուհանդերձ, ակնհայտ է մի պարզ բան՝ նիկոլականները հանրապետության ընտրողների ընդամենը մի մասի ձայներով են ընտրվել, և բնական
Հոլանդահայ նկարչուհի Անիռոզ Նահապետյանի աշխատանքների ցուցադրվում են Երեւանում
Անիռոզ Նահապետյանի աշխատանքների ցուցադրությունը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահում երկու օրով երկարաձգվել է։ Աշխատանքները շատ ինքնատիպ են՝ սկսած Եվայի կանացի հուզառատությունից, կնոջ կերպարի անհատական ընկալումից, կին, ում համար գորշ առօրյայի գույները կարող են փոխվել, եթե նա գտել է իր հոգուն մեղմություն բերող շրթներկի գույնը… Նկարչուհուն հարազատ է կնոջը երջանկացնող մայրության և լիարժեք ընտանիքի թեման, որտեղ


















































