Օրվա լրահոսը
«Գիրքս ծնվել է ցավից, սնվել է բարությամբ, օրհնվել` սիրով»
«Երեւանյան էսքիզ» հրատարակչությունը լույս է ընծայել գերմանաբնակ հեղինակ Նաիրա Քոչարի անդրանիկ բանաստեղծությունների «Ցավից այն կողմ» ժողովածուն։ Մեր զրույցը գրքի հեղինակի հետ է։ – Նաիրա, մեր զրույցը սկսենք խոսելով քո մանկությունից… – Ծնվել եմ սիրուց, Վանաձորում, մանկավարժների ընտանիքում։ Մանկությունս լի էր ծնողներիս հոգատարությամբ։ Նրանցից ստացած օրհնանքն այսօր ես փոխանցում եմ իմ երեխաներին։ Մանկությանս մասին խոսելիս հաճախ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել
Օգոստոսի 27-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 470 քաղաքացու
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված սառցարաններ
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված 30 սառցարաններ՝ ապահովելու բավարար պայմաններ պատվաստանյութերի պահպանման համար։ Պատվաստանյութերի սառցարաններն ապահովում են կայուն ջերմաստիճան, ինչի արդյունքում այն չի փչանում և ապահովում է համապատասխան իմունային արձագանք պատվաստվողի մոտ։ Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն աջակցում են ՀՀ Կառավարությանը՝ ապահովելու պատվաստանյութի բավարար քանակ և համապատասխան պայմաններ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք
Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 953 դեպք, որոնցից 225 963-ն` առողջացած, 4812-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9026 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 524 481 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6995 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք: Ունենք 370 առողջացած,
Տնտեսագետ. «Նման փաստաթուղթ կարող է ցանկացած մեկն էլ կազմել՝ կապ չունենալով ո՛չ իշխանության, ո՛չ տնտեսության հետ». «Փաստ»
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կառավարության ծրագիրն անվանում է բարի ցանկությունների փաստաթուղթ: «Նման փաստաթուղթ կարող է ցանկացած մեկն էլ կազմել՝ կապ չունենալով ո՛չ իշխանության, ո՛չ տնտեսության հետ: Ծրագիրը ծրագիր է այնքանով, որքանով այն վերլուծողը հասկանում է՝ դրանում ֆիքսված, ամրագրված կետերն իրականություն դառնալո՞ւ են, թե՞ ոչ: Եթե իրականություն են դառնալու՝ ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ քանակով ու որակով: Այլ խոսքով
Մերօրյա գրաքննության ձեւերը
Հայաստանում գոյություն ունեցող ճգնաժամը, որը, ցավոք, սպառնում է նաեւ մեր անվտանգությանը, կարծում եմ, համընդհանուր ճգնաժամի մասնավոր արտահայտությունն է: Դրա դրսեւորումները բազմաթիվ են՝ սկսած աշխարհի տարբեր հատվածներում բռնկվող ռազմական կոնֆլիկտներից, եւ վերջացրած՝ տարբեր երկրներում (այդ թվում Հայաստանում) կորոնավիրուսի դեմ պայքարի ոչ համոզիչ արդյունքներով: Եվ այդ ամենն ուղեկցվում է մարդկանց ուղեղները լվալու աննախադեպ, կասեի անգամ՝ տիեզերական մասշտաբներով,
Սպիտակի «Շողեր» մանկապատանեկան կենտրոնում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 27-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում այրվում է մանկապարտեզ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մեկհարկանի փայտե շինությունում (423 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։34-ին,
Գուցե սկսենք հանրապետությունով մեկ «գրունտային» ճանապարհներ փնտրե՞լ․ «Փաստ»
Ադրբեջանական զինվորականների գործողությունների արդյունքում Սյունիքի մի շարք գյուղերի բնակչության համար սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը և, ընդհանրապես, ազատ տեղաշարժը լրջորեն սահմանափակվել է։ Մամուլում նշվեց, որ ադրբեջանցիները նույնիսկ հաց մատակարարող մեքենաներին արգելել են մտնել բնակավայրեր։ Ու այս պայմաններում առկա են բոլոր հիմքերը, որ Հայաստանի պատոնական շրջանակները այս հարցը բարձրացնեն միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների առաջ և
Պարտաւոր ենք լրջանալու եւ կրկնելու. Ազգային ժողովի սրահը կրկէս չէ․ «Հայրենիք»
