Օրվա լրահոսը
Արման Թաթոյան. «Այս կրակոցները բացահայտ խախտում են մարդկանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են նրանց անվտանգությունը, խաղաղ ու բնականոն կյանքը»
Մասնավորապես, օգոստոսի 27-ին (երեկ)` ժամը 22-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերն նշանառու ինտենսիվ կրակահերթ են սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի քաղաքացիական տների վրա՝ ուղիղ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը: Կրակոցների արդյունքում վնասվել է 10-ից ավելի տուն՝ տանիքներ ու պատեր, որոնց վրա ոչ միայն կրակոցների հետքերն են, այլ նաև պատերի մեջ կան գնդակներ: Կրակոցները եղել են տարբեր տրամաչափի
Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Էրուդիտ» մրցաձևը
Հայաստանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթը: Մասնակիցները մրցում են ուժի, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: Մրցութային հանձնաժողովը գնահատում է նաև զինված ուժերի գործունեությանն առնչվող հարակից թեմաների, պատմության իմացությունը: ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում կայացել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվել է թեստավորման ձևաչափով` ռուսերեն և
Պտղնիի գյուղապետի տղան ծեծել է համագյուղացուն
«Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի որդու դեմ, որը համագյուղացու տանը ծագած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել համագյուղացուն, ապակյա տարայով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք, որի ընթացքում կոտրել է նաև խոհանոցի պատուհանը և սպասքեղենը: Հ.Վ.-ն բերման է ենթարկվել բաժին և բաց թողնվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ադրբեջանը, ճանապարհը փակելով, միանգամից մի քանի խնդիր լուծեց՝ ռազմականից դիվանագիտական․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Մի քանի օր առաջ, երբ Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով փակվել էր, Կապան հասա Տաթևի այլընտրանքային ճանապարհով։ Այս ճանապարհով ժամանակին մի քանի անգամ երթևեկել էի ու չնայած գրունտային ճանապարհին, միշտ հաճույքով եմ անցնում՝ բնության առումով հաճելի ճանապարհ է։ Պատերազմից հետո մեր առաջին քայլը պետք է լիներ այդ
«Ցավալի էր լսել ժամանակակից հայ լրագրության մեջ իր ուրույն տեղն ունեցող լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան մասին»․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան կապակցությամբ, ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, որում մասնավորապես ասված է. «Ցավալի էր լսել ժամանակակից հայ լրագրության մեջ իր ուրույն տեղն ունեցող, երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում մշտապես սուր գրչով և սկզբունքայնությամբ առանձնացած` լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան մասին: Ծանր հիվանդությունը հաղթահարելու ընթացքում անգամ Կարմենը չէր
Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Փրկարարներն այն տեղափոխել են Ստեփանակերտ։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս տարհանված աճյունների թիվը դարձավ 1652։ ԱՀ ՆԳՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ հայ-հունական դարավոր բարեկամական հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական և մշակութային արժեքների վրա, և իր պատրաստակամությունը հայտնել առավել ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներով` կարևորելով տարածաշրջանային մարտահրավերներն արդյունավետ հասցեագրելու գործընթացը: Տաջիկստանի
Հիմա, երբ հեղուկ գազի դեֆիցիտ կա Հայաստանում, այդ ճանապարհի փակվելը կարող էր իրավիճակը վատթարացնել Հայաստանում. Սուրեն Պարսյան
Ըստ տնտեսագետի, Հայաստանը պետք է վերահսկողություն սահմանի ադրբեջանական զինուժի կողմից փակած ճանապարհի նկատմամբ եւ այլընտրանքային ճանապարհն էլ կառուցի:
Կյանքից հեռացել է լրագրող Կարմեն Դավթյանը
Լրագրող Կարմեն Դավթյանի որդին՝ Տիգրան Եղիազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է․ Երկարատև, ծանր հիվանդությունից հետո այսօր կյանքին հրաժեշտ տվեց սիրելի մայրս՝ Կարմեն Դավթյանը. հոգեհանգիստը՝ Մալաթիա – Սեբաստիա Սբ. Աստվածածին եկեղեցում օգոստոսի 29-ին, ժամը՝ 17.30-19.30։ Հուղարկավորությունը՝ օգոստոսի 30-ին, ժամը 13.00-ին՝ նույն եկեղեցուց։
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Ընդունեք իմ խորին ցավակցությունը Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների և փրկարարների մահվան: Անկասկած, նրանց սխրանքը հերոսության և զինվորականի ծառայողական պարտականությանը հավատարմության արժանի օրինակ է»: Նախագահ
Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ուժեղացված հսկողությունը կշարունակվի
