Օրվա լրահոսը

Լուսաշող համայնքում բացվել է երիտասարդական կենտրոն

Արարատի մարզի Լուսաշող համայնքում տեղի է ունեցել Լուսաշողի երիտասարդական կենտրոնի հանդիսավոր բացումը։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը և Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Ն․ Գ․ Նիկո Սխերմերսը։ Ծրագիրը կյանքի է կոչվել «Լուսաշող համայնքային զարգացման» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում

Դիմում ենք հանրությանը, սատար լինել քաղաքական այն ուժերին, որոնք միաբանվելու են հանուն Հայաստանի Հանրապետությունն և Արցախի Հանրապետությունը  պաշտպանելու և ամրապնդելու հայոց պետականությունը

ՀՀ պետական-ազգային շահերը սակարկման ենթակա չեն, և պետական մարմինները պետք է համարժեք պատասխան տան Ադրբեջանի տարածքային նկրտումներին

Արարատ Միրզոյանը՝ Սերգեյ Կոպիրկինին. «Ադրբեջանական կողմն այդպիսով խաթարում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է խորացնել և ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով, ինչն արձանագրված է նաև երեկ ընդունված կառավարության ծրագրում: Նշվել

«Զվարթնոցում» գործող բժիշկ-համաճարակաբանների դեմ գործ է քննվում

«Առավոտի» տեղեկություններով՝ իրավապահ մարմինները գործ են հարուցել «Զվարթնոց» օդանավակայանում գործունեություն ծավալած բժիշկ համաճարակաբանների կողմից ենթադրաբար կատարած ապօրինի գործողությունների վերաբերյալ: 3 բժիշկներ, ըստ նախնական տեղեկությունների, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով 5000-ից 10000 ՀՀ դրամ կաշառք գումարի դիմաց ՀՀ ժամանած ուղևորների օգտին կատարել են ակնհայտ ապօրինի գործողություններ, ենթադրաբար՝ կեղծ թեստավորում:

Վահան Քերոբյան․«Կան տարբերակներ՝ շրջանցող ճանապարհների միջոցով հարցը լուծելու»

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարությունն, ըստ որի, ԽՍՀՄ -ի ժամանակ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ եղել են ադրբեջանական տարածքում: Նախարարի խոսքով․«Անձնական տեսակետս այն է, որ այլընտրանքային ճանապարհը պետք է օր առաջ գործարկվի: Ես երբ 5 տարեկան էի ու գնում էի շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ

Վլադիլեն Բալյանը կարողանում էր գտնել բանաստեղծության բառի ու տողի թաքնված ոգին. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավ ապրեցի՝ տեղեկանալով անվանի կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի մահվան մասին: Վլադիլեն Բալյանի հեղինակած երգերն ու երաժշտությունն ունկնդրում և երգում են մի քանի սերունդներ: Նա կարողանում էր գտնել բանաստեղծության բառի ու տողի թաքնված ոգին, այն

Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի

համայնքապետարանի բյուջեից կապալառու կազմակերպությանն անհիմն հատկացվել է 10.230.000 ՀՀ դրամ գումար, այդ կերպ՝ Սիսիան համայնքին պատճառելով 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս:

«Քանի դեռ քաղաքական որոշ պահանջներ այս ժամանակահատվածում չեն բավարարվել, նրանք պատանդներին ազատ չեն արձակելու». Սիրանույշ Սահակյան

Սիրանույշ Սահակյանը հայտնեց՝ հայ ռազմագերիների հարազատներն ակնկալում են պետության կողմից ակտիվ գործողություններ, որոնք արդյունք կապահովեն տղաների համար:

Մահվան ելքով վրաերթ՝ Բաբաջանյան փողոցում

Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը գտնվել է սթափ վիճակում:

Դպրոցի տնօրենի ընտրության կարգում փոփոխություններ են կատարվել

Տնօրենի ընտրությունը կազմակերպվում է մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը, և սա փորձ է՝ սահմանափակել պաշտոնակատարի ինստիտուտն այս համակարգում։ Բացի դրանից՝ կարգում հստակեցվել են այն դրույթները, որոնք փետրվարին ընդունված նոր կարգի կիրարկման ընթացքում տարբեր մեկնաբանություններ էին առաջացրել։

Հայաստանը մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ահաբեկչական ցանկացած դրսևորման դեմ. Արմեն Սարգսյանը ցավակցել է Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել ուժերը՝ բացառելու անհանդուրժողականության և համամարդկային արժեքների նկատմամբ արհամարհանքի նման հրեշավոր դրսևորումները:

Արտակ Դավթյանը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալը քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման վերաբերյալ հարցեր