Ազգային Ժողովի մեծամասնականները, փոխանակ գործի անցնելու եւ, օգտուելով արդէն իսկ մանրամասնօրէն պատրաստուած ծրագիրէն, զայն կիրարկման դիմելու՝ գացած են այլընտրանքի, պարզապէս հակադրուելու եւ հակադարձելու մանկունակ տրամաբանութեամբ։ Ինչ որ կարելի է տեսնել ու հետեւցնել կառավարութեան պատրաստած ծրագիրէն, անիկա առաւելաբար կիսատ-պռատ ու ամփոփ մտածումներ են, որոնց մեծ մասը բաղձանք է ու ցանկալի երազ, սակայն խորքին մէջ ա՛յնքան աղիտալի
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա շփումները տարբեր մակարդակներում։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
Իմ պաշտոնավարումը որպես Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար մոտենում է ավարտին. Մանե Թանդիլյան
Սիրելի արցախցիներ, հարգելի հայրենակիցներ, Ժամանակն անցնում է և Արցախի առջև ծառացած մարտահրավերները մտնում են նոր փուլ։ Եթե վերջին օրերին եղել եք Արցախում, ապա նկատած կլինեք, որ Արցախում կյանքը վերադարձել է բնականոն հուն՝ առօրեական իմաստով։ Եվ սա արցախցու՝ իր հողում ապրելու որոշման և հանձնառության ուժի շնորհիվ է՝ էլ ավելի ուժեղ դառնալով սահմռկեցուցիչ ցավից և այս հողի
Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի կանանց չեմպիոն Էլինա Դանիելյանին
ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայում ընդունել է Եվրոպայի կանանց նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։
Գորիս-Կապան ճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել
Գորիս-Կապան ճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Արման Մարալչյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե իբրև Գորիս-Կապան ճանապարհին տեղակայվել է ռուս֊ադրբեջանական անցակետ։ «Որևէ անցակետ տեղակայված չէ։ Ճանապարհը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», ֊ հայտնեց գնդապետ Արման Մարալչյանը։
Լոռիում COVID-ի դեմ պատվաստվել է մարզի բնակչության 6,5 տոկոսը
Վանաձորում եւս շարունակվում են COVID-ի դեմ պատվաստումները: Վանաձորցիները շտապում են պատվաստվել՝ ինչպես պոլիկլինիկաներում, այնպես էլ շարժական բուժօգնության մեքենաներում: Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին պատվաստվողների թվի աճ է նկատվել. «Մարդիկ իրականում արդեն սկսել են գիտակցել հիվանդության վտանգը: Եվ կանխարգելման միակ միջոցը մեր իրազեկման նյութերում
Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնը շուտով իր դռները կբացի հանրության առաջ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով այսօր բժշկական բուհում էին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ հանդիպումից հետո նախարարներն այցելեցին «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) շինհրապարակ: Գերատեսչությունների ղեկավարները ծանոթացան այս տարեսկզբին մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքին, հնարավորություններին, շրջեցին կենտրոնում: Ծրագիրը ներկայացնելով՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց,
Հակառակորդը արգելապատնեշներ է տեղադրել Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհին
Երթեւկությունը դեռ ինտեսիվ չի
Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցերը
Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ պատասխանատու պետական առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցության,
Որոտանցի երեխաները չեն կարողանում պատրաստվել դպրոցին. mediapoint.am
mediapoint.am. Մի քանի օր հետո կսկսվի ուսումնական նոր տարին․ ազերիների կողմից շրջափակված Որոտան գյուղի դպրոցականները կոշիկ, հագուստ, գրենական պիտույքներ, դասագիրք գնելու անհրաժեշտություն ունեն, բայց նրանց տեղաշարժը սահմանափակված է ադրբեջանցի զինվորականների կողմից։ Գյուղի դպրոցի մանկավարժների գերակշիռ մասն, ինչպես նաև տնօրենն ապրում են Գորիս քաղաքում, նրանք ևս չեն կարողանում ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները սկսել։ Բնակավայրում բնակիչների խուճապային
Բռնություն իրականացրած ոստիկանները հերթական անգամ պատասխանատվության չեն ենթարկվել․ ՀՔԾ որոշում
ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի բացակայության հիմքով ոստիկանների նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է։ 2021 թ․ հունիսի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին առ այն, որ Կազմակերպություն էր դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Ա․Հ․-ն։ Նրա խոսքերով՝ 2021