Հանգստյան օրերին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում մշտադիտարկել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի հասարակական տրանպորտը: Տեսչական մարմինները կանգառներում ու շրջիկ կարգախմբերով ուսումնասիրել են ուղևորափոխադրում կատարող 125 տրանսպորտային միջոց: Դրա արդյունքում հայտնաբերված իրավախախումների համար կազմվել է 8 վարչական
«Ֆիզգորոդոկ»-ում հացադուլ իրականացնողներից մեկին բերման են ենթարկել
Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչ Սեդա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը։ Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկեցին։ Ոստիկանության ներկայությամբ ապօրինաբար հեռացնում են մեր մեքենաները։ Հիշեցնենք, որ Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանում, բնակիչների պնդմամբ, ապօրինի շինարարությունը շարունակվում է, իսկ երկու բնակիչ՝ Հայկ Հարությունյանը եւ Կարեն Ամիրխանյանը հացադուլ էին հայտարարել: Լուսանկարը՝ Սեդա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված սպան կալանավորվել է․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի
Բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղադրվել են լրացուցիչ աղբամաններ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Բնության հատուկ պահպանվող տարածքներում աղբահանության պատշաճ կազմակերպմանը նպաստելու և գետերի հուներն ու անտառածածկ տարածքներն աղբի չնախատեսված կուտակումից զերծ պահելու նպատակով, իմ հանձնարարականով բոլոր արգելոցներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում ու հարակից համայնքներում կտեղադրվեն լրացուցիչ աղբամաններ։ Աղբամանների առաջին խմբաքանակն արդեն «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում է, առաջիկա օրերին դրանք կտեղադրվեն
Որ ոլորտների աշխատակիցները պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի թեստ հանձնեն․ պարզաբանում
Առողջապահության նախարարության պարզաբանումը, թե որ ոլորտների աշխատակիցները պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն Հարց. Ո՞ր ոլորտներին են վերաբերում Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանով սահմանված փոփոխությունները: Պատասխան. Պահանջը սահմանվել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, փակ արտադրական տարածքների, գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, շինարարական հրապարակների, առևտրի իրականացման վայրերի, մեծածախ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 3-4 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ
Արդեն տևական ժամանակ է` Ադրբեջանը սադրանքների է դիմում հայկական դիրքերի և ճանապարհների ուղղությամբ. «Հենակետ»-ի շաբաթվա ամփոփումը
«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացնում ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին Արդեն տևական ժամանակ է` Ադրբեջանը սադրանքների է դիմում հայկական դիրքերի և ճանապարհների ուղղությամբ։ Նախ, շաբաթվա սկզբնամասում, մասնավորապես օգոստոսի 21-ին, մեր ռազմական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող
Պատրաստվել կառավարման ճգնաժամի խորացմանը
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանի կարծիքով, շատերը կերազեին Աննա Մկրտչյանի դաստիարակության ու փայլուն կրթության մասին – Կառավարության ծրագրի քննարկումները խորհրդարանում վերածվեցին ռինգի: Ինչպե՞ս կբնութագրեք այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, ո՞ւր կտանի դա: Ի դեպ, ամեն ինչ սկսվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայտարարություններից, որոնք իշխանությունում ցավագին են ընկալում: Անդրանիկ Քոչարյանը երեկ անգամ Հ1-ի
Այս իրավիճակը չընդունող բոլոր քաղաքական ուժերին հրավիրում ենք ստեղծված իրավիճակի առնչությամբ խորհրդակցություններ անցկացնելու․ հայտարարություն
Օգոստոսի 25-ին և 26-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների առանձին հատվածների փակումը ի դերև է հանում Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջան բացելու» խոստման սնանկությունը: Շրջափակված են Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերը: Փաստացի ունենք իրավիճակ, երբ կոպտագույն կերպով ու անպատիժ ոտնահարվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը, խախտվում են մարդու
Վերաքննիչ դատարանը մերժեց ճանաչված արտիստի բողոքը
Այդ 3 դատավորների մոտ գոնե մեկ հարց չառաջացավ ուղիղ 6 տարի քննված գործից Ճանաչված հումորային արտիստ Վահագն Սիմոնյանը՝ «Պոնչո» -ն, այս տարվա մարտի 15-ի դատավճռով ճանաչվել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի դատավճռով «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի
Փաշինյանին եւ նրա տիկնոջն արդարացնելու թեզով հանդես եկած Արծրուն Հովհաննիսյանն իր պատասխաններով սևացնում է Փաշինյանին ընդդիմադիր ուժերին. Գեղամ Մանուկյան