Առանձնակի ուշադրության են արժանացել ՀԱՊԿ միացյալ շտաբի գործունեության կատարելագործմանն ուղղված որոշ դրույթներ։

Կարեն Անդրեասյանը իրավաբանական արձագանք չի կարող տալ Կապան-Գորիս ավտոճանապարհի փակած հատվածը հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական տարածք է

Ըստ արդարադատության նախարարի, Ադրբեջանի քաղաքականության պատճառով մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ են լինում:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, նկարչի և ճարտարապետի պատվովճարը դարձել է 100 000 դրամ

Կառավարությունը կարևոր է համարում հատկացվող միջոցները 100000 ՀՀ դրամ սահմանելը՝ առավել ևս նկատի ունենալով նշված անձանց տարիքը և համավարակով պայմանավորված լրջագույն տնտեսական և սոցիալական խնդիրները:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստանի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի Արցախի Հանրապետությանը

Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։

ԱԺ եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստը տեւեց չորս րոպե

Մերի Գալստյանն ընտրվեց եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի, իսկ Բաբկեն Թունյանը` տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

Վահան Քերոբյան. Ռուս զինվորականները սնունդ են հասցրել Որոտանի բնակիչներին

Իրանի բեռնատարների՝ Երեւան հասնելու համար կառավարության պատասխանատուներն, ըստ էկոնոմիկայի նախարարի, բանակցում են:

Ժողովուրդը Վլադիլեն Բալյանին որպես մտավորական դասել է հայ երգարվեստի մեծերի շարքում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան մասին: Վլադիլեն Բալյանն իր երկարատև գործունեության ընթացքում ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, հեղինակել բազմաթիվ երգեր, որոնք հայկական երգարվեստի հարուստ ժառանգության մեջ զբաղեցնում են իրենց ուրույն տեղը, սիրված

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չազատվեց Տիգրան Մուկուչյանից. Ագնեսա Խամոյան

«Կամ նա զրպարտել է կամ Դուք իսկապես կեղծել եք ընտրությունները, այլ տարբերակ չկա»

Մայրաքաղաքի ևս 12 փողոցներում կգործարկվեն «հետիոտնային կանչ» ռեժիմով լուսացույցներ

Այսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը կիրականացվի հետիոտների կողմից կարգավորվող լուսացույցի ազդանշաններով։

«Վռազ էր, տեղ էր գնում». «Նիկո՛լ, հեռացիր»-ի համար քաղաքացուն բերման ենթարկեցին

Հարցին՝ իսկ ինչո՞ւ բերման ենթարկեցիք քաղաքացուն, ոստիկանները այդպես էլ չպատասխանեցին՝ արհամարհելով լրագրողի հարցը:

Արշակ Կարապետյանն ընդունել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալին

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը

ՀՀ 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքից ոչ մի սանտիմետր չի հանձնվելու, գնալու ենք սահմանազատման. Վահագն Խաչատրյան

Ըստ Վահագն Խաչատրյանի, ինքը եւ ՊՆ ներկայացուցիչները եղել են բոլոր այն արտադրողների մոտ, որոնք ԱԹՍ-ների արտադրությամբ են զբաղված:

Որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից. Փաշինյան

«Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ Ադրբեջանի այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար»

Թադևոս Ավետիսյան. Իշխանությունների կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական ցանկացած ծրագիր ձախողված է՝ ի սկզբանե

Պետական պարտքի բեռի շարունակական ավելացմամբ սահմանափակվում է նաև մեր երկրի զարգացման ապագա հնարավորությունը։

Մի քանի տասնյակ դեպքեր ունենք, երբ պատվաստվածները վարակվել են կորոնավիրուսով. առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ պատվաստված քաղաքացիները հիվանդությունն ավելի մեղմ են տանում

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին այս տարի կմիանան նախադպրոցական հաստատությունները

Նկարահանվել է 1-12 դասարանների սովորողների համար նախատեսված 2000 տեսադաս, որոնցից 500-ը ներկայացված են նաև ժեստերի լեզվով

«ՀՀ կառավարությունը հուշում է՝ Ադրբեջանն իրավունք ունի իր տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ ցանկացած գործողություն անել»․քաղաքագետ

«Մենք ինքներս ընդունել ենք, որ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներն անցնում են Ադրբեջանի տարածքով, հիմա Ադրբեջանն էլ հայտարարում է, որ իրենց տարածքով անցնող ճանապարհը փակել են։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք ակնկալում, որ Ռուսաստանը պետք է ստիպի Ադրբեջանին, որ իր տարածքներով անցնող ճանապարհները բացի»,-այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ադրբեջանցիների՝ Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածի փակելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031