Կապանցի պատգամավորը ժամանակավորապես ճանապարհաշինարար էր
Բեռնատարները պիտի կարողանան շարժվել նաեւ այլընտրանքային ճանապարհներով
Հիփոթեքային վարկավորման պորտֆելով Կոնվերս Բանկը համակարգի առաջատարներից է
2021թ առաջին կիսամյակի տվյալով Կոնվերս Բանկի հիփոթեքային վարկավորման պորտֆելը կազմել է մոտ 51 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 11.2%-ով: Ազդեցիկ է հատկապես տարբեր ծրագրերի ներքո հիփոթեքային վարկավորման պորտֆելի աճը. Վերջին 4-5 տարիների ընթացքում Մատչելի բնակարան երիտասարդներին ծրագրի ներքո եւ Ազգային հիփոթեքային ընկերության վերաֆինանսավորմամբ վարկավորման ծավալերն աճել են մոտ 6 անգամ: Կոնվերս Բանկը
Պատերազմում զոհված գյումրեցի զինծառայողի անվան տակ՝ խաբեությամբ տուն են ստացել․ ահազանգում են հարազատները
Aravot.am-ը երեք օր առաջ լուսաբանել էր, որ ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, «Armenian Fund» ու «Ժոզեֆ և Ալիս Դորյանների» ընտանեկան հիմնադրամների միջոցներով Գյումրու Մուշ թաղամասում երկու բնակարաններ են հատկացվել 44 օրյա պատերազմում զոհված երկու զինծառայողների ընտանիքներին։ Զոհված Արա Մկրտչյանի հարազատները, պատահաբար տեսնելով լրատվամիջոցների պատրաստած տեսանյութերը, պարզել են, որ հերոսի անունը շահարկվել է, և որ հատկացված բնակարաններից
Արարատ Միրզոյանը դեսպան Լաքոթին պարգևատրել է ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալով
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններն ու ամենաբարձր մակարդակում առկա սերտ երկխոսությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխգործակցությանը երկկողմ և բազմակողմ հարթակներում,
Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։ Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
Նոր նշանակում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություն է հրավիրել Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որի ժամանակ, շնորհակալություն հայտնելով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության նախկին պետ Յուրի Բադալյանին՝ քննչական համակարգում երկարամյա աշխատանքի և հայրենիքին անձնվեր ծառայելու համար, ներկայացրել է վարչության նորանշանակ պետին՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանին, ով մինչ այս զբաղեցնում
Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը բացվեց
Քիչ առաջ Aravot.am-ի աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանական կողմը բացել է Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը: Մանրամասները՝ քիչ անց:
«Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ բռնություն գործադրելու, ազատությունից ապօրինի զրկելու, ունեզրկելու գործով հետախուզվողներից ևս մեկը հայտնաբերվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Իրականացված
Միաբևեռությունից անցումը դեպի բազմաբևեռություն, հակամարտությունների կարգավորման գործիքակազմերի փոփոխությունը և Ղարաբաղյան համատեքստը
44-օրյա պատերազմի ավարտից հետո Ղարաբաղյան բանակցային գործընթացը հայտնվել է հայաստանյան հասարակության ուշադրության կենտրոնում: Վերջին ամիսների ընթացքում տարատեսակ հարթակներում ակտիվ քննարկումներ են ընթանում խաղաղ գործընթացի էության և բովանդակության, ինչպես նաև տարբեր փուլերի ու դրվագների վերաբերյալ: Այս հոդվածի նպատակն է դիտարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը միջազգային հարաբերությունների համակարգում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում: Հոդվածի մեջ, մասնավորապես, ներկայացվում է,
Արարատ Միրզոյանը՝ Լին Թրեյսիին ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցությանը: Հայկական կողմը նշել է, որ հետևողական քայլեր են կատարվելու ԱՄՆ
2020թ. նոյեմբերից հետո Արցախին հատկացված աջակցության ծավալը մոտենում է 100 մլրդ դրամին
Կառավարության հերթական որոշմամբ Արցախին կհատկացվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ


















