Ըստ Գեղամ Մանուկյանի, Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին:
Իջևանի դենդրոպարկի տնօրեն է նշանակվել Գևորգ Վարդապետյանը․ պարզաբանում
Ի պատասխան «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի արդեն նախկին տնօրեն Մեխակ Սայադյանի՝ տարբեր լրատվամիջոցներով տարածած մանիպուլյատիվ բնույթի տեղեկությունների, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանի հրամանով «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն է նշանակվել Գևորգ Վարդապետյանը։ Պարոն Վարդապետյանն ունի բնագիտական ոլորտի բարձրագույն կրթություն և համապատասխան ոլորտում երկարամյա
Ո՞ւմ ենք խաբում. Ադրբեջանի՞ն ու Թուրքիայի՞ն, մե՞զ, թե՞ աշխարհին
Վերլուծելով Հայաստանի եւ Արցախի այսօրվա իրավիճակը, կարող ենք հստակ եզրակացնել, որ համարյա չկա մի բնագավառ, որտեղ վիճակը շատ թե քիչ բարվոք լինի, քանզի մենք դաժան պարտություն կրած հետպատերազմյան իրավիճակում ենք, որի ծանր հետեւանքները հարվածել են երկրի բոլոր բնագավառների գործունեությանը: Այժմ փորձենք տեսնել, թե ինչ ճանապարհներ կան ստեղծված ծանր վիճակից դուրս գալու համար, քանզի այլեւս այլընտրանք
«Չվախեցա, մտածեցի ով պիտի էս խառը ժամանակներս հյուր գա մեզ»․ Նոր Առաջաձորում չեն վախենում
Միջադեպերից խուսափելու համար կովերը մորթել են
Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի դատարաններում Գագիկ Ջհանգիրյանին ներկայացվեցին նորանշանակ դատավորների առջև ծառացած խնդիրները
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է մարզային շրջայցերը: Այս անգամ Խորհրդի նախագահի պաշտոնակատարն այցելեց Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի դատարաններ: Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում վերջերս, ԲԴԽ որոշմամբ, Սնանկության գործերով դատարանի երկու դատավորի նստավայր է սահմանվել: Այստեղ Գագիկ Ջհանգիրյանին ներկայացվեցին նորանշանակ դատավորների առջև ծառացած խնդիրները, որոնք առավելապես վերաբերում
Մրցունակ «պրոդուկտ» ստանալու հակոբյանական բանաձեւը
Հարցազրույց ճանաչված օպերային բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանի հետ – «Առավոտի» հանդիպումը ձեզ հետ, հյուրախաղային խիտ գրաֆիկի պատճառով, հաճախ չի ստացվում։ Վերջինը 2020թ. ապրիլին էր, համավարակի բուռն շրջանում։ Գիտենք, որ նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թատրոնները չեն փակվել, լավագույն արտիստներն էլ տարկետում են ստացել։ Դա արվել է, որպեսզի թատրոնը չկորցնի դերասանական լավագույն ուժերը։ Այսօր
Մենք պատրաստ ենք օժանդակություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի գործում․ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Ձերդ գերազանցություն, Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է։ 2018 թվականից ի վեր մեր
Նոր ձեռնարկ` «Ընտանեկան դաստիարակությունը հայ էթնոմանկավարժական մշակույթում»
Լույս է տեսել մանկավարժական գիտությունների թեկնածու Աշոտ Մանուկյանի «Ընտանեկան դաստիարակությունը հայ էթնոմանկավարժական մշակույթում» խորագրով ուսումնական ձեռնարկը: Այն տպագրության է երաշխավորվել Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մանկավարժության ամբիոնի եւ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի գիտական խորհրդի կողմից: Ուսումնական ձեռնարկը ներառում է ընտանիքի ծագման ու զարգացման, համաշխարհային բանահյուսության, հայ եւ արտերկրի մշակույթի ներկայացուցիչների գործունեության մեջ եւ հայացքներում ընտանեկան դաստիարակության
Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը Եվրոպայի առաջնության առաջատարների մեջ են
Իսլանդիայի մայրաքաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության երկրորդ տուրից հետո Հայաստանը ներկայացնող հինգ գրոսմայստերներից երկուական հաղթանակ տարել են Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը, որոնք տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակը գլխավորող 21 առաջատարների շարքում: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 1,5-ական միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ֆրեսկոյի» բացօթյա բեմում ցուցադրվել է Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի «Անուշը»
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնն այս տարի առաջին անգամ իր ծրագրում ընգրկել է նաև թատերական ներկայացում՝ օգոստոսի 27-ին բացօթյա բեմում ցուցադրվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Անուշը»: Ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է: Թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանի խոսքով՝ Հովհաննես Թումանյանի


















































